211652_close_icon
views-count3791 դիտում article-date 10:28 09-05-2016

Հայտնի են ուսանողական խաղերի ձյուդոյի առաջնության հաղթողները. լուսանկարներ

Ավարտվել է ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով ձյուդոյի առաջնությունը։ Վեց քաշային կարգերում մասնակցել են 10 բուհի 50 ուսանող մարզիկներ։ Մրցանակային տեղեր են գրավել՝ 60 կգ քաշային կարգում՝ 1-ին տեղ՝ Հրաչյա Նիկողոսյան- ՖԿՀՊԻ, 2-րդ տեղ՝ Համազասպ Հայրապետյան- ԵՊՀ, 3-րդ տեղ Անդրանիկ Մարգարյան- ՀՊՏՀ Գյումրի, 3-րդ տեղ Ժորա Խառատյան- ԵՊՀ։ 66 կգ քաշային կարգում՝ 1-ին տեղ՝ Դավիթ Ղազարյան- ՎՊՀ, 2-րդ տեղ՝ Ժորա Սահակյան- ՖԿՀՊԻ, 3-րդ տեղ՝ Լավրենտի Սարգսյան- ՀԱՊՀ, 3-րդ տեղ՝ Վազգեն Մարգարյան- ՖԿՀՊԻ։ 73 կգ քաշային կարգում՝ 1-ին տեղ՝ Գոռ Ավագյան- ՖԿՀՊԻ, 2-րդ տեղ՝ Արտեմ Իրիցյան- ՀԱՊՀ, 3-րդ տեղ՝ Մերուժան Աղասյան- Տերնոպոլի ՏՀ, 3-րդ տեղ՝ Կարեն Հովսեփյան- Գորիսի պետ. Համալսարան։ 81 կգ քաշային կարգում՝ 1-ին տեղ՝ Ռոբերտ Կիրակոսյան- ՖԿՀՊԻ, 2-րդ տեղ՝ Թելման Ամիրխանյան- ԵՊՀ, 3-րդ տեղ՝ Լևոն Մովսիսյան- ՀԱԱՀ։ 90 կգ քաշային կարգում՝ 1-ին տեղ՝ Հարություն Աբրահամյան- ՀՊՏՀ, 2-րդ տեղ՝ Դավիթ Ներսեսյան- ԵՊՀ, 3-րդ տեղ՝ Խաչատուր Թամարյան- ՀԱՊՀ, 3-րդ տեղ՝ Արտակ Երվանդյան- ՀԱՊՀ։ 90+ կգ քաշային կարգում՝ 1-ին տեղ՝ Ժորա Լոգզյան- ՖԿՀՊԻ, 2-րդ տեղ՝ Ալեն Անաքյան- ՎՊՀ, 3-րդ տեղ՝ Արամ Ալեքսանյան ՀԱՊՀ։ Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր