Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վերջինի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է․ կա 4 վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վերջինի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է․ կա 4 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes ClS 53» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար  ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ հրահանգիչ Արթուր Վելյանի գլխավորությամբ։

Բախման հետևանքով «Mercedes ClS 53»-ը դուրս է  եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով ցուցանակը, իսկ «Opel»-ի շարժիչը պոկվել ու շպրտվել է։

Վթարի փաստով քննչական  բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։