Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում, որտեղ անցկացվում են համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, ընտրելու իրավունք ունի 561 քաղաքացի։ Հաղպատում կա միայն 1 ընտրատեղամաս: 808 բնակչից ընտրելու իրավունք ունի 561-ը:
Ինչպես «Լուրերի» թղթակցին տեղեկացրեց 24/29 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Սիրանուշ Հովհաննիսյանը, մինչ այս պահը՝ ժամը 18.00-ն, քվեարկել է 258 ընտրող։
«Ընտրությունն անցնում է նորմալ։ Ունենք դիտորդական առաքելություններից ներկայացուցիչներ, վստահված անձինք. մինչ այս պահը ոչ մի խախտում չի արձանագրվել, բայց նկատվում է ընտրողների պասիվություն»,- ասաց նա։