Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը հրապարակվել է։ Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի անունից հանդես եկող դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը վերջանում է, եւ Հայաստանի կառավարությունը պետք է 3 թեկնածու առաջարկի Եվրադատարանին։ Հարցազրույցի փուլ են անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը եւ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Հարցազրույցն անցկացրել ու մասնակիցներին գնահատել է հանձնաժողովը` հետեւյալ կազմով. ՍԴ նախագահ Արման Դիլանյան, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյան, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյան, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյան եւ Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց։

Այս հանձնաժողովը հաղթող է ճանաչել ու Նիկոլ Փաշինյանի հաստատմանը ներկայացրել 3 թեկնածուի՝ Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան եւ Վիգեն Քոչարյան։ Վահե Գրիգորյանը նախկինում Նիկոլ Փաշինյանի պաշտպանն է եղել, Վիգեն Քոչարյանը 2019 թվականին իմքայլականների կողմից ընտրվել է ԲԴԽ գիտնական անդամ, իսկ Նորա Կարապետյանը 2018-ին նախ առաջխաղացման կարգով առաջին ատյանից տեղափոխվել է վերաքննիչ, իսկ 2021 թվականի ապրիլի 26-ին նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ` 3 տարի ժամկետով, հետո՝ 2022-ին, հրաժարվել է այդ պաշտոնից, դարձել քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր: Հիմա, փաստորեն, նա որոշել է բախտը փորձել, նոր բարձունքներ նվաճել՝ դառնալով ՄԻԵԴ դատավոր։ Սակայն, ինչպես գրել ենք, իշխանությունների սրտի ՄԻԵԴ դատավորը Վահե Գրիգորյանն է, ում թափուր պաշտոնում էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Արամ Զավենի Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանին խնդրեցինք մեկնաբանել հանձնաժողովի ընտրությունը, գո՞հ է արդյունքներից։ «Ես ի՞նչ մեկնաբանեմ․ մարդիկ հավաքվել, այդպես են որոշել»,- ասաց նա։ Իր կարծիքով՝ հանձնաժողովի որոշման վրա որեւէ ազդեցություն ունեցե՞լ է այն հանգամանքը, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան է եղել։ Ալումյանը պատասխանեց․ «Ես հարցազրույցի ընթացքից նման բան չնկատեցի, ես 2 ժամվա ընթացքում այդպիսի բան չեմ նկատել»։ Ալումյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե նշված 3 թեկնածուներից, իր կարծիքով, ՄԻԵԴ-ն ո՞ւմ կընտրի։ «Ես չեմ կարող նույնիսկ ենթադրել, թե ում կընտրի, բայց իրենցից 2-ին բավականին լավ գիտեմ, եւ իմ իմացած 2-ից ով էլ ընտրվի, ես ուրախ կլինեմ։ Չեմ ասում՝ ովքեր են, որ 3-րդին չնեղացնեմ, որովհետեւ 3-րդին չեմ ճանաչում»,- ասաց Ալումյանը։

Զրուցեցինք նաեւ ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանի հետ, ով 2019 թվականին ԲԴԽ գիտնական անդամի թեկնածու էր, սակայն Ազգային ժողովը նրան չընտրեց։ Նրա թեկնածությունն այն ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն էր առաջադրել: Միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ էր, ընտրության արդյունքները, սակայն, Աննա Մարգարյանի օգտին չէին, եւ նա չընտրվեց: Ընտրվելու համար 80 կողմը բավարար էր, իշխող խմբակցությունից ավելի քան երկու տասնյակ պատգամավոր նիստին չէր մասնակցել, այսինքն՝ ՔՊ-ականներն առաջադրել էին, սակայն չեկան-չընտրեցին։ Աննա Մարգարյանին հարցրինք՝ ինչո՞ւ իշխանություններն իրեն չեն առաջադրում-ընտրում։ «Հարցերն ուղղեք իրենց, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, չեմ կարող ասել, իրենց ելույթները չեմ լսել, հանձնաժողովը պետք է գնահատի»,- պատասխանեց Մարգարյանը՝ հավելելով․ «Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ սկզբունքով են միավորները շնորհվել»»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված