Ա՞Ժ, թե՞ խուժանակույտ

Ա՞Ժ, թե՞ խուժանակույտ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է, ով երեկ խորհրդարանում համակարգում էր «հեղափոխական» խուժանի գործունեությունը: 

Ֆորմալ կողմը 

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հավանություն է տվել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին։ Նրա օգտին քվեարկել են ՔՊ-ական պատգամավորները։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի օգտին կողմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր՝ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Թագուհի Թովմասյանը։
Դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածության հարցն արդեն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: 

Խուժանապետություն 

Նման սցենարը միանգամայն կանխատեսելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ-ում ՔՊ-ն մեծամասնություն ունի:

Բայց երեկ ՔՊ պատգամավորները՝ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, խորհրդարանը վերածեցին «քուչի բազարի»՝ ծաղրելով, վիրավորվելով, սպառնալով ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանին: Բանը հասավ նրան, որ Հովհաննիսյանը Ղազարյանին «ծաղրածու» անվանեց՝ սպառնալով «կտրել» նրա լեզուն

Անկախ լիագումար նիստի արդյունքներից՝ ՄԻՊ ընտրությունը լեգիտիմ համարել այլևս հնարավոր չէ:

Վահրամ Բագրատյան