24 ԳԲ RAM, 6000 մԱ/ժ մարտկոց, հիշողության քարտեր․ ներկայացվել է Tecno Pova 6 Pro 5G սմարթֆոնը

26 փետրվարի, 2024  19:28

Tecno ընկերությունը Բարսելոնայում փետրվարի 26-29-ը ընթացող Mobile World Congress միջազգային ցուցահանդենսի ժամանակ ցուցադրել է Pova 6 Pro 5G սմարթֆոնը, որը բավական տպավորիչ հնարավորություններ ունի։

Pova 6 Pro 5G-ը համալրված է մեկ չիպ ունեցող MediaTek Dimensity 6080 համակարգով և ունի ծավալի հիշողություն․ 12 ԳԲ ֆիզիկական օպերատիվ հիշողությունը (RAM) կարող է ընդլայնվել մինչև 24 ԳԲ: Ներկառուցված հիշողության ծավալը 256 ԳԲ է։ Հնարավոր է տեղադրել մինչև 1 ՏԲ հիշողության քարտեր։

Սմարթֆոնն ունի բավական հզոր՝ 6000 մԱ/ժ մարտկոց՝ 70 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ։ Չնայած հզոր մարտկոցին՝ սմարթֆոնն ունի ընդամենը 7,88 մմ հաստություն և 195 գ քաշ, ինչը այն դարձնում է իր սեգմենտի ամենաբարակ և կոմպակտ սարքերից մեկը:

Մարտկոցը կծառայի ավելի քան 11 ժամ խաղեր խաղալու, 14 ժամ հոսքային տեսանյութեր դիտելու և 31 ժամ զանգեր կատարելու դեպքում: Եթե ​​սմարթֆոնի լիցքավորումն իջնի մինչև 1%, լիցքի օպտիմալացումը թույլ կտա զանգեր կատարել ևս 20 րոպե։ Pova 6 Pro 5G-ը նախատեսված է մեկ լիցքավորմամբ 1,5 օր աշխատելու համար և կարող է պահպանել մարտկոցի հզորության առնվազն 80%-ը հինգ տարի օգտագործելուց հետո:

Սմարթֆոնն ունի 6,8 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց հաճախականությամբ, 108 ՄՊ հիմնական տեսախցիկ և 32 ՄՊ առջևի տեսախցիկ, ստերեո բարձրախոսներ, հեղուկ հովացում, դեմքի և մատնահետքի ապակողպման հնարավորություն, ինֆրակարմիր պորտ։

Mobile World Congress միջազգային ցուցահանդեսին Tecno-ն ներկայացրել է նաև Dynamic 1 ռոբոտ շուն և Pocket Go հավելյալ իրականության սարք, ինչպես նաև այլ նոր տեխնոլոգիաներ։

 

 


 
 
 
 
  • Արխիվ