կարևոր
1597 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-04-19 12:51
Աշխարհ

G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Մեծ յոթնյակի երկրները (G7) կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունն ապրիլի 19-ին Իտալիայում կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին հաղորդել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Կանադայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցներն ինձ տեղեկացրին Իրանում գիշերը տեղի ունեցած պայթյունների մասին: Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադրությանը: Այսօր առավոտյան մենք դա Իտալիայում կքննարկենք արտգործնախարարների հետ G7-ի նստաշրջանում», - գրել է նա X սոցիալական հարթակում: