Рубрика: մայրենի

Շնորհավո՜ր առաջին ձյունը

Աշնան  վերջին  օրերն  են: Դուրս  էի  եկել   վայելելու  այդ  վերջին վայրկյաները:Հանկարծ  իմ  գլխին  ինչ-որ  թաց  բան  ընկավ:Ես   ձեռքս  տարա  գլխիս մոտ,Ձյուն  որպեսզի  տեսնեմ,  թե  ինչ   ընկավ  իմ  գլխին:Երբ  ձեռքս  իջեցրի,  ձեռքիս  վրա  տեսա   մի  փոքրիկ  փաթիլ:Նա  բերան  առավ   և  մարդկային  լեզվով   ասաց.

-Բա՛ց թող  ինձ,  խնդրում  եմ,  գնամ  ընկերներիս  հետ  թռչեմ:

-Դե  լավ,- ասացի  ես,-ՈՒ  նրա  վրա  փչեցի:Փոքրիկ   փաթիլը  վերև  բարձրանալով  ինձ  ասաց՚

-Իսկ  սա  քեզ  նվեր ,  քո  բարի  ու հոգատար սրտի  համար,-ասաց  փաթիլը, և  երկնքից   առաջին  ձյունը  եկավ:Իսկ  թե  ինչ  է  պատահում  հետո,  դուք  դա  կիմանաք  մեր  հեքիաթ  այցելելով:Այժմ  այսքանը:Շնորհավո՜ր  առաջին  ձյունը:

 

Автор:

Բարև՛, ես Էլիսն եմ։Ես ծնվել եմ 2007թ-ին Դեկտեմբերի 12-ին։Ես սիրում եմ նկարել , երգել և պարել։Երբ որ մեծանամ ցանկանում եմ դառնալ բիզնեսմեն և լուսանկարչուհի։

Շնորհավո՜ր առաջին ձյունը: Один комментарий

Оставьте комментарий