Հայերի ցեղասպանությունը

Page 1

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ԸՍՏ ԵՐԻՏԹՈԻՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) Առաջաբանը, թարգմանությունը, և ծանոթագրությունը Ա.Հ. Փ Ա Փ Ա Զ Յ Ա Ն Ի

Գրքում հայերեն թարգմանությամբ տրված են 1919 թ. Կոստանդնուպոլսում տեղի ունեցած երիտթուրքական կուսակցության ղեկավար գործիչների դատավարության այն փաստաթղթերը, որոնք առնչվում են արևմտահայերի զանգվածային տեղահանության ու ջարդերի հետ: Նյութերը վերցված են 1919—1920 թթ. Կ. Պոլսում հրատարակվող «Թաքվիմ -ի վեքայի» թուրքական պաշտոնաթերթից:

Առաջին անգամ հրապարակվող փաստաթղթերի այս ամբողջությունը, ի թիվս այլ վավերագրերի, անհերքելիորեն վկայում է երիտթուրքական կուսակցության կենտկոմի ու կառավարության կողմից ծրագրված հայերի ցեղասպանության փաստը, որն այսօր փորձում են ժխտել թուրք պետական գործիչներն ու պատմաբանները։

Նախատեսվում է մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար։


ԱՌԱՋԱԲԱՆ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դաժան ճակատագիր էր վիճակված արևմտահայությանը 1915—1916 թթ. երիտթուրքական կառավարության կիրառած ցեղասպան քաղաքականության հետևանքով արևմտահայությունը կանգնեց իսպառ ոչնչացման վտանգի առջև։ Զանգվածային տեղահանություններն ու կոտորածները Արևմտյան Հայաստանի քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև Փոքր Ասիայի տարածքում գտնվող հայաբնակ վայրերում, չէին առնչվում ռազմական նկատառումներով կատարվող միջոցառումների հետ, քանի որ հայության բնաջնջման հարցը նախօրոք մշակված և որոշված էր «Իթթիահատ վե- թերաքքի» «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից։

Հայկական հարցը լուծելու

համար երիտթուրքերն ընտրել էին արևմտահայությունը իսպառ բնաջնջելու ճանապարհը։ Պատերազմը պատեհ առիթ հանդիսացավ, որպեսզի նրանք ոչնչացնեն ոչ միայն հայերին, այլև հաշվեհարդար տեսնեին քրիստոնյա մյուս ժողովուրդների հետ։ «Ամենուրեք սկսեցին հավաքել հայերին, - գրում է երիտթուրքական գործիչներից Մեվլան Զադե Ռիֆաթը, - նույնիսկ առանց հաշվի առնելու հիվանդներին, ծերերին ու երեխաներին։ Նրանց, ովքեր ընդունում էին մահմեդականություն, ժամանակավորապես դուրս էին հանում քարավաններից, իսկ մյուսներին խմբերով, ժանդարմների հսկողության ներքո ուղարկում էին նախատեսված ճանապարհներով»։ Այնուհետև այդ անզեն ու անպաշտպան քարավանները մարդկանց տեսողությունից հեռու, ամայի վայրերում ենթարկվում էին հայերի բնաջնջման նպատակով ստեղծված «Թեշքիլաթ - ը մահսուսե» - ի (Հատուկ կազմակերպություն) հրոսակախմբերի հարձակմանը։ Իսկ հրաշքով ազատվածները, քաղցից և ծարավից ծայրաստիճան հյուծված և ոսկրացած ուրվականների նման հայտնվում էին Միջագետքի և Սիրիայի անապատներում։ Արևմտահայության զանգվածային բռնագաղթի ու գազանային կոտորածների լուրը շուտով տարածվեց ամբողջ աշխարհով մեկ` ամենուրեք առաջացնելով բուռն զայրույթ ու բողոք։


Առաջադեմ մարդկության ներկայացուցիչները, առանձին կազմակերպություններ դատապարտում էին երիտթուրքերի գործադրած բարբարոսային ցեղասպանության քաղաքականությունը և պահանջում անհապաղ դադարեցնել այն, տարագրված հայերին վերադարձնել իրենց բնակավայրերը։ 1915 թ. մայիսի 24-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները համատեղ նախազգուշացրին Բարձրագույն Դռանը, հայտարարելով հետևյալը. Ամբողջ վերջին ամսվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենում հայկական կոտորածներ` քրդերի ու թուրքերի կողմից, օսմանյան իշխանությունների բացահայտ թողտվությամբ, իսկ հաճախ էլ ուղղակի համագործակցությամբ։ Նոր տոմարով ապրիլի կեսերին հայկական կոտորածներ են տեղի ունեցել էրզրումում, Դերջանում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում։ Վանի շրջակա հարյուրավոր գյուղերի բնակիչները մորթվել են մինչև վերջին մարդը։ Բուն Վանում հայկական թաղամասը պաշարման մեջ են առել քրդերը: Միևնույն ժամանակ, Կոստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և աներևակայելի ճնշումների է ենթարկում հայ ազգաբնակչությանը։ Մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի կատարած այս նոր հանցագործությունները նկատի ունենալով, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնակից կառավարությունները այս ու հրապարակավ հայտարարում են Բարձրագույն Դռանը, որ իրենք այդ հանցագործությունների համար անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա` տեղական այն իշխանությունների վրա, ովքեր մասնակից են դարձել նման կոտորածին։ Երիտթուրքերի կառավարությունը, սակայն, անողոք դաժանությամբ շարունակեց իրականացնել իր որդեգրած քաղաքականությունը, որի զոհը դարձան ավելի քան մեկուկես միլիոն հայեր։ Արևմտահայության բնաջնջման ծրագիրը խարսխված էր նախորդ ժամանակներում սուլթանական Թուրքիայի գործադրած ջարդարարական քաղաքականության վրա։ 1878 թ. Բեռլինի վեհաժողովից հետո, երբ Հայկական հարցը միջազգային բնույթ ընդունեց, սուլթանական կառավարության ազգային ու կրոնական հալածանքները, կյանքի ու գույքի անապահովությունը, հարկային ծանր լուծն ու գավառային պաշտոնյաների չարաշահումներն ավելի մեծ չափերի հասան։ Խիստ հսկողության տակ առնվեցին հայ պաշտոնյաները և հայկական հրատարակությունները։ Այդ պահից սովորական երևույթ դարձավ աքսորը։ Կուսակալների կողմից քննության առնվեցին հայոց եկեղեցիների և դպրոցների


մասին տրված հրովարտակները։ Վերջին տարիների ընթացքում փակվեցին այն հայկական դպրոցները, որոնք բացվել էին ոչ թե հրովարտակով, այլ միայն կառավարության թույլտվությամբ։ Խստություններ ու բռնություններ գործադրվեցին նաև հարկերի գանձման հարցում.— գրում է թուրք գործիչ Օսման Նուրին։ Հրահանգ տրվեց մամուլի գրաքննչական վարչությանը`արգելել «Հայաստան» բառի, հայ ժողովրդի պատմությանը և աշխարհագրությանը վերաբերող անունների հիշատակումը։ Այդ նույն թվականին Օսմանյան կայսրության մեծ վեզիր հայատյաց Քյամիլ փաշան ցինիկաբար հայտարարում էր, «Հայ ազգը վերացնելու, անհետ և անճետ ընելու ենք»։Եվ այդ ի գլուխ հանելու համար բան չի պակսիլ մեզ, ամեն գործիք պատրաստ ունինք` քուրդ, չերքեզ, կուսակալ, դատավոր, հարկահան, ոստիկան, վերջապես ամենայն ինչ, կրոնական պատերազմ մը կը հրապարակենք և դյուրին պատերազմ այնպիսի ազգի մը դեմ, որ ոչ զենք ունի, ոչ զինվորություն և ոչ պաշտպան, երբ ընդհակառակն, մենք զենք էլ ունինք, զինվորություն էլ, աշխարհիս ամենամեծ տերություններեն մեկը (Անգլիան -

Ա. Փ.) և ամենեն հարուստը մեզ զինակից է և

մեր Ասիական աշխարհքին երաշխավոր։ Եվ եթե այդ հայ ազգը բնաջինջ լինի և քրիստոնյա Եվրոպա կրոնակից մը փնտրե և չի գտնե տաճկական Ասիո մեջ, կը թողու զմեզ հանգիստ և այն ատեն կը զբաղինք ներքին գործերով և բարեկարգությամբ: Քյամիլ փաշայի այս նենգ մտահղացումը իրոք որ դարձավ արևմտահայության բնաջնջման հարցում թուրքական պետական քաղաքականության առանցքը։ 1890-ական թվականներին Աբդուլ Համիդի նախաձեռնությամբ կազմակերպվեցին հիմնականում քրդերից կազմված «Համիդիե» անկանոն զորագնդերը, որոնց գլխավոր նպատակներից մեկն էր հալածել ու կոտորել հայ բնակչությանը։ Քաղաքային և զինվորական իշխանությունների տված հրահանգներով այդ գնդերը հարձակվում էին գյուղերի վրա։ Գյուղերն այրվում էին, ժողովուրդը կոտորվում էր : 1894-1896 թթ. Սասունում և հարակից հայաբնակ նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում տեղի ունեցան սոսկալի կոտորածներ, որոնք նույնիսկ թուրք գործիչներ Օսման Նուրիի և Սաըկ Շահիդի կողմից բնութագրվեցին որպես « ահարկու եղեռն մարդկության դեմ» ։ Հայերին զանգվածաբար բնաջնջելով և նրանց թիվը արհեստականորեն նվազեցնելով` թուրքական կառավարությունը ձգտում էր ազատվել Բեռլինի


դաշնագրի 61-րդ հոդվածից, և ընդհանրապես բարենորոգումների պարտադրված ծրագրերից։ Մինչև համիդյան բռնապետության տապալումը երիտթուրքերը աշխատում էին ոչ թուրք ժողովուրդներին ներշնչել այն միտքը, որ 1876թ. սահմանադրության վերահաստատումով կվերանա ազգային խտրականությունը և բոլոր հպատակները հավասար կլինեն օրենքի առջև։ Մինչդեռ, 1909 թ. իշխանության գլուխ անցնելուց հետո, երիտթուրքերը ոչ միայն մոռացան իրենց տված խոստումները, այլև ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման նկատմամբ տրամադրվեցին բացահայտ թշնամանքով։ Երիտթուրքական գաղափարախոսները ամեն կերպ փորձում էին միաձուլել Օսմանյան կայսրության ոչ մահմեդական ժողովուրդներին մեկ «օսմանյան ազգության» մեջ,որը իրականում զրկում էր ոչ թուրք ժողովուրդներին ազգային ինքնորոշման արդարացի իրավունքից։ Երիտթուրքերի ղեկավարները հետևողականորեն ջատագովում էին «օսմանիզմի» գաղափարախոսությունը, այն է, որ Օսմանյան կայսրությունում բացի օսմանյան ազգից ուրիշ ազգություններ չկան, կայսրությունում մեկ ազգ կա` օսմանցի ազգը։ Ջելալ Նուրին հպատակ ժողովուրդներից բացահայտորեն պահանջում էր հաշտվել իրենց իրավազուրկ վիճակի հետ և հրաժարվել ազգային ինքնորոշման ձգտումներից. հայերը, արաբները, քրդերը, ալբանացիները չպետք է պայքարեին իրենց ազատագրության համար, քանի որ կայսրությունում տիրապետող կարգերը առաջավոր ու իդեալական են։ Նա ամեն կերպ գովաբանում՚ էր իսլամը, մատնանշելով, որ այն միաժամանակ բարոյական օրենսգիրք ու կառավարման ձև է: Իրականում կայսրությունում «իսկական» քաղաքացի կարող էին ճանաչվել թուրքերը, և նրանք, ովքեր հավատափոխ կլինեին, կմոռանային սեփական լեզուն և կձուլվեին թուրքերի հետ։ Դեռևս 1910 թ. Սալոնիկում կայացած «Միություն և առաջադիմություն» կուսակցության տեղական կոմիտեի գաղտնի նիստում Թալաաթը հայտարարել է. «Դուք գիտեք, որ սահմանադրությամբ մահմեդականների և քրիստոնյաների հավասարություն է հաստատվել, բայց դուք բոլորդ միասին և ամեն մեկդ առանձին գիտեք և զգում եք նաև, որ դա անիրականալի գաղափար է։ Շարիաթը, մեր անցյալի ամբողջ պատմությունը, հարյուր հազարավոր մահմեդականների զգացմունքները և նույնիսկ իրենց` քրիստոնյաների զգացումը, որոնք համառորեն դիմադրում են


իրենց օսմանականացման ամեն մի փորձի դեմ, անհաղթահարելի պատնեշ են իսկական հավասարության համար։Ուստի հավասարության մասին խոսք անգամ չի կարող լինել մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք հաջողությամբ չենք պսակել կայսրության оսմանա- կանացման մեր նպատակը): Երիտթուրքերի կուսակցության գլխավոր զենքերից էր նաև պանթուրքիզմը որն աշխուժացավ հատկապես առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ջելալ Նուրին, Զիա Գյոքալփը, Ֆուադ Քյոփրյուլյուն և երիտթուրքական այլ գործիչներ ամեն կերպ փորձում էին պանթուրքիզմն օգտագործել թյուրքալեզու ժողովուրդների վրա իրենց ազդեցությունը տարածելու համար։ Պանթուրքիզմը միաժամանակ Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդներին բռնի ուծացնելու խնդրում երիտթուրքերի ազգայնամոլ քաղաքականության մի նոր ուղղություն էր։ Այսպիսով երիտթուրքերը ամբողջապես որդեգրեցին Աբդուլ Համիդի արյունարբու քաղաքականությունը` իրենց դաժանությամբ գերազանցելով նրան։ Կայսրությունում ազգային հարցը լուծելու համար նրանք ընտրեցին ազգերին ոչնչացնելու ճանապարհը։ Նրանց այս հանցավոր մտահղացման առաջին դրսևորումը եղավ 1909 թվականին Ադանայում և Կիլիկիայի մի շարք քաղաքներում հայերի կոտորածը։ Արևմտահայությունը ամենադաժան հալածանքների և ֆիզիկական ոչնչացման ենթարկվեց հատկապես առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարության գործադրած նենգ և բարբարոսական քաղաքականության հետևանքով։ Արևմտահայության զանգվածային կոտորածների նախաշեմին տեղի ունեցած Կ. Պոլսի (Ստամբուլ) առաջին մահասարսուռ դեպքերի ժամանակակից Ա. Ալպոյաճյանը գրում է.«Առաջին ազդանշանը ու անդրանիկ սարսափը, որ Կ. Պոլսի բնակչությունը անակնկալի մը առջև կդներ, 1915 ապրիլ 11 (24)-ի ձերբակալությունները եղան։ Մեկ գիշերվան մեջ Կ.Պոլսոյ մտավորական դասակարգին ամենեն կարկառուն դեմքերը և ժողովրդին ամեն դասակարգեր են 250 հոգիի չափ անձեր, ձերբակալվեցան և Չանկըրը և Այաշ տարագրվեցան»: Փաստերը վկայում են, որ տեղահանվեց ու աքսորվեց ճակատամերձ, գոտիներից ընդհանրապես շատ հեռու գտնվող շրջանների, գյուղերի և քաղաքների հայ բնակչությունը։ Այս մասին թուրք պաշտոնյա Նայիմ բեյի հուշագրության մեջ կարդում ենք. Եփրատի ափերն արտաքսվածները ոչ միայն Ստամբուլի շրջակայքից էին, այլև' Ռոդոստոյից, Նիկոմեդիայից, Պարտիզակից, Ադաբազարից, Ջիզրեից


(Ջեզիրե), Կոնիայից, մի խոսքով, նրանք Կեսարիայի և Անատոլիայի երկաթգծի երկարությամբ ընկած տարածքից աքսորված հայերն էին։ Այս նոր տարագրումը ընդհանուր զարմանքի առիթ տվեց։ Անհասկանալի էր, թե ինչու մարդկանց քշում են [Տեր]-Զորի ուղղությամբ: Սակայն անհանգստանալու համար առավել էական պատճառներ կային։ Ռաս ուլ-Այնում և այլուր տեղի ունեցած կոտորածները տարածվեցին նաև Մեսքենեում։ Մի քանի տարի շարունակաբար կատարվող կոտորածները գաղտնի չմնացին նաև խուլ անապատում։ ...Կառավարության նպատակը ամբողջ հայերի ոչնչացումն էր։ Նրանք իրավունք չունեին այլևս գոյատևելու»։ Որ տեղահանությունն ու կոտորածը կատարվում էին կանխամտածված ծրագրով, հաստատվում է նաև Մեվլան Զադե Ռիֆաթի բերած փաստարկներով. «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը որոշում կայացրեց` ոչ մի մարդ կենդանի չթողնելու պայմանով սպանել և ոչնչացնել հայերին։ Այս հրամանը իրականացնելու համար նախագահությունը ստեղծեց Բեհաէդդին Շաքիր, դոկտ. Նազըմ և հանրակրթական մինիստր Շյուքրի բեյերից կազմված մի հանձնաժողով` տալով «Երեքի գործադիր կոմիտե» անվանումը։ Այս երեքի գործադիր կոմիտեն «Թեշքիլաթը մահսուսե» անվան տակ սկսեց բանտերից հավաքագրել քրեական հանցագործներին և ստեղծել չեթեների հրոսակներ։ «Թեշքիլաթ-ը մահսուսե» պիտակի տակ ստեղծված այս չեթեների կատարած հանցագործություններն ու բռնությունները, արատավորելով թուրք ժողովրդին աշխարհի հասարակայնության առջև, արյունալի և բարբարոսական էջեր արձանագրեցին նրա պատմության մեջ։ Գերմանիան ևս հանցավոր է հայկական ջարդերի համար։ 1915 թ.հուլիսի 4-ին թուրքական կառավարությանն ուղղված գաղտնի գրությամբ Գերմանիան լիովին հավանություն է տվել և պաշտպանել երիտթուրքերի հայաջինջ ծրագիրը։ Գերմանական հյուպատոսները խրախուսել, իսկ գերմանացի սպաները մասնակցել են երիտթուրքերի վայրագություններին: Այդ օրերին բողոքի բուռն ցասումով հանդես եկած միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ Կարլ Լիբկնեխտը, անարգանքի սյունին գամելով Գերմանիայի իմպերիալիստական կառավարության դավադիր գործողությունները, նկատում է. «Թուրքական կառավարությունը կազմակերպեց հայկական զարհուրելի կոտորածները ամբողջ աշխարհն այդ գիտե և ամբողջ աշխարհն այդ ոճրագործության համար հանցավոր է համարում նաև Գերմանիային, չէ՞ որ Կոստանդնուպոլսում թուրքական կառավարությանը ղեկավարում են գերմանական սպաները, Ո'չ մի բան չգիտեն


միայն Գերմանիայում, որովհետև գերմանական մամուլի բերանի մեջ դրված է գելանարակ»։ Տեղահանության և կոտորածի ընթացքում գործի է դրվել նաև հայերին մահմեդականացնելու քաղաքակա-նությունը: Այդ քայլը ջատագովել է երիտթուրքական հանրահայտ կին գործիչ Հալիդե էդիբը, չնայած աշխատել է ցույց տալ, որ ինքը դեմ է եղել երեխաներին մահմեդականացնելու ծրագրին: Մինչդեռ նրա ժամանակակիցների վկայություններից հայտնի է դառնում, որ Հալիդե էդիբը ևս, «Հայ որբերին հավաքելով, մահմեդականացնում էր և դաստիարակում որբանոցներում որպես թուրքերի»: Քրիստոնյա երեխաներին մահմեդականացնելով թուրքացնելը նոր երևույթ չէր, գալիս էր դեռևս միջնադարից։Տեղահանության և կոտորածների ընթացքում թուրքերն աշխատել են մահմեդականացնել հատկապես Սիրիա տարագրված հայերին: Ահա թե ինչ է գրում այդ մասին Ֆալիհ Ռըֆքը Աթայը. <Չերքեզների, քրդերի և մյուսների նման հայերի արտաքսումը դեպի Սիրիայի խորքերը նոսրացնելու էր արաբներով խիտ բնակեցված վայրերը։ Նույնիսկ մի հանձնաժողով կազմվեց, որպեսզի հայերին և' տուն և' հող տրամադրվի՝ մահմեդական դառնալու պայմանով>։ Տեղահանելով հայերին, թուրքական իշխանությունները նաև կեղծ բարբաջանքներով ջանում էին հավաստիացնել, թե իբր նրանց թողած հողային ունեցվածքն ու գույքը պահպանվելու են պետության կողմից և պատերազմի ավարտից հետո կրկին վերադարձվելու են։ Այս կապակցությամբ թուրքական կառավարությունը հայերի ունեցվածքի բացահայտ կողոպուտն ու թալանը աշխատեց <օրինականացնել> մի շարք օրենքներով, որոնք բնավ չգործադրվեցին: <Այսպես ժռղովուրդին բոլոր շարժական ստացվածքը կփչանար կամ լավ ևս է ըսել թուրքերու ձեռքը կանցներ, կառավարությունը ոչ մեկ տեղ հոգածու չգտնվեցավ այդ գույքերը հավաքելու կամ դրամի վերածելու>, - վկայում է Զավեն պատրիարքը։ Կ. Պոլսում ամերիկյան դեսպան Մորգենթաուն այս փաստի մասին վկայում է. <Հազիվ թե նախկին սեփականատերերը հեռանային գյուղեն` մահմեդական մուհաճիրներԹուրքիո այլ կողմերեն գաղթողներ կփոխադրվեին հայկական բնակավայրերեն ներս։ Նույնպես հայերուն բոլոր արժեքավոր առարկաները-դրամ, մատանիներ, ժամացույցներ և գոհարեղեններ-կտարվեին ոստիկանատուներ <ապահով պահվելու համար մինչև հայերուն վերադարձը, և ապա կբաժանվեին թուրքերուն»։


Առկա են բազմաթիվ հեռագրեր, հրահանգներ, առանձին կարգադրություններ, առաքված երիտթուրքերի կառավարության կողմից, որոնք լիովին բացահայտում են հայության ունեցվածքը կուլ տալու ծրագիրը ։ Սովետահայ պատմաբան Հ. Գ. Ինճիկյանի հաշվումներով կողոպուտի ու ոչնչացման են ենթարկվել 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ ու քրիստոնյա ազգաբնակչությունը, կողոպտվել ու քանդվել են ավելի քան 2000 եկեղեցիներ ու վանքեր, 1500 դպրոցներ և վարժարաններ։ Ազգային հատուկ հանձնաժողովի տվյալներով, Օսմանյան կայսրությունում միայն հայ ժողովրդին հասցված նյութական վնասը 1919 թ.կուրսով կազմել է մոտ 15 մլրդ. ֆրանկ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո համաշխարհային հասարակայնությունը պահանջում էր պատասխանատվության ենթարկել արևմտահայության սպանդը կազմակերպող թուրք ոճրագործներին։ Այդպիսի պահանջով հանդես եկան նշանավոր արևելագետներ' ֆրանսիացի հնագետ-պատմաբան Ժակ դը Մորգանը, գերմանացի հայագետ Յոզեֆ Մակվարտը։ Դատապարտող սուր հոդվածներով և աշխատություններով բողոքի ձայն բարձրացրին տարբեր ազգությունների քաղաքական, գիտության և մշակութային ականավոր գործիչներ' Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Մարտին Նիպագեն, Անտուան Մեյեն, Ֆրեդերիկ Մակլերը, Ռընե Պինոնը, Վիկտոր Բերարը, Արնոլդ Թոյնբին, Վալերի Բրյուսովը, Յուրի Վեսելովսկին, Անդրեյ Մանդելշտամը, Հենրի Մորգենթաուն, Հերբերտ Ադամս Գիբբոնսը և շատ ուրիշներ։ Հանդես գալով Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում 1918 թ. նոյեմբերի 12-ին, Ռայթը անգլիական կառավարությունից պահանջել է, որ դաշնակիցների ներկայացուցիչները Թուրքիայի հետ խաղաղության պայմանները քննարկելիս հատուկ կանգ առնեն հայկական կոտորածների հանցագործներին պատժելու հարցի վրա։ Թուրք գործիչների և պաշտոնյաների մեջ ևս գտնվել են առանձին մարդիկ, որոնք ոչ միայն կողմնակից չեն եղել հայերին կոտորելու հրեշային ծրագրի իրականացմանը, նողկանքով ու ատելությամբ են վերաբերվել տեղի ունեցող վայրագություններին, հրաժարվել են կատարելու կենտրոնական կառավարության' « Միություն և առաջադիմություն » կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղտնի հրամանները` հայ ժողովրդին տեղահանելու և կոտորելու հարցում (այդպիսիները անմիջապես հեռացվել են պաշտոնից, պատասխանատվության ենթարկվել,


Իսկ ներքին կարգով դատապարտվել մահվան), այլև հետագայում ակտիվ գործունեություն են ծավալել կազմակերպելու հանցագործների դատավարությունը։ 1919 թվականին մեծ վեզիր Դամադ Ֆերիդ փաշան դատապարտել է երիտթուրքերի կառավարության գործադրած հանցագործ ծրագիրը, գտնելով, որ հայերի կոտորածները ծնունդ չեն եղել ցեղային բախումների և կամ կրոնական մոլեռանդության։ «Ես իմ առջև նպատակ եմ դնում փաստերը ձեռքիս ցույց տալ ամբողջ աշխարհին, թե ում վրա է ընկնում իսկական պատասխանատվությունը այդ սարսափելի հանցագործությունների համար» , - հայտարարել է նա։ Տեղի տալով բողոքի այս ուժեղ հոսանքին և ձգտելով սահմանազատվել երիտթուրքերի վարկաբեկված վարչակարգից, 1918 թ. Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կաբինետը որոշում է կայացնում` Օսմանյան կայսրությունը առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին, ինչպես նաև` «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին։ Այնուհետև, 1918 թ. դեկտեմբերի 16-ի որոշումով կազմվում են հարցաքննիչ հանձնախմբեր (գլխավոր նախագահն էր Անկարայի նախկին վալի Մազհար բեյը), Որոնք սկսում են հավաքել արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ինչպես նաև ականատեսների վկայություններ։ Օսմանյան կայսրության նահանգները բաժանվում են 10 դատաքննչական շրջանների, յուրաքանչյուր շրջանի համար նշանակվում են դատախազներ, հարցաքննիչ դատավորներ, և քարտուղարներ։ Միևնույն ժամանակ մամուլը լայն աշխատանք է ծավալում հանցագործներին բացահայտելու և դատաքննության հանձնելու կապակցությամբ:


Ձերբակալվում են երիտթուրքական մի շարք մինիստրներ ու կուսակցության ղեկավարներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, լիազորներ, կուսակալներ, զինվորականներ և այլ պաշտոնատար անձինք։ Սակայն հայկական կոտորածների անմիջական մտահղացողներն ու կազմակերպիչները հասցրել էին դիմել փախուստի` ապաստան գտնելով Գերմանիայում ։ 1919 թվականի հունվարի 8-ին Կ.Պոլսում կազմվում են Առաջին, Երկրորդ և Երրորդ ռազմական արտակարգ ատյաններ։ Օրենքը հանցագործներին թեև նախատեսում էր դատել ոճրի գործադրված վայրում, սակայն 1919 թ. փետրվարի 5-ին, Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանը Յոզղաթի տեղահանության և կոտորածի հանցագործների դատավարության առաջին իր նիստում հատուկ որոշում է կայացնում մեղադրյալներին Կ. Պոլսում դատելու մասին: 1919 թվականի մարտի 8-ին, սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի (1918-1922) հատուկ հրամանագրով, երիտթուրքական կուսակցական պարագլուխներն ու մինիստրները հանձնվում են Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի քննությանը։ Երիտթուրքական կառավարության ղեկավարների և «Միություն և առաջադիմություն » կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատավարությունը սկսվում է 1919 թ. ապրիլի 27-ին Կ. Պոլսում և ընդհատումներով տևում մինչև հունիսի 26-ը: Մայիս ամսին տեղի ունեցած 6 նիստերի ընթացքում հիմնականում հարցաքննության են ենթարկվում «Միություն և առաջադիմություն » կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները, մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան և մի քանի մինիստրներ։ Սակայն անբացատրելի պարագաներով մայիսի 28ին անգլիական հրամանատարության կողմից 77 հոգի բանտից աքսորվում է Մալթա կղզի և ընդհատվում է դատաքննությունը։ Հունիս ամսին մեղադրական նոր ապացույցների հիման վրա շարունակվում է դատաքննությունը։ Հունիսյան դատաքննության 7 նիստերում լսվում են պետական պաշտոնական անձանց' փոստի և հեռագրական մինիստր Հյուսեյն Հաշիմ բեյի, Սենատի նախագահ Ռիֆաթ բեյի, նաև երկրի հոգևոր առաջնորդներ (շեյխ- ուլ- իսլամներ) էսադ, Հայրի և


Մուսա Քյազիմ էֆենդիների դատաքննությունը։ Դատավճիռը կայացվում է 1919 թ. հուլիսի 5-ին։ Այս դատաքննությունների ընթացքում հեռակա կարգով մեղադրվում են 11, իսկ դատավարությանը ներկա 20 կուսակցական և պետական բարձրաստիճան գործիչներ։ Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալներն էին. 1. Թալաաթ փաշա— Ներքին գործերի մինիստր, մեծ վեզիր (1917- 1918 թթ.)։ 2. էնվեր փաշա— ռազմական մինիստր։ 3. Ջեմալ փաշա — ծովային մինիստր։ 4. Բէհաէդդին Շաքիր բեյ - երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահ: 5. Դոկտ. Նազըմ բեյ- կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հանրակրթական մինիստր, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ։ 6. Ջավիդ բեյ — ֆինանսների մինիստր։ 7. Սուլեյման էլբիստանի բեյ — հողագործության և առևտրի մինիստր (1915—1917 թթ.)։ 8. Մուստաֆա Շերեֆ բեյ — հողագործության և առևտրի մինիստր (1917—1918 թթ.)։ 9.Օսկան էֆենդի — փոստի և հեռագրատան մինիստր (1914 —1917 թթ.)։ 10. Դոկտ. Ռուզուհի էֆենդի — կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ 11. Խալիլ էֆենդի — արդարադատության և արտաքին գործերի մինիստր, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ։ 12 .Ահմեդ Նեսիմի բեյ- արտաքին գործերի մինիստր (1917-1918թթ.)։ 13 .Իսմայիլ Ջանփոլատ բեյ - ներքին գործերի մինիստր (1917-1918 թթ.)։ 14. Աբբաս Հալիմ փաշա — հասարակական աշխատանքների մինիստր (19151917թթ.)։ 15. Ալի Մյունիֆ բեյ — հասարակական աշխատանքների մինիստր — 1918 թ.թ։


16 . Շյուքրի բեյ - հանրակրթական մինիստր, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ ։ Քեմալ բեյ - պարենավորման մինիստր, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Հյուսեյն Հաշիմ բեյ - փոստի և հեռագրատան մինիստր (1917 - 1918 թթ.)։ Ռիֆաթ բեյ — սենատի նախագահ։ Մեհմեդ Էսադ էֆենդի—շեյխ ուլ-իսլամ ։ Ըստ դատաքննության կարգի, հանձնաժողովի նախագահ գեներալ- լեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշան առաջին հերթին հաստատում է մեղադրյալների ինքնությունը, ինչպես նաև նրանց դատապաշտպանների առկայության հարցը։ Միևնույն ժամանակ հայտարարում է, որ ռազմական արտակարգ ատյաններում մեղադրյալների պաշտպանության համար օրենքը չի նախատեսում դատավարության ընթացքում դատապաշտպանների ներկայությունը։

Դատական

քարտուղար Շեֆիկ բեյը ընթերցում է մեղադրական եզրակացությունը։ Միևնույն ժամանակ քրեական օրենսգրքի 372-րդ հոդվածի հիման վրա տրվում է գլխավոր դատախազ Մուստաֆա Նազմի փաշայի հավանությունը բացականերին հեռակա կարգով դատելու մասին։ Մուստաֆա Նազմի փաշան, նկատի ունենալով նաև թե' դատասկզբում և թե' ընթացքում դատապաշտպանների առարկություններն այն մասին, որ «մինիստրների և այլ պետական բարձր պաշտոնյաների հետ առնչվող դատական հարցերը քննարկման են ենթակա ոչ թե ռազմական արտակարգ ատյանում, այլ գերագույն դատարանում», իր ելույթում նշում է, որ մեղադրական եզրակացության մեջ թվարկված հանցագործությունները կատարվել են ոչ թե կառավարության անունից, այլ կուսակցության կենտրոնական կոմիտեի ու նրա պլենումների որոշումներից ելնելով։ Առաջին և հաջորդ մեղադրական եզրակացություններում բերված փաստաթղթերը' ծածկագիր հեռագրերը, նամակները, վկայում են, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառում չեն եղել, սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, այլ եղել են կանխամտածված և իրականացվել են բացարձակապես կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հատուկ կենտրոնի հրահանգներով ու գաղտնի հրամաններով: Մեղադրական եզրակացություններում և դատական


նիստերի ընթացքում հիմնական շեշտը դրվում է արևմտահայության կոտորածի վրա։ Կովկասյան ճակատի երրորդ բանակի նախկին հրամանատար գեներալլեյտենանտ Վեհիբ փաշան դատաքննությանը ներկայացրած իր վկայության մեջ այդ մասին հայտնում է, որ հայերի բնաջնջման և ունեցվածքի կողոպտման հարցը վճռվել է <Միություն և առաջադիմություն> կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից, որ երրորդ բանակի շրջակայքում արնախում հրոսակախմբերի կազմակերպողն ու ղեկավարողը Բեհաէղդին Շաքիր բեյն է։ Իսկ ներքին գործերի մինիստրության հատուկ գրասենյակի պետ Իհսան բեյը նույնպես վկայում է, որ երբ ինքը Քիլիսի կայմակամն էր, Ստամբուլից Հալեպ գործուղված Աբդուլլահադ Նուրի բեյը հայտարարել է, որ [հայերի] տեղահանման հիմնական նպատակը նրանց ռչընչացումն է>, որ ինքն այդ հարցով կապի մեջ մտնելով Թալաաթ բեյի հետ, նրանից ուղղակի ստացել է կոտորելու հրաման, որ նա [Թալաաթը] ձգտել է համոզել իրեն, որ դա է երկրի փրկությունը։ Հետագայում, իր հուշագրության մեջ նույնիսկ Թալաաթը ընդունում է, որ հայերի տեղահանության ժամանակ տեղի են ունեցել բռնություններ և կոտորածներ։ Թալաաթը, ինչպես վկայում է Հալիդե էդիբը, խոստովանել է իր անմարդկային արարքը և արդարացում է որոնել ազգային շահերի տեսակետից' համոզված լինելով, «Որ այնքան ժամանակ, երբ մի ազգ իր սեփական շահերի համար անում է ամեն ինչ, և հաջողվում է, աշխարհն ընդունում է այդ։ Ես պատրաստ եմ մեռնելու այն բանի համար, ինչ կատարեցի և ես գիտեմ, որ կմեռնեմ դրա համար», - հայտարարել է նա։ Դատավարության 2-րդ, 5-րդ և 6-րդ նիստերում հարցաքննության է ենթարկվում արևմտահայության կոտորածն իրականացնող «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն, որը կյանքի էր կոչվել «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների կողմից` հատուկ որոշմամբ։ Դատաքննությունը բացահայտում է, որ «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի հանցագործ գործունեությանը մասնակցություն են ունեցել կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միդհատ Շյուքրի բեյը, անդամներ' Բեհաէդդին Շաքիրը, դոկտ. Նազըմը, Ռիզա բեյը, Անկարայի պատգամավոր Աթիֆ բեյը, հանրակրթական մինիստր


Շյուքրի բեյը, մեջլիսի նախագահ Խալիլը, հասարակական անվտանգության մինիստր Ազիզ բեյը, Կ.Պոլսի պարետ Ջեվադը։ Հանցագործներին ղեկավարել է ներքին գործերի մինիստր Թալաաթը։ «Թեշքիլաթ-ը մահուսե» անվան տակ գործել է երկու գաղտնի կազմակերպություն։ Մեկը եղել է զինվորական կազմակերպություն և ստեղծվել է ռազմական մինիստրության հրամանով։ Ղեկավարն է եղել Սուլեյման Ասքերի բեյը։ Կենտրոնը գտնվել է Կ. Պոլսում։ Դատավարության 5-րդ նիստի ժամանակ մեղադրյալ Աթիֆ բեյը խոստովանում է, որ «Թեշքիլաթ-ը մահսոլսե»-ի համար հատուկ պաշտոնատեղի է եղել Նուրի Օսմանիեում, «Թասֆիր-ի էֆքյար» թերթի տպարանի դիմաց վարձված № 32 տունը »։ Այս կազմակերպության խնդիրն է եղել կովկասյան մահմեդական ժողովուրդների մեջ Ռուսաստանի դեմ խռովություն սերմանելու նպատակով հավաքագրել Կովկասի տարածքին ծանոթ, տեղի ժողովուրդների լեզուներին տիրապետող մարդկանց և խմբերով, գաղտնի ուղարկել սահմանից այն կողմ։ Երկրորդ « Թեշքիլաթ-ը մահսուսե »-ն գտնվել է ներքին գործերի մինիստրության անմիջական տրամադրության տակ, և Բեհաէդդին Շաքիրի ղեկավարությամբ իրականացրել է արևմտահայության տեղահանությունն ու կոտորածը։ Դա հաստատվում է կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ռիզա բեյի ցուցմունքով։ « Իմ կարծիքով,— նշում է նա, — ռազմական մինիստրության հրամանով կազմակերպված « Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն գործել է ռազմաճակատում և ընդհանրապես հակառակորդի գտնված շրջաններում։ Մյուս` երկրորդ « Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն ստեղծվել է, որպեսզի մի շարք վիլայեթներում, սանջակներում, կազաներում իրականացնի տեղահանությունը»։ Հետաքննությունների նյութերից պարզվում է նաև, որ « Միություն և առաջադիմություն » կուսակցության կենտրոնական կոմիտեի և « Թեշքիլաթ-ը մահսուսե»-ին վերաբերող կարևոր գրությունները մեծ մասամբ ոչնչացվել են։ Դրանում հիմնականում մեղավոր է դոկտ. Նազըմը։ Նա կոմիտեի գործարքներն ու կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով փախցրել է կուսակցության արխիվը: Սակայն գործադրված բոլոր զգուշություններով հանդերձ (հաճախ հրահանգները տրվել են բանավորJ ռազմական արտակարգ ատյանի ձեռքն


են անցել բավականաչափ թվով հեռագրեր, նամակներ և այլ գրավոր փաստաթղթեր, որոնք անվիճելիորեն հաստատում են հայերի տեղահանության և ոչնչացման ընթացքում « Միություն և առաջադիմություն » կուսակցության կենտրոնական կոմիտեի, ներքին գործերի մինիստրության և «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի միջև եղած համագործակցությունը, ինչպես նաև ցույց են տալիս, թե ինչպիսի ակտիվ գործունեություն են ծավալել շրջանային պատասխանատու քարտուղարները «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի համար քրեական հանցագործներ հավաքագրելու գործում։ Հարցաքննության ընթացքում մեղադրյալներն անընդհատ փորձել են շեղվել ճշգրիտ պատասխաններից։ Խոստովանությունից խուսափելու համար նրանք հաճախ օգտագործել են «չեմ կարողանում հիշել», «հիշողությունս թույլ է» արտահայտությունները: Այնուհանդերձ, խաչաձև հարցաքննության ժամանակ, որպես մեղադրական ապացույց բերված հեռագրերի, նամակների և վկայությունների հիման վրա լիովին բացահայտվում է իսկությունը, այն է` որ տեղահանությունն ու կոտորածը հավանության են արժանացել Կենտրոնական կոմիտեի գաղտնի նիստերից մեկում ձայների մեծամասնությամբ։ Դատարանը պաշտոնատար անձանց հատկապես մեղավոր է ճանաչում, որ իրազեկ լինելով կոտորածների և այլ բռնությունների մասին, ոչ մի գործնական քայլի չեն դիմել դրանք կանխելու գործում։ Ընդհակառակը, նպաստել են, որ շարունակի տեղի ունեցող այդ ողբերգությունը։ Այսպես, շեյխ ուլ-իսլամ Մուսա Քյազիմ էֆենդին, որը որպես կրոնական առաջնորդ կարող էր մեծ ազդեցություն ունենալ այդ վայրագությունները խափանելու խնդրում, ոչ մի էական քայլի չի դիմել։ Նա թեև փորձում է արդարանալ դատարանում, որ ինքը պատասխանատու չէ կառավարության անդամների գործադրած հանցագործ արարքների համար, որ մեղավոր է ներքին գործերի մինիստրությունը, սակայն նա խոստովանում է, որ իսլամը և կուսակցությունը համաձույլ մի ամբողջություն է և կուսակցության որոշումները ենթակա են անհապաղ իրականացման, «որ կուսակցությունից դուրս գալը նշանակում է իսլամի կրոնից հրաժարվել »:


1919 թվականի հուլիսի 5-ին արձակված դատավճռում շեշտը դրվում է արևմտահայության կոտորածների և ունեցվածքի կողոպտման մանրամասնությունների վրա, նշվում է կուսակցության կենտրոնական կոմիտեի և կառավարության ղեկավարների կողմից սահմանադրության ոտնահարման փաստերի մասին։ Կարևոր հանցանշաններից մեկն է համարվում առանց մեջլիսի որոշման առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու խնդիրը, ինչպես նաև առևտրի և հատկապես պարենային հարցում տեղ գտած չարաշահումներն ու սպեկուլյացիան։ Քաղաքացիական քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի առաջին կետով դատարանը մահվան վճիռ է կայացնում Թալաաթի, էնվերի, Ջեմալի և Նազըմի նկատմամբ, իսկ 45-րդ հողվածի երկրորդ կետի և 55-րդ հոդվածի վերջին կետի համաձայն Ջավիդը, Մուստաֆա Շերեֆը և Մուսա Քյազիմը դատապարտվում են 15-ական տարի ժամկետով աքսորի։ Իբրև թե բավարար հանցանշաններ չլինելու պատճառաբանությամբ, ազատ են արձակվում սենատի նախկին նախագահ Ռիֆաթ բեյը, փոստի և հեռագրատան մինիստր Հաշիմ բեյը։ Այս վերջին երկուսի նկատմամբ դատարանի վճռին հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են եղել համաձայն։ Դատավճռում մոռացության են մատնված դաշնակիցների հովանավորությամբ կալանատնից Մալթա կղզի աքսորված հանցագործները։ «Միություն և առաջադիմություն » կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և այլ պաշտոնատար անձանց դատաքննության նիստերը տեղի են ունենում 1919 թվականի հունիսի 21-ին, 23-ին և 28-ին։ Դատավճիռը կայացվում է շատ ուշ, այն էլ Կ. Պոլսի ռազմական Առաջին արտակարգ ատյանի հանձնախմբի կողմից` 1920 թ. հունվարի 8-ին։ Մեղադրական եզրակացության և դատավճռի տվյալներով ամբաստանվում էին 36 անձինք. 1 Ավնի բեյ — կուսակցության Մանիսայի պատասխանատու քարտուղար։ 2 Հասան Սելահեդդին բեյ— Վերակազմյալ կուսակցության Բեյօղլուի պատասխանատու քարտուղար։ 3 Հիլմի բեյ — Անկարայի պատգամավոր։ 4 Միդհատ բեյ — կուսակցության Բալուի պատասխանատու քարտուղար։ 5 Բեսիմ Զուհդի բեյ — կուսակցության Էսկիշեհիրի պատասխանատու քարտուղար։


6 Մեհմեդ Ջեմալ բեյ — կուսակցության Հալեպի պատասխանատու քարտուղար։ 7 Աղաօղլու Ահմեդ — Կարահիսարի պատգամավոր։ 8 Դոկտ. Ահմեդ Միդհատ բեյ — կուսակցության Բրուսայի պատասխանատու քարտուղար։ 9 Մումթազ բեյ — Սուարիի կայմակամ։ 10 Հասան Ֆեհմի բեյ — Սինոպի պատգամավոր։ 11 Սաբրի բեյ — Սարուխանի պատգամավոր և Վերակազմյալ կուսակցության անդամ։ 12 Ջեվդետ բեյ — կուսակցության Միրգունի պատասխանատու քարտուղարի տեղակալ։ 13 Սելահեդդին Ջիմջոզ— Կ. Պոլսի պատգամավոր: 14 Հյուսեյն Թոսուն — Էրզրումի պատգամավոր և ազգային գործակալության տնօրեն։ 15 Հասան Նամըք բեյ — կուսակցության Սալոնիկի պատասխանատու քարտուղար, Ստամբուլի բանկի ներկայացուցիչ։16 Ալի Ռիզա - կուսակցության Բրուսայի պատասխանատու քարտուղար։ 17 Աբդուլ Քադիր— կուսակցության Կոնիայի պատասխանատու քարտուղարի տեղակալ։ 18 Թոտորաքի բեյ — Կոնիայի գյուղատնտեսության տեսուչ։ 19 Սամիհ Ռիֆաթ բեյ — Կոնիայի վալի։ 20 Սադեդդին բեյ — Կոնիայի ոստիկանության պետ։ 21 Ֆերիդդ բեյ — կուսակցության Կոնիայի ներկայացուցիչ։ 22 Ֆեհմի բեյ — Ակշեհիրի Ջիհանբեյլի նահիեի կառավարիչ։ 23 Մյուֆթի զադե Քյամիլ բեյ - Ակշեհ իրի վալի։ 24 Հասան Բասրի բեյ — Ակշեհիրի ոստիկանապետի տեղակալ։ 25 Համիդ բեյ — կուսակցության Ադաբազարի ներկայացուցիչ։


26 Հուսեյն Նեջատի բեյ — Հալեպի շրջանի չեթեների առաջնորդ։ 27 Ղանի բեյ — կուսակցության Սիվասի ներկայացուցիչ։ 28 Մյուֆթի Մեհմեդ Ալի - կուսակցության Բոլվա դին ի ներկայացուցիչ։ 29 Հաջի Աթա բեյ — կուսակցության Բոլվադինի ներկայացուցիչ։ 30 Կարա կադը Հասան -— կուսակցության Բոլվադինի ներկայացուցիչ։ 31 Աբդուլ Ղանի բեյ — կուսակցության էդիրնեի ներկայացուցիչ։ 32 Հաջի Ահմեդ փաշա — էնվերի հայրը, կուսակցության էդիրնեի ներկայացուցիչ։ 33 Մյունիր բեյ — կուսակցության Կաստամոնուի պատասխանատու քարտուղար։ 34 Հասան Ֆեհմի բեյ — կուսակցության Կաստամոնուի պատսխանատու քարտուղարի տեղակալ։ 35 Ակյահ բեյ - Կարահիսարի սանիտարական հանձնաժողովի նախագահ: 36 Հայրեդդին բեյ — Կարահիսարի սանիտարական պաշտոնյա։ 1919 հունիսի 19-ի թվագրությամբ մեղադրական եզրակացության մեջ մատնանշվում է, որ շրջանային պատասխանատու քարտուղարներն իրենց գործունեության ընթացքում, կուսակցության կենտրոնական կոմիտեի և կառավարության կողմից ստացված բանավոր և գրավոր գաղտնի հրամանների համաձայն, անօրինական կերպով միջամտել են կառավարության գործերին և մասնակցել Թալաաթ փաշայի և նրա գործընկերների կատարած հանցագործություններին։ Պատասխանատու քարտուղարների հարցաքննության ընթացքում հիմնական շեշտը նույնպես դրվում է արևմտահայության տեղահանության, կոտորածների և ունեցվածքի կողոպտման հարցի վրա։ Էդիրնեի պատասխանատու քարտուղարն ու մյուս մեղադրյալներն իրենց հանցանքը թեթևացնելու համար աշխատել են ուղիներ որոնել, որ տեղահանությունը կատարվել է իբրև թե օրենքի հիման վրա և կառավարության կարգադրությամբ։ Հանձնաժողովի նախագահ Մուսաֆա Նազըմ փաշան, հերքելով նրանց կեղծ ցուցմունքները, բացահայտում է, որ տեղահանությունը եղել է լոկ պատրվակ` իրականացնելու համար հայերի ոչնչացումը։


1920 թվական ի հունվարի 8-ի դատավճռում նշվում է, որ վերոհիշյալ պատասխանատու քարտուղարներից և լիազորներից մի քանիսը օժանդակել են կենտրոնական կոմիտեի նախաձեռնությանը և իրենց մասնաճյուղերում հավաքագրած մարդասպանների և այլ քրեական հան-ցագործների միջոցով կազմակերպել են հայերի կոտորածը և նրանց ունեցվածքի կողոպուտը։ Քրեական օրենսդրության 45-րդ հոդվածի և 55-րդ հոդվածի վերջին կետի համաձայն Սինոպի դեպուտատ Հասան Ֆեհմի բեյը, էդիրնեի պատասխանատու քարտուղար Աբդուլ Ղանի բեյը, Բալուի պատասխանատու քարտուղար Միդհատ բեյը դատապարտվում են տասը տարուց ավելի, իսկ մուսները մի քանի տարի ժամկետով բանտարկության։ Այս դատավճռում ևս մոռացության են մատնվում Մալթա կղզի աքսորված հանցագործները։ Վերոհիշյալ դատավարությունների ընթացքում Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանը մանրամասն հետաքննություն էր կատարում նաև գավառներում տեղի ունեցած տեղահանության և կոտորածների անմիջական իրականացնողների նկատմամբ։ Առաջինը լսվում է Յոզղաթի հայության տեղահանության և կոտորածի գլխավոր հանցավորներ Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ և Բողազլյանի կայմակամ Քեմալ բեյի և Յոզղաթի ոստիկանության պետ մայոր Թեվֆիկ բեյի կատարած հանցագործությունների հարցը։ Յոզղաթը գտնվում էր պատերազմական թատերաբեմից շատ հեռու տարածքում, բայց տեղի հայությունը նույնպես ենթարկվեց դաժան հա-լածանքների։ 1919 թ. ապրիլի 8-ի դատավճիռում բերված մեղադրական ապացույցները վկայում են, որ տեղի հայությանը կոտորելու համար Քեմալ բեյը ոտքի է հանել ոչ միայն իր տրամադրության տակ գտնվող սանջակի թուրքերին, այլև կոչ է արել բոլոր մահմեդականներին ոտքի կանգնել հայ ժողովրդին իսպառ ոչնչացնելու համար։ Դատարանը միաձայն մեղավոր ճանաչելով նրան, կայսերական քրեական օրենսգրքի 170 և 171-րդ հոդվածների հիման վրա դատապարտում է մահվան, իսկ Թեվֆիկ բեյը նույն օրենսգրքի 45-րդ հոդվածով դատապարտվում է 15 տարվա տաժանակիր աքսորի։


Տրապիզոնի հայերի տեղահանությանը և կոտորածին վերաբերող 1919 թվականի մայիսի 22-ի դատավճռով մեղադրվում են 8 հանցագործներ. 1 Ջեմալ Ազմի բեյ — Տրապիզոնի վալի։ 2 Նայիլ բեյ — կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար։ 3 Մեհմեդ Ալի բեյ — Տրապիզոնի հարկային տեսուչ։ 4 Նուրի բեյ — Տրապիզոնի ոստիկանության պետ։5 Մուստաֆա էֆենդի - Տրապիզոնի [գաղտնիJ գործակալության տեսուչ։ 6 Թալաաթ բեյ - Տրապիզոնի ոստիկանության քննիչի օգնական և կայմակամ ։ 7 Նիազի էֆենդի - Տրապիզոնի հյուրանոցի տնօրեն։ 8 Ալի Սայիբ բեյ - Տրապիզոնի բժշկական տեսուչ։ Դատավճռում նշվում է. «Մեղադրյալներ` Տրապիզոնի նախկին վալի Ջեմալ Ազմի բեյը, «Միություն և առաջադիմություն» կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նայիլ բեյը սերտորեն համագործակցել են գաղտնի հրահանգները իրականացնելու գործում։ Արտաքուստ նրանք իբրև թե գործել են տեղահանության օրենքի համաձայն, մինչդեռ այդ գաղտնի հրահանգների իրականացման ժամանակ նրանք հանդես են բերել անձնական ակտիվ միջոցներ` հայերին կոտորելու գործում։ Տրապիզոնի դատավճռում մանրամասն խոսվում է նաև հայերի լքյալ գույքի կողոպտման մասին։ Տրապիզոնի ոստիկանապետ Նուրի էֆենդիին իբրև թե հանձնարարված է եղել տեղահանված հայերի լքյալ գույքի հավաքման, գրանցման և պահպանման հարցը։ Մինչդեռ, նրա հրամանով լքյալ գույքը հափշտակվելով, մատնվել է կատարյալ կորստի։ Գործադրված ծանր հանցագործությունների համար դատարանը վերոհիշյալ 170, 171 ֊րդ հոդվածների հիման վրա հեռակա կարգով մահվան է դատապարտել Ջեմալ Ազմի և Նայիլ բեյերին։ Դատարանում ներկա Տրապիզոնի հարկային տեսուչ Մեհմեդ Ալի բեյը դատապարտվում է տասը տարի ժամկետով տաժանակիր աքսորի, իսկ մյուս մեղադրյալները 1- 2 տարվա բանտարկության։


Հայտնի է, որ պատերազմի ընթացքում երիտթուրքերը մի շարք վայրերում դատաստան են տեսել նաև արաբների, ասորիների և հատկապես հույների նկատմամբ։ Բյույուք Դերեի (Կ. Պոլսի արվարձաններից) ոչ մահմեդական բնակչության տեղահանության ժամանակ հայերի հետ ծանր հալածանքների են ենթարկվել նաև հույները։ 1919 թվականի մայիսի 24-ին Բյույուք Դերեի տեղահանությանը վերաբերող դատավճռում նշվում է, որ տվյալ շրջանի ղեկավարները բնակչության տեղահանության ժամանակ, ոտնահարելով մարդկային ամենատարրական իրավունքները, իրենց անձնական շահերն ու ստոր մտադրությունները իրականացնելու համար բնակչությանը տրամադրել են պատրաստության կարճ ժամանակամիջոց, որպեսզի նրանք ստիպված լինեն թողնել իրենց ունեցվածքն ամբողջությամբ և հեռանալ։ Բյույուք Դերեի դատավճռով բոլոր մեղադրյալները դատապարտվում են մի քանի տարի ժամկետներով բանտարկության։ Դրանք են` 1 Աբդուլ Քերիմ բեյ — Բյույուք Դերեի ոստիկանապետ։ 2 Ռեֆիկ Հըֆզի բեյ — սալոնիկցի առևտրական։ 3 Ռիզալի Ջելալ էֆենդի — Բյույուք Դերեի մուխտար։ 4 Հաֆըզ Մահմուդ էֆենդի -— մեծահարուստ առևտրական: Դեռևս երիտթուրքերի կառավարության պարագլուխների դատավարության ժամանակ կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և «Թեշքիլաթ-ը մահսուսե »-ի նախագահ Բեհաէդդին Շաքիր բեյը հեռակա կարգով մեղադրվում է արևմտահայության տեղահանության և կոտորածների մտահղացման ու հիմնական կազմակերպիչներից մեկը լինելու ծանր հանցանքով։ Բեհաէդդին Շաքիր բեյը և կուսակցության Խարբերդի պատասխանատու քարտուղար Ռեսնելի Նազըմ բեյը` իրենց կատարած ծանր հանցագործությունների համար դատապարտվում են Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածին վերաբերող 1920 թ. հունվարի 13ի դատավճռով։ Բեհաէդդին Շաքիր բեյը հեռակա կարգով դատապարտվեց մահվան, իսկ Ռեսնելի Նազըմ բեյը` 15 տարի տաժանակիր աքսորի։ Հետաքրքիր է, որ դատավճռի վերջում դատական ատյանի երեք անդամներ հատուկ նշում են կատարել, որ Ռեսնելի Նազըմ բեյը նույն աստիճանի հանցագործ է, ինչ Բեհաէդդին Շաքիրը և պահանջել են նույնպես մահավճիռ կայացնել նրա նկատմամբ։


Այսպիսով, դատավարության նյութերը որոշակի պատկերացում են տալիս արևմտահայության տեղահանության և կոտորածների կազմակերպման ու իրագործման մասին։ Դատավարությունը իրականում չլուծեց և չէր էլ կարող լուծել մեկուկես միլիոնից ավելի նահատակված հայերի արյան և միլիարդների հասնող լքյալ գույքի նյութական արժեքի հատուցումը։ Հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանից` Արևմտյան Հայաստանից։ Դատավորները, իհարկե, ոչ բոլոր դեպքերում ցուցաբերեցին անհրաժեշտ հետևողականություն։ Նրանցից շատերը, կապված լինելով երիտթուրքերի հետ, հաճախ հակված էին չխորանալ կատարված փաստերի մեջ և չընդունել խիստ որոշումներ։ Դատաքննության ընթացքում թույլ են տրվել թերացումներ։ Օրինակ` շրջանային պատասխանատու քարտուղարների դատավարությունը տեղի է ունեցել 1919 թ. հունիս ամսին, մինչդեռ դատավճիռը ձգձգվելով հաստատվել է 1920 թ. հունվարին։ Եթե հեռակա կարգով դատի տրված մեղադրյալների նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելու խնդրում տարակուսանք չի առաջանում, ապա ներկա գտնվող հանցագործների հանդեպ պատիժ սահմանելու հարցում հանդես է բերվել ավելորդ հանդուրժողականություն։ Այդ օրերին իթթիհատականները զանազան նենգ որոգայթներ են լարում խանգարելու համար դատավարության բնականոն ընթացքը։ Հատկապես ջանացել են ազդել ռազմական ատյանի անդամների վրա` թեթևացնելու մեղադրյալների հանցանքը։ Կ. Պոլսում լույս են տեսնում մի քանի կեղծ հրապարակումներ, որոնց հեղինակները փորձում են ապացուցել, որ հայերն են իբրև բռնություններ գործադրել թուրքերի նկատմամբ։ Կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների և երիտթուրքական պետական գործիչների դատավարության վերջում, գլխավոր դատախազի օգնական Ռեշադ բեյը իր ընդարձակ ելույթում քաղաքական նենգ նպատակներով կանգ է առել հայ - թուրքական հարաբերությունների անցյալի իրադարձությունների վրա, մեղադրել հայերին իրենց ազատագրական պայքարի համար` հայտարարելով, որ «Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունից հետո, երբ Հունաստանը


անկախություն ձեռք բերեց, հայերը մի ազատ Հայաստան հիմնելու նպատակով սկսեցին ապստամբական շարժումներ ծավալել օսմանյան պետության դեմ, առանց մտածելու, որ Օսմանյան կայսրության ոչ մի տարածքում հայերը մահմեդականության հետ համեմատած մեծամասնություն չեն կազմել»: Ռեշադ բեյը դեմագոգիկ կերպով անտեսում է այն հանգամանքը, որ հայերն ապրում էին իրենց հայրենիքում: Ռեշադ բեյը 1909 թվականի Ադանայի ողբերգական դեպքերը նույնպես հետևանք է համարում հայերի ապստամբական շարժման։ Իսկ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իբր հայերը թիկունքից սպառնացել են թուրքական բանակի գործողություններին: Այսպիսի կեղծ հայտարարություններից հետո, այնուհանդերձ, Ռեշադ բեյը իր ելույթի վերջում ստիպված խոստովանում է, որ հայերի նկատմամբ գործադրված տեղահանության օրենքը ի չարն է գործադրվել, Տեղահանության է ենթարկվել նույնիսկ ռազմաճակատից հեռու գտնվող վիլայեթների հայ բնակչությունը, և գործադրված բռնությունների հետևանքով տեղի է ունեցել այդ ողբերգությունը։ Հարկ է նշել, որ արևմտահայերի բեկորների հալածանքի, բնաշընջման քաղաքականությունը շարունակվեց նաև հետագայում' քեմալականների վարած ազգայնական շարժման շրջանում։ 1919—1922 թվականներին նրանք զանգվածային նոր կոտորածներ կազմակերպեցին Արևմրտյան և Արևելյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի մի շարք վայրերում, որոնց զոհ գնացին մոտ 250 հազար հայեր։ Մեր օրերում թուրքական կառավարող շրջաններն ու թուրք պատմաբանները համառորեն շարունակում են մերժել արևմտահայության հանդեպ կատարված ցեղասպանությունը և ընդհանրապես ձգտում են զանազան միջոցներով և հակագիտական հրատարակություններով նենգափոխել հայ ժողովրդի պատմությունը։ Նրանց կարծիքով «հայ-թուրքական բախումները» իբր առաջ են եկել մեծ պետությունների գռրծադրած խարդավանքների հետևանքով, որ 1915—1916 թթ. հայերն են բռնություն գործադրել թուրքերի նկատմամբ։ Իսկ 1919 թ. Կ. Պոլսում տեղի ունեցած երիտթուրքերի պարագլուխների դատաքննությունը համարում են իթթիհատականների և իթիլաֆականների միջև գոյություն ունեցող միջկուսակցական ոխակալության արդյունք: Հակառակ թուրք կեղծարարների


գործադրած չարամիտ ջանքերի, համաշխարհային հասարակական կարծիքը դատապարտել և դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունը: Բնականաբար, պատերազմի ավարտից հետո երիտթուրքերի պարագլուխների դատավարությունը խոշոր երևույթ էր արևմտահայության նկատմամբ տեղի ունեցած հալածանքներն ու ցեղասպանությունը համայն մարդկության առաջ բացահայտելու տեսանկյունից։ *** Դատավարությունների արձանագրություններն ու որոշումները 1919 -1920 թթ. շատ քիչ տպաքանակով հրատարակվեցին թուրքական պաշտոնական «Թաքվիմ-ի վեքայի թերթի հավելվածներում (արաբատառ)։ Բոլոր անվանաթերթերը կրում են հետևյալ խորագիրը. «Նորին մեծություն փադիշահի 1335 թ. (1919) մարտի 8-ի կայսերական հրամանով կազմված ռազմական արտակարգ ատյանի դատավարության արձանագրությունը»։ Թերթերի հավելվածների պատճենները պահվում են Հայկական ՍՍՀ Կենտրոնական պետական պատմական արխիվում (ֆոնդ 450, ցուցակ № 52)։ Հարկ է երախտագիտությամբ նշել, որ այդ փաստաթղթերը արխիվին է հանձնել ֆրանսահայ հասարակական գործիչ Ռոժե (Կարպիս) Ջրբաշյանը։ Առայսօր երիտթուրքերի դատավարության նյութերի առանձին մասեր հրապարակվել են ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով։ Ֆրանսիացի հեղինակ Ժան-Մարի Կարզուն 1975 թ. հրատարակած իր «Ընդօրինակելի ցեղասպանություն. Հայաստան, 1915» արժեքավոր աշխատության հավելվածում, թուրքերեն բնագրից պատշաճ մակարդակով թարգմանված` բերել է Յոզղաթի, Տրապիզոնի և Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների պատասխանատուների դատավարության վճիռները։ Երիտթուրքական կառավարության ղեկավարների և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատավարության մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանությունը (ֆրանսերենից) առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվեց ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի և պատմ. գիտ. դոկտոր Ռ. Գ. Սահակյանի կազմած « Հայերի գենոցիդը 0սմանյան կայսրության մեջ» փաստաթղթերի ժողովածուում, որտեղ որոշ կրճատումներով բերված են նաև Տրապիզոնի և Խարբերդի հայերի տեղահանության ու կոտորածների պատասխանատուների վերաբերյալ կայացված դատավճիռները։ Յոզղաթի հայերի տեղահանության և կոտորածի պատասխանատուների դատավճիռը արևմտահայերեն է թարգմանել Գրիկէրը (Գրիգոր Կէրկերյան) «Յոզղատի


հայասպանութեան վավերագրական պատմութիւնը» շահեկան աշխատության մեջ։ Գրիկէրը բերել է նաև Յոզղաթի դատաքննությանը վերաբերող մի շարք վավերագրական նյութերի թարգմանություններ` թուրքերեն բնագրերով։Դատավարությանը վերաբերող առանձին նյութերի հայերեն (համառոտագրված) թարգմանությունները' 1919-1920 թթ. մամուլից քաղված, բերված են նաև Ջ. Ս. Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքում ։ Ստորև ամբողջությամբ հրապարակվում են բնագրից հայերեն թարգմանված «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների, երիտթուրքական կառավարության ղեկավարների, կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների, պաշտոնյաների դատաքննության նյութերը, որոնք առնչվում են արևմտահայության տեղահանության և կոտորածների հետ։ Թարգմանության մեջ չեն ընդգրկված կուսակցության համագումարների, կարգապահական հարցերի, ինչպես նաև պարենային և առևտրի խնդրում տեղի, ունեցած չարաշահումներին վերաբերող նյութերը։ Իհարկե, դատաքննության նյութերը ամբողջական չեն, քանի որ հարցաքննությունների բոլոր արձանագրությունները չեն հրապարակվել «Թաքվիմի վեքայի»-ի հավելվածներում։ Արևմտահայության տեղահանության և կոտորածին վերաբերող վավերագրական նյութերը (հեռագրեր, հրահանգներ, մեղադրյալների նախնական հարցաքննության արձանագրություններ, ականատեսի վկայություններ և այլն) ամփոփված են եղել ռազմական արտակարգ ատյանի 293 թղթապանակներում: Բնական է, որ դրանց ամբողջական հրատարակումը առավել մանրամասն կբացահայտեր երիտթուրքերի գործադրած վայրագությունները։ Դատավարության նյութերը թարգմանելիս աշխատել ենք հարազատ մնալ բնագրին։ Վերջում տրված են անհրաժեշտ ծանոթագրություններ, տերմինների բառարան և դատավարության օսմաներեն բնագրից մի շարք լուսապատճեններ, ինչպես նաև մեղադրական եզրակացության լատինատառ փոխադրությունը։

ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ «ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


ՆՈՐԻՆ ՄԵԾՈԻԹՅՈԻՆ ՓԱԴԻՇԱՀԻ 1335 Թ. (1919) ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ:

Նախագահ` գեներալ -լեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշա, անդամներ` գեներալմայոր Զեքի փաշա, գեներալ-մայոր Մուստաֆա փաշա, գեներալ-մայոր Ալի Նազըմ փաշա, գնդապետ Ռեջեբ Ֆերդի բեյ. Գերագույն դատախազ` Մուստաֆա Նազմի բեյ: ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

1335 թ. (1919), ապրիլի 27, երկուշաբթի Դատի տրված ներկա գտնվող մեղադրյալների անունները — Սայիդ Հալիմ փաշա, Խալիլ բեյ, Ահմեդ Նեսիմի բեյ, Իբրահիմ բեյ, Քյուչյուկ Թալաաթ բեյ, Ռիզա բեյ, Միդհատ Շյուքրի բեյ, Զիյա Գյոքալփ բեյ, Քեմալ բեյ, Ջեվադ բեյ, Աթիֆ բեյ։ Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալների անունները — Թալաաթ Էֆենդի, Էնվեր էֆենդի, Ջեմալ էֆենդի, դոկտ. Նազըմ էֆենդի, դոկտ. Բեհաէդդին Շաքիր էֆենդի, դոկտ. Ռուզուհի էֆենդի, Ազիզ էֆենդի։ Նախագահ — Ձերդ մեծության անունը։ Սայիդ Հալիմ փաշա— Մեհմեդ Սայիդ Հալիմ։ Նախագգահ — Հայրանունը։ Սայիդ Հալիմ փաշա — Հալիմ։


Նախագահ — Քանի' տարեկան եք։ Սայիդ Հալիմ փաշա — Հիսունվեց։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Սայիդ Հալիմ փաշա — Կահիրեում։ Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Սայիդ Հալիմ փաշա — Ենի Քյոյում։ Նախագահ — Ի՞նչ կրթություն ունեք։ Սայիդ Հալիմ փաշա — Բարձրագույն։ Նախագահ — Ամուսնացած ե՞ք։ Սայիդ Հալիմ փաշա — Այո' ։Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցել եք Սայիդ Հալիմ փաշա — Ո'չ։ Նախագահ — Նստեք։ Ձերդ մեծության անունը։ Խալիլ բեյ — Խալիլ։ Նախագահ — Հայրանունը։ Խալիլ բեյ — Սալիհ։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Խալիլ բեյ — Քառասունչորս։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Խալիլ բեյ — Միլաս, կասաբայում ։ Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Խալիլ բեյ — Նըշանթաշում։ Նախագահ — Ձեր կրթությունը։ Խալիլ բեյ — Բարձրագույն։ Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը։


Խալիլ բեյ —Մեջլիսի նախկին նախագահ։ Նախագահ — Ամուսնացած ե՞ք։ Խալիլ բեյ — Այո ամուսնացած եմ։ Նախագահ — Նստե՞ք։ Ձեր անունը։ Ահմեդ Նեսիմի բեյ — Ահմեդ Նեսիմի։ Նախագահ — Հայրանունը։ Ահմեդ Նեսիմի բեյ — Իբրահիմ։ Նախագահ — Քանի տարեկան եք։ Ահմեդ Նեսիմի բեյ — Քառասուներեք։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Ահմեդ Նեսիմի բեյ — Հանիայում, Կրետե կղզի։ Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Ահմեդ Նեսիմի բեյ — Ջաղալ-օղլու, Մահմուդիե պողոտայում։ Նախագահ — Ձեր կրթությունը։ Ահմեդ Նեսիմի բեյ — Բարձրագույն։ Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը։ Ահմեդ Նեսիմի բեյ — Արտաքին գործերի մինիստր։ Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցել եք։ Ահմեդ Նեսիմի բեյ — Ո՞չ, էֆենդի։ Նախագահ — Նստե՞ք։ Ձեր անունը։ Աթիֆ բեյ — Աթիֆ։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Աթիֆ բեյ — Երեսունյոթ։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։


Աթիֆ բեյ — Չանակկալեում։ Նախագահ — Որտեղ եք բնակվում։ Աթիֆ բեյ — Կարը Քյոյում։ Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը։ Աթիֆ բեյ — Անկարայի նախկին պատգամավոր։ Նախագահ — Կրթությունը։ Աթիֆ բեյ — Բարձրագույն։ Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցել ե՞ք։ Աթիֆ բեյ — Ո'չ, էֆենդի։ Նախագահ — Նստե՞ք։ Ձեր անունը։ Իբրահիմ բեյր — Իբրահիմ։ Նախագահ— Հայրանունը։ Իբրահիմ բեյ — Մեհմեդ Սահիբ։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Իբրսւնիմ բեյ — Հիսունութ։ Նախագահ— Որտե՞ղ եք ծնվել։Իբրսւնիմ բեյ — Ստամբուլում։ Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Իբրահիմ բեյ — Փաշ-բաղչե, Ինջիր Քյոյում։ Նախադան — Ձեր կրթությունը։ Իբրահիմ բեյ — Բարձրագույն։ Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցել ե՞ք։ Իբրահիմ բեյ — Փառք Աստծո, չունեմ։ Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը։


Իբրահիմ բեյ — Ավագանի եմ, նախկինում պետական խորհրդի նախագահ։ Նախագահ — Նստեք, Ձեր անունը, Թալաաթ բեյ — Թալաաթ։ Նախագահ — Հայրանունը։ Թալաաթ բեյ — Թահիր։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք, Թալաաթ բեյ — Երեսունութ, Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել Թալաաթ բեյ — Պեշիկթաշում: Նախագահ — Կրթությունը, Թալաաթ բեյ — Բարձրագույն, Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը, Թալաաթ բեյ — «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցել ե՞ք։ Թալաաթ բեյ — Ո՞չ։ Նախագահ — Ձեր ինքնությունը։Ռիզա բեյ — Իմը հայտնի է։ Տրապիզոնի տեղահանության ընթացքում հայտնել էի։ Նախագահ — Ձեր անունը։ Միդհատ Շյուքրի — Միդհատ Շյուքրի, Նախագահ — Հայրանունը։ Միդհատ Շյուքրի — Մեհմեդ Շյուքրի, Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Միդհատ Շյուքրի — Քառասունհինգ։


Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Միդհատ Շյուքրի — Սալոնիկում։ Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Միդհատ Շյուքրի — Նուրի Օսմանիեյում: Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը։ Միդհատ Շյուքրի — Եղել եմ Բուրդուրի նախկին պատգամավոր։ Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցել ե՞ք։ Միդհատ Շյուքրի — Ո՞չ, էֆենդի։ Նախագահ — Նստե ք։ Ձեր անունը։ Ջեվադ բեյ — Ահմեդ Ջեվադ։ Նախագահ — Հայրանունը։ Ջեվադ բեյ — Մուստաֆա։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Ջեվադ բեյ — Քառասունյոթ։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Ջեվադ բեյ — Կազանլըքում: Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Ջեվադ բեյ — Բայազեդի շրջանում։Նախագահ — Ձեր կրթությունը։ Ջեվադ բեյ - Ավարտել եմ հրետանային ուսումնարանը։ Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը։ Ջեվադ բեյ — Նախկինում եղել եմ մայրաքաղաքի պարետը։ Նախագահ— Նախկինում դատվածություն ունեցել ե՞ք։ Ջեվադ բեյ - Ոչ, էֆենդի Նախագահ — Նստե ք։ Ձեր անունը։


Զիյա Գյոքալփ — Զիյա Գյոքալփ։ Նախագահ — Հայրանունը։ Զիյա Գյոքալփ — Թեվֆիկ։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Զիյա Գյոքալփ — Քառասուներեք։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Զիյա Գյոքալփ — Դիարբեքիրում։ Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում ։ Զիյա Գյոքալփ — Ջաղալ օղլույում: Նախագահ — Ձեր կրթությունը։ Զիյա Գյոքալփ — Բարձրագույն։ Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը։ Զիյա Գյոքալփ — Նախկինում եղել եմ համալսարանի դասախոս: Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցել եք: Զիյա Գյոքալփ — Այո, մի քաղաքական հարցով։ Նախագահ — Որ դատարանում։ Զիյա Գյոքալփ — Թաշ - Քշլայի դատարանում։ Նախագահ — Նստեք։ Ձեր անունը։ Քեմալ բեյ — Քեմալ։Նախագահ — Հայրանունը։ Քեմալ բեյ - Արիֆ: Նախագահ — Քանի տարեկան եք։ Քեմալ բեյ _ Քառասուն։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Քեմալ բեյ — Ստամբուլում։


Նախագահ — Որտեղ եք բնակվում։ Քեմալ բեյ — Նուրի Օսմանիեյում։ Նախագահ — Ձեր կրթությունը։ Քեմալ բեյ— Բարձրագույն։ Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցել եք։ Քեմալ բեյ —- Ո'չ, էֆենդի։ Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը։ Քեմալ բեյ — Եղել եմ պարենավորման նախկին մինիստր։ Նախագահ — Նստեք։ Ձեր անունը։ Շյուքրի բեյ — Շյուքրի։ Նախագահ — Հայրանունը։ Շյուքրի բեյ — Հյուսեյն։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել Շյուքրի բեյ — Կաստամոնուում ։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Շյուքրի բեյ — Քառասուներեք։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Շյուքրի բեյ — Շիշլիում։ Նախագահ — Նախկին և ներկա պաշտոնը։ Շյուքրի բեյ — Նախկինում եղել եմ հանրակրթական մինիստր։ Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցե՞լ եք։ Շյուքրի բեյ — Ո՛չ, էֆենդի։ Նախագահ — (Խոսքն ուղղելով քարտուղարին) - Փախուստի մեջ գտնվողներից որևէ մեկը ներկայացե՞լ է, թե՞ ոչ։ Կարդացեք որոշումը :


ՈՐՈՇՈՒՄ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի և մեջլիսի գլխավոր խորհրդի փախուստի մեջ գտնվող անդամներից նախկին մեծ վեզիր Թալաաթ փաշան, զինվորական շարքերից վտարված նախկին ռազմական մինիստր էնվեր էֆենդին, նախկին ծովային մինիստր Ջեմալ էֆենդին, Հանրակրթական նախկին մինիստր դոկտ. Նազըմ բեյը, դոկտ. Բեհաէդդին Շաքիր բեյը, դոկտ. Ռուզուհի բեյը, և նախկին հասարակական անվտանգության տեսուչ Ազիզ բեյը մեղադրվում են [երկիրը] պատերազմի մեջ ներքաշելու, <Թեշքիլաթ-ը մահսուսե>- ի (<Հատուկ կազմակերպություն>,) հետ սերտ առնչություն ունենալու և այլ հանցագործություններ կատարելու համար, Դատարան ներկայանայու համար քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն, նախագահության կողմից հատկացվել էր 10 օր։ Այդ ընթացքում չներկայանալու դեպքում նրանք համարվում են օրինազանցներ, և դատավարությունը նրանց նկատմամբ ընթանալու է հեռակա կարգով։ Այսպիսով, նրանք, չներկայանալով դատավարության, զրկվում են քաղաքացիական իրավունքից` ունեցվածքի բռնագրավումով, Եվ այդ կապակցությամբ նրանք երբևէ իրավունք չունեն դատական հայց ներկայացնելու: Դատական պրոցեսի ընթացքում մեղադրյալների թաքստոցները իմացողները պետք է հայտնեն դատարանին, իսկ արդարադատության պաշտոնակատարները պարտավոր են անհապաղ ձերբակալելու նրանց: Գլխավոր դատախազության կողմից վերոհիշյալներին կալանքի տակ առնելը և ունեցվածքի բռնագրավումը բխում է քրեական օրենսգրքի 372 հողվածից, Գլխավոր դատախազ — Մուստաֆա Նազմի բեյ — Նշեք ամսաթիվը, Դատական քարտուղար — Ապրիլի 14։ Գլխավոր դատախազ — Առայսօր չեն ներկայացեյ, ուստի պահանջում եմ նրանց դատել հեռակա կարգով։ Նախագահ - Նորին մեծություն Սայիդ Հալիմ փաշա, Ջելալեդդին Արիֆ և Հասան Հայրի բեյերը ձեր դատապաշտպաննե՞րն են։ Սայիդ Հալիմ փաշա — Այո, էֆենդի։ Նախագահ — Շատ լավ։ Խալիլ բեյ էֆենդի, Էսադ և Քյազիմ բեյերը, ինչպես նաև Թահսին էֆենդին ձեր դատապաշտպաննե՞րն են։


Խալիլ բեյ — Այո, էֆենդի: Նախագահ — Ահմեդ Նեսիմի բեյ , Շաքի և Էսադ Մուհլիս բեյերը ձեր դատապաշտպաննե՞րն են։ Ահմեդ Նեսիմի բեյ — Այո, էֆենդի։ Նախագահ — Հանրակրթության նախկին մինիստր Շյուքրի բեյ էֆենդի, Սադեդդին Ֆերիդ բեյը ձեր դատապաշտպանն է՞։ Շյուքրի բեյ — Այո, էֆենդի, Նախագահ — Իբահիմ բեյ էֆենդի . դուք ու՞մ եք դատապաշտպան ընտրել։ Իբրահիմ բեյ — Մահիր, Յուսուֆ, Ջեմալ և Կադրի բեյերին: Նախագահ — Քեմալ բեյ, Սադեդդին, էմին Ադիլ, Ահմեդ Ռամիզ և Հասան Հայրի բեյերը ձեր դատապաշտպաններն են։ Միդհատ Շյուքրի բեյ — Այո, ինչպես նաև Սադեդդին Ֆերիդ և Ռամիզ բեյերը։ Նախագահ — Այստեղ նրանց անունները չկան, ուրեմն` նրանք ևս ձեր դատապաշտպաններն են։ Միդհատ Շյուքրի բեյ — Այո', Էֆենդի։ Նախագահ — Զիյա Գյոքալփ բեյ, Հայդար Ռիֆաթ և Իսմայիլ Թեվֆիկ բեյերը ձեր դատապաշտպաններն են։ Զիյա Գյոքալփ- Այո, Էֆենդի։ Նախագահ — Փաստաբան Էֆենդիներ, ռազմական ատյաններում, ավելի ճիշտ ռազմական արտակարգ ատյաններում մեղադրյալների պաշտպանությունը դյուրացնելու կամ անհրաժեշտության դեպքում նրանց օժանդակելու համար օրենքը երբևէ չի ստիպել և ընդհանրապես անհրաժեշտ էլ չի եղել դատավարության ընթացքում դատապաշտպանների ներկայությունը։ Այնպես որ, այս դատավարության բացարձակ արդար և անշահախնդիր ընթացքը վկայակոչելու համար ռազմական ատյանը թույլատրեց, որ այն ընթանա դռնբաց։ Այնուհանդերձ, ստիպված ենք ձեզ զգուշացնելու, որ այս թույլտվությունը չչարաշահեք և մինչև հարցաքննության ավարտը հակառակ օրենքի որևէ միջամտություն չկատարեք և բացարձակ լուռ մնալով` ունկնդրեք։


(Դիմելով դատական քարտուղարին) - Խնդրեմ կարդացեք մեղադրական եզրակացությունը։ (Մեղադրական եզրակացությունը ընթերցում է դատական քարտուղար Շեֆիք բեյը)։

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈԻՆ

Մանրամասն քննարկեցինք հարցաքննության վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև ռազմական ատյանի գլխավոր դատախազության վերոհիշյալ որոշումը, որը վերաբերում է լուծարքի ենթարկված <Միություն և առաջադիմություն> կուսակցության նախ ագահ` Սայիդ Հալիմ փաշայի, Մեջլիսի գլխավոր խորհրդի անդամներ Թալաաթի, Ջեմալի, Իրահիմի, Շյուքրիի Խալիլի, Ահմեդ Նեսիմիի, կուսակցության գլխավոր քարտուղար Միդհատ Շյուքրիի, կենտրոնական կոմիտեի անդամներ` Ստամբուլի պատգամավոր Քեմալի, Զիյա Գյոքալփի, դոկտ. Ռուզուհիի, Քյուչյուկ Թալաաթի, ինչպես նաև նույն կոմիտեի անգամներ և <Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի ղեկավարներ դոկտ. Բեհաէդդին Շաքիրի, դոկտ. Նազըմի, Ռիզայի և նույն կազմակերպության գործադիր կոմիտեի անդամներ` նախկին հասարակական անվտանգության տնօրեն Ազիզ բեյի և մայրաքաղաքի նախկին պարետ Ջեվադ բեյի դատաքննությանը։Դատական փաստաթղթերը վկայում են, որ <Միություն և առաջադիմություն> կուսակցության կենտրոնական կոմիտեն միաժամանակ բաղկացած է եղել երկու հատուկ կազմակերպություններից, որոնցից մեկը գործել է հրապարակայնորեն կուսակցության ներքին կանոնադրության և ծրագրի համաձայն, իսկ մյուսը գործել է ընդհատակյա և գաղտնի հրահանգներով։ Փաստերը, որոնք հաստատում են այդ կոմիտեի վերոհիշյալ ազդեցիկ ղեկավարների պատասխանատվությունը, վկայում են, որ կոմիտեն, նրա իրավական դեմքը, մեղադրվում է օրինազանցության, չարաշահումների և մի շարք կոտորածներ կատարելու հանցանքով։ Ստորև բերված փաստարկները լիովին ապացուցում են նրանց գործադրած հան-ցագործությունների չափը։ Անցած 1330 (1914) թվականի հուլիսին կուսակցության ազդեցիկ ղեկավարների, այդ թվում ներկայումս զինվորական շարքերից վտարված, փախուստի մեջ գտնվող


էնվերի, Ջեմալի, Թալաաթի և մյուս գործընկերների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից անմիջապես հետո, երբ պատերազմ հայտարարվեց, նրանք ձգտեցին օգտագործել այն առիթը, որ Եվրոպան զբաղված է համաշխարհային պատերազմով և աշխատեցին ահաբեկությամբ, բռնի ուժով լուծել այնպիսի հարցեր, որոնք կարելի էր հարթել հանդարտորեն, արդար և առողջ բանականությամբ: ստեղծեցին անվերջ խռովահույզ վիճակ` խիստ ծանրացնելով ժողովրդի կացությունը։ Արտաքուստ նրանք այնպես էին ձևացնում, թե իբր պայքարում են ազգային շահերի համար, մինչդեռ իրականում հետապնդում էին միայն իրենց անձնական շահը և պատերազմի հետ կապված ծանր հոգսեր ստեղծելով` աշխատում էին լռեցնել ժողովրդին։ Իրենց նենգ դիտավորությունները իրականացնելու համար նրանք ի վերջո կարողացան երկիրը ներքաշել համաշխարհային պատերազմի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում, իրենց գաղտնի ծրագրերը իրականացնելու համար, սկսեցին աշխուժացնել գաղտնի կոմիտեների գործունեությունը։ Այսպես, հանցագործներին բանտերից ազատ արձակելով, ստեղծվեց <Թեշքիլաթը մահսուսե»-ն, որն իր գաղտնի հրամաններն ու հրահանգներն ստանում էր Ստամբուլում ստեղծված հատուկ կոմիտեից, որի կազմի մեջ մտնում էին հասարակական անվտանգության տնօրեն Ազիզ բեյը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Աթիֆ և դոկտ. Նազըմ բեյերը։ Կոմիտեի որոշումները հաստատվում և կյանքի էին կոչվում ռազմական շտաբի կամ Ստամբուլի պարետ Ջեվադ բեյի կողմից։ [<Թեշքիլաթ-ը մահսուսե>- ի] գործակալներին և ընդհանրապես նրա գործունեության շրջաններն առաքվում էին հսկայական գումարներ։ Դոկտ. Բեհաէդդին Շաքիրը <Թեշքիլաթը մահսուսե>-ի ղեկավարներին տվել էր ծածկագրի բանալին: Տրամադրել ավտոմեքենաներ, դրամական մեծ գումարներ և այլ անհրաժեշտ զինամթերք։ Այս ձևով նա սկսել էր գաղտնապես իրագործել <Միություն և առաջադիմություն> կուսակցության ծրագրերը։ Առանձին շրջաններ ուղարկված այս կազմակերպության գործակալներից մի քանիսը, իրենց ղեկավարների ցուցմունքներով, ինչպես նաև <Միություն և


առաջադիմություն> կուսակցության այլ վայրերի կոմիտեների ներկայացուցիչներն ու պետական պաշտոնյաները, իբրև թե կուսակցության հրամանները կատարելու մղումով, կամ էլ որոշ մարդկանց գործադրած հարկադրանքի ներքո, առանց ազգի և հավատքի խտրականության, սկսեցին ժողովրդին կոտորել, կողոպտել, ունեցվածքը այրել և շատերին տանջամահ անել։ Չնայած որ ահաբեկման սլաքը հիմնականում ուղղված էր հայերի դեմ, այնուհանդերձ տուժեցին նաև [կայսրության] այլ տարրերն ու մեծ թվով թուրքեր: Ներկա հետաքննության գլխավոր հարցն այն է, որ հայերի տեղահանության ընթացքում, տարբեր ժամանակներում և զանազան վայրերում տեղի ունեցած հանցագործությունները և հատկապես յուրաքանչյուր հանցագործության նկատմամբ օրենքի հիման վրա կատարված քննությունները ցույց են տալիս, որ դրանք ոչ թե սահմանափա՛կ կամ տեղական բնույթ են ունեցել, այլ կանխամտածված իրականացվել են վերոհիշյալ անձերից բաղկացած և միասնական ուժ հանդիսացող <հատուկ կենտրոնի> բանավոր հրահանգներով և գաղտնի հրամաններով։ Գրավոր ապացույցների, փաստաթղթերի և հավաստի վկայությունների հետաքննության արդյունքը հետևյալն էր։ <Միություն և առաջադիմություն> կուսակցության ղեկավարների կողմից սկզբնական շրջանում պատերազմական գործողություններին մասնակցելու համար ստեղծված <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ն, ինչպես պարզ երևում է մեղադրական փաստաթղթերից, բացառապես գաղտնի բնույթ էր կրում, և նրա բուն նպատակը հանցագործ արարքներ կատարելն էր։ Այդ գաղտնի ցանցը ղեկավարում էին կենտրոնական կոմիտեի անդամներ' դոկտ. Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը, Աթիֆը, Ռիզան և հասարակական անվտանգության նախկին տնօրեն Ազիզ բեյը: Սրանցից Բեհաէդդին Շաքիր բեյի կենտրոնը էրզրում քաղաքն էր, որտեղից նա ղեկավարում էր արևելյան վիլայեթների ուժերը։ Ազիզ, Աթիֆ և Նազըմ բեյերը գործում էին Ստամբուլում, որոնց արարքները հաստատում և կյանքի էր կոչում մայրաքաղաքի պարետ Ջեվադ բեյը։ Բեհաէդդին Շաքիր բեյին ուղղված № 150 գաղտնի կարգադրությունը բովանդակում է հետևյալը. <Կոմիտեն պահանջում է, որպեսզի գալաթացի Խալիլը պատժվի։ Ավանդադրված դրամը վերցվելու է փոստատնից և անհրաժեշտության դեպքում բաժանվելու է բնակչությանը> (տես՞գործ № 10, փասթաթուղթ № 1 ): Այս փաստաթուղթը ստորագրել են Ազիզ, Աթիֆ և Նազըմ բեյերը և վավերացված է Ջեվադի ստորագրությամբ:


Ներքևում գրված է նաև <Դրդապատճառը` խարդավանք, դրամ հավաքելն է>։ Վերոհիշլալ կարգադրության հետ ուղարկված է նաև մի ծածկագիր հեռագիր <Ա. Ջեվադ> ստորագրությամբ, որտեղ ասված է. <Արդվին, Բեհաէդդին Շաքիր բեյին, վերծանել անձամբ>։ Խալիլ, Նազըմ, Աթիֆ և Ազիզ բեյերի ստորագրություններով Միդհատ Շյուքրի բեյին ուղղված № 59 գրությունը ցույց է տալիս, որ փախուստի մեջ գտնվող էնվեր բեյի հորեղբայր Խալիլ փաշան, Ստամբուլի պարետ եղած ժամանակ, նույնպես ընդգրկված է եղել <Թեշքիլաթ-ը մահսուսե> - ի մեջ, որ տվյալ կազմակերպությունը ներքին կապ է ունեցել <Միություն և առաջադիմություն> կուսակցության հետ։ Այդ ապացուցվում է նաև Խալիլ բեյի Իզմիտի քաղաքագլխին ուղարկած № 67 հեռագրով, որտեղ խոսվում է կալանավորներին բանտից ազատելու, առաջնորդներ նշանակելու և այլ ծրագրերի մասին (տե՜ս գործ № 10, փաստաթուղթ № 4)։ 1330 (1914) թվականի նոյեմբերի 16-ին Խալիլ բեյի` ռազմական գերատեսչությանն ուղղված № 68 գրությունից պարզվում է, որ կործանիչ սարքերը ուղարկված են <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ի համար։ Այս կազմակերպության վերաբերող թղթապանակներում գտնվում են նաև համանման այլ փաստաթղթեր։ Հետաքննությունից պարզվում է նաև, որ <Թեշքիլաթը մահսուսե> - ին և կուսակցության կենտրոնական կոմիտեին վերաբերող կարևոր գրությունները մեջտեղից վերացված են։Հավաստի ապացույցները վկայում են նույնպես, որ Թալաաթ բեյի պաշտոնանկությունից առաջ ներքին գործերի մինիստրությունից հասարակական անվտանգության նախկին տնօրեն Ազիզ բեյին ուղղված հրահանգներն ու այլ կարևոր թղթակցությունները ետ չեն վերադարձվել (տես գործ № 31 )։ Պարզվում է նաև, որ կուսակցության կենտրոնական կոմիտեն, դեռևս պատերազմ հայտարարելուց առաջ, նպատակադրված է եղել պատերազմի մեջ մտնելու։ Այս պարագան անհերքելիորեն հաստատվում է 1330 (1914) թվականի օգոստոսի 17-ի կուսակցության գլխավոր քարտուղար Միդհատ Շյուքրի բեյի ստորագրությունը կրող գրությունից, որը էրզրումի քաղաքագլխի միջոցով հանձնվել է Բեհաէդդին Շաքիր բեյին։ Դիարբեքիրում տեղի ունեցած խոշտանգումներն ու կոտորածները տեղի են ունեցել փախուստի մեջ գտնվող Թալաաթ բեյի դրդմամբ։ Այն հաստատվում է [Տեր]- Զորի


մութասարրիֆ Ալի Սուադ բեյի կողմից հիշյալ Թալաաթ բեյին ուղարկված ծածկագիր հեռագրի բովանդակությունից, ուր խոսվում է վալիին և կոմիսար Մեմդուհին իր համհարզի հետ մահապատժի ենթարկելու անհրաժեշտության մասին։ Վերծանված պատասխան ծածկագիր հեռագրում կա «ի պահ դնել» նշումը։ (Գործ № 8, փաստաթուղթ №1 )։ Ներքին գործերի մինիստրության հատուկ գրասենյակի պետ Իսան բեյը հաստատում է, որ այն ժամանակ, երբ ինքը գտնվելիս է եղել Քիլիսի կայմակամի պաշտոնում, Ստամբուլից Հալեպ գործուղված Աբդուլլահադ Նուրի բեյը հայտարարել է, Որ <տեղահանման հիմնական նպատակը [հայերի] ոչնչացումն է> և ավելացրել է նաև, որ ինքն այդ հարցով կապի մեջ մտնելով Թալաաթ բեյի հետ, նրանից ուղղակի ստացել է կոտորածի հրաման, որ նա [Թալաաթը[ ձգտել է համոզել իրեն, որ դա է երկրի փրկությունը։ (Տես հարցաքննության փաստաթղթերը, էջ 15)։ Բալուի քաղաքագլուխ Մյուֆիդ բեյը 1331 (1915) սեպտեմբերի 11-ի թվագրությամբ ներքին գործերի մինիստրության ուղարկած ծածկագիր հեռագրով հաղորդել է, որ <Միություն և առաջադիմությու> կուսակցության Բրուսայի պատասխանատու քարտուղար դո՚կտ. Միդհատ բեյը դեռևս Բալուի պատասխանատու քարտուղար եղած ժամանակ, Չանկըրիից դեպի Բալուի մութասարրիֆություն ուղարկած հեռագրով հայտնել է, որ Անկարայի վիլայեթից աքսորված հայերի ընդհանուր թիվը հասել է 61 000-ի, որ այդ տեղահանությունը նպատակահարմար է նախ տեղի մահմեդականների թիվը կայունացնելու, մյուս կողմից էլ, այն հետագայում նպաստավոր կլինի Բալուի համար (գործ № 8, փաստաթուղթ № 2)։ Այս փաստը վկայում է, որ տեղահանությունը ռազմական կամ կարգապահական միջոցառում չի եղել, այլ այն տեղի է ունեցել զուտ կոմիտեի ցանկությամբ և նախաձեռնությամբ, ինչից և ներշնչվել է Միդհատ բեյը: Կարճ ժամանակով Չանկըրիում գտնվող այս անձը հեռվից չէր կարող տպավորություն ունենալ Անկարայի վիլայեթի բնակչության մասին։ Նա սխալ կարծիք ուներ նաև իր վիլայեթի բնակչության մասին։ Չանկըրին մտնում է Կաստամոնուի մեջ և այդտեղի մահմեդականները շրջակա վայրերում տեղի ունեցող դեպքերին վերաբերվել են ատելությամբ։ Նույնիսկ մի օր, մի խումբ մեծամեծներ և ավագանիներ իրենց մյուֆթիի հետ դիմել են քաղաքագլուխ Ռեշիդ փաշային հետևյալ խոսքերով. <Շրջակա վիլայեթներից հայերին իրենց երեխաներով միասին մորթվող անասունների նման քշում են դեպի լեռները և այնտեղ կոտորում։ Մենք չենք ուզում, որ մեր վիլայեթում այդպիսի բան կատարվի։ Մենք վախենում ենք


Աստծո ցասումից։ Պետությունը ոչ թե դաժանությամբ է կառավարվում, այլ բանականությամբ։ Խնդրում ենք, որպեսզի մեր վիլայեթում այսպիսի կոտորած տեղի չունենա>։ Այս անձինք արտասվալի աչքերով հեռացել են քաղաքագլխի մոտից, խոսք առնելով, որ իրենց վիլայեթում նման արարք չկատարվի։ (Այս մասին արձանագրված է վկայությունների երկրորդ մասի 15-րդ էջում։ Ստորև բերվում է Էրզրումի վիլայեթի վալի Թահսին բեյի 1331 (1915) հուլիսի 15-ի թվագրությամբ ծածկագիր հեռագիրը, ուր խոսվում է <Թեշքիլաթ֊ը մահսուսե> -ի և նրա հետ համագործակցող ժանդարմների կողմից հայերի հանդեպ գործադրված բռնությունների և վայրագությունների մասին. «Ֆայիք անունով մի լեյտենանտ տիրացել է Արաբյանի 4 աղջիկներին, իսկ լեյտենանտ Քյամիլ էֆենդին հափշտակել է 1863 լիրա գումար, 35 բեռ ապրանք և մեծ քանակությամբ գոհարեղեն։ Դրամի հափշտակությունը և կանանց հանդեպ գործադրված բռնությունները չափալանց ամոթալի և քաջության հետ ոչ մի առնչություն չունեցող երևույթներ են։ Անհրաժեշտ է այդ վայրագություններին վերջ տալ, հատկապես <Թեշքիլաթ-ը մահսուսե> անվան տակ բոլոր կողմերում դեգերող հրոսակներին։ Խարբերդի վալին հաղորդում է, որ բոլոր ճանապարհները լի են կանանց և երեխաների դիակներով, որոնց չեն հասցնում թաղել։ Լավ կլինի, որ մենք պաշտպանենք մեր անցյալի քաջության նկարագիրը»։ (Գործ № 8, փաստաթուղթ № 4)։ Փախուստի մեջ գտնվող Թալաաթ բեյին ուղղված այս հեռագիրը պահվում է մեջլիսի 5-րդ բաժնի թղթապանակում։ Այս հեռագիրը հաստատում է Տեր - Զորի քաղաքագլուխ Ալի Սուադ բեյի վերոհիշյալ ծածկագիր հեռագրում արտահայտված գաղտնի նպատակները։ Ստորև բերվում է էրզրումի <Թեշքիլաթ-ը մահսուսե>֊ի նախագահ Բեհաէդդին Շաքիր բեյի ստորագրությամբ Խարբերդի վալի Սաբիթ բեյին և Նազըմ բեյին ուղղված ծածկագիր հեռագրի բովանդակությունը, որի ֆոտոպատճենը գտնվում է № 9 գործում։ <Եղբայր իմ, մեզ պարզորոշ տեղեկացրեք, այղտեղից ուղարկվող հայերին զտու՞մ եք, թե` ոչ։ Վտանգավոր մարդկանց, որոնց վտարման ու աքսորի մասին հայտնել եք, ոչնչացնում եք, թե ճամփու եք դնում>։ Այս փաստը ցույց է տալիս, որ մինչև այսօր փախուստի մեջ գտնվող վերոհիշյալ Ռեսնելի Նազըմ բեյը, այդ ժամանակ <Միություն և առաջադիմություն> կուսակցության Խարբերդի քննիչլիազորը լինելով, գաղտնի կապ է ունեցել «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի հետ և զբաղվել է հայերի բնաջնջման գործով։ Սամսոնի պատասխանատու քարտուղար Ռյուշդի բեյի ստորագրությամբ <Միություն և առաջադիմություն> կուսակցության կենտրոնական կոմիտեին


ուղղված հեռագիրը, ինչպես նաև Միդհատ Շյուքրի բեյի կողմից <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ի ներկայացուցիչ դոկտ. Նազըմին հասցեագրված 1330 (1914) դեկտեմբերի 16-ի թվագրությունը կրող հետևյալ բովանդակությամբ հեռագիրը`«55 հոգուց բաղկացած չեթեների 5-րդ խումբը Թուֆան աղայի գլխավորությամբ մոտորային նավով ուղարկեք», լիովին հաստատում է, որ կուսակցության կոմիտեն կապված է եղել «Թեշքիլաթ-ը մահսուսե»ի հետ և այլ վայրերում գտնվող նրա մասնաճյուղերը վաղուց ի վեր զբաղված են եղել հրոսակախմբեր պատրաստելու գործով։ <Միություն և առաջադիմություն> կուսակցության Բալըքեսիրի քննիչլիազոր Մուսայի ստորագրությամբ 1330 (1914) նոյեմբերի 20-ի թվագրությամբ Միդհատ Շյուքրի բեյին և դոկտ. Նազըմին հասցեագրված նամակների բովանդակությունից լիովին բացահայտվում է, որ կուսակցության կենտրոնական կոմիտեն համագործակցել է ներքին գործերի մինիստրության հետ' հրոսակախմբեր պատրաստելու գործում։ Կուսակցության Բրուսայի ներկայացուցչի 1330 (1914) թվականի դեկտեմբերի 19-ին կենտրոնական կոմիտեին ուղարկված գրությունը նույնպես հաստատում է, որ Բանտերից դուրս բերված հանցագործներն ու ավազակներն ընդգրկվելու են «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի մեջ։ Եվ այս կապակցությամբ սկզբնական շրջանում ջանք գործադրվեց միամիտ մարդկանց համոզելու, որ այդ ավազակախմբերը իբրև թե մասնակցելու են պատերազմական գործողություններին։ Մինչդեռ վերոհիշյալ ապացույցներն ու բոլոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ հրոսակախմբերը ստեղծված էին տեղահանված [հայերի] քարավանները կոտորելու և ոչնչացնելու նպատակով։ Լիովին ապացուցված է, որ այդ կոտորածները տեղի էին ունենում Թալաաթ, էնվեր և Ջեմալ բեյերի անմիջական հրամաններով և գիտությամբ (գործ 11)։ 1331 (1915) հուլիսի 21-ի թվագրությունը կրող Թալաաթ բեյի ծածկագիր հեռագիրը, որն ուղղված է Դիարբեքիրի, Խարբերդի, Ուրֆայի և [Տեր]֊ Զորի վալիներին և մութասարրիֆներին, հրահանգում է ճանապարհներին մնացած դիակները թաղելու, լքյալ գույքը վառելու և ընդհանրապես դիակները ձորերը, գետերը և լճերը չգցելու մասին։ Չորրորդ բանակի հրամանատար Ջեմալ բեյի 1331 (1915) հուլիսի 1-ի թվագրությամբ Դիարբեքիրի վալիին ուղղված մի այլ հեռագրից ենթադրվում է, որ Եփրատ գետի հարավային մասում, ջրի երեսին հայտնվող դիակները կարող են ապստամբական


շարժման ընթացքում սպանված հայեր լինեն, ուստի պահանջվում է, որ դրանք հավաքվեն և թաղվեն իրենց բնակավայրերում (գործ 11, փաստաթուղթ № 3)։ Ի պատասխան Ջեմալ բեյին, 1331 (1915) հուլիսի 3-ի թվագրությամբ «անձամբ» նշումը կրող հեռագրում ասված է. <Եփրատը առնչություն չունի մեր վիլայեթի հետ, հավանական է, որ այդ դիակները, գալիս են էրզրումի և Խարբերդի կողմերից, Այստեղ, ապստամբության ընթացքում սպանվածների դիակները գցվում են ամայի վայրերում գտնվող խոր քարայրները կամ էլ այրվում են: Թաղելը բացառված է>: Տեր-Զորի նախկին մութասարրիֆ Ալի Սուադ բեյը հիշյալ լիվան ուղարկվող հայերի ճակատագրի մասին տեղեկություն տալով, նշել է, որ Հալեպի հեռագրական գործակալությունում աշխատող <Թասվիր-ի էֆքյար> թերթի նախկին թղթակից Ակյահ բեյը [Տեր] - Զորի մութասարրիֆ Սալիհ Զեքի բեյի հետ զրուցելիս հարցրել է.«Քո մասին ասում են, որ 10 հազար հայ ես ոչնչացրել, ճի՞շտ է», Ի պատասխան այդ հարցումի, Զեքի բեյը պարծենալով ասել է, «Ես նամուս ունեմ, 10 հազարը ի՞նչ է որ, մի քիչ վերև բարձրացիր». (տես գործ 6 և 14, փաստաթուղթ № 4 ինչպես նաև գործ 11, փաստաթուղթ № 1 )։ Խարբերդի վալիի կողմից Մալաթիայի մութասարրիֆին ուղարկված ծածկագիր հեռագրի առաջին մասում հաղորդվում է, որ ճանապարհներին շատ մեծ թվով դիակներ կան, և նրանք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ։ Խորհուրդ է տրվում զգուշացնել ներքին գործերի մինիստրությանը, որպեսզի վճռական քայլեր ձեռնարկվի այս հարցը անուշադրության մատնող պաշտոնյաներին պատժելու համար։ Նշվում է նաև, որ անհրաժեշտ է մի քանի ազդեցիկ ղեկավարների տրամադրության տակ բավարար թվով ժանդարմներ նշանակել` սահմանի ներսում գտնվող բոլոր դիակները թաղելու համար, 1331 (1915) սեպտեմբերի 15-ի թվագրությամբ Ռեշիդի կողմից ներքին գործերի մինիստրությանն ուղարկված ծածկագիր հեռագրում նշվում է, որ Դիարբեքիրից արտաքսված հայերի թիվը հասնում է հարյուր քսան հազարի, որը ցույց է տալիս կատարվող գործողության ծավալն ու նշանակությունը (գործ 12, փաստաթուղթ №1 )։ Երրորդ բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլի ստորագրությունը կրող հեռագրում նշված է, որ հայերից որևէ մեկին հովանավորող մահմեդականը մահապատժի է ենթարկվելու իր բնակավայրում, և տունն էլ հրդեհվելու է: Եթե հովանավորողը պետական պաշտոնյա լինի, ապա գործից վտարվելով դատվելու է զինվորական դատարանով, Իսկ եթե զինվորական լինի, ապա որպես հանցագործ կանգնելու է ռազմական բարձր ատյանի առաջ, (գործ 13, փաստաթուղթ № 1), Այս խստությունները ցույց են տալիս, թե ինչու տվյալ վայրի մահմեդականները և մանր պաշտոնյաները չէին կարողանում տեղի


ունեցող գազանությունների առջևն առնել։ Տրապիզոնի նախկին պատգամավոր Հաֆըզ Մեհմեդ բեյի տված ցուցմունքից (գործ № 15) բացահայտվում է, թև ինչպես հայերին Սև ծովի ափերին նավ նստեցնելով խեղդամահ են արել։ Նույնիսկ այս ողբերգության մասին, երբ ինքը հայտնել է Թալաաթ բեյին, վերջինս ոչ մի քայլ չի ձեռնարկել Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմիի նկատմամբ։ Այս հանգամանքն առավել ևս ծանրացնում է Թալաաթ բեյի հանցագործությունը։ էրզրումի վալի Մյունիր բեյի 1331 (1915) դեկտեմբերի 14-ի թվագրությունը կրող ծածկագիր հեռագիրը (գործ №16) ցույց է տալիս, որ հակառակ նախկին վալի Թահսին բեյի գործադրած ջանքերին, էրզրումից Քըղիի ճանապարհով ուղարկված հայերի քարավանները կոտորածի են ենթարկվել կենտրոնական կոմիտեի անդամ Բեհաէդդին Շաքիր բեյի կազմած հրոսակախմբերի և դերսիմցիների կողմից։ Ջեմալ Ասաֆ բեյի գրավոր ցուցմունքի մեջ (գործ № 18) նշված է, թե ինչպես տեղահանվածները կոտորածի են ենթարկվել քուրդ Ալոի ավազակախմբի կողմից, որը կազմակերպել էր Չանկըրիի կուսակցության նախկին պատասխանատու քարտուղար, այժմ առևտրական Ջեմալ Օղուզ բեյը։ Այս հանգամանքը ևս ցույց է տալիս, թե ինչպես կենտրոնական կոմիտեն այս խնդրում համագործակցել է կուսակցության [շրջանային] ներկայացուցիչների հետ։ Հատկապես ուշադրության արժանի տեղեկություններ կան գնդապետ Խալիլ Ռիջայ բեյի ընդարձակ տեղեկագրում, որը կազմված է որոշակի անուններով և փաստացի վկայությունների հիման վրա (տե՞ս գործ №2, էջ 1 )։ Այսպես, Անկարայի տեղահանության ընթացքում <Միություն և առաջադիմություն> կուսակցության տեղական ակումբի վարիչի մոտ ուղարկելով Թայիբ անունով մեկին, կենտրոնական կոմիտեն հրահանգել է, որպեսզի պաշտոնից հեռացվեն զինվորական առողջապահության հայ ծառայողները։ Մեմդուհ Շեվքեթ բեյը և նրա եղբայրը Ռաֆետ բեյը, այդ ժամանակամիջոցին Անկարույում լինելով, գործակցել են կենտրոնական կոմիտեի հետ և ձեռք բերել հսկայական կարողություն: Տեղեկագրում նշվում է, թե ինչպես կուսակցության ներկայացուցիչ-քարտուղար Նեջատի բեյը միջամտել է Անկարայի տեղահանության գործին և այդ խնդրում իր եռանդուն մասնակցությունն է ունեցել նաև հիշյալ վիլայեթի նախկին ոստիկանապետ մանաստըրցի Բեհաէդդին բեյը։


(Այն ժամանակ, երբ տեղի ռազմական դատարանը մեղադրական գործ է հարուցել վերոհիշյալ Բեհաէդդին բեյի նկատմամբ, նրան շտապ կանչել են Ստամբուլ։ Հակառակ ներքին գործերի մինիստրության ներկայացրած պահանջին, նրան վերաբերող հետաքննության փաստաթղթերր մնացել են տեղում։ Հետագայում նրա գործը քննարկվել է ռազմական մինիստրությունում, և այդպիսով վերջինս ազատվել է դատաքննությունից։ Հետաքննության արդյունքների համաձայն, նրանք, ովքեր քննադատել և չեն մասնակցել կատարվող ողբերգություններին, համարվել են հայրենիքի դավաճաններ, իսկ [մանաստրցիJ Բեհաէդդինի նման ակտիվ գործիչներն արժանացել են չափից ավելի հովանավորության։ Նույնիսկ ներքին գործերի նախկին մինիստր Թալաաթ բեյը հիշյալ մանաստրցի Բեհաէդդին բեյին հատուկ ծանուցագրով ծառայության է ուղարկել արևելյան զորքերի օպերատիվ զորախմբի հրամանատար Վեհիբ փաշայի մոտ։ Միառժամանակ նա աշխատել է Սամսոնի ռազմական ատյանում, այնուհետև նոր նշանակում ստանալով, մեկնել է անհայտ ուղղությամբ։ (Նրա մասին տրված ցուցմունքները գտնվում են Վեհիբ փաշային վերաբերող թղթապանակում )։ Փաստերը ցույց են տալիս, որ Կաստամոնուի վալի Ռեշիդ փաշան ծածկագիը հեռագիր է ստացել Բեհաէդդին Շաքիր բեյից, ուր նշված է եղել, որ հայերի տեղահանության հարցը խիստ անհրաժեշտություն է (տե՛ս գործ № 2, էջ 13): Իսկ կուսակցության Կաստամոնուի քարտուղար Հասան Ֆեհմի էֆենդին, չնայած, որ իր ժամանակին զգուշացրել է [ներքին գործերի[ մինիստրությանը տեղի ունեցող տեղահանության, կոտորածի և այլ վայրագությունների մասին, սակայն նրա գործադրած ջանքերը մնացել են ապարդյուն։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության գումարած մի ժողովում նախագահը թաքրիր է ներկայացրել Թալաաթ բեյին, ուր նկարագրված են եղել հայերի հանդեպ գործադրված դաժանություններն ու կոտորածները, և այս կապակցությամբ պահանջել է դատաքննության ենթարկել կուսակցության մի շարք շրջանային պատասխանատու քարտուղարների, այդ թվում դոկտ. Ռեշիդին, Ջեմալ Ազմիին, Սաբիթին, Մուամմերին, Աթիֆին և կալանատների ընդհանուր տնօրեն Իբրահիմ բեյին։ Մինչդեռ Թալաաթ բեյը մի կողմ է շպրտել այդ թաքրիրը, ակնարկելով, որ այն պահվի:


Իզմիրի պատգամավոր Իհսան Օննիկ էֆենդիի ցուցմունքում նշված է, որ երբ ինքը Իզմիրի «Սպորտինգ կլուբի» մեջ Թալաաթ բեյին ասել է, որ դոկտ. Նազըմը և իր գործընկերներն են իսկական բռնություն գործադրողները, Թալաաթը պատասխանել է, «Ես այս տեղացիներին մյուսների նման կենթարկեի նույն ճակատագրին» (տես գործ № 7, էջ 3 )։ Վեհիբ փաշայի վկայության մեջ (տես գործ № 7, էջ 3) նշվում է, որ հայերի նկատմամբ կատարված վայրագություններն ու կոտորածները, նրանց ունեցվածքի թալանն ու կողոպուտը որոշված է եղել «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից։ Եվ այդ կոտորածների, ինչպես նաև բոլոր գազանությունների իրագործման համար, Բեհաէդդին Շաքիր բեյը երրորդ բանակի շրջանում պատրաստել է հատուկ մարդասպաններ և անձամբ ղեկավարել նրանց։ Նույնիսկ պետության ղեկավարները ենթարկվել են Բեհաէդդին Շաքիրի հրամաններին և հրահանգներին։ Երրորդ բանակի կողմից կատարված բոլոր բռնությունների, խարդավանքների և բանսարկությունների մտահղացողը նույնպես եղել է Բեհաէդդին Շաքիրը։ Նրա կողմից հավաքագրված մարդկանց մի մասը եղել են մահապատժի ենթակա հանցագործներ, իսկ մի մասն էլ` արնախում ժանդարմներ ... Գրավոր բերված բոլոր ցուցմունքները մեղադրական հավաստի ապացույցներ են` Ուղղված «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի և մեջլիսի անդամների դեմ։ Հարցաքննության վերաբերող փաստաթղթերի 6-րդ էջում նշված է, որ Սուլեյման Նազիֆ բեյը Բաղդադից դեպի Դիարբեքիրի սահմանամերձ շրջանները գալու ժամանակ դիակների գարշահոտությունից փակել է քիթը։ Երբ Ջեմալ փաշան հարցում է կատարել Թալաաթ բեյին Կոնիայի նախկին վալի Ջելալ բեյին Հալեպից հեռացվելու մասին, վերջինս պատասխանել է, որ հայկական հարցին վերաբերող իր տեսակետը համընկնում է կենտրոնական կառավարության տեսակետի հետ, որ դոկտ. Նազըմի կողմից ուղարկված պատգամավոր Ալի Ռիզայի նշանակման հարցը վճռված է եղել կենտրոնական կոմիտեում մանրամասն քննարկվելուց հետո։ Ջելալ բեյի հեռացման պատճառը այս ձևով բացատրվելուց հետո, երբ Ջեմալ փաշան այս հարցի վտանգավորության մասին Ստամբուլում զգուշացրել է Թալաաթին և Նազըմին, նրանք պատասխանել են, որ դա անհրաժեշտ է և օգտակար։ Դոկտ.


Նազըմը նույնիսկ ասել է, որ այս նախաձեռնությունը վերջնականապես կլուծի արևելյան հարցը։ Հայրի էֆենդին իր վկայության մեջ նշում է, որ ինքը ամեն ջանք գործադրել է այդ բոլորը կանխելու, բայց և այնպես տեղահանության և կոտորածին հակառակվելու համար իրեն ևս հեռացրել են պաշտոնից (հարցաքննության թղթապանակ, էջ 17)։ Քաղաքացիական հետաքննության հանձնաժողովի նախկին տնօրեն Համիդ բեյի տված ցուցմունքից պարզվում է, որ Անկարայի նախկին վալի Մազհար բեյը հեռացվել է պաշտոնից, իսկ Դիարբեքիրի վալին ոչնչացրել է իր երկու կայմակամներին այն բանի համար, որ նրանք դեմ են եղել հայերի տեղահանությանը, ինչպես նաև արաբների դեմ գործադրվող բռնություններին ու սպանություններին։ Հարցաքննության վերաբերող թղթապանակի 34, 38, 43 էջերում տրված է ֆինանսների մինիստրության եկամուտի բաժնի ընղհանուր տնօրեն Լութֆի բեյի ցուցմունքը, որը վերաբերում է կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նայիլ բեյի գործունեությանը, ինչպես նաև Տրապիզոնում կատարված ողբերգությանը և նրա պատասխանատուներին։ Բեհաէդդին Շաքիր բեյի Էրզրումից Անթալիայի մութասարրիֆին ուղարկած ծածկագիր հեռագրում նշված է. <էրզրումի, Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սիվասի, Տրապիզոնի շրջաններում ո՜չ մի հայ չի մնացել, բոլորը արտաքսվել են Մոսուլի և Տեր-Զորի կողմերը։ Իսկ դուք ի՞նչ եք անում Անթալիայում>։ Անթալիայի նախկին մութասարրիֆ Սաբուր Սամի բեյը իր բացատ- րագրում (հարցաքննության թղթապանակ, էջ 44) նշում է, որ այս հեռագրի պատճենը ինքն ուղարկել է Թալաաթ բեյին, բայց ոչ մի պատաuխան չի ստացել։ Անկարայի տեղահանության և այդ տեղի կուսակցության պատասխանատու քարտուղար Նեջատի բեյի մասին: Ռադի բեյի տված տեղեկությունները բավարար ապացույցներ են այդ ամբաստանությունը հաստատելու համար։ Բեհաէդդին Շաքիր բեյը ներքին գործերի մինիստր Թալաաթ բեյի միջոցով ծածկագիր հեռագիր է ուղարկել կենտրոնական կոմիտե։ «Թեշքիլաթ֊ը մահսուսե»-ի փաստաթղթերի թղթապանակներից մեկում հայտնաբերված և 69 համարի տակ վերծանված այդ հեռագրի հակառակ կողմում, որպես պատասխան, գրված է հետևյալը. «Քանի որ այլևս այդտեղ գործ չունեք, Արդվինից առավել կարևոր մի պաշտոն ստանձնելու համար շտապ շարժվեք դեպի Տրապիզոն։


Այստեղից մեկնող Յակուբ Ջեմիլ բեյը ձեզ կբերի անհրաժեշտ հրահանգն ու առաջադրանքը»: Այս [հեռագիրը] լիովին հաստատում է նրանց միջև գոյություն ունեցող ներքին կապն ու համագործակցությունը։ Մեղադրվող մինիստրները հարցաքննության ընթացքում պատճառաբանել են, որ իրենց գործը ըստ պաշտոնավարության լսվելու է ոչ թե ռազմական ատյանում, այլ սահմանադրական սկզբունքով կազմված գերագույն դատարանում։ Ավելորդ է բացատրել, որ նրանց կողմից հիշատակված 92-րդ հոդվածը «մինիստրի կամ մինիստրների խորհդի անդամի պաշտոնավարությամբ» վերաբերում է քաղաքական հանցագործությանը։ Սահմանադրական օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայնՄինիստրներին սովորական հանցագործություն կատարելու կամ մասնակցություն ունենալու դեպքում ոչ մի արտոնությունից օգտվելու իրավունք չի վերապահվում։ Նման հանցագործությունները քննելու հարցը մտնում է սովորական դատարանների իրավասության մեջ։ Արտակարգ դրություն հայտարարված շրջաններում քաղաքացիական օրենքների և դատարանների փոխարեն իրավասություն են ձեռք բերում ռազմական ատյանները։ Սպանություններին և բռնագրավումներին վերաբերող հոդվածների հաստատումը մտնում է ռազմական ատյանի իրավասության մեջ և ըստ մեղադրական եզրակացության բովանդակության, պաշտոնի հարցում ոչ մի վերապահություն չի կատարվելու։ Այսպիսով, մեղադրյալների դատապաշտպանների կողմից առաջ քաշված դատական անիրավասության հարցը վերացվում է։ Վերևում բերված փաստերի ու վկայությունների հիման վրա դոկտ. Բեհաէդդին Շաքիր, դոկտ. Նազըմ, Աթիֆ, Ռիզա, Ջեվադ, Ազիզ, էնվեր, Ջեմալ և Թալաաթ բեյերը, որպես հանցագործության անմիջական մասնակիցներ մեղադրվում են քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին կետով և 171-րդ հոդվածով։ Սայիդ Հալիմ փաշան, Միդհատ Շյուքրի, դոկտ. Ռուզուհի, Քյուչյուկ Թալաաթ, Զիյա Գյոքալփ, Քեմալ, Ահմեդ Նեսիմի: Շյուքրի, Իբրահիմ, Խալիլ բեյերը, չնայած որ անմիջական մասնակցություն չեն ունեցել կատարված հանցագործություններին, բայց գիտակցաբար համագործակցելով, անուղղակի մասնակցել են վերոհիշյալ


հանցագործություններին, որի համար էլ մեղադրվում են քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի երկրորդ մասով։ Մեղադրյալների դատաքննության գործը ներկայացվում է Ստամբուլի կայսերական ռազմական ատյանին, իսկ մեղադրական փաստաթղթերի մանրամասն հետաքննությունը` նույն ատյանի դատախազությանը։

10 ռեջեբ 1337 թ, ]1919 թ. ապրիլի 12]:

Նախագահ — <Միություն և առաջադիմություն> կուսակցության անդամներ հանդիսացող այս անձինք ընդհանուր ժողովի և կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընթացան սխալ ճանապարհով և, հատկապես, օգտվելով համաշխարհային պատերազմի ճգնաժամից, իրենց մոլի նպատակներն ու տհաճ թվացող հարցերը ձգտեցին իրագործել հապճեպորեն և դաժանությամբ։ Ոչ մի ողջամիտ մարդ չէր կարող համաձայնվել նրանց գործադրած այդ արարքների հետ։ Նրանք արտաքուստ ցույց էին տալիս, թե իբր պաշտպանում են ազգային շահերը և ապահովում երկրի ամբողջականությունը, մինչդեռ իրականում իրենց նախաձեռնած գործողություններով մեծ դժվարություններ ստեղծեցին պետության քաղաքականության և տնտեսության ասպարեզում։Այդ ձևով ընդհանուր զորահավաքի կապակցությամբ բոլոր կողմերում հայտարարված արտակարգ դրությունից օգուտ քաղելով, սկսեցին ժողովրդին բարոյապես ճնշել, բռնություններ գործադրել և մեծ դժվարություններ ստեղծել պետության կառավարման գործում ։ Խոսքի ազատության նշույլն անգամ չէր մնացել։ Ժողավրդին հասցված վնասը չափ ու սահման չուներ։ Մյուս կողմից իրենց դիվային ծրագրերը իրականացրին իրենց իսկ կազմակերպած մարդասպան հրոսակախմբերի միջոցով։ Գործադրված դաժան արարքները ոչ միայն առնչություն չունեն օսմանյան օրենքների և կանոնադրությունների հետ, այլև անհամատեղելի են մեր հավատքին։ Բնական է, որ այդ բազում բռնություններն ու վայրագությունները խոր ատելություն առաջացրին մարդկանց սրտերում։ Արդ, որպես անմիջական մասնակիցներ, դուք ևս մեծ դեր եք խաղացել այդ հանցագործությունները գործադրելու խնդրում, որի համար էլ մեղադրվում եք։


Ուշադիր եղեք, այդ մեղադրանքը բացահայտվելու և ապացուցվելու է դատախազի կողմից (խոսքն ուղղելով դատախազին)' խնդրեմ։ Դատախաղ Մուսաաֆա Նազմի բեյ ֊ Դատարանում ներկա գտնվողների և բացակաների ամբաստանությանը վերաբերող քրեական հոդվածները պարզաբանված են մեղադրական եզրակացությունում, Իսկ մեղադրանքին վերաբերող բոլոր փաստաթղթերն ու վկայություններն անվանական կարգով դասավորված են թղթապանակների մեջ: Ես կարծում եմ, որ ավելորդ ժամանակ չվատնելու համար անհրաժեշտություն չկա այդ բոլորի վրա կրկին կանգ առնելու և այսօրվա համար նշանակված դատաքննությունը հետաձգելու հաջորդ օրվան։ Հարցաքննության ընթացքում ճշմարտությունը բացահայտվել է կատարելապես: Այնուհանդերձ դատաքննության կարևորության և նրա միայն արդարության վրա հիմնվելու փաստը ապացուցելու նկատառումով ուզում եմ մի քանի խոսք ևս ավելացնել: Հայտնի է, որ ազգերի համատեղությունը, պետությունների գոյատևումը ուղղակի առնչվում են իրավունքի, արդարության և հավասարության կատարյալ ապահովության հետ։ Հետևաբար մի երկրում իրավունքի և արդարության առկայությամբ է պայմանավորված այդ երկրի հասարակական կյանքի գոյատևումը։ Այդ գործոնների բացակայության դեպքում հասարակությունը չի կարող հարատևել։ Տարիներ ի վեր Օսմանյան կայսրության մեջ տարբեր ազգությունների առկայությունը մեծ դժվարություններ է հարուցել և դժբախտաբար երբեմն նրանք իրար հետ բախվելով, արյունալի էջեր են արձանագրել նրա պատմության մեջ։ Օսմանյան օրենսդրության, օսմանցու խղճին անհարիր այնպիսի հանցագործություններ են տեղի ունեցել, որոնք երբևէ չէին կարող ընդունվել սուլթանության և մեծն խալիֆայության կողմից։ Օսմանյան օրենքները, որոնց թարգմանն եմ ես այսօր, երբեք չեն կարող հանդուրժել և ներել այդ բոլորը։Օսմանյան տարածքում անպատիժ մնացած հանցագործություններն պատժվելու են օսմանյան օրենքի համապատասխան հոդվածներով։ Պիտի հատուցվի զոհ գնացած անմեղ մարդկանց արյունը և արդարություն տենչացող օսմանյան ժողովուրդներն ի վերջո պիտի հասնեն դրան։ Իրականում օսմանյան տարածքում գտնվող երկրները ծարավի են արդարության։ Դարերի ընթացքում իսլամի բոլոր ավանդույթների աստիճանաբար թուլացման հետևանքով այդ երկրները չեն կարողացել ինչպես հարկն է օգտվել նրա իրավական կանոններից։ Իրավունքն ու արդարությունը


վերականգնելու ներշնչանքով է, որ մահմեդականները, քրիստոնյաները և բոլոր ազգություններն ամեն կերպ նեցուկ են կանգնել 1908 թվականի սահմանադրությանը։ Չնայած այն բանին, որ բոլոր մտավորականներն ու գիտակից մարդիկ իրենց ուժերով ջանացել են վերահաստատել սահմա- նադրությունը, ավաղ, արդարության ու իրավունքի պաշտպանության փոխարեն երկրում ծայր առան անթիվ անհամար վատ երևույթներ, որոնց հետևանքով էլ օսմանյան ազգությունները սկսեցին իրարից մեկուսանալ։ Հուսախաբ եղան նաև բազմաթիվ հայրենասեր անձինք։ Սահմանադրության հռչակումից հետո «Միություն և առաջադիմություն» կուսակցության թելադրանքով կատարված սպանությունները, ավերածու-թյունները, վայրագությունները, չարաշահումները ծանր հետևանքներ թողեցին ժողովրդի վրա։ Օսմանյան պետության համար մեծ աղետ եղան նաև համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած արյունահեղություններն ու կոտորածները։ Բարբարոսաբար իրականացված կոտորածները, անարգ չարաշահումները, դժբախտաբար, նույնպես վերագրվում են «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեին, նրա պլենումներին և «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի գործունեությանը։ Եվ այս անձնավորությունները դատի են տրված ոչ թե մինիստրի պաշտոնում գտնվելու համար, այլ «Միություն և առաջադիմություն» կուսակցության մեջ ղեկավար դիրք ունենալու և կենտրոնական կոմիտեի անդամ լինելու հանգամանքով։ Կոտորածների և չարաշահումների հետևանքով օսմանցիների արժանապատվության վրա ընկած արյունոտ հետքերը, օսմանցիների ճակատը մրոտած սև բծերը կարելի է ջնջել միմիայն արդարության գրչով: Եվ այս ձևով ջնջելու համար նրանց դեմ հայտարարվում է ջիհատ։ Պատժվելու են հանցագործություն կատարած մահմեդական թե քրիստոնյա անձինք։ Դատախազությունը չի կոչված միակողմանի հետաքննություն կատարելու։ Բոլոր դատախազությունների նման մենք ևս պատրաստ ենք բողոքները քննարկելու և լսելու տուժած կողմի գանգատները։


Լինի մահմեդական կամ քրիստոնյա, օսմանցու թափած արյունը անհատույց չի մնալու։ Այդ աղետալի բախումների ընթացքում, մահմեդական սպանող քրիստոնյա օսմանցիների նկատմամբ նույնպես հետաքննություն եմ կատարելու: Այնպես որ, հանցագործները պատժվելու են, և արկածախնդրական պատերազմի պատճառով անմեղ մարդկանց կորցրած արյունը հատուցվելու է այս բարձր ատյանում։ Ամբողջ մահմեդական աշխարհի խալիֆ, օսմանցիների փադիշահ` Նորին մեծություն Մեհմեդ խանը հաստատակամորեն վճռել է, որ լիովին վերականգնվի իսլամի արդարությունը։ Նույն նպատակն է հետապնդում նաև ներկայիս կառավարությունը։ Մի խոսքով, օսմանյան ազգությունները խորը վստահություն են տածում իրենց փադիշահի արդարացի որոշման և այս Բարձր ատյանի արդարադատ գործունեության նկատմամբ։ Համոզված ենք, որ դատական այս հանձնաժողովը գործադրելու է իր բոլոր կարողությունները հիմնվելով միմիայն խղճի և արդարության վրա։ Բնական է, որ արդար դատարանի վրա չի կարելի քաղաքական վրեժախնդրության նկատառումներով ճնշում գործադրել և կամ վերապահումներ անել։ Ոչ մի պետություն կամ քաղաքակիրթ ժողովուրդ օսմանյան պետությունից և դատարանից ցայսօր չեն պահանջել և չեն էլ կարող պահանջել, որպեսզի պատժի ենթարկված հանցագործը արդարացվի: Մեզանից պահանջվում է հանուն մարդկային իրավունքի պաշտպանության գործադրել արդարադատությունը։ Նույնիսկ մեծն խալիֆները, հարգանքով գլուխ են խոնարհել իսլամի արդարադատության առաջ։ Օսմանյան դատարանի և դատավորների առաջ նույն վերաբերմունքը պիտի ունենան նաև մինիստրներն ու վեզիրները։ Մեղադրական եզրակացությունում ցույց տրված և անմիջական իրենց հեղինակությամբ կատարված հանցագործությունների համար մեղադրվում են դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Նազըմը, Աթիֆը, Ռիզան, Ջեվադը, Ազիզը, էնվերը, Ջեմալը և Թալաաթը։ Այդ հանցագործություններին անուղղակիորեն մասնակցություն ունենալու համար մեղադրվում են Միդհատ Շյուքրին, դոկտ. Ռուզուհին, Քյուչյուկ Թալաաթը, Զիյա Գյոքալփը, Քեմալ բեյը, Սայիդ Հալիմ փաշան, Ահմեդ Նեսիմին, Շյուքրին, Իբրահիմը և Խալիլը։ Օսմանյան արդարադատության հիման վրա պահանջում եմ սրանց ենթարկել դռնբաց դատաքննության։ (Նախագահից ձայն է խնդրում դատապաշտպան Ջելալեդդին Արիֆ բեյը),


Ջելալեդդին Արիֆ բեյ — Տվյալ դատաքննության` այս բարձր ատյանի իրավասության մեջ մտնելու հարցը, ըստ օրենքի քննարկելու անհրաժեշտություն է զգացվում։ Հայտնի է, որ Սայիդ Հալիմ փաշան, Խալիլ, Նեսիմի, Իբրահիմ և Շյուքրի բեյերը մինիստրներ են եղել նախկին կառավարության մեջ։ Եթե ուշադրություն դարձնենք սահմանադրության պետական մինիստրներին վերաբերող 31 և 33-րդ հոդվածներին, ապա կտեսնենք, որ մինիստրների և այլ պետական բարձր պաշտոնների հետ առնչվող դատական գործերը քննարկվելու են միմիայն գերագույն դատարանում, Իսկ պաշտոնից դուրս իրենց անձին վերաբերող դատական գործերը կարող են լսվել ընդհանուր դատարաններում։ Սահմանադրության 23-րդ հոդվածն ասում է. <Յուրաքանչյուր անձի դատական գործը լսվելու է միմիայն օրենքով հաստատված դատարաններում>։ Այսպիսով, մինիստրների գործը, օրենքի նշած այդ կետերի համաձայն, պետք է լսվի գերագույն դատարանում: Դատախազ Մուստաֆա Նազմի բեյ — [Դատապաշտպանների] կողմից առաջ քաշված պաշտոնի և իրավասության հարցի մասին ես ևս ուզում եմ հայտնել իմ տեսակետը (ձայներ` չի լսվում)։ Այո դատաքննությունը ռազմական ատյանում կամ սահմանադրության մեջ նշված գերագույն դատարանում լսելու հարցը բխում է այդ հանցագործությունները պաշտոնավարության ընթացքում կատարելու կամ չկատարելու հանգամանքից։ Ինչպես բացահայտվեց մեղադրական եզրակացությունում, ցույց տրված հանցագործությունները տեղի են ունեցել ոչ թե պաշտոնավարության բերումով, այլ կենտրոնական կոմիտեի, ինչպես նաև նրա պլենումների գործադրած հանցագործություններին մասնակից դառնալու հանգամանքով։ Հետևաբար այս դատավարությունը պաշտոնավարության հիման վրա մեկնաբանելու խնդիրը բացառված է։ Խմբակային հանցագործության մասնակից դառնալու Իբրահիմ բեյի խնդիրը դեռևս պարզորոշ չէ։ Մեզ տեղեկացրին, որ մինիստրների խորհրդից մի շարք փաստաթղթեր հանձնվելու են դատախազությանը։ Դատաքննության ընթացքում հանցանքի միմիայն պաշտոնավարության հետ կապ ունենալը եթե հաստատվի, ապա այդ ժամանակ տվյալ կետին ուշադրություն կդարձվի։ Այլ դեպքում պաշտոնի և իրավասության հարցը բնավ օրակարգի հարց չի կարող դառնալ, քանի որ առկա փաստերը վկայում են, որ այդ դատավարությունը մտնում է ձեր իրավասության մեջ։ Մեղադրական եզրակացությունում փաստերը ցույց են տալիս, որ գործադրված հանցագործություններն անձնական բնույթ են ունեցել։


Եթե դատավարության ընթացքում [հարցն] այլ բնույթ ընդունի, ապա այդ հանգամանքը նկատի կառնվի։

Նախագահ - Մենք մեր վճիռը կհայտնենք անհրաժեշտ քննարկումից հետո։ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ

1335 (1919) թ. մայիսի 4

[Ստամբուլի նախկին պարետ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ՝ Ահմեդ Ջեվադ բեյի հարցաքննությունը] :

Նախագահ — Համաշխարհային պատերազմի ընթացքում կուսակցության կողմից կազմակերպված «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի մեջ որևէ պաշտոն ունեցե՞լ եք։ Ջեվադ բեյ - 1914 թ. դեկտեմբերի կեսերին ընդունեցի մայրաքաղաքի պարետի պաշտոնը, դրա հետ առնչվող հրշեջային գունդը և այլ զորամասեր։ Ինձ հետո ասացին, որ դրանք ռազմական մինիստրության հետ կապ ունեցող «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի [զորագնդերն են]: Նախագահ — Ինչպիսի՞ն էր այդ «Թեշքիլաթ-ը։ Ջեվադ բեյ — Ես չգիտեմ, թե մինչև իմ ընդունելը այն երբ է կազմակերպվել։ Սկզբում նրա ղեկավարը Սուլեյման Ասքերի բեյն էր, հետո Խալիլ բեյը նշանակվեց։ Նրանից հետո էլ ես ընդունեցի։ Ինձ հանձնված ռազմամթերքի և օպերատիվ գործողությունների ծրագրերն իրագործելու համար ես միջնորդի դեր էի կատարում ռազմական մինիստրության պաշտոնատների միջև։ Այդ գործողություններն իրագործելու համար կային բավականաչափ թվով սպաներ, որոնք ծառայում էին զանազան մասնաճյուղերում։ Այդ ժամանակ նրանց շարքերում էին գտնվում նաև դոկտ. Նազըմը, Աթիֆ բեյը և հասարակական անվտանգության տնօրեն Ազիզ բեյը։


Նախագահ — Բացատրություն տվեք «Թեշքիլաթ-ը մահսոլսե»-ի մասնաճյուղերի մասին։ Ջեվադ բեյ — Այդ ժամանակ հատկապես զբաղված էինք Կովկասի գործերով։ Նախագահ — Քանի՞ մասնաճյուղ կար։ Ջեվադ բեյ — Իմ պաշտոնավարության ընթացքում զբաղված էիևք միայն կովկասյան գործողություններով և մեկ էլ Տրիպոլիի հարցերով։ Նախագահ — Այն բաժանված էր արդյո՞ք մասնաճյուղերի։ Ջեվադ բեյ — Այո, բաժանված էր և յուրաքանչյուր մասնաճյուղի համար նշանակված էր մի սպա։ Նախագահ — Ի՞նչ պարտականություններ ունեին այդ մասնաճյուղերը, Ջեվադ բեյ — Մասնաճյուղերի պարտականությունը Կովկասի ներսում մի շարք կամավորական կազմակերպություններ ստեղծելն էր։ Նախագահ — Ո՞ր մասնաճյուղի մասին է խոսքը։ Ջեվադ բեյ — Կովկասի մասնաճյուղի։ Նախագահ — Ինչպե՞ս հասկանալ. «Թեշքիլաթը մահսուսե» -ին հետևում էր մի կազմակերպություն, իսկ ֆինանսական հաշիվներին մի ա՞յլ կազմակերպություն։Բացատրություն տվե՞ք, ֆինանսական հաշիվներին, ռոճիկներին, համազգեստին հետևելը ո՞ր մասնաճյուղերի պարտականության մեջ էր մտնում։ Ջեվադ բեյ — Դրանց համար նշանակված էին մի շարք սպաներ, որոնք հետագայում միացան զինվորական անձնակազմին։ Ռիզա անունով մեկր հետևում էր Կովկասի «Թեշքիլաթ-ը մահսուսե» -ին։ Նախագահ — Ես հարցնում եմ կենտրոնական կոմիտեի «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի մասին։ Ձեր գործընկերներից ովքեր էին գտնվում նրա կազմում։ Ջեվադ բեյ — Մեծարգո փաշա, նրանք անմիջականորեն իմ տրամադրության տակ չէին գտնվում։ Պարետային հրամանատարությունը և նրանց ղեկավարությունը տարբեր պաշտոնատներում էին կատարում իրենց պարտականությունները։


Նախագահ — Միթե՞ նրանց պաշտոնավարությունը ձերի համեմատ տարբեր բնույթ էր կրում։ Ջեվադ բեյ — Այո, էֆենդի։ Նախագահ — Որտե՞ղ էր գտնվում ձեր պաշտոնատեղին։ Ջեվադ բեյ — Պարետային հրամանատարությունը գտնվում էր ռազմական մինիստրությունում։ Նախագահ — Իսկ «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի պաշտոնատեղին որտե՞ղ էր գտնվում։ Ջեվադ բեյ— Նուրի Օսմանիեի կողմերում։ Նախագահ — Այդ գործերով զբաղվող քանի՞ մասնաճյուղ կար այնտեղ։ Ջեվադ բեյ — Արիֆ բեյ անունով մեկը կար, որը հետևում էր միայն Մակեդոնիայի գործերին։ Նախագահ — Բնութագրեք Արիֆ բեյին։Նախագահ — Բնութագրեք Արիֆ բեյին։ Ջեվադ բեյ — Խոսքը կապիտան Արիֆ բեյի մասին է։ Ռիզա անունով մի կապիտան կար, որը լայն արտոնություններ ուներ։ Կար նաև Մուխտար բեյ անունով մի այլ կապիտան, ինչպես նաև կայմակամ Հյուսամեդդին բեյը։ Նախագահ — Սրանք ի՞նչ պաշտոն ունեին։ Ջեվադ բեյ — Ղեկավարում էին օպերատիվ գործողությունները։ Նախագահ — Քիչ առաջ Ձեր կողմից նշված դոկտ. Նազըմ բեյը և նրա գործընկերները ի՞նչ պարտականություն ունեին։ Ջեվադ բեյ — Նրանք ընդգրկված էին կամավորներ հավաքագրելու գործին։ Դրա համար էլ գտնվում էին այնտեղ։ Նախագահ — Նրանք ի՞նչ կապ ունեին ձեզ հետ։ Ջեվադ բեյ — Ոչ մի կապ, էֆենդի։ Նախագահ — Եթե ոչ մի կապ չունեին, ինչու էին ձեզ մոտ գտնվում: Ջեվադ բեյ — Նրանք մեզ մոտ չէին գտնվում, Նախագահ —Այսինքն ձեր պաշտոնատեղիում,


Ջեվադ բեյ — «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի պաշտոնատանն էին գտնվում։ Նախագահ — Դուք այնտեղ չէիք լինում: Ջեվադ բեյ — Ես հազվադեպ էի այնտեղ լինում, Նախագահ — Գնալ - գալու ժամանակ ձեզ հետ չէի՞ն տեսակցում: Ջեվադ բեյ — Տեսակցում էին: Նախագահ — Ի՞նչ հարցերի կապակցությամբ, Ջեվադ բեյ — Մի շարք անձեր և կամ կամավոր ջոկատներ Կովկաս ուղարկելու համար։ Նախագահ — Այդ անձերը, զինվորական չլինելով հանդերձ, ինչպես էին ղեկավարում այդ գործերը: Ջեվադ բեյ — Հավանական է, զինվորական անձնակազմի հետ կապ չունեցող կամավորներ հավաքագրելու խնդրով: Նախագահ — Այդ կապակցությամբ գրավոր հրահանգ կա՞ր, Ջեվադ բեյ — Ես նրանց էի հաղորդում ռազմական մինիստրություննից ստացված հրամանի այն մասերը, որոնք վերաբերվում էին իրենց: Նախագահ — Հատուկ հրահանգ չկար, այդպես չէ՞: Ջեվադ բեյ — Ես նրանց էի հաղորդում ռազմական մինիստրության օպերատիվ գործողությունների մասնաճյուղից և գլխավոր շտաբից ստացված հրամանները։ Նախագահ — Ում էիք հաղորդում այդ հրամանները։ Ջեվադ բեյ — Այդ հրամանները տրվում էին պարետային հրամանատարության անունով: Պարետային հրամանատարության միջոցով էլ մի օրինակ ուղարկվում էր նրանց: Նախագահ — Ու՞մ էր ուղարկվում: Ջեվադ բեյ — «Թեշքիլաթ-ը մահսուսե»- ին: Նախագահ — «Թեշքիլաթ-ը մահսուսե > - ի որևէ մասնաճյուղի՞ն: Ջեվադ բեյ — Ոչ էֆենդի, «Թեշքիլաթ-ը մահսուսե»- ի գրասենյակին: Նրանք ևս փաստաթղթեր, թղթապանակներ ունեին և ընդունում էին այդ հրամանագրերը:


Երբեմն մի շարք վավերագրեր ետ էին վերադարձնում, երբեմն էլ պահանջում որոշ վավերագրերի պատճենները: Նախագահ — «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի մեջ ցուցակագրվածները զինվորականության հետ որևէ առնչություն ունեի՞ն: Ջեվադ բեյ — Օպերատիվ գործողությունների կենտրոնից նշանակված սպաներ կային։ Նախագահ — Սպաներից բացի զինվոր կա՞ր։ Ջեվադ բեյ — Մի խումբ զինվորներ կային, որոնք ծառայում էին վարձատրությամբ։ Նախագահ — Նրանք ինչ առնչություն ունեին զինվորական պարտադիր ծառայության հետ։ Ջեվադ բեյ — Ստացված հրամանի համաձայն ծառայության էին վերցնում զինվորականության հետ առնչություն չունեցող մարդկանց։ Նախագահ — Ով էր հոգում նրանց սնունդը, համազգեստը և զինամթերքի ծախսերը։ Ջեվադ բեյ — Մեզ մոտ գտնվողները դռնապահ և սահմանափակ թվով ծառաներ էին։ Նախագահ — Ճակատ գնացողների զինումը և ռազմամթերքով ապահովումը ձեր միջոցով է՞ր կատարվում։ Ջեվադ բեյ — Նրանց կարիքների ապահովումը մասամբ կատարում էինք մենք, անհրաժեշտ պաշտոնատեղիներ դիմելու միջոցով։ Նախագահ — Իսկ մյուս մասը ինչպե՞ս էր կատարվում։ Ջեվադ բեյ - Մի շարք սովորական գործողությունները իրենք էին կատարում։ Ջեվադ բեյ — Մի շարք սովորական գործողությունները իրենք էին կատարում։ Նախագահ — Դուք ասացիք մասամբ։ Իմ հարցը վերաբերում է ուտելիքին, հագնելիքին և զինամթերքին։ Այդ ծախսերը ո՞վ էր հոգում։ Ջեվադ բեյ — էֆենդի, բոլորն էլ այնտեղից էր կատարվում: Նախագահ — Այս խնդրի հետ առնչվող մարդկանց ի՞նչ միջոցներով էիք ուղարկում։


Ջեվադ բեյ — Կամավորների ջոկատը կազմակերպվելուց հետո, ռազմական մինիստրության հրահանգի համաձայն, ենթարկվում էր բանակի հրամանատարությանը։ Իմ պաշտոնավարությունից առաջ մի քանի խմբեր գնացել էին Կովկաս։ Իսկ պաշտոնավարության ընթացքում նրանք գնում էին բանակի հրամանատարության կարգադրությամբ։ Նախագահ — (...): Ջեվադ բեյ — Սպաների և զինվորների համար մի դավթար կազմվելով` հանձնվում էր իրենց։ Իջևանատներում նրանց ապահովում էին ուտելիքով։ Այնուհետև անցնում էին բանակի շարքերը։ Միայն թե զինվորական ծառայության հետ առնչություն չունեցողների ընտանիքներին այստեղ ռոճիկ էր հատկացվում։ Սրանց մի մասն էլ զինապարտների նման վերցվում էին ծառայության, բայց վարձատրվում էին իրենց պաշտոնատեղիներից։ Նախագահ — Սրանց ընդհանուր թիվը միշտ չէ, որ որոշակի է եղել: Այդ մասին ձեզ տեղեկություն տալիս էի՞ն, թե ոչ։Ջեվադ բեյ — Ոչ, էֆենդի, թղթապանակներում բազմաթիվ հրամաններ կան այն մասին, որ [այդ խմբերը] գնալուց հետո բոլորովին թղթակցություն չունենան այստեղի հետ։ Նույնիսկ հրահանգ էր եղել, որ կոշիկ և այլ անհրաժեշտ իրերը ստանան բանակից։ Նախագահ — Իրենց կատարած գործունեության մասին տեղեկություն տալիս էի՞ն, թե ոչ։ Ջեվադ բեյ — Ոչ։ Նախագահ — <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ի հրամանատարների նշանակումր այստեղ է՞ր կատարվում։ Ջեվադ բեյ — Իմ պաշտոնավարության ընթացքում մեկնող ջոկատների հրամանատարները այստեղից էին նշանակվում։ Նախագահ — Կարող էր պատահել, որ այդ հրամանատարները փոփոխության ենթարկվեին իրենց գտնված վայրերում։ Ջեվադ բեյ — Նկատի ունենալով, որ նրանք իրենց պարտականությունները կատարելու էին բանակի շարքերում, [հրամանատարները] նշանակվում էին այստեղից։


Նախագահ — Ռազմաճակատներում գտնվող <Թեշքիլաթ- ը մահսուսե>-ի ջոկատներր, բացառապես բանակի հրամանատարությանն էի՞ն ենթարկվում ։ Ջեվադ բեյ — Անկասկած, էֆենդի, նրանք մտնում էին բանակի անձնակազմի մեջ։ Մինչև այսօր էլ նրանց մի մասը գտնվում է այդ զորագնդերում։ Նրանց կազմը համալրվում էր զինվորներով, բանակի հրամատարության կողմից, և այդ ձևով էլ շարունակում էին ծառայությունը։ Նախագահ — Ասում են, որ <Միություն և առաջադիմություն> կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից մի քանիսը այդ ջոկատների գլուխն անցած, որոշակի գործողություններ են ծավալել: ճի՞շտ է։ Ջեվադ բեյ — Դա տեղի չի ունեցել իմ պաշտոնավարության ընթացքում։ Տվյալ ժամանակ ես գտնվում էի Եվրոպայում։ Դա տեղի է ունեցել իմ բացակայության ժամանակ։ Նախագահ — Որքա՞ն ժամանակ պաշտոնավարեցիք։ Ե՞րբ հեռացաք պաշտոնից։ Ջեվադ բեյ — Պաշտոնի անցա 1330 [1914] թվականի դեկտեմբերի սկզբին, իսկ 1334 [1918] թվականի վերջերին թողեցի մայրաքաղաքի պարետի հրամանատարությունը։ Նախագահ —Եվրոպայում եղաք։ Ջեվադ բեյ — Այո, ընղհանուր զորահավաքի ընթացքում գտնվում էի Եվրոպայում ։1330 [1914] թ. դեկտեմբերին նշանակվեցի մայրաքաղաքի պարետ։ Նախագահ — Ձեզանից առաջ ո՞վ էր ղեկավարում <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ն Ջեվադ բեյ — Ինձանից առաջ մայրաքաղաքի պարետը Խալիլ բեյն էր։ Այդ ժամանակ... Նախագահ — Խալիլ բեյի ղեկավարության ժամանա՞կ։

Ջեվադ բեյ — Այո, էֆենդի։ Նախագահ —Այդ «Թեշքիլաթ»-ը զինվորական հրամանատարության կողմի՞ց էր ստեղծվել։


Ջեվադ բեյ — Մի ժամանակ այն ստեղծվեց ռազմական մինիստրությունում։ Նախագահ — [կուսակցությանJ կենտրոնական կոմիտեն ի՞նչ ձևով է օժանդակել այդ «Թեշքիլաթ»-ին։ Ջեվադ բեյ — Ես չեմ հիշում, թե կենտրոնական կոմիտեն ի՞նչ օժանդակություն է ցույց տվել։ Մեծարգո փաշա, կենտրոնական կոմիտեն ոչ մի օժանդակություն ցույց չի տվել: Նախագահ — Այդ դեպքում ի՞նչ դրդապատճառներով են դոկտ. Նազըմ բեյը և մյուսները ենթարկվել ձեզ։ Ջեվադ բեյ — Երբ ես պաշտոնի անցա, նրանք արդեն գտնվում էին դրա կազմում։ Մեծարգո փաշա, ես տեղեկություն չունեմ նախկին [նշանակումների] մասին։ Նախագահ — Այդ ջոկատների կազմը նվազել է։ Հետագայում, որտեղի՞ց էր այն համալրվում։ Ջեվադ բեյ — Կամավոր ջոկատները անցնում էին բանակի ... Նախագահ — Մի՞թե բանակում կամավոր ջոկատներ կայի՞ն։ Ջեվադ բեյ — Նրանք մտնում էին բանակի անձնակազմի մեջ։ Նախադահ — Այդ մասին ասացիք։ Շատ լավ, կազմը նվազելու դեպքում այն որտեղի՞ց էր համալրվում։ Ջեվադ բեյ — Այստեղից չէր համալրվում։ Նախագահ — Շատ լավ, որտեղի՞ց էր կատարվում։

Ջեվադ բեյ — Այն համալրվում էր ծառայության համար բանակ եկած զինվորներից։ Նախագահ — Նրանք այդպես խառը ձևով էի՞ն ծառայում։ Ջեվադ բեյ — Մեծարգո փաշա, ես ինքս էլ չգիտեմ։ Միայն թե մի քանի ջոկատներ, իբրև թե բանակում ծառայելու համար սպաների և զինվորների հետ ... Նախագահ հանձնվել են մի շարք վալիների տրամադրությանը։ Այդ հրամանը ի՞նչ ձևով եք տվել։


Ջեվադ բեյ — Ես տեղեկություն չունեմ։ Կարելի է ստուգել իմ պաշտոնավարության ընթացքում կամավոր մեկնած ջոկատների թղթապանակները։ Նրանց գտնված և ծառայած վայրերի մասին կարելի է տեղեկանալ նաև նրանց հրամանատարներից։ Նախագահ — Պատերազմական դրության պատճառով նրանց թիվը բնական է, որ նվազում էր: Այդ ուղղությամբ ինչպիսի՞ միջոցներ էիք ձեռնարկում ։ Ջեվադ բեյ — Ստամբուլից մեկնելուց հետո մենք ոչ մի հարաբերություն չէինք ունենում նրանց հետ: Նախագահ — Եթե ձեր պաշտոնավարությունը միմիայն այստեղի համար էր, ուրեմն դրանք ստեղծված պետք է լինեին պատերազմի սկզբում մի քանի ամիսների համար։ Բայց նրանց գործունեությունը շարունակվել է։ Միթե դուք իրազեկ չպետք է լինեիք նրանց հետագա գործերի ընթացքի մասին։ Ջեվադ բեյ — Մեծարգո փաշա, նրանց գործունեությունը չի շարունակվել։ Ռազմական մինիստրությունից ստացված հրամանի համաձայն կամավոր «Թեշրիլաթ»-ի գործունեությանը վերջ է տրվել: Նախագահ — Այդ երբ։ Ջեվադ բեյ — Հունվար ամսվա ընթացքում։ Այդ մասին ռազմական մինիստրության կողմից բանակներին և զորամիավորումներին ուղղված հրամանի մի օրինակը գտնվում է ինձ մոտ։ Նախագահ — Ո՞ր թվականին ։ Ջեվադ բեյ-—1330 [1914] թվականի... Նախագահ — Այդ թվականից հետո մի՞թե «Թեշքիլաթ»-ը լուծարքի ենթարկվեց։ Ջեվադ բեյ — Ստացված հրամանագրում նշված էր գոյություն ունեցող ջոկատները ուղարկելու մասին։ Բանակի հրամանատարներին առաքված գրությունը նույնությամբ ուղարկել էին ինձ։ Նախագահ — Ինչպե՞ս էր այդ շրջաբերականի բովանդակությանը։ Ջեվադ բեյ — <Բանակի հրամանատարներին, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ զորամիավորումների և Իզմիրի շրջանի հրամանատարներին։ Չեթեների կազմակերպությանը տրված ռազմական մինիստրության հրամանի


բովանդակությունր հետևյալն է: «Թեշքիլաթ»-ի չեթեների համալրված [ ջոկատները ]ուղարկել նշանակված վայրերը։ Մինչ այդ ուղարկվածներր շարունակելու են ծառայել [բանակում]։ Այնուհետև վերջ է տրվելու չեթեների ստեղծմանը։

1. Բանակի հրամանատարներին, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ զորամիավորումների և Իզմիրի շրջանի հրամանատարներին։ Չեթեների կազմակերպությանը տրված ռազմական մինիստրության հրամանի բովանդակությունը հետևյալն է. <Թեշքիլաթ»-ի չեթեների համալրված [ջոկատները] ուղարկել նշանակված վայրերը։ Մինչ այդ ուղարկվածները շարունակելու են ծառայել [բանակում]։ Այսուհետև վերջ է տրվելու չեթեների ստեղծմանը։ Ուղարկված զինվորները բաժանել զորամասերին և կամ պահեստային գումարտակներին։ Նախագահ — Այստեղ ոչինչ չի ասված չհամալրված «Թեշքիլաթ»-ի [ջոկատների] մասին։ Խոսվում է միայն համալրվածների մասին և ոչ մի նշում չկա չհամալրված [ջոկատների] մասին: Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցիք: Դրանք ցրեցի՞ք, թե՞ ըստ ձեր անձնական հայեցողության գործեցիք, Ջեվադ բեյ — Բնական է, որ նրանք չընդգրկվեցին < Թեշքիլաթ>-ի մեջ, այլ հանձնվեցին բանակի տրամադրությանը և պահեստային զորամասերին։ Դատապաշտպան Խուլուսի բեյ — Մեծարգո փաշա, այդ մասին նշված է ստորև բերված կետերում։

Նախագահ — (Խոսքն ուղղելով արձանագրող քարտուղարին), — Որ այդպես է, կարդացեք։


2. Բանտարկյալներին ու դատապարտվածներին բանակի մեջ ընդգրկելու և նրանց ծառայության մասին կազմվում է հատուկ օրենք, որի հրապարակումից հետո [վալիները] գործելու են ըստ օրենքի։ Ըստ տեղեկագրերի, տարբեր բանտերից ուղարկված 2267 անձերի մասին առայժմ անհրաժեշտություն չկա որևէ գործողություն ձեռնարկելու։ 3. Մի հատուկ նպատակի գործադրման համար կազմակերպվող 531 հոգիանոց ջոկատը անհրաժեշտ է համալրել և ուղարարկել նշված վայրը: 4. Բաթումից և շրջակայքից եկած գաղթականներից դեռևս այստեղ գտնվող 335 անձանց անհրաժեշտ Է տրամադրել 3-րդ բանակի հրամանատարությանը։

«Թեշքիլաթ-ը մահսուսե-ի հանձնաժողովին, ծանոթանալուց հետո վերադարձնել։ 1330 թ. [1914] նոյեմբերի 25:

Բանակի շտաբի հրամանատարության անունից [ստորագրել է] Բիհիջը։ Ծանոթացվել է [1914 թ. նոյեմբերի] 26-ին։ պատասխանատու քարտուղար։

Նախագահ — Այստեղ այդպիսի բան չկա, չհամալրված [ջոկատները] Ի՞նչ արեցիք։ Ցրեցի՞ք թե՞ համալրեցի՞ք։ Դրա մասին այստեղ նշում չկա: Այս հրամանագիրը նախապես տրված հարցումի պատասխանն է։ Այնպես որ, սա ռազմական մինիստրությունից տրված հրաման կամ հրահանգ չէ։ Ջեվադ բեյ — Հավանական է, որ սրա պատճառաբանությունը գտնրվի թղթապանակներում։ Անշուշտ, ռազմական մինիստրությունից մի հրաման չեղած, մայրաքաղաքի պարետային հրամանատարությունը չէր կարող նրանց մասին հրաման արձակել։ Նախագահ — Նրանք ինչպիսի՞ զենքերով և ի՞նչ ռազմամթերքով էին զինված։


Ջեվադ բեյ — Նրանք զինված էին ռազմական մինիստրությունից, բանակի շտաբից հատկացված զենքերով։ Նախագահ — Ի՞նչ մակնիշի և տեսակի [զենքերով]։ Ջեվադ բեյ — Որքան ես հիշում եմ, սկզբում տրվածը «մարտին էր: Նախագահ — Նրանք հեծյալներ կամ թնդանոթաձիգներ ունեի՞ն։ Ջեվադ բեյ — Ո՛չ, էֆենդի։ Նախագահ — Բեռներ և ծանրություններ տեղափոխելու հարմարանքնե՞ր։ Ջեվադ բեյ — Ո՛չ, էֆենդի: Նախագահ — Սրանց հրամանատարները ուղղակի ռազմական մինիստրության հետ էի՞ն կապվում, թե՞ ձեզ հետ։ Ջեվադ բեյ — Հավանական է, որ նրանց կապը բանակի հրամանատարների հետ էր։ Նախագահ — Ուղղակի նրանց հե՞տ։

Ջեվադ բեյ — Բանակի հրամանատարության հետ ուղղակի կապվելու իրավունք չունեին։ Նախագահ — Նրանց գլխավերևում գտնվող հատուկ հրամանատարներն ինչ ձևով էին կապի մեջ մտնում կենտրոնի հետ։ Ջեվադ բեյ — Իհարկե, այդպիսի կապ գոյություն ունեցել է։ «Թեշքիլաթ֊ը մահսուսե»՞ի մեջ այդ թղթակցությունները պահող պաշտոնյաներ կային։ Ես չեմ կարողանում հիշել, թե ի՞նչ ձևով էր կատարվում այդ կապը։

[Անկարայի նախկին պատգամավոր, «հատուկ կազմակերպության» անդամ` Աթիֆ բեյի հարցաքննությունը]

Նախագահ — Ինչպե՞ս ստեղծվեց « Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն։


Աթիֆ բեյ — Բալկանյան պատերազմի վերջերին Սուլեյման Ասքերի բեյը ծառայում էր Արևմտյան Թրակիայում, այնտեղ միևնույն նպատակի համար նրա հետ աշխատակցել էին մի շարք գործընկերներ։ ]Պատերազմից] հետո, սրանք դեռևս ծառայելու համար ոչ մի տեղ չէին նշանակվել։ Երբ ընդհանուր զորահավաք հայտարարվեց, նրանց միջոցով ստեղծվեց «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն։ Զորահավաքի ընթացքում երբ գործերը շատացան, չորս հոգի, մի հանձնաժողովի ձևով հավաքվեցինք ռազմական մինիստրությունում։ Այդ թվում ես, Սուլեյման Ասքերի բեյը, դոկտ. Նազըմը, ինչպես նաև հասարակական անվտանգության տնօրենը։Նախագահ — Ասացեք նաև հասարակական անվտանգության տնօրենի անունր։ Աթիֆ բեյ — Ազիզ բեյ, էֆենդի... Տվյալ վայրերի իրադրությանը ծանոթ հայրենասեր մարդկանց ուղարկեցինք Ռուսաստանի խորքերը և նրանց միջոցով մի «Թեշքիլաթ» ստեղծեցինք մահմեդական բնակչության շրջանում։ Մեր բանակր այնտեղ մտնելու դեպքում այդ «Թեշքիլաթ» -ը օժանդակություն էր ցույց տալու և ընդհանրապես հետևելու էր ռուսական բանակի տեղաշարժերին։ Միևնույն ժամանակ, պահեստներն ու այլ կենտրոնատեղիները պայթեցնելու համար ուղարկեցինք անհրաժեշտ ռազմամթերք։ Այսպիսով, [ռազմական] գործողությունները ծավալվելու ընթացքում, ռազմաճակատի թույլ մասերում, այսինքն` ապակենտրոնացված զինվորական շրջաններում, հայրենիքը պաշտպանելու համար կամավոր հիմունքներով ստեղծեցինք մի «կազմակերպություն»։ Էֆենդի, մոտավորապես 5—6 ջոկատներ ուղարկեցինք, որոնք անձնվիրաբար ծառայելով հայրենիքին` երկար ժամանակ պաշտպանեցին ծովեզրյա և այլ թույլ վայրերը։ Նախագահ — Ինչից էր կազմված պարետային հրամանատարության տակ գտնվող « Թեշքիլաթ»-ը ։ Աթիֆ բեյ — Մեր հանձնաժողովը գտնվում էր այսպիսի վիճակում: Ռազմական մինիստրության հետ մեր կապը, մեր որոշումների հաղորդումը կատարվում էր Սուլեյման Ասքերի բեյի միջոցով։ Նրա գնալուց հետո կարճ ժամանակով մայրաքաղաքի պարետային հրամանատարությունում նշանակվեց Խալիլ բեյը։ Հետագայում նա էլ մի զինվորական դիվիզիայի հետ մեկնեց [ռազմաճակատ]։ Այնուհետև պարետային հրամանատարությունում նշանակվեց Ջեվադ բեյը։ Տրիպոլիսում և այլ վայրերում հատուկ սպաների ղեկավարության տակ


մասնաճյուղեր ունեինք։ Այսինքն «Թեշքիլաթ»- ը ուներ իր մասնաճյուղերը, այնպես, որ, մեր հանձնաժողովը գտնվում էր լեգալ վիճակում ։ Նախագահ — «Թեշքիլաթ»-ը քանի՞ մասնաճյուղ ուներ։ Աթիֆ բեյ — էֆենդի, ընդհանուր թիվը չեմ կարողանում լավ հիշել, կարծեմ չորս մասնաճյուղ ուներ` Ռումելիի, Կովկասի, Աֆրիկայի և Տրիպոլիի մասնաճյուղերը։ Նախագահ — «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն որքա՞ն ժամանակ գոյություն ունեցավ։ Ե՞րբ կազմալուծվեց։ Աթիֆ բեյ — Կարծեմ այն կազմալուծվեց զինադադարի ժամանակ։ 1331 (1915) թվականի ապրիլի վերջերին մենք ցրվեցինք։ Այդ թվականին էնվեր փաշայի նշանակումով պաշտոնավորում էր Ջեզաիրցի Ալի բեյր։ Նա ռոճիկով, այսինքն` պաշտոնապես էր նշանակված, իսկ մենք ծառայում. էինք անվճար։ Այդ ժամանակ էլ մեր հանձնաժողովի պարտականությունը ավարտվեց։ Նախագահ — Ո՞ր թվականին։ Աթիֆ բեյ — 1331 (1915) թվականի ապրիլի վերջին։

Նախագահ — Մինչև այդ թվականը ձեր կապը [ռազմական] մինիստրության հետ է՞ր: Աթիֆ բեյ — Մինիստրությունը մեզ արտոնություն էր տվել: Կապը գոյություն ուներ։ Նախագահ — Բնական է, որ այստեղից ուղարկվող ջոկատների ընդհանուր թիվը պիտի պահպանվեր: Ինչպե՞ս էր կատարվում նրանց համալրումը։ Աթիֆ բեյ — Նրանք ենթարկվում էին բանակին։ Նրանց համալրումը կատարվում էր բանակի կողմից: Միառժամանակ հետո, այսինքն մի քանի ամիս հետո, նրանք անցնում էին բանակի անձնակազմի շարքերը։

Մեզ հետ ոչ մի առնչություն չունեին։ Նույնիսկ առաջին հերթին գնացողներից մնացել էր 50 հոգի։


Նրանց թիվը կատարելապես նվազեց, քանի որ նրանք կռվեցին հերոսաբար։ Նախագահ — Ստացվում է այնպես, որ կանոնավոր զորքը գտնվում էր խառը վիճակում։ Աթիֆ բեյ —Այո , մասամբ այդպես էր։ Հատկապես վերջերս, Տրապիզոնի շրջակայքում համարյա թե այդպես էր։ Նախագահ —Դուք գիտե՞ք, որ մի շարք վիլայեթներում այդ ջոկատներից մի քանիսը ենթարկվել են վալիների հրամանատարությանը։ Աթիֆ բեյ — Ո՛չ, էֆենդի, երբեք վալիների հրամանատարությանը չենք տրվել։ Միմիայն, սահմանամերձ շրջանում գտնվող վիլայեթների վալիների, այդ թվում Տրապիզոնի և էրզրումի վալիները, օգնություն են ցուցաբերել։ Այսինքն` նրանք մի տեսակ համարվում էին այդ վայրերի «Թեշքիլաթ-ը մահսոլսե»-ի մասնաճյուղերի անդամները։ Տվյալ վայրերում մի քանի մասնաճյուղեր էին ստեղծվել։ Հետագայում դրանք էլ վերացվեցին։ Նախագահ — Այդ գործողությունների ընթացքում նրանք երբևէ ձեզ չե՞ն դիմել։ Աթիֆ բեյ — Սկզբնական շրջանում «Մեզ զինվորներ ուղարկեք» ասելով, մի քանի դիմողներ եղան։ Հետագայում ռազմական մինիստրությունը հայտնեց որ «Դուք մի խառնվեք ]«Թեշքիլաթ» -ի] գործունեությանը, նրանք ենթարկվում են բանակներին»։ Մենք չմիջամտեցինք: Միմիայն սկզբնական շրջանում որոշ համագործակցություն է եղել։ Նախագահ — Համալրման խնդրում եղած պահանջարկը նրանք ուղղակիորեն ձեզ էի՞ն ներկայացնում։ Աթիֆ բեյ — Ոչ, էֆենդի, չեմ հիշում։ Նախագահ — Երբևէ փող ուղարկվե՞լ է, թե՞ ոչ։ Աթիֆ բեյ — Փող ուղարկվելը չեմ կարողանում հիշել։


Takvim-i Vekayi, 4 Mlayiş 1335 (1919) № 3543 Այդ ձևով ինձ կատարելապես հանդարտեցրին> ասելով նաև, որ «դրա համար անհանգստանալու պատճառ չկա»։ [Կենտրոնական կոմիտեի անդամ Զիա Գյոքալփի հարցաքննությունը] Նախագահ — «Միություն և առաջադիմություն» կուսակցության և «Թեշքիլաթ-ը մահսուսն»- ի միջև ինչպիսի՞ կապ կար։ Զիա Գյոքալփ — «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի հետ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը կապ չուներ։ Այն ստեղծված էր ռազմական մինիստրության կողմից և կատարելապես գտնվում էր նրա տրամադրության տակ։ «Թեշքիլաթ-ը մահսուսե>ն ռազմական մինիստրության հսկողության ներքո մի պաշտոնական հիմնարկություն էր: Մենք տեղյակ չենք տեղահանության և կոտորածի հետ նրա ունեցած առնչության մասին։ Այդ մասին մեզ ոչ մի տեղեկություն չի հասել: Նախագահ - Կոտորածի մասին կենտրոնական կոմիտեն ոչ մի բան չէ՞ր լսում: Զիա Գյոքալփ — Շատ ուշ: Իսկական եղելության մասին մեզ պարզ տեղեկություն չէր հասնում, մեզ շատ թեթև լուրեր էին գալիս. Նախագահ — Ի՞նչ ձեռնարկեցիք այդ կապակցությամբ: Զիա Գյոքալփ — Այդ խնդրի հետ կապված կենտրոնական կոմիտեն պաշտոնապես մի բան ձեռնարկելու իրավասություն չուներ:

Այդ ձևով ինձ կատարելապես հանդարտեցրին> ասելով նաև, որ «դրա համար անհանգստանալու պատճառ չկա»։ [Կենտրոնական կոմիտեի անդամ Զիա Գյոքալփի հարցաքննությունը] Նախագահ — «Միություն և առաջադիմություն» կուսակցության և «Թեշքիլաթ-ը մահսուսն»- ի միջև ինչպիսի՞ կապ կար։ Զիա Գյոքալփ — «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի հետ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը կապ չուներ։ Այն ստեղծված էր ռազմական մինիստրության կողմից և կատարելապես գտնվում էր նրա տրամադրության տակ։ «Թեշքիլաթ-ը մահսուսե>ն ռազմական մինիստրության հսկողության ներքո մի պաշտոնական


հիմնարկություն էր: Մենք տեղյակ չենք տեղահանության և կոտորածի հետ նրա ունեցած առնչության մասին։ Այդ մասին մեզ ոչ մի տեղեկություն չի հասել: Նախագահ - Կոտորածի մասին կենտրոնական կոմիտեն ոչ մի բան չէ՞ր լսում: Զիա Գյոքալփ — Շատ ուշ: Իսկական եղելության մասին մեզ պարզ տեղեկություն չէր հասնում, մեզ շատ թեթև լուրեր էին գալիս. Նախագահ — Ի՞նչ ձեռնարկեցիք այդ կապակցությամբ: Զիա Գյոքալփ — Այդ խնդրի հետ կապված կենտրոնական կոմիտեն պաշտոնապես մի բան ձեռնարկելու իրավասություն չուներ:

Սակայն կենտրոնական կոմիտեի անդամները անձամբ դիմում էին ներքին գործերի մինիստրությանը կամ էլ մյուս մինիստրներին, հարցնելով այդ խնդրի առաջ գալը կամ ինչ ձևով տեղի ունենալը և ցանկանում էին, որ այն կանխվի: Իր հերթին ներքին գործերի մինիստրությունը պատասխանում էր, որ մի շարք ստուգող հանձնաժողովներ են ուղարկված, որ ստեղծված են ռազմական ատյաններ, որ հանցագործները հանձնվել են ռազմական ատյանին և հետաքննություններ են կատարվում, Նախագահ — <Միություն և առաջադիմություն> կուսակցության պատգամավորները և պատասխանատու քարտուղարները մի շարք վայրերում մասնակցություն են ունեցել և նույնիսկ հիմնական դեր են խաղացել [տեղահանության և կոտորածի] խնդրում։ Այս մասին մի՞թե կենտրոնական կոմիտեն տեղյակ չէր։ Զիա Գյոքալփ — Ո՞չ։ Նախագահ — Օրինակ, Բեհաէդդին Շաքիր բեյը, դոկտ. Նազըմ բեյը. Գիտեք, որ իրականում իրենք են կազմակերպել [կոտորածները]։ Զիա Գյոքալփ — Տեղյակ չեմ։ Նախագահ — Ինչպե՞ս կարող է պատահել, որ կենտրոնական կոմիտեն այդ մասին տեղեկություն չունենա։ Չէ՞ որ նրանք անձամբ շրջագայել են վիլայեթներում, սանջակներում և անհրաժեշտ կարգա- դրություններ արել։


Զիա Գյոքալփ — Մենք տեղյակ չէինք, այլապես անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեինք։Նախագահ — Կենտրոնական կոմիտեի իրազեկ լինելու մասին բավականաչափ թվով գրավոր ապացույցներ կան։ Զիա Գյոքալփ — Վիլայեթներից համագումարներին եկած պատգամավորներն այդ մասին ոչ մի բան չեն ասել։ Մենք որտեղից կարող էինք տեղեկանալ։ Նախագահ — Կենտրոնական կոմիտեի անդամների վիլայեթ գործուղվելու հարցին համագումարն էր հավանություն տալիս: Զիա Գյոքալփ — Համագումար եկածները, եթե իմանային, որ նման մարդիկ միջամտել են վիլայեթներում տեղի ունեցած այդ դեպքերին, անշուշտ մեզ կասեին այդ մասին։ Համագումարում մեկը ձայն վերցնելով կասեր, որ Բեհաէդդին Շաքիր բեյը այսպես է արել և կամ Նայիլ բեյը այնպես է արել։ Բնական է, որ դրա հիման վրա էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեին։ Սակայն ոչ վիլայեթներից եկած պատգամավորները, ո՞չ էլ պատվիրակները այդպիսի տեղեկություն չեն տվել։ Ոչ մի բան չեն հայտնել նաև կենտրոնական կոմիտեին։ Նախագահ — Սրանից հասկացվում է, որ նրանք այդ մասին պետք է, որ անպայման տեղեկություն տային։ Բայց, պարզվում է, որ այստեղի կենտրոնն ու արտաքին մասնաճյուղերը միաձայն հավանություն են տրվել այդ գործի իրականացմանը։ Զիա Գյոքալփ — Ինչպե՞ս կարող է պատահել, էֆենդի։ Այդքան պատգամավորների միջից մի՞թե մեկը չէր կարող լուր տալ այդ մասին։Նախագահ — Բնական է, որ անհրաժեշտ կլիներ լուր տալ, քանի որ հնարավոր չէր գտնվել վիլայեթում և իրազեկ չլինել կոտորածի մասին։ 0րինակ, Տրապիզոնում գտնվող Նայիլ բեյը կոտորածին ականատես լինելով, ինչպե՞ս կարող էր վերադառնար այստեղ և ոչինչ չասեր այդ բոլորի մասին։ Ուրեմն, նշանակում է, որ [կենտրոնական կոմիտեն] ոչ միայն իրազեկ է եղել, այլև հավանություն է տվել այդ խնդրին։ Զիա Գյոքալփ — Անշուշտ, 300 հոգուց բաղկացած համագումարի մեջ պետք է, որ իրազեկ մարդիկ գտնվեին։ Եվ նրանց մեջ կարող էին լինել այնպիսիները, որոնք համամիտ չլինեին կոտորածին։ Ձեր ասածի նման, տվյալ վայրերում կարող էր մեկը համամիտ լինել, իսկ մյուսը ոչ: Հասկանալի է, որ այդպիսի մարդիկ եղել են և նրանք պետք է, որ այդ մասին տեղեկացնեին։


Նախագահ — Իսկ դուք ասում եք, որ այդ մասին տեղեկություն չեն տվել։ Մինչդեռ դրանով ապացուցվում է, որ այդ հարցին միաձայն հավանություն է տրված եղել։ Այնպես որ, համագումարում գտնվող 300 անձերը բոլորն էլ այդ մտքին են եղել։ Զիա Գյոքալփ — Ինչպե՞ս կարող է լինել։ Չէ՞ որ նրանք տարբեր վայրերից են գալիս և նրանց մեջ եղել են տարբեր կրթության հայեր, հույներ, հրեաներ։ Մի խոսքով, նրանց մեջ եղել են բոլոր ազգություններին պատկանող անձինք։ Մի՞թե նրանք կարող էին հավանություն տալ այդ խնդրին։ Նախագահ — Հասկանալի է, որ կոտորածը բոլոր վայրերում տեղի չի ունեցել։ Այն վիլայեթներում, որտեղ կոտորած է եղել, այդտեղի կուսակցության մասնաճյուղի անդամն է պատգամավոր ընտրվել։ Եվ համագումարին եկողներն էլ նրանք են, ովքեր իրազեկ էին կոտորածին։ Զիա Գյոքալփ — Ոչ մահմեդական պատգամավորներ են եղել, միթե նրանք էլ հավանություն են տվել։ Նախագահ — Իրենց տեղամասերում ընտրված և «Միություն և առաջադիմություն» կուսակցության համագումարին եկածներից, օրինակ` էրզրումի, Տրապիզոնի, Դիարբեքիրի և այլ տեղերից եկած, կոտորածին 20 հոգու համամիտ լինելը, չի նշանակում, որ համագումարի բոլոր 300 մասնակիցներն էլ համամիտ են եղել։ Զիա Գյոքալփ — Ինչպես մի քիչ առաջ ասացինք, համագումարում մեկը պիտի ասեր, որպեսզի կենտրոնական կոմիտեն տեղյակ լիներ կոտորածի մասին։ Այդ ժամանակ մենք էլ կիմանայինք։ Նախագահ — Կուսակցության գլխավոր քարտուղար Միդհատ Շյուքրի բեյն ասաց, որ կենտրոնական կոմիտեն թեթևակի տեղյակ է եղել կոտորածի մասին և դիմել է ներքին գործերի մինիստրությանը, որ այն կանխվի։ Զիա Գյոքալփ — Այո, այդ ես էլ ասացի։ Նախագահ — Այդ դեպքում, ինչպե՞ս է, որ կենտրոնական կոմիտեն] իրազեկ չի եղել։ Զիա Գյոքալփ - Այդ մասին ես էլ ասացի, բայց թե գործնականում ովքե՞ր էին կոտորածի մեղսակիցները ... Նախագահ — Հետաքննության ընթացքում կբացահայտվի։ Զիա Գյոքալփ — Մենք այդ մասին տեղեկացանք շատ ուշ։ Լուրերը արագորեն չէին հասնում։


Նախագահ — Այդ շրջանների պատգամավորներին և պատասխանատու քարտուղարներին պետք է հանցագործ համարենք, այդպես չէ՞: Զիա Գյոքալփ — Եթե նրանց կատարած հանցանքը հաստատվեր։ Նախագահ — Ոչ մեկինը չհաստատվե՞ց։ Զիա Գյոքալփ — Խարբերդի պատասխանատու քարտուղարի վերաբերյալ մի բողոք էր եկել։ Պարզելու համար մի պաշտոնյա ուղարկեցինք։ Նա էլ գրեց, որ ոչ մի բան չկա։ Համենայն դեպս, ինչ որ բան եղել է, որ հետաքննող հանձնաժողովը իր զեկուցագրում պահանջում էր նրա պաշտոնանկությունը։ Մենք էլ անմիջապես ընդունեցինք այն։ Նախագահ — Կենտրոնական կոմիտեն ինչպիսի՞ տեսակետ ուներ կոտորածի մասին։ Դեմ է՞ր, թե՞ կողմ։ Զիա Գյոքալփ - Անշուշտ դեմ էր։ Նախագահ — Հապա ինչու այդ կապակցությամբ վճիռ չեք կայացրել։ Այդ հարցը քննարկել ե՞ք։ Զիա Գյոքալփ — Այդ լուրերը առնելուց հետո բոլորն էլ անիծում և ատելությամբ էին խոսում այդ մասին։ Նախագահ — Տեսնու՞մ եք, պարզվում է, որ կենտրոնական կոմիտեն իրազեկ է եղել։ Զիա Գյոքալփ — Թեթևակի և շատ ուշ լուր առնելով Նախագահ — Ուշ կամ կանուխ, իրազեկ լինելուց հետո ի՞նչ որոշում ընդունվեց։

Զիա Գյոքալփ — Անշուշտ դիմեցինք մինիստրներին, նրանք էլ հետաքննող հանձնաժողով ուղարկեցին, ռազմական դատարաններ ստեղծվեցին, ստուգումներ կատարվեցին ։ Նախագահ — Շատ լավ, այդ որոշմանը կամ միջոցառմանը հետամուտ եղա՞ք։ Դուք վստահ ե՞ք, որ այդպիսի նախաձեռնություններ կատարվել են։


Զիա Գյոքալփ — Եթե սուտ տեղեկություններ տային, ինչպե՞ս կարող էինք վճիռ կայացնել։ Նախագահ — Ուրեմն, միջոցառումներ եղե՞լ են։ Զիա Գյոքալփ — Հանձնաժողովների գնալը տեսնում էինք։ Այդ հանձնաժողովները նշանակվում էին այստեղ և այնուհետև ուղարկվում վիլայեթները։ Նախագահ — Շատ լավ։ Դուք յուրաքանչյուր վիլայեթում ներկայացուցիչներ ունեիք։ Այդ հանձնաժողովների գործունեությունը ստուգվում է՞ր նրանց միջոցով, թե՞ ոչ։ Զիա Գյոքալփ — Մի շարք մարդիկ այնտեղ դատի են տրվել, մահվան են դատապարտվել։ Այս բոլորի մասին տեղեկություն առնում էինք։ Բնական է, որ այդ գործերին վերաբերող փաստաթղթերը գտնվում են զինվորական դատարաններում։ Դատախազ` Մուստաֆա Նազմի բեյ — Ինչպե՞ս կարող եք ապացուցել, որ կոտորածի հարցում դուք դեմ եք եղել։ Ի՞նչ եք ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նախագահ — պատասխանեք դատախազի հարցին։ Զիա Գյոքալփ — Բազմաթիվ անգամ բողոքարկել ենք մինիստրներին և մենք ենք պատճառ հանդիսացել, որպեսզի այդ հանձնաժողովները ուղարկվեն ... Ուրիշ ի՞նչ կարող էինք անել։ Նախագահ — Ձեր դիմումը բանավո՞ր էր կատարվում, թե՞ գրավոր։ Զիա Գյոքալփ - Անշուշտ բանավոր, քանի որ պաշտոնապես միջամտելու իրավասություն չունեինք։ Կենտրոնական կոմիտեն պաշտոնապես չէր կարող միջամտել։ Նախագահ — Ի՞նչ եք կարծում, տեղի ունեցած այդ վատ արարքների համար պաշտոնյաներին հետաքննության ենթարկելը միթե չէր մտնում ձեր պարտականությունների մեջ։ Զիա Գյոքալփ — Տեղեկանալուց հետո անշուշտ կատարում էինք։ Նախագահ — Գործնականում ի՞նչ եք արել այս հարցի կապակցությամբ, ո՞ր պատասխանատու քարտուղարին հանդիմանեցիք կամ պատժեցիք։


Զիա Գյոքալփ — Ինչպես մի քիչ առաջ ասացի, լսեցինք, որ Բրուսայի մեր պատասխանատու քարտուղարը հայերի լքյալ գույքից մի տուն է վերցրել։ Նախագահ — Տան հարցը ուրիշ է։ Կոտորածի վերաբերյալ ... Զիա Գյոքալփ — Այդ մասին լսեցինք։ Այն, ինչ-որ լսում էինք, բնական է, քննարկում էինք։ Նախագահ — Տեղեկանալով այդ մասին, մինիստրներին դիմեցիք արդյո՞ք։ Այդ մասին խոսեք: Զիա Գյոքալփ — էֆենդի, իմացանք, որ կոտորած է տեղի ունենում, բայց մեզ չտեղեկացրին, որ այդ կոտորածների հետ մեր պատասխանատու քարտուղարները կապ ունեն։ Մենք կարող էինք քննության ենթարկել միմիայն մեր պատասխանատու քարտուղարների գործերը։

Takvim-i Vekayi, 6 Mayis İ335 (1919) № 3547

ՉՈՐՐՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ 1335 (1919) թ. մայիսի 8

(Զիա Գյոքալփի հարցաքննությունը)

Նախագահ — Կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, գնալով Սիվաս, Կաստամոնու, Էզինջան, Յոզղաթ և այլ վիլայեթներ, որոշակի հրահանգներ են տվել։ Դուք տեղեկություն ունեք այդ մասին։ Զիա Գյոքալփի — Ո՞չ։ Նախագահ — Բեհաէդդին Շաքիր բեյը ծածկագիր ունեցե՞լ է, թե ոչ։ Զիա Գյոքալփի — Կենտրոնական կոմիտեն ծածկագիր չի ունեցել, ուստի նա էլ չպետք է ունենար։


Նախագահ — Հատուկ օգտագործելու համար նրան ծածկագիր է տրվել և դրանով նա մի շարք վայրեր գաղտնի հրամաններ է ուղարկել։ Ինչ կասեք այդ մասին։ Զիա Գյոքալփի — Տեղյակ չեմ։ Նախագահ — Դուք կատարելապես վստա՞հ եք, որ կենտրոնական կոմիտեն չի իմացել այդ մասին։ Զիա Գյոքալփի — Ես չեմ լսել։[ Ռիզա բեյի հարցաքննությունը]

Նախագահ — Ռիզա բեյ, ասում են, որ երկու տեսակ «Թեշքիլաթ-ը մահսուսե» է եղել։ Մեկը գործել է ռազմական մինիստրության, իսկ մյուսը' «Միություն և առաջադիմություն» կուսակցության կողմից։ Դուք, ո՞ր մեկի հետ եք աշխատել։ Ռիզա բեյ— Ես չգիտեմ, որ երկու տեսակի «Թեշքիլաթ-ը մահսուսե» է եղել։ Մինչև զորահավաքը ես գտնվում էի Տրապիզոնում։ Դեռևս, պատերազմը սկսվելուց առաջ այդտեղ էին ուղարկում որոշ մարդկանց։ Ես նրանց ուղարկեցի Կովկաս: Երբ պատերազմը սկսվեց, իմ ձեռքի տակ 3000 վրացի կար։ Ես ենթարկվում էի բանակի հրամանատարությանը։ Նախագահ — Բեհաէդդին Շաքիր բեյը մի շարք լիվաներ շրջագայելով` զաղտնի հրահանգներ է տվել։ Դուք տեղյակ չեք այդ մասին։ Ռիզա բեյ — Ո՞չ, տեղյակ չեմ։ Նախագահ — Բեհաէդդին Շաքիր բեյը ծածկագիր ունեցե՞լ է, թե ոչ։ Ռիզա բեյ — Չգիտեմ։ Նախագահ — Գիտե՞ք, որ Բեհաէդդին Շաքիր բեյի այդ շրջագայությունից հետո սկսել են տեղի ունենալ [հայերի] տեղահանությունն ու կոտորածները։ Ռիզա բեյ — Ես հետագայում այստեղ իմացա այդ մասին:

Takvim-i Vekâyi, 8 Mayis 1335 (1919) № 3549 ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ


[Ջեվադ բեյի հարցաքննությունը]

Նախագահի կարգադրությամբ արձանագրող քարտուղարը ընթերցում է Ջեվադ բեյի կողմից գրված հեռագրերը,

ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐ ԲԵՅԻՆ

Կոմիտեն պահանջում է գալաթացի Խալիլին պատժել: Ավանդադրված դրամը փոստատնից վերցվելով անհրաժեշտության դեպքում բաժանվելու է բնակչությանը: Նազըմ, Աթիֆ, Ազիզ համաձայնեցված է` Ջեվադ 1331թ. (1915) հունվարի 8

Դրդապատճառը` խարդավանք` դրամ հավաքելն է։

ՏՐԱՊԻԶՈՆԻ ՎԻԼԱՅԵԹԻՆ

Քաղաքային կազմակերպության տնօրեն Ահմեդ Էուպ բեյին և գործընկերներին հանձնելու համար հեռագրով 50 օսմանյան լիրա է ուղարկված: Շտապ վերադառնալու մասին իրենց ծանուցեք։

1331 (1915) մարտի 7

Ստամբուլի պարետ

ՋեվադՆախագահ — Մի հեռագիր էլ կա, ուր նշված է դրամ չուղարկելու ասին: Մինչդեռ, այստեղ դրամ ուղարկելու մասին հեռագիր է տրված։ Այդ դրամը ինչու տվիք այդ մարդկանց։ Ջեվադ բեյ — Մեծարգո փաշա, բոլորովին չեմ հիշում:


Նախագահ — «Թեշքիլաթ-ը մահսուսե» -ն ձեր տրամադրության տակ եղած ժամանակ զինվորական կազմակերպություն է եղել, մինչդեռ, դուք դրամը ուղարկել եք ոչ զինվորական պաշտոնյաներին: Բացի այդ, հեռագրի ներքևի մասում լուսանցքային նշում կա, ուր ասվում է, որ այդպիսի կարևոր հեռագրերի բնագրերը ըստ օրենքի վերադարձվում են, որ այն վերաբերվում է «Թեշքիլաթ-ը մահսուս » -ին և անհրաժեշտ է թաքցնել: Ինչ է նշանակում այս (կարդում է հեռագիրը): ԹԵՇՔԻԼԱԹ-Ը ՄԱՀՍՈԻՍԵԻՆ

Ըստ օրենքի հեռագրերի բնագրերը վերադարձվում են, բայց պահեք այնտեղ։

Ջեվադ 1915 թ, հունվարի 8 Նախագահ — Խալիլ փաշայի կողմից Միդհատ Շյուքրի բեյին ուղարկված հեռագրերը, որոնք կարդացվելու են հիմա, պարզորոշ ցույց են տալիս, որ <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ի և կենտրոնական կոմիտեի միջև ներքին կապ է գոյություն ունեցել։ (Քարտուղարը կարդում է)։ ՄԻԴՀԱՏ ՇՅՈԻՔՐԻ ԲԵՅ ԷՖԵՆԴԻԻՆ

Հարգելի եղբայրս. Իմիտի, Բրուսայի, Բանդըմայի, Բալըքեսիրի և այլ վայրերի պատասխանատու քարտուղարների միջոցով մեկ շաբաթվա ընթացքում հատուկ մարդկանց գաղտնապես հավաքելու հնարավորության մասին խնդրված էր տեղեկություն տալ։ 13 թեշրին -ի սանի 1330 թ. [1914 թ. նոյեմբերի 13]

Ազիզ, Աթիֆ, Նազըմ, Խալիլ


ԻԶՄԻՏԻ ՄՈԻԹԱՍԱՐՐԻՖՈԻԹՅԱՆ

Առաջնորդ նշանակված երեք հոգու ընտանիքներին հնգական տասնհինգ լիրա տվեք։ Դրամը գտնվում է փոստատանը։ Այս հեռագիրը ցույց տվեք առաքիչ պաշտոնյային։ Չեթեի անվան տակ ցանկություն ունեցող 100 հոգուն ճամփու դրեք զինվորի անվան տակ և այդ մասին տեղեկացրեք մեզ։ Բանտարկյալների ազատ արձակման մասին մինիստրությունից հրաման է տրվելու։ 16 թեշրին- ի սանի 1330 թ. [1914 թ. նոյեմբերի 16] Խալիլ [Ջեվադ բեյը կցկտուր պատասխաններ է տալիս, որ ինքը Եվրոպայում է գտնվել տվյալ ժամանակ և կապ չի ունեցել այդ բոլորի հետ]: Նախագահ — «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի ստեղծման մասին կայսերական հրամանագիր եղե՞լ է, թե՞ ոչ։ Ջեվադ բեյ — Չգիտեմ։ Նախագահ — Ինչպես կարող է պատահել, որ առանց կայսերական հրամանագրի մի հիմնարկության կից մի մասնաճյուղ ստեղծվի։ Ջեվադ բեյ — Տեղեկություն չունեմ։ Նախագահ — Ինչպե՞ս թե տեղեկություն չունեք։ Առանց ձեր ծառայության նպատակը իմանալու, ինչպե՞ս եք պաշտոնավարել այդ հիմնարկում ։ Ջեվադ բեյ — Ռազմական մինիստրության կողմից նշանակված պաշտոնյաներ, սպաներ են եղել։ Նախագահ — Բեհաէդդին Շաքիր բեյի կողմից ներքին գործերի մինիստրություն Թալաաթ բեյին ուղղված մի հեռագիր կա, որը ցույց է տալիս, որ Բեհաէդդին Շաքիր բեյը կապ է ունեցել «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի հետ։ Նույնիսկ միջամտել է պատերազմական գործողություններին։ Կարդացե՛ք։ (Քարտուղարը կարդում է)։


ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐ' ԹԱԼԱԱԹ ԲԵՅԻ ՄԻՋՈՑՈՎ [ՀԱՆՁՆԵԼ] ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ Իսմայիլ Հաքքը բեյի ժամանումից հետո, շտաբում իմ պարտականությունը ավարտված համարելով` պատրաստվում էի Արդվինում գտնվող զինվորական ուժերի գլուխը անցնել։ Երեկ մասամբ տեղ հասավ <Թեշքիլաթ֊ը մահսուսե> - ի համար հատկացված ռազմամթերքը։ Իսմայիլ Հաքքը բեյի հետ տեսակցեցի։ Ես այն կարծիքին եմ, որ անգործության մատնված մարտինները, եթե աշխատանքային գումարտակներում գտնվող մահմեդականներին բաժանվի, ապա Արդվինից մինչև Մուրղուլ գտնվող և բոլոր միջոցներից զուրկ «Թեշքիլաթին» որոշակի ուժով օգնած կլինեմ Բասենի կողմերում 250 -ի մոտ ընտիր հեծյալներ ունեմ, սրանց Արդվին տեղափոխելու կամ բանակի թիկունքում, թևերին օժանդակելու հարցում դեռևս որոշակի վճիռ չի կայացված։ Բեհաէդդին Շաքիր բեյ, (հեռագրի հակառակ երեսին գրված է)

ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐ ԲԵՅԻՆ

17 թեշրինի սանի 1330 թ. ]1914 թ. նոյեմբերի 17]

Քանի որ այդտեղ այլևս անելիք չունեք, Արդվինից շտապ շարժվեք դեպի Տրապիզոն առավել կարևոր մի պաշտոն ստանձնելու համար։ Այստեղից եկող Յակուբ Ջեմիլ բեյը ձեզ կբերի անհրաժեշտ հրահանգն ու առաջադրանքը։ Նախագահ — Տեսնու՛մ եք, որ Բեհաէդդին Շաքիր բեյը <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ի հետ սերտ հարաբերության մեջ է եղել։Նույնիսկ զինվորական տեղաշարժերի մասին կարծիք է հայտնել։ Հետո, ձեզ չի գրում, այլ ներքին գործերի մինիստրություն։


Ջեվադ բեյ — Իմ պաշտոնավարության ընթացքում գնացողները կանոնավորապես կազմակերպված կամավոր զորախմբեր են եղել։ Ես այդպիսիներին եմ ուղարկել։ Ավելի ուշ գնացողների մասին տեղեկություն չունեմ։ Նախագահ — Հիմա այս հեռագրից ի՞եչ եք հասկանում։ Մի՞թե չի հասկացվում, որ Բեհաէդդին Շաքիր բեյը «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի մեջ պաշտոնավարություն է ունեցել։ Ջեվադ բեյ — Վսեմափայլ փաշա, այո հասկացվում է։ Նախագահ — Հետո, ձեզ ուղղված հեռագիրը, լինի <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ի հրամանատարության կամ նախագահության կողմից, կարևոր չէ։ Այդ պաշտոնը ինչ-որ ձևով ստանձնել է։ Զարմանալին այն է, որ հեռագիրը ձեզ չի հղում, այլ ներքին գործերի մինիստրություն։ Այս հանգամանքն առանձին ուշադրության առիթ է տալիս։ Դուք ինչպես՞ եք մեկնաբանում այդ:

(Դատապաշտպան (Խուլուսի բեյը] ուզում է իմանալ հեռագրի տարեթիվը։ Նախագահը պատասխանում է - 17 թեշրին-ի սանի 1330 թ. (1914 թ. նոյեմբերի 17)։ Խուլուսի բեյ — Այն Ջեվադ բեյի պաշտոնավարության ընթացքում չի եղել, Նախագահ — Այո՞, մենք չենք ասում, որ այն տեղի է ունեցել Ջեվադ բեյի պաշտոնավարության ընթացքում ։ Մենք մատնացույց ենք անում հեռագրի Թալաաթ բեյին ուղղված լինելը։ Բացի այդ, շատ պարզ երևում է <Թեշքիլաթ-ը մահսուս-ի և Բեհաէդդին Շաքիր բեյի միջոցով կենտրոնական կոմիտեի միջև գոյություն ունեցող կապը։ Մի՞թե դուք ևս չեք հաստատում այդ։ Ջեվադ բեյ — Ինչպես ասացի, ես կարծում էի, որ այդ պաշտոնյաները, որոնց հետ ես գործակցում եմ, ռազմական մինիստրությունից են։ Ես չէի կարծում, որ նրանք այլ պարտականություններ ունեն այստեղ: (Նախագահ — Դուք ո՞ր թվականին ստանձնեցիք այդ պաշտոնը։ Ջեվադ բեյ - 15 կանուն-ի էվվել 1330 թվականին (1914 թ. դեկտեմբերի 15)։ Նախագահ — Ուրեմն, մոտավորապես մեկուկես ամսվա տարբերություն կա։


Ջեվադ բեյ — Այո՜, էֆենդի։ Ես չգիտեմ, թե դրանից հետո ի՞նչ եղավ։ Արդահանի կամ Կովկասի ռազմական գործողություններն այլ ընթացք ունեցան։ Հրաման եղավ, որպեսզի մերոնք անցնեն երրորդ բանակի հրամանատարության տակ։ Նույնիսկ հաղորդագրություն եղավ, որ այլևս կամավորական կազմակերպության անհրաժեշտությունը չկա... [ Միդհատ Շյուքրի բեյի հարցաքննությունը ]

Նախագահ — Օգոստոսի 17 թվագրությամբ էրզրումի վալիի միջոցով ծածկագիր հեռագիր եք ուղարկել, որից պարզվում է, որ կենտրոնական կոմիտեն խառնվել է պետական գործերին։ Ի՞նչ կասեք այդ մասին։ (Քարտուղարը կարդում է հեռագիրը). ԷՐԶՐՈԻՄԻ ՎԱԼԻԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՆՁՆԵԼ ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐ ԲԵՅԻՆ

Այստեղ, մի քանիսի կողմից տրված տեղեկություններից, ինչպես նաև 1330 (1914) օգոստոսի 15 թվակիր ձեր գրությունից պարզվում է, որ հայերը հավակնություն չունեն մեզ հետ միատեղ ռազմական գործողություններին մասնակցելու։ Ուստի ձեռնարկվող բոլոր միջոցները պետք է գաղտնի պահվեն նրանցից։ Պետությունը և կուսակցությունը փափագում է, որ մեր հայ հայրենակիցները մնան ապահով։ Այս ուղղությամբ ցանկալի է, որ անհրաժեշտ ջանք գործադրվի նրանց սրտերը հանգիստ պահելու համար։ Միդհատ Շյուքրի բեյ — Այո, Էֆենդի, ճիշտ է, հիշում եմ։ Նախապես ինձանից այդպիսի բան հարցրել էին։ Ինչպես ասացի, Բեհաէդդին Շաքիր բեյը զորահավաքի ժամանակ, պատերազմ հայտարարելուց առաջ, հայրենիքին ծառայելու նպատակով` գնացել էր այնտեղ։ Մենք տևապես հարաբերության մեջ էինք այդտեղ գտնվող հայերի հետ։ Ընտրությունները միշտ միատեղ էինք անցկացնում դաշնակցության հետ։ Անընդհատ շփման մեջ էինք գտնվում նրանց հետ և հորդորում' որպեսզի նրանք ևս պատրաստվեն պատերազմին և ջանք գորրծադրեն հայրենիքը պաշտպանելու խնդրում։ Սակայն պարզվում է, որ տեղի ունեցած բանակցությունները հաջողություն չեն ունեցել, քանի որ նրանք ասել են.


Մենք չենք կարող բացեիբաց թուրքերի հետ ընկերակցել, Պատերազմ ծագելու դեպքում' չեզոք ենք մնալու»։ Բնական է, որ նրան բաց հեռագիր ուղարկելը պատշաճ չէր կարող համարվել, ուստի կենտրոնական կոմիտեի պատասխան հեռագիրը առաքեցինք ներքին գործերի մինիստրության միջոցով, որտեղ ասված էր. <Տեսակցեք նրանց հետ և աշխատեք, ինչպես որ հարկն է, մեղմությամբ համաձայնության գալ>։ Մեր այս վարմունքը կառավարության հետ առնչություն չունի։ Այն գրված է եղել պատերազմը սկսվելուց առաջ, օսմանյան ազգությունների միջև բարեկամական հարաբերություններ սերմանելու միտումով։ Նախագահ — Թեկուզ և պատերազմից առաջ գրված լինի, չէ՞ որ դուք դրանով միջամտել եք կառավարության գործերին։ Միդհատ Շյուքրի բեյ — Մեծարգո փաշա, ի՞նչ միջամտության մասին է խոսքը։ Մենք տևապես շփման մեջ ենք եղել հայերի հետ։ Բոլոր ընտրությունների ընթացքում թեկնածուների առաջադրումը կատարել ենք դաշնակցության հետ միատեղ, նրանք ձայն են տվել մեր թեկնածուներին, մենք էլ նրանց։ Այնպես որ, ընտրվել է ցանկալի թվացող թեկնածուն։ Ինչպես նշվեց, մենք նախաձեռնեցինք, որպեսզի պատերազմի ընթացքում համագործակցենք իրար հետ։ Բայց այդ միջոցները հաջողություն չունեցան։ Նրանց չհամաձայնելու մասին մենք տեղեկացանք հետագայում։ Այնուամենայնիվ, կրկին գրեցինք, որ լավ վերաբերմունք ցուցաբերվի նրանց հանդեպ։Դա մտնում է ոչ թե կառավարության, այլ կուսակցության պարտականությունների մեջ։Նախագահ — Պատերազմ հայտարարելուց առաջ ուրեմն այդպիսի մտադրությու՞ն ունեիք։ Միդհատ Շյուքրի բեյ — Ինչպիսի՞, էֆենդի։ Նախագահ — Պատերազմ հայտարարելուց առաջ, ուրեմն նախօրոք գիտեիք, որ մտնելու եք պատերազմի մեջ։ Միդհատ Շյուքրի բեյ — Ոչ, էֆենդի, զորահավաք հայտարարելու հետևանքով կարելի էր ամեն ինչ սպասել։ Զորահավաք հայտարարելը մի՞թե «պատրաստ եղիր» չի նշանակում ։ Նախագահ— Տվյալ ժամանակ պետության դիրքորոշումը զինված չեզոքության մեջ մնալն էր։ Ուստի զորահավաք հայտարարելը անհրաժեշտություն էր։ Միդհատ Շյուքրի բեյ — Չեզոքությու՞ն, էֆենդի։


Նախագահ — Այո՜, դա զինված չեզոքություն էր։ Զորահավաք հայտարարելը անպայման պատերազմի մեջ մտնել չէ։ Միդհատ Շյուքրի բեյ — Ո՜չ, էֆենդի, զորահավաք հայտարարվել է, որպեսզի Ռուսաստանի կողմից հարձակում լինելու դեպքում գտնվենք պատրաստ վիճակում։ Նախագահ — Կարդացե՜ք։ (Ընթերցվում է Բեհաէդդին Շաքիր բեյի կողմից ներքին գործերի մինիստր Թալաաթ բեյի միջոցով կենտրոնական կոմիտեին ուղղված վերոհիշյալ հեռագիրը )։ Նախագահ — Տեսնում եք. որ կենտրոնական կոմիտեն ոչ միայն մասնակցել է ռազմական գործողություններին, այլև հանդես է եկել որոշ նախաձեռնություններով։Միդհատ Շյուքրի բեյ — էֆենդի, կենտրոնական կոմիտեն հանդես է եկել միջնորդի դերում։ Ես ինքս վստահ եմ, որ այն ուղղված է եղել <Թեշքիլաթ-ը մահսուսե»-ին, քանի որ գործերին հետևելու համար մեզ ամեն տեղերից գրություններ էր գալիս։ Նախագահ — Անցյալում ասել էիք, որ ծածկագիր չունեք: Միդհատ Շյուքրի բեյ - Ծածկագիր չունենք, այդ մեր ծածկագիրը չէ: Նախագահ — Այսինքն, ներքին գործերի մինիստրություն գրելու փոխարեն, կարող էր ուղղակի ձեզ գրել։ Միդհատ Շյուքրի բեյ — Ներքին գործերի մինիստրություն գրելուց հասկացվում է, որ մենք ծածկագիր չենք ունեցել: Ուղղակի ներքին գործերի մինիստրություն առաքելը դրա վառ ապացույցն է։ Նախագահ — Շատ լավ, ի՞նչ նպատակ է հետապնդել ներքին գործերի մինիստրությանը միջնորդագրելով: Ստացվում է այնպես, որ նման ձևով վարվելը ստիպողական անհրաժեշտություն է։ Միդհատ Շյուքրի բեյ — Բացե ի բաց չի կարողացել գրել: Գաղտնի գրելու համար էլ դիմել է այդտեղի վալիին։ Նախագահ — Կարդացեք, [հեռագրի] հակառակ կողմում գրված հրահանգը։

ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐ ԲԵՅԻՆ


Քանի որ այդտեղ անելիք չունեք, Արդվինից շտապ շարժվեք դեպի Տրապիզոն առավել կարևոր մի պաշտոն ստանձնելու համար։Այստեղից եկող Յակուբ Ջեմիլ բեյը ձեզ կբերի անհրաժեշտ հրահանգն ու առաջադրանքը։

1914 թ. նոյեմբերի 17

Միդհատ Շյուքրի բեյ — Այո, էֆենդի, ինչպես ձեզ հայտնի է, դոկտ. Նազըմը ևս ընդգրկված էր «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի մեջ։ Չնայած, որ բավական ժամանակ է անցել, բայց հիշում եմ, Կովկասի կողմերը դուրս գալու համար հարձակման պիտի անցնեին։ Յակուբ Ջեմիլ բեյի և այլ ուժերի հետ միանալով, գնալու էին այդ հարձակումը իրագործելու: Կարծում եմ, այդ կապակցությամբ էլ տվյալ պատասխանն ենք գրել: Նախագահ — Շատ լավ, այդ հրահանգը դուք ե՞ք գրել, Միդհատ Շյուքրի բեյ — Շատ հավանական է, որ «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ից կամ ռազմական մինիստրությունից, կամ էլ մի այլ տեղից գրվա՛ծ լինի, Այո,մի տեղից անհրաժեշտ եղել է, որ գրել են։ Ըստ երևույթին, այնտեղ գտնվող Բեհաէդդին Շաքիր բեյի հարցումի հիման վրա գրվել է կենտրոնական կոմիտեին կից գտնվող մի հաստատությունից։ Բեհաէդդին Շաքիր բեյի տրված հրահանգից այդպես է երևում: Այդ է եղել նրա պաշտոնը։ Այսինքն' տվյալ գործին ուղղակիորեն մասնակցություն չունենալ։ Չեմ կարողանում մտաբերել, թե այդ ստորագրությունները ու՞մ են պատկանում։Նախագահ — Դուք ասացիք, որ Բեհաէդդին Շաքիրը «Հայրենիքին ծառայելու» նպատակով պարտականություն էր ստանձնել, ուրեմն' մինչ այդ պարտականության ավարտը ձեզ հետ հարաբերություն չպետք է ունենար։ Մինչդեռ նա իր հարաբերությունը չի խզում և անընդհատ ձեզ է գրում։ Միդհատ Շյուքրի բեյ - Շատ հավանական է էֆենդի, չէ՞ որ նա կենտրոնական կոմիտեի անդամ էր։ Բայց նա այնտեղ չի գնացել կենտրոնական կոմիտեի հետ առնչվող մի պաշտոնով։ Նա գնացել է մի այլ պարտականություն կատարելու։ Նման գրություններ միայն Բեհաէդդին Շաքիր բեյից չէինք ստանում, այլ մի շարք տեղերից


ևս։ Պատասխանները տարբեր տեղեր էին առաքվում։ Մեր աշխատակիցներից մեկը այդ գործին հետամուտ լինելով, գրում էր պատասխանները։ Որևէ գրության ուղղակի մեզ գալը չի նշանակում, որ այն ուղարկողի հետ մենք հարաբերության մեջ ենք եղել։ Բեհաէդդին Շաքիր բեյի հեռագիրն էլ, ահա այդպիսին է եղել։ Այսինքն` կենտրոնական կոմիտեն այդպիսի գործերով չի զբաղվել։ Նախագահ — Իսկ ո՞րն է դրա իմաստը: Միդհատ Շյուքրի բեյ - Իմաստը երևի (հայրենիքի ծառայության» մեջ լինելն է։ Նախագահ — Ասում են, որ դա ցույց է տալիս, <Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի և կենտրոնական կոմիտեի միջև գոյություն ունեցող կապը։ Միդհատ Շյուքրի բեյ — Ոչ, էֆենդի։ Նման թղթեր մեզ գալիս էին նաև այլ տեղերից։Օրինակ, «Կարմիր մահիկին» վերաբերող մի շարք գրություններ էինք ստանում։ Պատասխանն ուղարկում էինք «Կարմիր մահիկին», որն էլ իր հերթին գրություն էր ուղարկում համապատասխան կազմակերպությանը։ Օրինարկ, շրջաբեականներ էինք ստանում «Որբանոցային կազմակերպությունից», ուր նշված էր լինում' «Գրեք ձեր մասնաճյուղերին, որպեսզի նրանց օգնեն»։ Որբանոցը կատարելապես ինքնուրույն կազմակերպություն լինելով հանդերձք մեզ գրություն էր ուղարկում, հայտնելով, որ մի շարք տեղերում պակասորդ ունեն։ Մենք էլ գրում էինք մեր մասնաճյուղերին, խնդրելով, որ նրանց պակասորդները փոխհատուցվեն։ Դա չի նշանակում, որ որբանոցի և կենտրոնական կոմիտեի միջև կապ գոյություն ունի։ Դա ցույց է տալիս, որ նրանք իրար հետ փոխօգնության մեջ են գտնվել պատերազմի ընթացքում: Դրա մեջ վնասակար մի բան եթե նկատեի, ես ընթացք չէի տա: Բոլոր դեպքերում դրա իմաստը միջնորդ լինելու մեջ է: Նույնիսկ կենտրոնական կոմիտեում պաշտոն չունենալու դեպքում էլ, եթե նման գրություն անցներ ձեռքս, կգնայի, ջանք կթափեի, պատասխանը կգրեի և կուղարկեի։ Բոլորովին չէի պատկերացնում, որ հետագայում նման վիճակի առաջ կկանգնեմ։ Նախագահ Սուլեյման Ասքերի բեյը ի՞նչ հարաբերություն ունի կենտրոնական կոմիտեի հետ։ Միդհատ Շյուքրի բեյ - Նա միշտ էլ զինվորական է եղել: Պարզ է, որ սպաների հետ կենտրոնական կոմիտեն չի կարող հարաբերություններ ունենալ։


Նախագահ - Նրա կողմից Բեհաէդդին Շաքիր բեյին ուղղված մի հեռագիր կա, որը լիովին ցույց է տալիս «Թեշքիլաթ-ը մահսուսե-ի հետ նրա ունեցած հա մագործակցությունը։ Միդհատ Շյուքրի բեյ — Մեծարգո փաշա, ինչպիսի՞ կապ, Նախագահ — Կարդացեք։ (Արձանագրող քարտուղար Շեֆիք բեյը ընթերցում է)

ԷՐԶՐՈԻՄԻ ՎԻԼԱՅԵԹԻՆ

Վերծանել անձամբ ծածկագիրը ուղղված է Բեհաէդդին Շաքիր Բեյին. Տրապիզոնից Ռիզա բեյը ընտրված է էրզրումի կենտրոնական կոմիտեի անդամ։ Ռիզա բեյի փոխարեն որպես պատասխանատու քարտուղար ուղարկվելու է Մեմդուհ բեյը.

Սռւլեյման Ասքերի 9 Թեշրին- ի սանի 1330 թ.։ [1914 թ. նոյեմբերի 9] Նախագահ — Կենտրոնական կոմիտեին է գրել, Միդհատ Շյուքրի բեյ — Սուլեյման Ասքերի բեյը «Թեշքիլաթ-ը մահսուսե»- ից է գրել: Գրել է էրզրումի հասցեով: Արդեն Բեհաէդդին Շաքիր բեյը կապ ունի «Թեշքիլաթ-ը մահսուսե» -ի հետ, այդպես չէ՞ էֆենդի, Ռիզա բեյը կենտրոնական կոմիտեի [անդամ] ընտրվելու կապակցությամբ մենք դիմել ենք «Թեշքիլաթ- ը մահսուսե»- ին։ «Գրեք Բեհաէդդին Շաքիր բեյին, որպեսզի Տրապիզոնցի Ռիզա բեյին ուղարկի մեզ մոտ, քանի որ նա ընտրված է կենտրոնական կոմիտեի անդամ։ Նախագահ — Ի՞նչ նպատակով Սուլեյման Ասքերի բեյը միջնորդ է հանդիսանում։ Այնպես է հասկացվում, որ նրանց միջև ներքին կապ է գոյություն ունեցել։


Միդհատ Շյուքրի բեյ — Չէ՞ որ Բեհաէդդին բեյը կապված է եղել <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ի հետ։ Բեհաէդդին Շաքիր բեյը զորահավաքից հետո հայրենիքին ծառայելու նպատակով գնաց ռազմաճակատ։ Հետևաբար' նա ենթարկվելու էր Սուլեյման Ասքերի բեյին։ Ուստի մենք խնդրել էինք Սուլեյման Ասքերի բեյին, որպեսզի Ռիզա բեյին ուղարկի այստեղ։ Բավական ժամանակ է անցել, լավ չեմ հիշում։ Նախագահ — Ռիզա բեյին ուղարկում են էրզրումի կենտրոնական կոմիտե։ Միդհատ Շյուքրի բեյ - Էզրումում կենտրոնական կոմիտե չկա։ Նախագահ — Հեռագրում այդպես է գրված: Միդհատ Շյուքրի բեյ - Սուլեյման Ասքերի բեյը «Թեշքիլաթ-ը մահսուսե> -ի գործերին իրազեկ չլինելու պատճառով, այդպես սխալ է գրել։ Նախագահ — Կարդացե՞ք հեռագիրը։

(Արձանագրող քարտուղար Շեֆիք բեյը կարդում է հեռագիրը) «ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ» [ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ] ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Հարգանքներով տեղեկացնում ենք, որ 55 հոգուց բաղկացած 5-րդ չեթեների] խումբը] Արդվինցի Թուֆան աղայի հրամանատարությամբ հենց նոր ճանապարհ դրեցինք մոտորով: Սամսոնի պատասխանատու-քարտուղար Ռյուշդի

16 կանուն - ի էվվել 1330 թ. [1914 թ. դեկտեմբերի 16]

Եղբորս' դոկտ. Նազըմ բեյ էֆենդիին ՄԻԴՀԱՏ ՇՅՈԻՔՐԻ


Միդհատ Շյուքրի բեյ — Մի քիչ առաջ ասացի, որ մենք ևս պատասխանատու քարտուղարներին գրել էինք, որ հայրենիքին ծառայելու համար ցանկություն ունեցող մարդկանց, որպես կամավորներ հավաքագրեն «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի համար։ Որքան մեզ հայտնի է, այս Ռյուշդի բեյը կապիտանի կոչում ուներ և հրամանատար էր մի զինվորական դասակի։ Ըստ երևույթին, այստեղ կամավորներ է հավաքել և մեզ ուղարկելու մասին տեղեկություն է տվել։ Հետագայում իմացանք, որ Ռյուշդի բեյը շատ գործեր ունի և խիստ ծանրաբեռնված է: Լսեցինք նաև, որ ավազակներին հետապնդելու համար մութասարրիֆի կողմից ներգրավվել է ժանդարմական գործերի մեջ։ Կանչեցինք մեզ մոտ։ Խիստ զբաղված և մեր վարած քաղաքականությունից կտրված լինելով' հեռացրինք պատասխանատու քարտուղարի պաշտոնից։ «Թեշքիլաթ-ը մահսուսեն այդ մասին կարող է մանրամասն տեղեկություն տալ։ Նախագահ — Ասում եք, որ կենտրոնական կոմիտեն «Թեշքիլաթ-ը մահսուսե»- ի հետ առնչություն չի ունեցել, բայց և այնպես հասկացվում է, որ նա հաճախակի միջամտել է նման գործերին։ Միդհատ Շյուքրի բեյ — Այո: Մենք կապի մեջ էինք բոլոր հաստատությունների հետ։ Մեզ մոտ եկած գրությունները ուղարկում էինք հա- մապատասխան կազմակերպություններին, ինչպես, օրինակ` «Կարմիր մահիկին», որբանոցին, ներքին գործերի մինիստրություն և այլ տեղեր։ Միրլիվա Մուստաֆա փաշա (հանձնաժողովի անդամ) — Կենտրոնական կոմիտեն ուղղակի զբաղվել է «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի գործերով։ Կամավորներ է ուղարկել։ Նշում է, որ «այս կապակցությամբ հրաման տվեցինք պատասխանատու քարտուղարներին, պատվիրակներին», ուրեմն «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ին հիմնականում ստեղծված է եղել ձեր կողմից, կենտրոնական կոմիտեի կողմից։ Միդհատ Շյուքրի բեյ — Ոչ, մեծարգո փաշա։ Պատերազմի ընթացքում յուրաքանչյուր մարդու պարտականությունն էր իր կարողության չափ, մինչև


պատերազմի ավարտը օգտակար լինել իր հայրենիքին։Արդեն պատերազմը հայտարարվելուց հետո մեր ընկերների մեծ մասը սկսեց զբաղվել զինվորական, հայրենիքին ծառայելու գործերով ` յուրաքանչյուրն ըստ իր կարողության։ Այդ Ռյուշդի էֆենդի ասված անձնավորությունը որպես զինվորական` առավել շատ է զբաղվել, նույնիսկ պաշտոնավարել է ժանդարմական ոստիկանությունում։ Այդ մասին տեղեկանալով, մենք կանչեցինք նրան և խիստ զբաղվածության համար հեռացրինք պաշտոնից։ Նախագահ — Ձեր քարտուղարության ընթացքում ինչու հոգատար վերաբերմունք չեք ունեցել դոկտ. Նազըմի կողմից հափշտակված փաստաթղթերի նկատմամբ։ Կուսակցության քաղաքական գործունեությանը վերաբերող այդ կարևոր փաստաթղթերը մեջտեղից վերացնելը ցույց է տալիս, որ [կուսակցությունը] առնչություն է ունեցել մի շարք գաղտնի գործարքների հետ։ Այս մասին ի՞նչ կասեիք։ Միդհատ Շյուքրի բեյ — Ցավոք սրտի [նրա] մեկնելուց հետո տեղեկացա այդ մասին։ Մեկ օր հետո մեկնել էր այստեղից։ Նախագահ — Շատ լավ։ Բայց չէ որ այդ բանին ավելի շուտ պետք է հետամուտ լինեիք։ Միդհատ Շյուքրի բեյ — Երբեք մտքովս չէր անցնում, որ փաստաթղթերը առնելով հետը կտանի: Նախագահ — Ուրեմն փաստաթղթերը նախապես պետք է հավաքված, պատրաստված լինե՞ին, որ բոլորը միատեղ առներ ու գնար: Միդհատ Շյուքրի բեյ — էֆենդի, արդեն կուսակցությունը վերակազմելու ընթացքում բոլոր փաստաթղթերը սնդուկների մեջ էինք դասավորել։ [Այդ ժամանակ] մենք նկատեցինք, որ նա առանձնացնում էր Փարիզում գտնվելու ընթացքում Ահմեդ Ռիզա բեյի հետ ունեցած իր թղթակցությունները։ Ըստ երևույթին, դրանք է փնտրել, տակնուվրա արել, և, չկարողանալով գտնել բոլորը միատեղ վերցնելու[ գնացել է։ Նախագահ — Ուրեմն, նախապես զգացել եք, որ դոկտ. Նազըմը փախուստի է դիմելու։ Միդհատ Շյուքրի բեյ — Ո՞չ, էֆենդի։ Նախագահ — Հապա, ինչու՞ էր ուզում վերցնել։


Միդհատ Շյուքրի բեյ — Հրաժարական տալով` խզեց իր հարաբերությունը կուսակցության հետ։ Հրաժարական տալու ժամանակ ասաց. «Այս փաստաթղթերը կարևոր են և վերաբերում են ինձ։ Ես չեմ ցանկանում, 20 — 25 տարի առաջ Փարիզում գտնվելու ընթացքում իմ աշխատանքին վերաբերող փաստաթղթերն այստեղ մնան։ Ես իմ հարաբերությունները խզում եմ։ Նույնիսկ այսուհետև Համագումարներին էլ չեմ մասնակցելու։ Շատ լավ, ասացինք։ Բայց, երբեք չէի պատկերացնում, որ բոլոր փաստաթղթերը կվերցնի։ Նախագահ — Այդ կարևոր փաստաթղթերը այդպես անփութորեն նրան տալու իրավասությունը ունեի՞ք։ Միդհատ Շյուքրի բեյ - էֆենդի, դրանք իր փաստաթղթերն էին, ինքն էր տվել։ Նախագահ — Բայց չէ՞ որ դրանք կուսակցության փաստաթղթերի մեջն էին մտել։Միդհատ Շյուքրի բեյ — Ոչ, էֆենդի. նշված էր, որ այդ նյութերը օգտագործվելու են կուսակցության պատմությունը շարադրելու ժամանակ։ Այսինքն` այդ փաստաթղթերը պիտի օգտագործվեին «Միություն և առաջադիմություն» կուսակցության ստեղծման, նրա տարբեր փուլերից անցնելու պատմությունը շարադրելու ընթացքում: Նախագահ — Անցյալ օրը, ձեր տված ցուցմունքի ժամանակ,խոսեցիք Իբրահիմ և պահեստի սպա Ջաֆեր էֆենդիների մասին: Դուք գիտեք արդյո՞ք, թե ներկայումս նրանք որտեղ են գտնվում։ Միդհատ Շյուքրի բեյ — Նրանք պետք է, որ Ստամբուլում լինեն։ Նախագահ — Ո՞ր կողմերում, հասցեն գիտե՞ք։ Միդհատ Շյուքրի բեյ — Կարծում եմ, որ Իբրահիմ էֆենդին բնակվում է Պեշիկթաշում, իսկ քարտուղար Ջաֆեր էֆենդին Ֆաթիհում կամ էլ Ջահանգիրի շրջանում։ Ճիշտ հասցեն չգիտեմ։ Նախագահ — Ասում են, որ պատերազմ հայտարարելուց հետո «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ձեռնամուխ է եղել ]ժողովրդից ] նպաստ հավաքելու գործին։ Այդ նպաստը ինչու՞ հավաքվեց, գումարը որքանի հասավ և ի՞նչ նպատակի համար ծախսվեց։


Միդհատ Շյուքրի բեյ — Այսի՞նքն, էֆենդի։ Նախագահ — Պատերազմ հայտարարելուց հետո որոշ նպաստներ են հավաքվել։ Միդհատ Շյուքրի բեյ - «Միություն և առաջադիմություն» կուսակցության համար է հավաքվել։Նախագահ — Այո՜։ Միդհատ Շյուքրի բեյ - Լուր չունեմ, տեղեկություն չունեմ։ Նախագահ — Այդ հասույթից որոշ գումար է ծախսվել։ Այդ դրամը ի՞նչ ձևով եք ծախսել։ Միդհատ Շյուքրի բեյ — Այո՜, էֆենդի, մոտ 400 000 լիրայի չափ մի գումար էր, որը հետագայում պահ տրվեց բանկերում։ Ձեր ասածը այդ գումարի մասին է արդյո՞ք։ Նախագահ — Այդ է, թե՞այդ չէ չգիտեմ։ Բացատրություն տվեք։ Միդհատ Շյուքրի բեյ - իմասածը այդ գումարի մասին է։ Ինչպես գիտեք, պատերազմ հայտարարելուց առաջ հացի խնդիրը բավականին դժվարացել էր։ Այդ կապակցությամբ քաղաքապետարանը որոշեց գնացուցակ սահմանել։ Բայց այդ գնացուցակը արդյունավետ չեղավ։ Հետագայում այդ գործով զբաղվեց քաղաքապետարանը։ Հացի խնդրին հետևելու համար դիմեցին նաև Քեմալ բեյին։ Նա պարտավորվեց այդ գործին հետևել համատեղության կարգով։ Նա ասաց, որ «Ես հացը վաճառելու եմ այս գնով», իսկ քաղաքապետարանն էլ հավանություն տվեց այդ գնին։ [Զիա Գյոքալփի հարցաքննությունը] Նախագահ — Զիա բեյ Դուք «Ենի մեջմուա» (Նոր հանդես) խորագրով հանդես հրատարակում ե՞ք։ Զիա Գյոքալփ — «Ենի մեջմուան» հանդես է, ես նրան թղթակցում եմ: Նախագահ — Այդ հանդեսում ինչ - որ թուրանիզմին վերաբերող մի հոդված ունեք։ Այդ հոդվածում օսմանիզմի փոխարեն նախապատվությունը տրվում է թուրանիզմին։Այս խնդրի վերաբերյալ բացատրեք ձեր տեսակետը։ Զիա Գյոքալփ —«Ինչ է թուրանը» վերնագրով մի հոդված ունեմ, որտեղ ցույց եմ տալիս, որ այսօրվա պատկերացումով այն կուլտուրական թուրան է։ Այսինքն' օսմանյան թուրքերը պետք է մեկ կուլտուրա ստեղծեն։ Հետագայում մյուս թուրքերը (թյուրքալեզու ժողովուրդները Ա. Փ.) այն ընդունելու դեպքում կստացվի


կուլտուրական թուրան։ Եվ դա նպաստավոր կլինի նաև օսմանյան պետության համար, քանի որ նախ կզարգանա օսմանյան երկրի հիմքը հանդիսացող թրքությունը։ Բնական է, որ կհզորանա նաև պետությունը, հետագայում էլ ամբողջ թրքությունը, որոնք կընդունեն օսմանյան թուրքերեն լեզուն։ Ադրբեջանի թուրքերը արդեն սկսել են կուլտուրական թուրանի ուղղությամբ աշխատել։ Թուրքերեն լեզվի տարածումը, օսմանյան գրականության, որպես ազգային գրականություն ընդունելը, բոլոր թուրքերին հոգով֊ սրտով կապելու է մեզ հետ։ Բոլոր թուրքերը ընթերցելու են մեզ մոտ լույս տեսած ստեղծագործությունները։ Թերթերի և գրքերի ընթերցողները եթե շատանան, բնական է, որ գրողները, գրականագետներն իրենց ստեղծագործություններից առավել շատ օգուտ կքաղեն։ Ահա այդ հոդվածը սկզբից մինչև վերջ գրված է այս նպատակի համար և պարզ ցույց է տրված, որ այն նպաստավոր կլինի օսմանիզմի համար։ Նախագահ - Այս հանգամանքը արդյոք չի՞ գրգռի ոչ մահմեդական ազգություեներին։ Զիա Գյոքալփ — Ո՛չ, էֆենդի, բոլոր օսմանյան ազգություններն իրենց մշակույթի մեջ ազատ են։Այսինքն` յուրաքանչյուրը կարող է իր մայրենի լեզվով գրականություն հրատարակել։ Այնպես որ, այս կարգը փոխանակ նրանց վշտացնելու, պետք է որ գոհացնի։ Այդ ազգությունները կատեն այն մարդկանց, որոնք ասում են, թե թուրքական ազգ, թուրքական կուլտուրա գոյություն չունի, այլ կա միմիայն օսմանյան լեզու և օսմանյան կուլտուրա։ Այսինքն` նրանք մյուս ազգերին չեն ճանաչում և ասում են, որ գոյություն ունի միմիայն օսմանյան ազգ։ Մինչդեռ իմ համոզմունքով «օսմանյան» անվանումը վերաբերում է միայն պետությանը, այսինքն` Օսմանյան պետությանը։ Եվ այդ պետության մեջ ընդգրկված են արաբ, թուրք, հայ և այլ ազգություններ։ Այս հանգամանքը հաստատում է յուրաքանչյուրի ինչ ազգություն լինելը և միևնույն ժամանակ կապահովի оսմանյան պետության հզորությունը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 0սմանյան պետությունը, որպես հենարան, կարող է ունենալ ազգերի միջև գոյություն ունեցող միությունն ու փոխադարձ հարգանքը։ Իսկ եթե հայտարարվի, որ բոլորս օսմանցի ենք և ազգություն չունենք, ապա ազգությունների միջև չի կարող միասնականություն լինել։ Հասկանալի է, որ մյուս ազգերը կմերժեն այս թեզը: Զիա Գյոքալփ — Բոլորովին չքննարկվեց։ Պատերազմին վերաբերող օրենքներն արդեն հրամանագրի ձևն ունեին։ Դրանք կազմվում էին պատերազմի պատճառով։


Այն կուսակցության ծրագրի հետ առնչություն չունի: Անհրաժեշտությունից ելնելով հարյուրավոր օրենքներ էին կազմվում։Նախագահ — Շատերը ասում են, որ այն վճռված է եղել «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեում, մի շարք ղեկավարների մտահղացմամբ և որոշմամբ։ Զիա Գյոքալփ — ճիշտ չէ։ Նախագահ — Առաջին հերթին այն տեղի է ունեցել Բեհաէդին Շաքիր բեյի և դոկտ. Նազըմի հրահրմամբ։ Զիա Գյոքալփ — Կենտրոնական կոմիտեու՞մ։ Նախագահ — Այո կենտրոնական կոմիտեում և ձայների մեծամասնությամբ։ Եվ այս հարցը կենտրոնական կոմիտեի կողմից քաջալերվելով` նրանք ներգործել են ռազմական մինիստրության վրա և իրականացրել այն։ Զիա Գյոքալփ — Կենտրոնական կոմիտեում այդ մասին ոչ մի խոսք չի եղել։ Նախագահ — Տեղահանության ընթացքում մի շարք վայրերում կոտորածներ են տեղի ունեցել, կողոպուտ և հափշտակություն։ Կենտրոնական կոմիտեն մնացել է դիտորդի դերում և ոչ մի որոշում չի ընդունել այդ մասին։ Զիա Գյոքալփ — Կենտրոնական կոմիտեն բավական ուշ իմացավ։ Այն էլ ոչ բոլորի, այլ մասնակի դեպքերի մասին։ Կենտրոնական կոմիտեն տեղեկանալուց հետո պահանջեց, որպեսզի ներքին գործերի և ռազմական մինիստրություններն արգելեն այդ բոլորը և հանցագործներին էլ պատժեն։ Մենք պաշտոնապես կառավարության գործերին միջամտելու իրավասություն չունեինք։ Ուստի այդ ձևով պահանջ ներկայացրինք: Այդ հարցումի հիման վրա մեզ պատասխանեցին, որ մի շարք հետաքննող հանձնաժողովներ են ուղարկել և որոշ միջոցներ են ձեռնարկել։ Մեր հարցադրումներին միշտ այդ ձևով էին պատասխանում։ Նախագահ — Համենայն դեպս տեղահանությունն ու կոտորածը շարունակում էր իրագործվել։ Այդպես չէ՞։ Զիա Գյոքալփ — Այդ արարքներին ո՞վ կարող էր արգելք հանդիսանալ:


Նախագահ — Կուսակցության պատգամավորները համեմատաբար կարևորություն չներկայացնող հարցերի նկատմամբ մինիստրների խորհրդում կառավարությունից անմիջապես բացատրություն են պահանջել։ Այդ ինչպես է եղել, որ այս կարևոր խնդիրը ձեր կողմից անուշադրության է մատնվել։ Զիա Գյոքալփ — Կենտրոնական կոմիտեն պատգամավորների հետ ոչ մի հարաբերություն չունի։ Պատգամավորներն ունեին առանձին կազ-մակերպություն, որը նախկինում կոչվում էր «Ընդհանուր բյուրո», հետագայում այն ընդունեց «Կառավարող հանձնաժողով» անվանումը: Այսպիսին էր մինիստրների խորհրդի կազմակերպությունը: Պատգամավորներին կառավարողը այդ հանձնաժողովն էր։ Նախագահ — Այո, այդպես է։ Սակայն նշվեց, որ կենտրոնական կոմիտեն իր ցանկությունները իրականացրել է ձեր միջոցով, կամ էլ ձեր մյուս պատգամավոր ընկերների օգնությամբ։ Այսինքն` ասացին, որ «կենտրոնական կոմիտեում հավանության արժանացած խնդիրները մենք աշխատում էինք իրագործել մինիստրների խորհրդում գտնվող կուսակցականների միջոցով»։ Այսպիսով, ինչպես երևում է, նրանք եռանդագին զբաղվել են բոլորովին կարևորություն չներկայացնող գործերով։ Զիա Գյոքալփ — Նրանք գործել են անձնական նախաձեռնությամբ։ Նախագահ — Կարևորություն չներկայացնող խնդիրների համար նրանք ամեն ջանք գործադրել են, իսկ ինչու՞ կոտորածի հարցով ոչ մի բան չեն նախաձեռնել մինիստրների խորհրդում։ Այստեղից եզրակացվում է, որ կենտրոնական կոմիտեն հավանություն է տվել կոտորածին։ Զիա Գյոքալփ — Ո՞չ, էֆենդի, կենտրոնական կոմիտեն ղեկավարում էր «Թեշքիլաթ-ը հարիջիեն» («Արտաքին կազմակերպություն»)։ Պատգամավորներին պրոպագանդելը արգելված էր։ Սակայն անձնապես ծանոթ պատգամավորների հետ կարող էին որոշ հարցերի մասին խոսել։ Կենտրոնական կոմիտեն ուղղակի չէր կարող նրանց պրոպագանդել։ Պրոպագանդելը չէր մտնում նրա իրավասության մեջ։ Հետո պաշտոնները առանձնացված էին։ «Թեշքիլաթ-ը թեշերըու»-ի («Շարիաթի կազմակերպություն») և «Թեշքիլաթ-ը հարիջե»-ի կառավարող հանձնաժողովները տարբեր էին։


[Աթիֆ բեյի հարցաքննությունը] Նախագահ — «Թեշքիլա-ը մահսուսե»-ի ստեղծման մասին կայսերական հրամանագիր տրվե՞ց, թե ոչ։ Աթիֆ բեյ — Ո' չ, էֆենդի, Նախագահ — Դուք ասացիք «պաշտոնական հաստատության մասնաճյուղ»։ Առանց կայսերական հրամանագրի արդյո՞ք կարող էր պաշտոնական հաստատության մասնաճյուղ գոյություն ունենալ։ Աթիֆ բեյ — Ժամանակավոր հանձնաժողով լինելու համար այն ստեղծվել էր ռազմական մինիստրության կողմից։ Բնական է, որ այդ մասին իրազեկ էին նաև ներքին գործերի մինիստրը, մեծ վեզիրը և մյուսները։ Նախագահ — Մինիստրների խորհրդի որոշմա՞մբ։ Աթիֆ բեյ, — Հավանական է, էֆենդի։ Նախագահ — Դուք այնտեղ էի՞ք «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի ստեղծումից առաջ։ Աթիֆ բեյ — Այնտեղ էի, էֆենդի։ Այդ մասին ինձ տեղեկություն տվեց ռազմական մինիստրը։ Նախագահ — «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի ստեղծման հրամանը ինչպե՞ս եղավ, գրավո՞ ր։ Աթիֆ բեյ — Ո՛չ, գրավոր չի եղել, այլ բանավոր։ Այդ մասին առաջին հերթին տեղեկություն տվեց Սուլեյման Ասքերի բեյը։ Նա տեսակցել էր ռազմական մինիստրի հետ։ Հետո ռազմական մինիստրը ինձ կանչեց իր մոտ, նա էլ բանավոր հայտնեց այդ մասին։ Ես էլ ընդունեցի։ Սակայն Ազիզ բեյին այդ մասին հրաման է տվել ներքին գործերի մինիստրը։ Այստեղից կռահում եմ, որ ներքին գործերի մինիստրն էլ գիտեր այդ մասին։


Նախագահ — Ձեր պաշտոնավարության հարցը կարող էր բանավոր տեղեկացվել։ Իսկ մի հաստատության հիմնադրումը չէր կարող բանավոր կատարվեր։ Անպատճառ որևէ մինիստրության հրամանը անհրաժեշտ էր։ Աթիֆ բեյ — Ըստ երևույթին, այդպիսի մի հրաման եղել է։ Նախագահ — Դուք այնտեղ չէի՞ք դրա ստեղծումից առաջ։ Աթիֆ բեյ — Այնտեղ էի։ Նախագահ — Այդ մասին ձեզ հրաման չեկա՞վ, Ինչպե՞ս կարող է որևէ հաստատություն առանց հրամանի հիմնվել։ Աթիֆ բեյ — Չեմ հիշում, էֆենդի: Նախագահ — Սուլեյման Ասքերի բեյը ի՞նչ հարաբերության մեջ էր «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի հետ։ Աթիֆ բեյ — Նա հանձնաժողովի նախագահն էր։ Որոշումները հայտնում էր ռազմական մինիստրություն և ստանում անհրաժեշտ հրահանգներ։ Նախագահ — Որտե՞ղ էր նրա պաշտոնատեղին։ Աթիֆ բեյ — Նրա համար հատուկ պաշտոնատեղի էր վարձված Նուրի Օսմանիեյում։ «Թասվիր- ի էֆքյար» տպարանի դիմաց, № 32 տանը: Նախագահ — Նա դրամարկղ ունե՞ր։ Աթիֆ բեյ — Ի՞նչ։ Նախագահ — <Թեշքիլաթ-ը մահսուսե>- ին հատկացված դրամարկղ գոյություն ուներ։ Աթիֆ բեյ — Այո'։

Նախագահ — Դրամագլուխ ունե՞ր: Աթիֆ բեյ— Անկասկած։ Նախագահ — Սկզբնական շրջանում որքա՞ն գումար էր հատկացված: Աթիֆ բեյ — Քանակը չգիտեմ։


Նախագահ — Ո՞րտեղից էիք վերցնում այդ գումարը: Աթիֆ բեյ — Կարծեմ դրա մասին ասացի։ Մի քանի անգամ ստացել ենք ազգային պաշտպանության մինիստրությունից: Ավելի շատ ստանում էինք ռազմական գաղտնի հաստատությունից։ Նախագահ — Փոխարենը ստացական տրվում է՞ր։ Աթիֆ բեյ — Միգուցե։ Նախագահ — «Թեշքիլաթ-ը մահսուսե-ի և կենտրոնական կոմիտեի միջև ոչ մի կապ գոյություն չուներ, այդպես չէ՞։ Աթիֆ բեյ —Ոչ, ոչ մի կապ գոյություն չուներ։ Նախագահ — Այժմ կարդացվելու են մի շարք հեռագրեր և թղթակցություններ։ Աթիֆ բեյ — Կարող է թղթակցություն լինի, բայց դրանք չեն կարող այդ կապը հաստատել։ Նախագահ — (Խոսքն ուղղելով քարտուղարին)` Կարդացե՛ք։ ՕՍՄԱՆՅԱՆ «ԻԹԹԻՀԱՏ ՎԵ ԹԵՐԱՔՔԻ» ԿՈՒՍԱԿՅԱՒԹՅԱՆ ԻԶՄԻՐԻ ՎԻԼԱՅԵԹԻ ԿԵՆՏՐՈՆ

№ 9

«ԻԹԹԻՀԱՏ ՎԵ ԹԵՐԱՔՔԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ շտապ

Հարգելի եղբայրներ. Բերդամայի կազայում, Ռեշադիե նահիեի անձնատուր եղած ավազակներից չեչեն Համիդ աղան օժանդակություն է խնդրել ասելով, որ Կովկասի (....) վիլայեթի բնակիչներից մի քանի հայրենակիցների հետ նպատակադրվել է օգնել բանակին։ Եթե իրեն թույլ տրվի, ապա Դիաբբեքիրում մի կարևոր <Թեշքիլաթ> ստեղծելով,


շարժվելու է դեպի սահման։ Հուսով ենք, որ հիշյալը կարող է այդ ձևով ծառայություն մատուցեր: Կարծում ենք, որ նրանց առաքումը կարող է երկու տեսանկյունով օգտակար լինել hայրենիքի համար։ Թանկագին եղբայրներ, հայրենասիրական նախաձեռնություն համարելով, խնդրում եմ ձեր թույլտվությունը՝ այո կամ ոչ։ Պատասխանեք հեռագրով:

Իզմիրի մյութֆի' Զուհդի Զադե Ահմեդ

23 թեշրին-ի սանի 1330 թ. (1914 թ. նոյեմբերի 23]

(Այնուհետև նախագահը ընթերցել է տալիս վերոհիշյալ հեռագրերը): Նախագահ — Ընթերցված բոլոր հեռագրերը ցույց են տալիս, որ <Թեշքիլաթ-ը մահսուսե»- ի և կենտրոնական կոմիտեի միջև ներքին կապ է եղել։ Աթիֆ բեյ — Ոչ: Նախագահ — Ինչպե՞ս թե ոչ։ Աթիֆ բեյ — Հիշողությունս թույլ է, չեմ կարող պատասխանել։Եթե մեկ առ մեկ հարցնեք, կարող եմ ապացուցել, որ կապ գոյություն չի ունեցել։ Նախագահ — Կենտրոնական կոմիտեն նույնիսկ միջամտել է զինվորական գործողություններին։ Աթիֆ բեյ — Բեհաէդդին Շաքիր բեյը «Թեշքիլաթ-ը մահսուսե)>-ի ուղղակի պաշտոնատար անձը լինելով... Նախագահ — Շատ լավ, չէ՞ որ Միդհատ Շյուքրի բեյին է գրում։ Աթիֆ բեյ — Ուղղակի մեզ հետ թղթակցելու հնարավորություն չի ունեցել, ուստի նրա միջոցով է ուղարկել։


Նախագահ — «Ներքին գործերի մինիստրության միջոցով Միդհատ Շյուքրի բեյին» գրելու փոխարեն, թող ձեզ գրեր։ Աթիֆ բեյ — Եթե չի գրել, դրանում ինքն է մեղավոր։ Նախագահ — Ուրեմն այդպես է ցանկացել և այդպես էլ գրե՞լ է: Աթիֆ բեյ — էֆենդի, նա այնքան էլ կարգ ու կանոնի հետևող մարդ չէր: Երբեմն ինքնուրույն գործեր էր կատարում: Ոչ մեկը չի կարող ապացուցել, որ «Թեշքիլա-ը մահսոլսե»- ն կուսակցության հետ հարաբերության մեջ է եղել։ Նախագահ — Ինչու՞ Աթիֆ բեյ — Թող մյուս հեռագրերը կարդան։ (Ընթերցվում է Խալիլ, Նազըմ և Ազիզ բեյերի ստորագրություններով Միդհատ Շյուքրի բեյին ուղղված հեռագիրը) Աթիֆ բեյ — Սա ցույց չի տալիս, որ կապ է գոյություն ունեցել։ Ես նախապես էլ ասել եմ, որ կամավորների ստեղծման հարցում դրսում կազմակերպություններ չունենալու պատճառով որոշեցինք օգտվել այլ վայրերում գտնվող [կուսակցության] պատասխանատու քարտուղտրներից։ Ուստի այդ մասին գրեցինք կուսակցության կենտրոնական կոմիտեին։ Նախագահ — Շատ լավ, գրողը ո՞վ էր։ Աթիֆ բեյ — Մեր հանձնաժողովը ։ Նախագահ — Բայց չէ՞ որ այդ հանձնաժողովը ուղղակի հրաման է տալիս կուսակցությանը։ Աթիֆ բեյ — Դա հրաման չէ: Նրանց միջնորդությունից օգտվելու համար է, որ դիմել ենք: Նախագահ — Շատ լավ, ասենք թե նման դիմում կարող էիք անել: Բայց չէ որ այդ թղթակցությունը կարող էիք ուղղակի անել։ Աթիֆ բեյ — Ուղղակի թղթակցություն ունեցել ենք պատասխանատու քարտուղարների հետ: Այստեղ գրում ենք Միդհատ Շյուքրի բեյին։


[Ռիզա բեյի հարցաքննությունը] Նախագահ — Ձեր ցուցմունքից այնպես է հասկացվում, որ տեղահանությունն ու կոտորածը իրականացնող ջոկատների, զինվորական միավորումների մեջ գտնվել են նաև «Թեշքիլաթ- ը մահսուսե>- ին պատկանող խմբավորումներ։ Ռիզա բեյ — Եթե թույլ տաք, այդ էլ կբացատրեմ։ Ես այդ հարցում ինչ-որ սխալ արտահայտություն եմ տեսնում։ Իմ կարծիքով, գոյություն է ունեցել մի «Թեշքիլաթ-ը մահսուսե», որը կազմակերպվել է ռազմական մինիստրության հրամանով և գործել է ռազմաճակատում և ընդհանրապես հակառակորդի գտնված շրջաններում։ Ուզում եմ այս հարցը բացատրել ըստ իմ համոզմունքի։ Մյուս' երկրորդ «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն ստեղծվել է, որպեսզի մի շարք վիլայեթներում, սանջակներում, կազաներում իրականացնի տեղահանությունը, նկատի ունենալով, որ այդ վայրերում ժանդարմական ոստիկանությունը բավարար ուժ չի ունեցել այն գործադրելու։ «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի ստեղծած խմբերը բոլորովին կապ չեն ունեցել ժանդարմական ուժերի հետ, իհարկե դա, առանձին հարց է։ Օրինակ, հայերին գյուղերից հավաքելու և տարագրելու խնդրում ժանդարմական ուժերը չէին բավարարում։ Ինչպես գիտեք, բանակը ժանդարմին իր հետ ռազմաճակատ էր տարել։ Որևէ գյուղի տեղահանության համար ուղարկվում էր երկու ժանդարմ, իսկ նրանց օգնելու համար էլ նշանակվում էին տվյալ գյուղին կամ շրջանին ծանոթ ձեռնհաս և փորձառու մի քանի մարդիկ։ Հավաքագրում էին։ Եվ դա անվանում էին «Թեշքիլաթ-ը մահսուսե»։ Ահա այս գործը շփոթման մեջ էր դրվում մեծ նպատակի համար ստեղծված «Թեշքիլաթ-ը մահսոլսե»- ի հետ ։ Նախագահ — Շատ լավ, այդ ձևով մեջտեղ եկած «Թեշքիլաթ- ը մահսուսե»-ն ո՞վքեր էին կառավարում, վալինե՞րը։ Ռիզա բեյ — Դրանք բոլորն էլ տեղական բնույթ ունեին։ Նախագահ — Տեղական լինելով հանդերձ կառավարումը ում ձեռքին էր գտնվում, վալիների՞, թե պատասխանատու քարտուղարների: Այս հանգամանքը բացատրեք։ Ռիզա բեյ — Բացատրելու եմ ըստ իմ հայեցողության, քանի որ անձամբ ներկա չեմ գտնվել։ Դրանք, այնտեղ, որտեղ ստեղծվել են, կառավարվել են այդ շրջանի


քաղաքացիական առաջնորդների կողմից։ Տվյալ վայրի պատասխանատու քարտուղարները անպաշտոն խառնվել են այդ գործերին, դրանք ուղղակիորեն տեղական բնույթ ունեցող գործեր են եղել։ Մեծարգո փաշա, կենտրոնական կոմիտեն դրանից տեղյակ չի եղել։ Նախագահ — Կենտրոնական կոմիտեն զինվելու համար տվել է իր համաձայնությունը, նույնիսկ այդ մասին հրամաններ է արձակել։ Այդ բոլորը առկա են փաստաթղթերի մեջ։ Ձեր կողմից այդպիսի բան տեղի ունեցե՞լ է արդյոք։ Ռիզա բեյ — Ոչ, ես նախապես ասել էի, թե իմ ռազմամթերքը ինչպիսի վիճակում է գտնվում։

Takvim-i Vekayi, 12 Mayis 1335 (1919) № 3554 ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ 1335 թ. (1919) մայիսի 14

[Միդհատ Շյուքրի բեյի հարցաքննությունը] Նախագահ — Միդհատ Շյուքրի բեյ. ասում են, որ կոտորածի խնդրում [կուսակցության] պատասխանատու ներկայացուցիչները ազդեցություն են բանեցրել մի շարք վալիների և մութասարրիֆների վրա: Նույնիսկ չհնազանդվողներին պաշտոնազրկել են, ճի՞շտ է արդյոք: Միդհատ Շյուքրի բեյ — Մի քանիսի հեռացումը կատարվել է մեր կողմից։ Այսինքն` վալին կամ մութասարրիֆը գրել են մեզ խորհրդակցելու նպատակով մի շարք գործերի մասին: Մենք չենք թողել, որ նրանք այդ գործերի մեջ խառնվեն։ Նախագահ — Պատասխանատու ներկայացուցիչնե՞րը։ Միդհատ Շյուքրի բեյ — Այո՛։ Նախագահ — Այդպես չէ։ Ձեր մի շարք պատասխանատու ներկայացուցիչները պաշտոնից հեռացրել են վալիներին։ Միդհատ Շյուքրի բեյ — Չեմ կարծում, որ այդպես եղած լինի։


Նախագահ — Ինչպե՞ս թե։ Միդհատ Շյուքրի բեյ — էֆենդի, մեր ներկայացուցիչները մի՞թե կարող էին պաշտոնից հեռացնել վալիներին։ Նախագահ — Տեղահանության և կոտորածի վերաբերող հրամաններին չհնազանդվելու համար Անկարայի վալի Մազհար բեյը, Կաստամոնոլի վալի Ռեշիդ փաշան անմիջապես պաշտոնանկ են արվել։ Միդհատ Շյուքրի բեյ — Մազհար բեյին չեմ ճանաչում: Նրա պաշտոնանկության մասին տեղեկություն չունեմ: Ռեշիդ փաշան բարեկամս է, 15 տարուց ի վեր նրան ճանաչում եմ։ Չեմ կարծում, որ պատասխանատու ներկայացուցչի ցուցումով հեռացված լինի պաշտոնից: Ընդհակառակը, նա հեռացվել է պաշտոնից հիվանդության պատճառով։ Նա եղել Է իմ 15 տարվա մտերիմ ընկերը: Ինձ երբևէ չի ասել, որ ինքը հեռացվել է պաշտոնից պատասխանատու քարտուղարի ցուցումով։ Նախագահ —Ձեր պատասխանատու քարտուղարը նրան չի հեռացրել պաշտոնից: Դա կատարվել է նրա զեկուցագրի հիման վրա: Միդհատ Շյուքրի բեյ - Ոչ, էֆենդի, պատասխանատու քարտուղարը պետք է, որ ինձ գրեր այդ մասին, իսկ ես նրա պարկեշտության մասին լավ կարծիք ունենալու համար չէի կարող հավանություն տալ այդ խնդրին։ Նախագահ — Ձեր պատասխանատու քարտուղարները կարող էի՞ն արդյոք, որևէ հարցով ուղղակի դիմել ներքին գործերի մինիստրությանը: Միդհատ Շյուքրի բեյ — Ո՞չ, էֆենդի, չէին կարող։ Այդ մասին եթե իմացվեր, նրանք կհեռացվեին իրենց պարտականությունից։ Եթե մենք տեղեկանայինք, որ նրանք որևէ հարցով դիմել են ներքին գործերի կամ մի այլ մինիստրությանը, ապա անմիջապես կհեռացնեինք։ Դա մտնում էր մեր իրավասության մեջ։ Նրանց խիստ հրաման էր տրված, որ նման թղթակցությունների առկայության դեպքում .... Նախագահ — Մեր ձեռքի տակ այնպիսի փաստաթղթեր կան, որոնք ցույց են տալիս, որ Բեհաէդդին Շաքիր, դոկտ. Նազըմ բեյերը թղթակցություն են ունեցել ներքին գործերի մինիստրության հետ։ Միդհատ Շյուքրի բեյ — Գործին վերաբերո՞ղ։


Նախագահ — Այո: Միդհատ Շյուքրի բեյ — Կարող է. միգուցե դոկտ. Նազըմը ինքնագլուխ է կատարել այդ։ Նախագահ — Թղթակցել է նաև Բեհաէդդին Շաքիր բեյը, այդ մասին դուք տեղեկություն չունե՞ք։ Միդհատ Շյուքրի բեյ — Կարող է պատահել, էֆենդի։ Նախագահ — Որ այդպես է, ինչու՞ առանց արտոնության, ինքնագլուխ կերպով նման արարքների համար ... Միդհատ Շյուքրի բեյ — Բայց դա տեղի է ունեցել նախքան իմ քարտուղարությունը։ Նախագահ — Առանց հավանության, մի՞թե այդ դիմումները կարող էին այդպես հաճախակի կրկնվել։ Միդհատ Շյուքրի բեյ — Ըստ երևույթին անհրաժեշտություն է զգացվել էֆենդի։ Սրանից 6—7 տարի առաջ նույնիսկ մի քանի պատասխանատու քարտուղարներ ընտրվել են իրենց շրջաններից։ Մեզ հայտնեցին, որ այդպիսիները որոշ հարցերով դիմել են մինիստրություններին։ Նրանք էլ այդ գրությունները ուղարկել էին մեզ, և մենք նկատողություն անելով գրել էինք, որ կրկնվելու դեպքում նրանք կհեռացվեն իրենց պարտականություններից։ Օրինակ, Յակուբ Ջեմիլ բեյը դատապարտվել էր ռազմական ատյանի կողմից նրա համար, որ Ադանայում գտնվելու ընթացքում նա մի քանի բաներ էր հայտնել Մուամմեր բեյին։ Մուամմեր բեյն էլ այդ մասին գրել էր մեզ։ Ուստի, մենք անմիջապես նրան հեռացրինք իր պարտականություններից։ Վալիի գործերին միջամտելու համար մենք նրան հեռացրել էինք մեր անձնակազմից։ Միգուցե, ինչ-որ բան եղել է, որ ես տեղեկություն չունեմ։ Այդ մասին ոչինչ չեմ կարող ասել։ Նախագահ — Անկարայի վալի Մազհար բեյը նույնպես մի շարք այդպիսի հրամաններ է ստացել։ Այդտեղ գնացող կուսակցության գլխավոր քարտուղարներից Աթիֆ բեյի թելադրանքով: Նա անմիջապես հեռացվել է պաշտոնից, իսկ նրա տեղ վալի է նշանակվել Աթիֆ բեյը: Միդհատ Շյուքրի բեյ — Կուսակցությունը Աթիֆ բեյ անունով գլխավոր քարտուղար չի ունեցել։


Նախագահ — Այդպես են հայտնել։ Գուցե կուսակցական անդամներից մեկը լինի։ Միդհատ Շյուքրի բեյ — Անդամներից չէ, էֆենդի: Աթիֆ բեյը այդ ժամանակ կենտրոնական կոմիտեի մեջ չէր։ Նախագահ — Ինչ որ է, կուսակցության կողմից ուղարկվել է Աթիֆ բեյը և մի շարք գաղտնի հրահանգներ է տվել վալիին։ Մազհար բեյն էլ մերժել է։ Հաջորդ օրը Մազհար բեյը հեռացվել է պաշտոնից, իսկ նրա տեղ նշանակվել է Աթիֆ բեյը։ Միդհատ Շյուքրի բեյ — Բոլորովին տեղեկություն չունեմ։ Ես տեսակցել եմ նրա հետ, եթե այդպիսի բան լիներ, ինձ կասեր անպայման։ Նախագահ — Այդ բոլորի մասին մեզ վկայություն է տվել Մազհար բեյը: Միդհատ Շյուքրի բեյ — Կարող է պատահել, էֆենդի։ Ինձ այդպիսի բան չի ասել, կարող եք իր ներկայությամբ ստուգել։ Ես հիմա եմ տեղեկանում, որ Աթիֆ բեյը այդպիսի հրաման է տվել։

Նախագահ — Նույնը պատահել է նաև Ռեշիդ փաշայի և Յոզղաթի մութասարրիֆ Ջեմալ բեյի հետ։ Միդհատ Շյուքրի բեյ — Բոլորովին տեղեկություն չունեմ, էֆենդի։ Նախագահ — Պատերազմի ընթացքում կուսակցության որոշումով բռնագրավվել են օտարազգի մի շարք դպրոցներ։ Այդ մասին տեղեկություն ունե՞ք արդյոք։ Միդհատ Շյուքրի բեյ — Կենտրոնական կոմիտեի որշումով: Նախագահ — Այո՞։ Միդհատ Շյուքրի բեյ — Բոլորովին ոչ։ Նախագահ — Միգուցե Ստամբուլի կենտրոնի որոշումով։ Միդհատ Շյուքրի բեյ — Մեծարգո փաշա, չեմ կարծում։ Դա բոլորովին հնարավոր չէր։ Ես չեմ լսել, որ որևէ դպրոց բռնագրավվի կամ փակվի։ Դրա համար հիմք էլ չի եղել։ Նախագահ — Եվ այդ շինությունները այլևս չեն օգտագործվել տնօրինողների կողմից։ Որոշ տեղեր քանդել են, իսկ որոշ բաներ էլ ավելացրել։


Միդհատ Շյուքրի բեյ — Բոլորովին տեղեկություն չունեմ։ Այդպիսի բան չեմ կարողանում հիշել, Նախագահ — Մի նամակ կա, կարդացեք։ (Քարտուղարը կարդում է) Հարգարժան եղբայրս Կառավարության փոփոխման հետևանքով անվտանգության ընդհանուր տնօրենի մոտ չուզեցի երկար մնալ։ Իմ ցանկությանը ընդառաջելով` Ստոկհոլմի դեսպանատան առևտրական կցորդը 7500 ղուրուշ ռոճիկ և 2500 ղուրուշ էլ ավելիով գումար հատկացրեց։ Արտաքին գործերի մինիստրությունից ստացա մինչև մարտ ամսվա սկիզբը ինձ հատկացված ռոճիկն ու հարակից գումարը։ Մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում եմ Վիեննայում ։ Բեռլինի ճանապարհն այնքան էլ ապահով չլինելու պատճառով ստիպված եղա մնալ այստեղ։ Վաղը մեկնելու եմ Բեռլին, այնտեղից էլ Ստոկհոլմ։ Առողջությունս շատ լավ է։ Երբեմն այցելում եմ Հյուսեյն Հիլմի փաշային։ Անցյալ օրը ինքը և աղջիկը ծանր հիվանդություն անցկացրին։ Հիմա կազդուրվել են։ Կարելի է ասել, որ հեղափոխական շարժումների ընթացքում ոչ մեկի քիթը չարյունվեց Վիեննայում։ Հեղափոխությունից հինգ- վեց օր հետո եկա Վիեննա։ Ամենուրեք հանդարտ է։ Մի նամակ էլ կգցեմ Ստոկհոլմից։ Օտար մամուլից իմացա, որ հակառակորդը գրավել է Ադանայի վիլայեթը, բայց ներքին կառավարումը մնացել է մեր ձեռքին։ Այս նամակը ուղարկում եմ Օսման բեյի միջոցով։ Հարկային վարչության ընդհանուր տնօրեն Սըրրի բեյը երկու ամիս է, ինչ գտնվում է Վիեննայում։ Ճանապարհները փակ լինելու պատճառով, Վիեննա ժամանած ուղևորները սպասողական դրության մեջ են ... Առայժմ այսքան:

եղբայրդ Ազիզ

Նախագահ— Կարողացա՞ք մտաբերել։ Միդհատ Շյուքրի բեյ — Ազիզ բեյին ճանաչում եմ։Նախագահ — Ո՞րտեղ գտնվելը.... Միդհատ Շյուքրի բեյ — Վիեննայից է գրում։


Նախագահ — Հիմա ու՞ր է, որտե՞ղ է գտնվում։ Ո՞վ է այս նամակը ձեզ բերող` Օսման բեյը։ Միդհատ Շյուքրի բեյ — Ես չեմ ստացել այդ նամակը։ Առաջին անգամ եմ տեսնում։ Միգուցե փոստատունն է վերցրել։ Ես հետագայում իմացա, որ Ազիզ բեյը մեկնել է այստեղից։ Նույնիսկ մեկնելուց առաջ փնտրել է ինձ։ Նախագահ — Ո՞վ է այս Օսման բեյը, կարողացա՞ք հիշել։ Միդհատ Շյուքրի բեյ — Մի Օսման բեյ կար, որը Յուսուֆ Ռադի բեյի եղբայրն էր։ Նա՞ է արդյոք։

Նախագահ — Կարդացեք ծրարի վրա գրվածը: Արձանագրող քարտուղար Շեֆիկ բեյը կարդում է: — Ներքին գործերի մինիստրության իրավաբան - խորհրդատու Օսման փաշա էֆենդի։ Միդհատ Շյուքրի բեյ — Ճանաչում եմ, շատ լավ եմ ճանաչում։ Նախագահ — Սայիդ Հալիմ փաշայի դղյակում տեղի ունեցած ժողովում Սև ծովի պատահարի պատճառով պատերազմ հայտարարվելու մասին անշուշտ տեղյակ եք։ Միդհատ Շյուքրի բեյ — Այո՞, լսել եմ։ Բայց Սայիդ Հալիմ փաշան, ասաց, որ ինքը կաշխատի կանխել։ Նախագահ — Այդ [պատերազմիJ հրամանը ի՞նչ ձևով հաղորդվեց և ինչպիսի՞ն էր ձեր համոզմունքը այդ մասին։ Միդհատ Շյուքրի բեյ — Մեզ տեղեկացրին։ Նախագահ — Շատ Լավ, ինչպե՞ս տեղեկացրին։

Միդհաա Շյուքրի բեյ — Հինգ տարի առաջ եղած բանը ինչպե՞ս բացատրեմ։ Հիշողությունս այնքան էլ զորավոր չէ։ Նախագահ — Նույնությամբ մի ասեք, այլ ինչ ձևով տեղի ունենալը:


Միդհատ Շյուքրի բեյ — Մեծ վեզիրի ջղագրգիռ վիճակից հասկացա, որ նա պատերազմին կողմնակից չէր։ Նա ասում էր, ոը պատերազմի մեջ մտնելը լավ բան չէ։ Նախագահ — Այդ դեպքը ինչպե՞ս տեղի ունեցավ։ Միդհատ Շյուքրի բեյ— Մանրամասն բացատրություն չտվեցին։ Մեծ վեզիրը ասաց հետևյալը. <Սև ծովում ինչ - որ բախում է տեղի ունեցել։ Մի նավ են պատրաստել մեզ հանձնելու համար։ Բայց ես աշխատելու եմ պատերազմը կանխել և մի քանիսին էլ պատժել։ Այժմ շփման մեջ եմ դեսպանությունների հետ։ Նրանց վստահեցրել եմ, որ մնալու ենք չեզոք։ Թե ինչ արդյունքի կհասնեմ, չգիտեմ։ Բոլոր դեպքերում դուք հաղորդեք ձեր ակումբներին և բոլորին, որ պատերազմ տեղի չի ունենալու>։ Նախագահ — «Այդ մարդուն պիտի պատմեմ > ասելով, ու՞մ նկատի ուներ։ Միդհատ Շյուքրի բեյ — Այսինքն, ասաց, <Դեսպանություններին կվստահեցնենք, որ մի սխալություն է եղել, հետաքննություն կկատարենք»։ Նախագահ — Դուք ասել էիք, որ կենտրոնական կոմիտեի և <Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի միջև կապ գոյություն չունի։ Մինչդեռ, այս նամակից, որը հիմա կարդացվելու է, հասկացվում է գոյություն ունեցող կապը։ Ի՞նչ կասեք։ Կարդացեք։ (Արձանագրող քարտուղար Շեֆիք բեյր ընթերցում է նամակը)

ՄԻԴՀԱՏ ՇՅՈԻՔՐԻ ԲԵՅ ԷՖԵՆԴԻԻՆ

Հարգելի եղբայրս. Պատասխանում եմ երեկ ստացված 1330 (1914) նոյեմբերի 15 թվագրությունը կրող գրությանը:


Սրանից մեկ շաբաթ առաջ ներքին գործերի մինիստրությունից մութասարրիֆությանս մի հրաման եկավ, որ իմ լիվայի մեջ գտնվող չերքեզներից, բանտարկյալներից և այլ մարդկանցից մոտ 200 հոգի հավաքեմ և ուղարկեմ Կովկասում չեթեություն անելու համար։ Այս գործը արդեն նախաձեռնվել է և հավաքում ենք մարդկանց։ Առանց մանրամասնությունների մեջ մտնելու, մենք դրանց կհավաքենք և կուղարկենք մի քանի օրվա ընթացքում: Այն ձևով և պայմանով, ինչ կենտրոնական կոմիտեն է պահանջում`մեզ մոտ քիչ մարդիկ կգտնվեն: Կովկասի ժողովուրդներից Կարասիի լիվայում միայն չերքեզներ կան: Լեզգի, չեչեն, վրացի կամ այլ ժողովուրդներից մարդ չկա: Այստեղ գտնվող չերքեզները համարյա թե ո՜չ ռուսերեն գիտեն, ո՜չ էլ ծանոթ են Կովկասի տարածքին և ո՛չ էլ երբևէ եղել են այնտեղ։ Բայց և այնպես զինվորական ծառայության մեջ չգտնվող և պահանջված նկարագրով համարձակ մարդիկ կգտնվեն։ Մենք կարող ենք մի քանի հարյուր (300—400) չերքեզ հավաքագրել և ուղարկել, որոնք չեթեություն կանեն բանակի առաջամասերում։ Միայն կապ հաստատելու համար, եթե սահմանափակ թվով մարդկանց կարիքը զգացվի, ապա տարրական կրթությամբ 5—10 հոգի կարելի է գտնել, որոնք քիչ թե, շատ կկարողանան Կովկասի գյուղերում երկու խոսք ասել և [ժողովրդին] գրգռել: Այդ մարդկանց անունները և բնակավայրերը արձանագրված են։ Հետագայում, եթե անհրաժեշտություն և հրաման լինի, մի քանի օրվա ընթացքում կուղարկենք։ Նրանք խոսքի տեր և հարգանքի արժանի մարդիկ են։ Չնայած ներքին գործերի մինիստրության և բարձր հանձնաժողովի պահանջածը տարբեր դասի մարդիկ են, բայց անհրաժեշտության դեպքում կվարվենք, ինչպես հարկն է։ Սպասում ենք ձեր պատասխանին։ Էֆենդի եղբայրս, պատրաստ եմ ձեր հրամանները կատարելու։ Հարգանքներով`ձերդ Բալըքէսիրի տեսուչ` Մուսա։ 20 թեշրին-ի սանի 1330 թ. [1914 թ. նոյեմբերի 20]

Շտապ ծանուցել դոկտ. Նազըմ էֆենդի եղբորս


ՄԻԴՀԱՏ ՇՅՈՒՔՐԻ ԲԵՅ 1914 թ. նոյեմբերի 22

Հագցնել միատեսակ։ Անհրաժեշտ ծախսերը կատարել այդ վայրի բնակչության հաշվին և ուղարկել այստեղ։ Զինվելու են այստեղ։ Բարձր հանձնախմբի պահանջի դեպքում նրանց ստուգումը կատարվելու է Յակուբ [Ջեմիլ] բեյի կողմից: Միդհատ Շյուքրի բեյ — Ինչպես ասել էի նախօրոք, կենտրոնական կոմիտեն ջանացել էր օժանդակել տվյալ պատերազմին։ Կովկասյան ժողովուրդների մեջ խռովություն սերմանելու համար անհրաժեշտ էր ուղարկել այդ տեղերին ծանոթ, լեզուներին տիրապետող մահմեդական մարդկանց։ Այս կապակցությամբ <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ն ցանկացել էր որպեսզի կենտրոնական կոմիտեն իր մասնաճյուղերի միջոցով հարցում կատարի և պատասխաններն էլ տեղեկացնի իրենց։ Մենք էլ հայ-րենասիրական նվիրումով կատարել ենք այդ հանձնարարականը և ստացված պատասխանները նույնությամբ հայտնել <Թեշքիլաթ-ը մահսուսե»-ին։ Մենք անձնապես չենք զբաղվել այդ հարցով։ Նախագահ — Այնտեղ պարզ երևում է, որ բարձր հանձնախմբի և ներքին գործերի մինիստրության հրահանգները չեն համապատասխանում իրար։ Միդհադ Շյուքրի բեյ — Հնարավոր է, որ ներքին գործերի մինիստրությունը գրած լինի այլ դասի մարդկանց վերաբերյալ։ Ես ստույգ չգիտեմ այդ մասին։ Նախագահ — Բարձր հանձնախումբ ասելով, ըստ երևույթին, նկատի ունի ձեր կենտրոնական կոմիտեն։ Միդհադ Շյուքրի բեյ - Բնական է, որ իմ կողմից գրված լինելու համար պատասխանատու քարտուղարը չէր կարող զանազանել։ <Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն ինչ դասի մարդկանց անհրաժեշտության մասին որ գրել է, մենք էլ նույնությամբ հաղորդել ենք մեր ակումբներին։ Մենք հայտնել էինք, որ մեր փնտրած մարդիկ նամուսի տեր, լեզու իմացող, Կովկասի իրավիճակին ծանոթ և հեղինակություն վայելող անձնավորություններ լինեն։ Իսկ ներքին գործերի մինիստրությունը մութասարրիֆներից պահանջել է այլ մարդիկ։ Ահա այս կապակցությամբ մեզ


հարցում են կատարել։ Այստեղից չի հասկացվում, որ <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ն կապ է ունեցել կենտրոնական կոմիտեի հետ։ Նախագահ կարդացեք: (Արձանագրող քարտուղար Շեֆիք բեյր ընթերցում է նամակը) Վստահ եղեք, որ կենտրոնական կոմիտեն բազմաթիվ թղթակցություններ էր ստանում այնպիսի հիմնարկու- թյուններից, ինչպիսիք են` որբանոցները, «Կարմիր մահիկը», լուսավորության մինիստրությունը և այլն։ Բնական է, որ ամեն մի գրություն չէր կարող իրար նման լինել։ Հետևաբար, ես այն մտքին եմ, որ պատերազմի ընթացքում այս արարքը արժանի էր գնահատանքի։ Երբեք չէի կարծում, որ դրա համար հետագայում դատարանում կենթարկվեմ հանդիմանության։ Այո արարքը գնահատման արժանի երևույթ էր, որովհետև ժամանակը այնպիսին էր, որ յուրաքանչյուր մարդ պետք էր սրտանց ջանք թափեր երկրի պաշտպանության համար: Նախագահ կարդացեք: (Արձանագրող քարտուղար Շեֆիք բեյր ընթերցում է նամակը) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻՆ

Սիրելի եղբայրներ. Պատասխանում ենք 1914 սեպտեմբերի 15-ի թվագրությամբ ստացված գաղտնի հրամանագրերին։ Սրանից առաջ բազմաթիվ նամակներ էին եկել բարձր հանձնախմբի կողմից, ուր նշված էր սահմանների վրա չեթեություն անելու համար Սուլեյման Ասքերի բեյին անհրաժեշտ մարդկանց մասին։ Ներկայումս, ըստ երևույթին, դրա անհրաժեշտությունը զգացվել է, որ շտապ հրաման է առաքվել այդ գործը կազմակերպելու և անհրաժեշտ մարդկանց ուղարկելու։ Երկու օր առաջ էլ ներքին գործերի մինիստրությունից վիլայեթին ուղղված ծածկագիր եկավ, ուր հրամայվում էր` մեկ շաբաթվա ընթացքում երկու հարյուր հոգի պատրաստել և ուղարկել։ Մյուֆիդ բեյի հետ տեսակցելուց հետո անցանք գործի։ Արդեն 200 հոգու դաֆթարը, կազմել ենք, բայց երբ ուշադրություն դարձվեց <զինծառայության հետ առնչություն չունենալու> նշման վրա, բնականորեն, վերոհիշյալ թիվը պակասեց։


Կառավարությունը պահանջում է, որ դատապարտյալներն ու ավազակային նկարագիր ունեցողները նույնպես ուղարկվեն, բայց ձեր կողմից նշված «առավել լավ նկարագիր ունեցող անձանց ուղարկելու> պահանջի վրա, եթե ուշադրություն դարձվի, այդ մարդկանց թիվը նույնպես կնվազի։ 1893 և 1894 թվականների ծնվածներն արդեն ընդգրկված են զինվորական ծառայության մեջ։ 19-ից մինչև 45 տարեկան զինապարտների շարքերից նման անհրաժեշտ մարդկանց ընտրելը բավականին դժվար է լինելու։ Ինչպես երևում է, դատապարտվածների և ավազակային նկարագիր ունեցող մարդկանց հավաքագրելն ու ուղարկելը օրենքի գործադրելու տեսանկյունից թույլատրելի է, և այս հանգամանքը առավել նպաստավոր կլինի երկրում հանդարտություն պահպանելու համար։ Զինապարտների, ոչ մահմեդականների և ընդհանրապես 20— 40 տարեկան մարդկանց մեջ կան բազմաթիվ նվիրված մարդիկ։ Կառավարության ցանկությամբ, եթե դատապարտվածների ու ավազակային նկարագիր ունեցողների հետ մյուս զինապարտները ևս ընդգրկվեն, ապա հնարավոր կլինի չեթեության համար Բրուսայի լիվայից հավաքագրել 500- ից մինչև 1000 հոգի։ Եթե այս ծրագրին հավանություն տաք, պատասխանեցեք (այո կամ ոչ) հեռագրով։ Բոլոր դեպքերում ես նախապատրաստական աշխատանքներ եմ կատարում, և համաձայն հրահանգի, պատրաստ եմ ներկայացնելու հավաքագրված մարդկանց ցուցակը։

19—9—1330 թ. [1914 թ. սեպտեմբերի 19] Հարգանfներով` Իբրահիմ

Օսմանյան Իթթիհատ վե թերաքքի կուսակցության Բրուսայի վիլայեթի կենտրոնի կնիքը։

Միդհատ Շյուքրի բեյ — Ու՞մ է հղված էֆենդի։ Բնական է, որ <Թեշքիլաթ-ը մահսուսե»-ին։ Նախագահ — Որևէ մեկի նկատմամբ հղում կա՞։


Շեֆիք բեյ — Ոչ, չկա։

[Աթիֆ բեյի հարցաքննությունը]

Նախագահ — Աթիֆ բեյ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու քարտուղարները մի շարք վիլայեթներում և մութասարրիֆություններում կոտորածին վերաբերող գաղտնի հրահանգներ են տվել վալիներին և մութասարրիֆներին, որոնցից մի քանիսը չեն հնազանդվել: Այդ մասին հայտնվել է կենտրոնական կոմիտե, որտեղից և շտապ հրաման է տրվել պաշտոնազրկելու մասին։ Աթիֆ բեյ - Տեղեկություն չունեմ։ Բայց լսել եմ, որ կատարված հետաքննությունների հիման վրա մի քանիսը հեռացվել են պաշտոնից։ Այս կապակցությամբ Բրուսայի ներկայացուցիչը անմիջապես հեռացվել է ... Նախագահ — Ո՛չ, բողոքը ձեր պատասխանատու քարտուղարի մասին չէ, այլ վալիների։ Այն վալիները և մութասարրիֆները, որոնք հրաժարվել են կատարելու ձեր պատասխանատու քարտուղարների հրահանգները, պաշտոնազրկվել են։ Աթիֆ բեյ — Ո՛չ, այդպիսի բան չեմ լսել: Ոչ մի տեղեկություն չունեմ ։

Նախագահ —Օրինակ, Անկարայի վալի Մազհար բեյը, Կաստամոնուի վալի Ռեշիդ փաշան, կոտորածի հրամանները չկատարելու համար անմիջապես հեռացվել են պաշտոնից։ Այս մասին չե՞ք լսել։ Աթիֆ բեյ — Միմիայն Ռեշիդ փաշայի մասին եմ լսել։ Մի օրենք հանեցին տարիքավոր վալիներին փոխարինելու մասին։ Այդ պատճառով է, որ նա հեռացավ պաշտոնից, հետո էլ պատգամավոր դարձավ։ Նախագահ— Անկարայի վալի Մազհար բեյը կենտրոնական կոմիտեի կողմից ուղարկված Աթիֆ բեյի կարգադրությունը չկատարելու համար, հաջորդ օրը


պաշտոնազրկվել է, իսկ նրան փոխարինել է Աթիֆ բեյր։ Այդպես են վկայում։ Այդ Աթիֆ բեյը դուք չե՞ք։ Աթիֆ բեյ — Ոչ, ես Անկարա չեմ գնացել, մյուս Աթիֆ բեյն է: Նախագահ — Հնարավոր է։ Այդ մասին տեղեկություն չունե՞ք։ Աթիֆ բեյ - Ոչ։ Նախագահ — Դուք չեք լսե՞լ այդպիսի մի պաշտոնում նշանակվելը։ Աթիֆ բեյ — Անկարայի վալիի պաշտոնի համա՞ր։ Նախագահ — Այ՛ո: Աթիֆ բեյ — նշանակում եղավ։ Նախագահ— Շատ լավ։ Այդ նշանակման դրդապատճառը քննարկման նյութ չդարձա՞վ։ Աթիֆ բեյ - Չգիտեմ։ Նախագահ — Այդ պաշտոնի նշանակման խնդրին դուք չե՞ք մասնակցել։ Աթիֆ բեյ - Ոչ: Նախագահ — Ռեշիդ փաշան, ինչպես նաև Յոզղաթի մութասարրիֆ Ջեմալ բեյը այս պատճառով են պաշտոնազրկվել։ Այդ կապակցությամբ որևէ բան լսե՞լ եք։ Աթիֆ բեյ — Ոչ, էֆենդի։ Նախագահ — Պատերազմի ընթացքում բռնագրավվել են օտար պետություններին պատկանող մի շարք շինություններ։ Ի՞նչ գիտեք այդ մասին։ Աթիֆ բեյ — Այո՞, լսել եմ, էֆենդի։ Կառավարության կողմից բռնագրավվել են հակառակորդ պետություններին պատկանող շինությունները։ Այդ որոշումը տրվել է կառավարության կողմից։ Բռնագրավվել են լուսավորության [մինիստրության] կողմից։ Նախագահ — Ասում են, որ այդ որոշումը կայացվել է կուսակցության կողմից։ Աթիֆ բեյ — Չեմ լսել։


Նախագահ — Այդ շինությունները ենթարկվել են որոշակի փոփոխության։ Այսինքն այդ շենքերի որոշ մասերը քանդվել և որոշ տեղերն էլ փոփոխության են ենթարկվել։ Այդ մասին տեղեկություն ունե՞ք։ Աթիֆ բեյ — Լսել եմ... Նախագահ — Ընթերցվելու է երկու փաստաթուղթ։ Լսե՞ք և հայտնեք ձեր կարծիքը։ ] Արձանագրող քարտուղարը կարդում է վերոհիշյալ վավերագրերը]։ Աթիֆ բեյ — Նախօրոք հայտնել էի, որ [Ստամբուլից] դուրս առանձին կազմակերպություններ չունենալու պատճառով: «Թեշքիլաթ-ը մահսուսե»- ն որոշել էր օգտվել կուսակցության մասնաճյուղերից: Այդ մասին ես խնդրել էի Միդհատ Շյուքրի բեյին։ Միդհատ Շյուքրի բեյն էլ գրել է: Սա դրա պատասխանն է։ Նախագահ — Դուք ասացիք, որ «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն կապված է եղել զինվորականության հետ։ Եթե այդպես է, ապա նման մարդիկ հավաքագրվելու էին զինվորական մասնաճյուղերի կողմից։ Համազգեստը, պարենավորումը, ճանապարհածախսը, զինումը և այլ ծախսերը հոգացվելու էին նրանց կողմից։ Այս գրությունից հասկացվում է, որ այս գործը կատարվել է հանգանակության միջոցով: Հետո այդ գործին միջամտել է ներքին գործերի մինիստրությունը։ Հրամանները տվել է կենտրոնական կոմիտեն։ Դուք շատ լավ գիտեք, որ ռազմական մինիստրության գործերի մեջ նման բաներ չեն կարող տեղի ունենալ։ Աթիֆ բեյ — էֆենդի, մենք մտել էինք մի մեծ պատերազմի մեջ։ Պետությունը կենաց մահու պայքար էր մղում։ Ռազմական մինիստրությունը զբաղված էր միմիայն իր բանակներով։ Նա մտածել էր օգտվել այսպիսի ազգային ուժերից, և այդ հարցում օգնելու համար նախատեսել էր մեզ։ Բնական է, որ մենք էլ օգտվեցինք այդ հատուկ ուժերից։ Նախագահ — Ուրեմն <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ն ստեղծվել է կենտրոնական կոմիտեի կողմից։ Աթիֆ բեյ — Ո՛չ թե ստեղծվել, այլ մասամբ օժանդակել է նրա գործունեությանը։ Նախագահ — Ծառայություն է՞ մատուցել։


Աթիֆ բեյ - Այո'։ Նախագահ — Բայց և այնպես, կուսակցության կենտրոնական կոմիտեի և ներքին գործերի մինիստրության կողմից տրված հրամանների միջև հակասություններ գոյություն ունեն։ Աթիֆ բեյ — Հակասություն չկա, էֆենդի: Մենք ուզում էինք ուղարկել հատկապես տվյալ վայրին ծանոթ մարդկանց։ Ուզում էինք այնտեղ չեթեներ պատրաստել։ Այսինքն՝ ամեն տեսակից էլ ուզում էինք։ Նախագահ — Չհասկացա։ Աթիֆ բեյ — Ներքին գործերի մինիստրության հետ հակասություն չունեինք։ Մենք' այսինքն <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ն ուզում էր, որ այն լինի ընդհանուր և ամբողջական ։ Նախագահ — (Խոսքն ուղղելով արձանագրող քարտուղարին)՝ Կարդացեք։ (Քարտուղարը կարդում է վավերագրերի վերնագիրը)։ Նախագահ — Տեսնում ե՞ք. վերնագրում ասված է <Կենտրոնական կոմիտեի հարգարժան հանձնախմբին>։ Աթիֆ բեյ - Ոչ, էֆենդի, պատասխանատու քարտուղարները անձամբ Միդհատ բեյին են գրում։ <Կենտրոնական կոմիտե> ասվում է, բայց այն ուղղված է Միդհատ բեյին։ Նախագահ — Քիչ առաջվա ընթերցվածը ուղղված էր Միդհատ բեյին։ (Խոսքն ուղղելով արձանագրող քարտուղարին)՝ Կարդացեք։ (Քարտուղարը կրկին ընթերցում է մյուս փաստաթղթերը)։ Նախագահ — Տեսնում եք, այստեղ կենտրոնական կոմիտեի և ներքին գործերի մինիստրության հրահանգների միջև հակասություն կա: Մեկը ուզում է հավաքագրել հանցագործներին և օգտագործել նրանց այդ գործերի մեջ, մինչդեռ մյուսը սրան հակառակ կարծիք է հայտնում։ Ի՞նչ կասեք այդ մասին։ Աթիֆ բեյ — Այդպիսի տարաձայնություն կարող էր լինել։ Նախագահ — Կենտրոնական կոմիտեն չի բավարարվում հրահանգ տալով, այլ միջամտելով] ասում է', «Այս գործը այսպես կամ այնպես արե'ք»։


Աթիֆ բեյ — Այո , իր կարծիքն է հայտնում ։ Նախագահ — Կենտրոնական կոմիտեի հրահանգը կարող էր արդոք պատասխանատու քարտուղարների կողմից քննարկման նյութ դառնալ։ Չէ՞ որ այն հանձնարարական հրահանգ էր։ Արիֆ բեյ — Կենտրոնական կոմիտեի հրահանգը, բնական է, մի հանձնարարական է. պատասխանատու քարտուղարներն էլ իրենց կարծիքն են հայտնում այդ մասին։ Նախագահ — Պատասխանատու քարտուղարն իր կարծիքն է գրում, բայց հասկացվում է, որ ներքին գործերի մինիստրության տված հրահանգը հակասում է ձեր այնինչ թվագրությունը կրող պահանջին։ Եթե «Թեշքիլաթ-ը մահսուսե»- ի անձնակազմները հավաքագրվել են ներքին գործերի մինիստրության կողմից, հապա ինչու՞ կենտրոնական կոմիտեն դրան հակառակ հրաման է տվել։ Այս փաստաթղթերում գրված է հակառակ լինելու մասին։ Ձեր ներկայացուցիչը հարցնում է ինչ անելու մասին։ Ներքին գործերի մինիստրությունը կողմնակից է «Թեշքիլաթ-ը մահսոլսե»- ի հետ, իսկ կենտրոնական կոմիտեն այլ կարծիք է տալիս։ Դուք ինչպե՞ս լուծեցիք այդ հարցը։ Աթիֆ բեյ — էֆենդի , մեզ իրավունք էր տրված այդ մարդկանց այստեղ բերելուց հետո պարենավորել, զինել և ուղարկել։ Ըստ երևույթին, ռազմական մինիստրը հայցել է ներքին գործերի մինիստրի օժանդակությունը և ասել, որ այդ բոլորը կատարվի ներքին գործերի մինիստրի միջոցով: Հավանական է, որ նրան բացատրել են այդպես։ Ներքին գործերի մինիստրն էլ այդպես է գրել, իսկ մենք ավելի մանրամասն ենք գրել։ Այդպիսի տարբերություններ կարող են լինել։ Նախագահ — Այս երկու հեռագրերը ուղղված են ձեզ։ Դուք ինչպե՞ս վարվեցիք: Աթիֆ բեյ — Չեմ կարողանում հիշել։ Միգուցե այդ գործին վերաբերող մի բան գտնվի թղթապանակների մեջ։ Հինգ տարի առաջ տեղի ունեցած դեպք է, մանրամասնությունները չեմ կարողանում հիշել։ Նախագահ — Հանցագործներին բանտերից հանեցի՞ք։ Այս շատ կարևոր է` գլխավոր հարցերից մեկը։


Աթիֆ բեյ — Պիտի հանվեին, հետո ասվեց, որ այն օրինականացվի: Այդ կապակցությամբ օրենք կազմվեց և որքան գիտեմ' բանտերից հանվեցին այդ օրենքի հիման վրա։ Այդպիսի հանցագործների ուղարկումը ընդունված է նաև այլ երկրներում։ Նախագահ — Այդ ուրիշ հարց է. դուք որ կողմն էիք պաշտպանում։ Աթիֆ բեյ — Բոլորովին չեմ հիշում։

Takvim-i Vekai, 14 Mayis 1335 (1919) № 3557

ՆՈՐԻՆ ՄԵԾՈԻԹՅՈԻՆ ՓԱԴԻՇԱՀԻ 1335 Թ. (1919) ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՅՏԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ:

Նախագահ' գեներալ- լեյտենանտ Նազըմ փաշա. անդամներ' գեներալ-մայոր Զեքի փաշա, գեներալ - մայոր Մուստաֆա փաշա, գեներալ -մայոր Ալի Նազըմ փաշա, գնդապետ Ռեջեբ Ֆերդի բեյ։ Գերագույն դատախազի օգնական` Ֆերիդուն բեյ.

ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ

1335 թ. (1919) հանիս 3 Դատի տրված ներկա գտնվող մեղադրյալների անունները — Սայիդ Հալիմ փաշա, Հայրի էֆենդի, Մուսա Քյազիմ էֆենդի, Խալիլ բեյ, Ահմեդ Նեսիմի բեյ, Իսմայիլ Ջանփոլատ բեյ, Աբբաս Հալիմ փաշա, Իբրահիմ բեյ, Ալի Մյունիֆ բեյ, Շյուքրի բեյ,


Մուստաֆա Շերեֆ բեյ, Քեմալ բեյ, Ռիֆաթ բեյ, Հյուսեյն Հաշիմ բեյ։ Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալների անունները — Թալաաթ էֆենդի, էնվեր էֆենդի, Ջեմալ էֆենդի, դոկտ. Նազըմ բեյ։ Նախագահ —(Խոսքն ուղղելով Մուսա Քյազիմ էֆենդիին)` Ձեր անունը։ Նախկին շեյխ-ուլ Իսլամ Մուսա Քյազիմ էֆենդի — Մուսա Քյազիմ։ Նախագահ — Հայրանունը։ Մուսա Քյագիմ էֆենդի — Իբրահիմ։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Մուսա Քյազիմ էֆենդի— Հիսունութ։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Մուսա Քյազիմ էֆենդի .— Թորթումում։ Նախագահ - Որտե՞ղ եք բնակվում։ Մուսա Քյազիմ էֆենդի — Ջերրախ փաշա։ Նախագահ — ներկա պաշտոնը։ Մուսա Քյազիմ էֆենդի. — Ավագանի։ Նախագահ — նախկին պաշտոնը։ Մուսա Քյազիմ էֆենդի — Շեյխ ուլ - իսլամ ։ Նախագահ — (խոսքն ուղղելով Ռիֆաթ բեյին)` Ձեր անունը Սենատի նախկին նախագահ Ռիֆաթ բեյ — Ռիֆաթ։ Նախագահ — Հայրանունը։ Ռիֆաթ բեյ — Հաջի Ահմևդ։ Նախագահ —Քանի տարեկան եք։ Ռիֆաթ բեյ — Վաթսուներկու։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։


Ռիֆաթ բեյ — Ադանայում։ Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Ռիֆաթ բեյ — Շիշլիում90: Նախագահ — Ձեր կրթությունը։ Ռիֆաթ բեյ — Միջնակարգ։Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Ռիֆաթ բեյ — Շիշլիում: Նախագահ — Ձեր կրթությունը։ Ռիֆաթ բեյ — Միջնակարգ։ Նախագահ — Ներկա պաշտոնը։ Ռիֆաթ բեյ — Ավագանի։ Նախագահ — Նախկին պաշտոնը։ Ռիֆաթ բեյ — Սենատի նախագահ։ Նախագահ —(Խոսքն ուղղելով Հաշիմ բեյին)՝ Ձեր անունը։ Փոստի և հեռագրատան նախկին մինիստր Հաշիմ բեյ -Հյուսեյն: Նախագահ —Հայրանունը։ Հաշիմ բեյ- Մեհմեդ Նասեր։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Հաշիմ բեյ — Քառասունհինգ։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Հաշիմ բեյ — Ստամբուլում։ Նախագահ — Որտեղ եք բնակվում ։ Հաշիմ բեյ —Ուսկյուդար, Սուլթան Թեփեսի թաղում։ Նախագահ — Ձեր կրթությունը,


Հաշիմ բեյ — Բարձրագույն: Նախագահ — Ներկա պաշտոնը։ Հաշիմ բեյ — Ներկայումս պաշտոն չունեմ։ Նախագահ — Նախկին պաշտոնը։ Հաշիմ բեյ — Փոստի և հեռագրատան մինիստր։ Նախագահ — (Խոսքն ուղղելով արձանագրող քարտուղար Շեֆիք բեյին), Կարդացեք մյուսներին վերաբերող որոշումը:

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ՎՍԵՄԱՓԱՅԼ ՆԱԽԱԳԱՀՈԻԹՅԱՆԸ

Տեղեկացնում ենք, որ դատաքննության համար պահանջվող անձերը [մայիս] ամսի 28- ին` չորեքշաբթի օրը, ժամը 2 անց 30-ին հանձնվել են անգլիական հրամանատարության կողմից ուղարկված մի մայորի տրամադրությանը: 1919 թ. մայիսի 29

Ստամբուլի կալանատան տեսուչ' Սեյիդ

Նախագահ — (Խոսքն ուղղելով դատախազին)' Ի՞նչ կարծիքի եք։ Դատախազի օգնական Ֆերիդուն բեյ — Բանտում կալանքի տակ գտնվող Սայիդ Հալիմ փաշան և նրա մյուս գործընկերները Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչության կողմից վերցվելով, տարվել են անհայտ ուղղությամբ։ Քրեական օրենսգրքի կանոնադրության համաձայն պահանջում եմ այդ մարդկանց դատաքննությունը կարճել։ Նախագահ — Այս հարցը անհրաժեշտ է քննարկել։ (Դատական հանձնախումբը դուրս է գալիս և որոշ ժամանակ անց կրկին վերադառնում է դահլիճ )։


Նախագահ — (Խոսքն ուղղելով արձանագրող քարտուղար Շեֆիք բեյին)`վճիռը կարդացեք։ Ստամբուլի կալանատան տեսչության կողմից եկած տեղեկագիրը քննարկվելուց հետո, պարզվեց որ մեղադրյալներ՝ Նախկին մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան, նախկին հասարակական աշխատանքների մինիստր Աբբաս Հալիմ փաշան, նախկին շեյխ ուլ-իսլամ Հայրի Էֆենդին, նախկին արտաքին գործերի մինիստր Ահմեդ Նեսիմի բեյը, նախկին արդարադատության և արտաքին գործերի մինիստր Խալիլ բեյը) նախկին արդարադատության մինիստր Իբրահիմ բեյը, նախկին ներքին գործերի մինիստր Իսմայիլ Ջանփոլատ բեյը, նախկին հասարակական աշխատանքների մինիստր Ալի Մյունիֆ բեյը, նախկին հանրակրթական մինիստր Շյուքրի բեյը, նախկին պարենավորման մինիստր Քեմալ բեյը, ինչպես նաև կալանքի տակ գտնվող մյուս մեղադրյալները, դաշնակից պետությունների կողմից վերցվելով, տեղափոխվել են մի այլ վայր: Այդ իսկ պատճառով կայացվեց հետևյալ որոշումը։ Նկատի ունենալով, որ վերոհիշյալները անկախ իրենց կամքից չեն կարող ներկայանալ դատարան առայժմ նրանց հանդեպ հարուցված դատաքննությունը կարճվում է։ Առևտրի և հողագործության մինիսար`Մուստաֆա Շերեֆ բեյի մասին առ այսօր որևէ տեղեկություն չկա։ Ուստի, մինչև նրա ներկայանալը, դատավարությունը ըստ օրենքի հետաձգվում է։ Նախագահ — Կարդացե ք մեղադրական եզրակացությունը։

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈԻՆ ... Ոմն գալաթացի Խալիլի մահվան վճիռը բովանդակող փաստաթղթից պարզ երևում է, որ կենտրոնական կոմիտեի անդամները։ Նրա [շրջանային] պատասխանատու քարտուղարներն ու ներկայացուցիչները անիրավասու ընդգրկված են եղել կուսակցության պարագլուխների գաղտնի խմբավորման կազմում։ Իսկ մեջլիսի ընդհանուր կազմը բաղկացած է եղել կենտրոնական կոմիտեի անդամներից, մինիստրներից և մի քանի պատգամավորներից։ Այդպիսով, մեջլիսի անդամների կարևոր մասը, եթե բաղկացած լինի կուսակցության նման գաղտնի խմբավորում ունեցող պարագլուխներից, ապա լիովին ակներև կդառնա նրա բուն էությունը։ Հատկապես մեղադրյալ Իսմայիլ Ջանփոլատ բեյի խոստովանությունից պարզ երևում է, որ


կառավարությանը վերաբերող հարցերը հաճախակի քննարկման նյութ են դարձել կուսակցության կենտրոնական կոմիտեում։ Այս պարագան ցույց է տալիս, թե ի՞նչ աստիճանի ազդեցություն է ունեցել կենտրոնական կոմիտեն և ինչպես է միջամտել պետական գործերին։ Ձեռնարկվող միջոցառումներին, ընթացիկ քննարկումներին և ընդունված որոշոլմներին վերաբերող, և որպես ապացույց հանդիսացող արձանագրությունները անհայտացնելու և կամ թաքցնելու երևույթից կարելի է եզրակացնել, որ կենտրոնական կոմիտեն և ընդհանուր մեջլիսը զանազան թաքուն գործերով համագործակցել են իրար հետ։ Հատուկ օրենքի համաձայն, այլ վայրեր տարագրվողների քարավանները ենթարկվել են հատուկ նպատակովԿազմակերպված հրոսակախմբերի հարձակումներին և ոչնչացվել, իսկ նրանց ունեցվածքն ու կահկարասին ենթարկվել կողոպուտի։ Եվ այդ արարքները երկիրը հասցրել են ծայրաստիճան խռովահույզ և տագնապալի մի իրավիճակի։ Իսկ կառավարությունը ոչ միայն չի պատժել և արգելել այդ կոտորածներն ու կողոպուտները սանձազերծող հանցագործներին, այլ ընդհակառակը, պաշտոնից հեռացրել է այն վալիներին և մութասարրիֆներին, որոնք պատասխանատվությունը իրենց վրա հանձն առնելով, հրաժարվել են գործադրել այդ տեղահանություններն ու կոտորածները։ Մի առանձին համայնք կազմող ամբողջ ժողովրդին այդ ձևով կոտորելը, բնաջնջելը և ունեցվածքի հափշտակությունը մտահղացվել և իրագործվել է կուսակցության այդ գաղտնի խմբավորման արնախում [մարդկանց] կողմից։ Եվ այդ խմբավորման պարագլուխներն են եղել կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Բեհաէդդին Շաքիր, դոկտ. Նազըմ, Ռիզա և Աթիֆ բեյերը։ Ձեռք բերված և վերծանված ծածկագիր հեռագրերից պարզվում է, որ այս չարագործ հանձնախումբը իշխող դիրք է ունեցել պետության վրա, իսկ կառավարությունն էլ պարզ խաղալիք էր դարձել նրանց անարգ մտահղացումները իրագործելու խնդրում։ Նախկին մեծ վեզիր Իզզեթ փաշայի ռազմական մինիստրությունից հրաժարական տալու դրդապատճառը նույնպես հանդիսացել է պետական կառավարման մեջ մի ահաբեկչական ներքին ուժի ազդեցության արդյունքը։ Սահմանադրության սկզբունքները կատարելապես ոտնահարված այդ տարօրինակ պետության մեջ, երբ էնվեր և Ջեմալ էֆենդիները նշանակվեցին ռազմական և


ծովային մինիստրների պաշտոններում, կառավարության ղեկը կատարելապես անցավ նրանց իշխանության ձեռքը: Այդպիսով, մեծ ազդեցություն բանեցնելով օրինական կառավարության վրա, սկսեցին բացահայտորեն գործադրել իրենց քմահաճ ցանկություններն ու նպատակները։ «Միություն և առաջադիմություն» [կուսակցության] կենտրոնական կոմիտեի անարգ և նենգ մտահղացումներն ու հիմնական ծրագրերը կյանքի են կոչվել նախկին մեծ վեզիր Թալաաթ էֆենդիի, էնվերի և Ջեմալի կողմից։ Ի սկզբանե կուսակցության որոշումների իրագործմանը հոգեպես և ամբողջ էությամբ նվիրվել են նաև նախկին մեծ վեզիր Աայիդ Հալիմ փաշան, նախկին շեյխ ուլ-իսլամ Հայրի էֆենդին, հանրակրթական նախկին մինիստր Շյուքրի բեյը, արդարադատության նախկին մրնիստր Խալիլ բեյը, պետական խորհրդի նախկին նախագահ Իբրահիմ բեյը, արտաքին գործերի նախկին մինիստր Ահմեդ Նեսիմի բեյը և պարենավորման նախկին մինիստր Քեմալ բեյը։ Ինչպես վերևում մանրամասն բացահայտվեց, սրանց սերտ համագործակցությունը առաջ է բերել մի ահաբեկչական ուժ, որը և գերիշխել է օրինական կառավարության վրա։ Այսպիսով, ժողովրդի մեջ վախ ու սարսափ տարածելով`երկրի կառավարումը բռնի ուժով շեղել են իր օրինական ընթացքից։ Վերոհիշյալ հանցագործ արարքներն առնչվում են կայսերական քրեական օրենսգրքի 55 -րդ հոդվածի 5 -րդ մասի և 45- րդ հոդվածի բովանդակության հետ։ Այդ մեղադրանքով էլ նրանց գործը դատաքննության է ենթարկվում ռազմական արտակարգ ատյանում։ Նախկին շեյխ ուլ-իսլամ Մուսա Քյազիմ էֆենդիի և հասարակական աշխատանքների նախկին մինիստր Աբբաս Հալիմ փաշայի կողմից կատարված հանցագործության աստիճանը դեռևս չի բացահայտված։ Փոստի և հեռագրատան նախկին մինիստր Հյուսեյն Հաշիմ բեյի, Ալի Մյունիֆ բեյի և Մուստաֆա Շերեֆ բեյի մինիստրի պաշտոնում ավելի ուշ նշանակվելու, ինչպես նաև Իսմայիլ Ջանփոլատ բեյը իր վարած պաշտոնում կողմնակի միջամտություններից դժգոհություն հայտնելով] հեռանալու հանգամանքները, հիմք են տալիս կարճելու նրանց նկատմամբ հարուցված դատական գործը։


Կալանքի տակ գտնվող մյուս անձանց նկատմամբ այլ հանցանշաններ չլինելու դեպքում ազատ արձակման պահանջ է ներկայացվելու։

1335 թ. (1919) մայիսի 22

ՈՐՈՇՈՒՄ Տարբեր աստիճաններով դատաքննության ենթարկելու որոշում է կայացվել «Միություն և առաջադիմություն> կուսակցության այն անդամների և ղեկավարների նկատմամբ, որոնք ամբաստանվել էին մայրաքաղաքում և այլ վայրերում կանխամտածված Կերպով կազմակերպված կոտորածների, կողոպուտի, գյուղերի ավերման, տների ու մարդկանց հրկիզման, բռնաբարության և այլ դաժանաբարո հանցագործությունների համար։ Փախուստի մեջ գտնվող մեղադրյալներ` Թալաաթ, Ջեմալ և էնվեր էֆենդիների և նրանց մյուս մեղսակիցների նկատմամբ 1919 թ. ապրիլի 12 թվագրությունը կրող մեղադրականի հիման վրա կատարված դատաքննության ընթացքում, ռազմական արտակարգ ատյանը իրազեկ դարձավ տեղի ունեցած այլ հանցագործություններին ևս, և քրեական օրենսգրքի 311 - րդ հոդվածի հիման վրա որոշվեց մանրակրկիտ հետաքննություն կատարել փախուստի մեջ գտնվող հիշյալ մեղադրյալների, նրանց մեղսակիցների, այդ թվում մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշայի, Խալիլ, Իբրահիմ, Քեմալ, Ահմեդ Նեսիմի, Ահմեդ Շյուքրի բեյերի, ինչպես նաև նախապես դատարան չներկայացած մյուս մեղսակիցների նկատմամբ։ Դատաքննության ենթարկելու այս պահանջը հաստատվել էր նաև գլխավոր դատախազության 1335 (1919) թվականի մայիսի 3-ի մեղադրական եզրակացությամբ։ Այսպիսով, հանձնախումբը մանրակրկիտ քննարկեց, հարցաքննության նյութերն ու ներկայացված մեղադրականները: Հայտնի է, որ <Միություն և առաջադիմություն> կուսակցությունը ստեղծվել էր քաղաքական նպատակներով և այդ ուղղությամբ կազմվել էր մի կանոնադրություն։ Կուսակցությունը քաղաքական ուղղությունից բացի ունեցել է նաև լեգալ և անլեգալ զանազան կազմակերպություններ։ Օրինակ`<Թեշքիլաթ-ը մահսուսե»-ն ստեղծվել է


կուսակցության ամենաազդեցիկ անդամներ` դոկտ. Նազըմի, Աթիֆի, Բեհաէդդին Շաքիրի և նրանց մյուս գործընկերների ամենասերտ աջակցությամբ։ Բացի այդ, կենտրոնական կոմիտեի անդամ Քեմալ բեյի և նրա գործընկերների մասնակցությամբ կազմվել է նաև մի <պարենային հանձնախումբ»։ Վերոհիշյալ մեղադրականում մանրամասն նկարագրված է կուսակցության կենտրոնական կոմիտեի և նրա հանձնախմբերի գործունեությունր և այստեղ այդ բոլորը վերստին կրկնելու անհրաժեշտությունր չկա։ Որպես ապացույց բերված՝ գրություններից պարզվում է, որ <Միություն և առաջադիմություն> կուսակցության կենտրոնական կոմիտեն իր գաղտնի նպատակներն ու ծրագրերը բոլոր ազգերի նկատմամբ հետևողականորեն իրագործելու համար դիմել է ահաբեկչական տարբեր միջոցների։ Նույնիսկ իր գաղափարներին և ծրագրերին հակառակվող անձանց նկատմամբ կայացրել է մահապատժի վճիռ, ինչպես օրինակ` գալաթացի Խալիլը և մյուսները։ Իսկ նրանց պաշտոնում նշանակել է իր մտերիմ կուսակցականներին։ Եվ այդպես, օգտվելով պատերազմական իրավիճակից բխող արտակարգ դրությունից` նենգ խարդավանքներով դիզել հսկայական հարստություն։ <Թանին> թերթի 1332 [1917] թվականի սեպտեմբերի 24-ի 2809 համարում համագումարին վերաբերող նյութերից բացահայտորեն երեվում է, որ կուսակցությունն իր վրա էր վերցրել Ստամբուլի պարենավորման բոլոր հարցերը։ Եվ զարմանալի չէ, որ այդ նախաձեռնությունից հետո ժողովուրդն ընկավ ծայրաստիճան թշվառության և ծանր կացության մեջ։ Մեկ տարվա ընթացքում հավաքված 700.000 լիրա փոխառության գումարը ևս օգտագործվեց կուսակցության քմահաճ ծախսումների համար։ (<Միություն և առաջադիմություն> կուսակցության հանցագործ արարքներից մեկն էլ կենտրոնական կոմիտեի մտահղացմամբ և որոշմամբ կազմված տեղահանության օրենքն էր, և դրա գործադրման հետևանքով Օսմանյան կայսրության բոլոր կողմերում առաջ եկած ողբերգությունը: Լիովին ապացուցված է, որ արևելյան բոլոր վիլայեթներում տեղի ունեցած տեղահանությունը կյանքի էր կոչվել <Միություն է առաջադիմություն> կուսակցության ղեկավար անդամներից կազմված «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի հանձնախմբի կողմից, որի նախագահը այդ շրջանում Բեհաէդդին Շաքիր բեյն էր:


Իսկ այդ խնդրի իրագործման համար էլ Բեհաէդդին Շաքիր բեյը օգտագործել էր <Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարներին, լիազորներին և քննիչներին։ Այսպիսով <Միություն և առաջադիմություն> կուսակցությունը, անտեսելով երկրի գործադիր իշխանությունների իրավասությունները, ահաբեկչական ուժի միջոցով, իր ձեռքն է վերցրել երկրի ամբողջ կառավարումը և երբեմն մի առանձին ժողովրդի, երբեմն էլ ամբողջ Օսմանյան կայսրության ժողովուրդների նկատմամբ իրագործել իր կործանարար նպատակներն ու ծրագրերը։ 1324 (1908) թվականից ի վեր երկրում տեղի ունեցող տարօրինակ իրադարձությունները և հատկապես բալկանյան պատերազմի ընթացքում առաջ եկած ողբերգական դեպքերը նրանց մոլի տենչանքների իրականացման արդյունքը հանդիսացան։ Կուսակցությունը իր թաքուն նպատակներն ու ծրագրերը իրագործելու համար էնվեր բեյին նշանակեց ռազմական մինիստրի պաշտոնում: Իսկ նախկին մեծ վեզիր Ահմեդ Ւզզեթ փաշայի քանիցս հրաժարական տալը նույնպես առնչվում է կուսակցության ահաբեկչական գործունեության հետ։ [Հայերի] տեղահանության ընթացքում մի շարք վիլայեթների վալիներին հատուկ հրահանգներ տալու գաղափարը նույնպես կուսակցության կենտրոնական կոմիտեի մի քանի անդամների չարանենգ մտահղացումների արդյունքն է։ Եվ վերջապես, նրանց օրինազանց գործարքները հաստատվում են էրզրումի վալի Թահսին բեյի տված ցուցմունքներով, ինչպես նաև մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում Յոզղաթի մութասարրիֆ Ջեմալ բեյին, Կաստամոնուի վալի Ռեշիդ փաշային և Անկարայի վալի Մազհար բեյին պաշտոնազրկելու ապացույցներով։Գավառներում կատարած իր ահաբեկչական արարքներին զուգընթաց կուսակցությունը սերտ միջամտություն է ունեցել նաև կենտրոնական կառավարության գործունեությանը։ Պետական մինիստրների ընդհանուր մեջլիսի մեջ խցկել է իր ազդեցիկ անդամներին և անիրավասու մասնակցել զանազան հարցերի քննարկումներին։ Այսպես, ընդհանուր մեջլիսում մասնակցել է Բրեստ- Լիտովսկի հաշտության պայմանագիրը կնքելու հարցի քննարկմանը։ Կանոնավորապես միջամտել է պարենային հարցի քննարկումներին և սահմանել յուրահատուկ հսկողություն։ Կարծիքներ է փոխանակել պատերազմական իրավիճակի հետ առնչվող հարցերում, և ինչպես բացահայտվեց մեղադրյալների մի նիստի խոստովանություններից, երկրի համար կենաց մահու նշանակություն ունեցող համաշխարհային պատերազմին


մասնակցելու խնդրում իր ծրագրերը իրագործելու համար կուսակցության պարագլուխները հավաքվել են մեծ վեզիրի ծովեզրյա դղյակում և կայացրել վերջնական վճիռ։ Կուսակցության ասպարեզ գալուց հետո, գործադրված արտակարգ բռնություններին զուգընթաց, զանազան պատրվակներ են ստեղծել երկրի ժողովուրդներին թշնամացնելու ուղղությամբ։ Հետևանքը եղել է այն, որ մահմեդական և ոչ մահմեդական տարրերը ստիպված լքել են իրենց բնակավայրերը և գաղթել այս ու այն կողմ։Դարերից ի վեր հաշտ ու խաղաղ ապրող Անատոլիայի ժողովուրդների մեջ սերմանել են փոխադարձ թշնամանք և ոխակալություն։ Եվ այս իրավիճակը ստեղծողներն ու գործադրողներն եղել են կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներն ու նրանց հետ համագործակցող շրջանային պատասխանատու քարտուղարները։ Լիովին ապացուցված է, որ [կայսրության] բոլոր տարրերի միջև փոխադարձ ոխակալության խորացումը բխել է կենտրոնական կոմիտեի ընդունած որոշումներից և կատարած գաղտնի գործարքներից։ Այստեղ ընթերցված նախորդ [մեղադրականից] ևս պարզվեց, որ կուսակցությունը իր թաքուն նպատակներն ու ծրագրերը իրականացնելու համար դիմել է ամեն մի միջոցի և այդ ասպարեզում կարողացել է բռնությամբ իրեն ենթարկել կառավարության գործադիր մարմիններին և ինքնիշխանության հասնել պետության մեջ մի նոր պետություն ստեղծելու մոլուցքով տարված։ Այսպիսով, օրինական կառավարության մեջ մի առանձին ահաբեկչական ուժ ստեղծելու, կառավարությունը իր օրինական ուղուց շեղելու, և այլ հանցագործություններ կատարելու համար բավարար չափով հարցանշանների առկայության հիման վրա, ստորև նշված անձինք մեղադրվում են քրեական օրենսգրքի 45-րդ հողվածի համաձայն`55-րդ հոդվածի վերջին մասով։ Այդ թվում կուսակցության գլխավոր նախագահ, ցայսօր փախուստի մեջ գտնվող Թալաաթ փաշան, ինչպես նաև ընդհանուր մեջլիսի անդամներ`Նույնպես փախուստի մեջ գտնվող էնվեր և Ջեմալ էֆենդիները։ Կալանքի տակ գտնվող և դատաքննությունն ավարտված նախկին մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան, ինչպես նաև մեջլիսի անդամներ Հայրի և Մուսա Քյազիմ էֆենդիները, Քեմալ, Շյուքրի և Իբրահիմ բեյերը և Աբբաս Հալիմ փաշան։


Սրանցից Իբրահիմ բեյր, նույնպես դատաքննության է ենթարկվելու նշված հոդվածներով, բայց նկատի է առնվելու նրա հանցանքը մեղմացնող դրդապատճառները, այն է կուսակցության մեջ նրա ունեցած պասսիվ դիրքը: Ալի Մյունիֆ բեյը նույնպես կմեղադրվի վերոհիշյալ հոդվածների հիման վրա, բայց հաշվի կառնվի, որ իր ուղևորության ընթացքում, Ադանայից անցնելու ժամանակ նա պաշտոնապես առնչություն չի ունեցել Ադանայի վիլայեթի տեղահանությունից զերծ մնացած հայերի մի մասի տարագրության հետ։ Այս խնդրում հանձնաժողովը նկատի կառնի ներքին գործերի մինիստրությունից առաքված հեռագրերը և կուսակցության ջանքերով տեղի ունեցած տեղահանության մանրամասնությունները։ Մեղադրյալներ Խալիլ և Ահմեդ Նեսիմի բեյերի դատաքննության ընթացքում նույնպես հաշվի են առնվելու ամբաստանությունը մեղմացնող հետևյալ պարագաները, առաջինի դատաքննության ընթացքում անհրաժեշտ է նկատի առնել, որ պատերազմի սկզբում, մեջլիսի նախագահ լինելով հանդերձ, նա չի մասնակցել ընղհանուր ժողովի քննարկումներին։Չի մասնակցել նաև տեղահանության քննարկմանը, իսկ տեղի ունեցած ողբերգությունների ընթացքում գտնվել է Եվրոպայում։ Ահմեդ Նեսիմի բեյը, այդ դեպքերի ընթացքում նույնպես եղել է Եվրոպայում։ Դատաքննության չենթարկելու որոշում էր կայացվել մինիստրի պաշտոնում հետագայում նշանակված Իսմայիլ Ջանփոլատի նկատմամբ, քանի որ նա ընդհանրապես դեմ է եղել կատարվող այդ ողբերգություններին։ Համանման որոշում էր կայացվել նաև Հաշիմ, Մուստաֆա Շերեֆ և Ռիֆաթ բեյերի նկատմամբ։ Այնուհանդերձ, քննարկման ընթացքում տեղի ունեցած տարաձայնությունների ՚ պատճառով նախագահությունը որոշեց բոլորին անխտիր ներկայացնել ռազմական ատյանին։

1335 թ. (1919) մայիսի 26

Օսմանյան պետության օրենսդրությունը. խախտելու հանցագործությունը կատարված է վերոհիշյալ մեղադրյալների մասնակցությամբ։ Նկատի ունենալով, որ այդ հանցագործությունները կատարվել են խմբակային, ուստի մեղադրյալներից մի


քանիսի նկատմամբ դատաքննության ենթարկելու արգելքը չի կարող օրինական համարվել։ Այնպես որ, պարտադիր անհրաժեշտություն է, որպեսզի բոլորը միատեղ և անհապաղ ներկայանան ռազմական ատյան։ 1335 թ. (1919) մայիսի 26

Ռազմական արտակարգ ատյանի նախագահ` գեներալ-լեյտենանտ Նազըմ։ Հյուսեյն Հաշիմ Մուստաֆա Շերեֆ և Իսմայիլ Ջանփոլատ բեյերի նկատմամբ դատաքննության կարճման որոշումը նախագահության կողմից չհաստատվելու պատճառով` քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի հավելվածի հիման վրա վճիռ կայացվեց վերոհիշյալներին խմբովին ներկայացնելու ռազմական ատյանի դատաքննությանը, իսկ մեծարգո Հայրի էֆենդիին անժամկետ կալանքի տակ պահելու հարցը չեղյալ համարվեց։ 1335 թ. (1919) մայիսի 27

Takvim-i Vekayi, 3 Haziran 1335 (1919) № 3571

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ

1919 թ. հունիսի 3 (Շեյխ ուլ-իսլամ Մուսա Քյազիմ էֆենդիի հարցաքննությունը) Նախագահ — Մեծարգո Մուստաֆա փաշան հետևյալ հարցումն ունի. հայերի հետ կատարված եղելությունը ինքն այլ ձևով է լսել։ Բավականաչափ թվով ընտանիքներ աքսորվել են դեպի Դամասկոս, Մոսուլ, Բաղդադ և հարակից այլ վիլայեթներ, մարդկանց կախաղան են բարձրացրել և ենթարկել դաժան բռնությունների։

Մի՞թե այդ բոլորը այլ ձևով պետք է մեկնաբանվի։


Մուսա Քյազիմ էֆենդի — Խոսքը Դամասկոսում տեղի ունեցած մի քանի մահապատիժների մասին է, արդյոք։ Նախագահ — Այո'։ Մուսա Քյազիմ էֆենդի — Մենք այդ մասին լսեցինք։ Այդ բոլորի մասին առարկելով` հավանություն չտվինք։ Այդ մասին ես դիմեցի Սայիդ Հալիմ փաշային և ասացի. <Այս ի՞նչ բան է, այս մարդուն ով տվեց այդ արտոնությունը, մի՞թե հիմա դրա ժամանակն է»։ Սայիդ Հալիմ փաշան պատասխանեց այսպես. «Այդ բոլորի մասին ես էլ տեղյակ չեմ, այդ մարդը, այդ խենթ մարդը հավանաբար կատարել է ինքնուրույն։ Բայց ի՞նչ կարող ենք անել, եղած վերջացած է արդեն։ Այդ բոլորը կատարել է այդ խենթ մարդը։ Ես էլ տեղյակ չեմ եղել։ Միայն տեղի ունենալուց հետո իմացա այդ մասին։ Այդպիսի արարքների մասին տեղեկանում ենք կատարվելուց հետո միայն։ Պատերազմն այսպես բոլորին խելքահան է անում, ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է անում»։ Բավական ժամանակ հետո ես էլ լսեցի, որ [հայերին] ընտանիքներով հանդերձ տեղահանում են և աքսորում այս ու այն կողմ։ Բայց այդ բոլորը լսում էինք ոչ թե պաշտոնական աղբյուրներից, այլ դրսից, այս ու այն կողմերից։ Այդ ժամանակ մեր հարցումին պատասխանեցին հետևյալ կերպ։ «Այդ բոլորը անհրաժեշտություն է։ Արդեն այդ մարդը այնտեղ կախաղան է բարձրացրել մի քանիսին: Այս արարքը անկասկած սխալ է։ Այդ մարդիկ ազգականներ ունեն, ազգականներն էլ իրենց հերթին` բարեկամներ։ Այնպես որ, այդ արարքների համար նրանք հանգիստ չեն մնալու։ Այդ արարքների համար ոչ տեղն է հարմար և ոչ էլ ժամանակը։ Այս կապակցությամբ էլ, բանակի ապահովման, երկրի անդորրության համար նրանց տեղահանել և աքսորել են այս ու այն կողմ։ Իբրև թե դա անհրաժեշտություն է եղել, որ այլ միջոց չի եղել»։ Հասկանալի է, որ այս բոլորը լսելուց հետո հարցում անելը մտնում էր մեր պարտականության մեջ։ Այդ մասին, այդպիսի պատասխան ստանալուց հետո, մենք ի՞նչ կարող էինք անել։ Մենք ի՞նչ կարող էինք անել, եթե կառավարությունը այդպես մտածելով' նման միջոցների է դիմել։ Ոչ մի բան չէինք կարող անել։ Մեծարգո փաշա, ուզում եմ մի բան հայտնել։ Մեր շարիաթը հաշվի է առնում միմիայն տվյալ անհատի պատասխանատվությունը, մյուսներին հաշվի չի առնում։ Այդ մասին նշված է նաև սահմանադրության մեջ, «որ


յուրաքանչյուր մինիստր պատասխանատու է իր պաշտոնի համար, իսկ պետության ընդհանուր քաղաքականության համար պատասխանատվությունը խմբակային է»։ Այդ ընդհանուր քաղաքականությունը պատերազմ հայտարարելու նման բան է։ Հետևաբար` ներքին գործերի մինիստրության վերաբերող խնդրի համար շեյխ ուլ իսլամը պատասխանատու չէ. արտաքին գործերի մինիստրության վերաբերող խնդրի համար շեյխ ուլ-իսլամը պատասխանատվություն չի կրում: Ռազմական մինիստրության վերաբերող խնդրի համար շեյխ ուլ - իսլամը բոլորովին պատասխանատվություն չի կրում։ Եվ վերջապես, մահմեդական կրոնագիտության վերաբերող գործերի համար ոչ մի մինիստը չի կարող պատասխանատվություն կրել։ Ոմն մյուֆթի ինչ-որ տեղ այսպիսի կամ այնպիսի բան է կատարել, կամ ինչ-որ մյուդերրիս այն արարքն է կատարել։ Դրա համար ոչ մի տեղ, ոչ մի դատարան չի կարող ամբաստանել ներքին գործերի մինիստրությանը։ Մեղադրվում է շեյխ ուլ իսլա մը։ Ես այսքանը գիտեմ։ Հետևաբար, եթե ես իմ պարտականության մեջ թերանամ, ապա ես եմ պատիժ կրելու կատարված հանցանքի համար։ Նման դեպքում ես ի վիճակի չեմ լինի առարկելու և կկրեմ ինձ համար սահմանված պատիժը։ Նախագահ Մեծարգո էֆենդի, մենք մի քիչ առաջ նշեցինք, Որ մինիստրների հետ առնչվող հարցերը դատաքննության չենք ենթարկում Մուսա Քյազիմ էֆենդի — Ուրեմն ինչի" մասին է խոսքը. Նախագահ — Խնդիրը առաջ քաշված հարցի մասին է։ Այդ ողբերգությանը անձամբ տեղյակ լինելով հանդերձ, ոչ մի միջոց չեք ձեռնարկել, Մուսա Քյազիմ էֆենդի — Ձեռնարկեցինք էֆենդի, Այդ մասին խոսեցինք։ Այդքանը էֆենդի։ էլ ի՞նչ կարող էինք անել։ էլ ի՞նչ ասեմ։ Նախագահ ժամանակը ուշ է, հաջորդ դատաքննությունը տեղի կունենա կիրակի օրը ժամը մեկին:

Takvim-i Vekayi, 4 Haziran, 1335 (1919) № 3573 ՆՈՐԻՆ ՄԵԾՈԻԹՅՈԻՆ ՓԱԴԻՇԱՀԻ 1-335 թ. (1919) ՄԱՐՏԻ 8-ի ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ:


Նախագահ Գեներալ լեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշա, անդամներ գեներալ մայոր Զնքի փաշա, գեներալ մայոր Մուստաֆա փաշա, գեներալ մայոր Ալի Նազըմ փաշա, գնդապետ Ռեջեբ Ֆերդի բեյ։ Դատի տրված ներկա գանվող մեղադրյալների անունները: Նախկին շեյխ ոլլ-իսլամ Մուսա Քյաղիմ էֆենդի, ն ախկին շեյխ ոլլ֊իսլամ էսադ էֆենդի, նախկին սենատի նախագահ Ռիֆաթ բեյ, նախկին փոստի և հեռագրատան մինիստր Հյոլսեյն Հաշիմ բեյ։ Դատի տրված ներկա գանվող մեղադրյալների անունները Նախկին շեյխ ուլ-իսլամ Մուսա Քյաղիմ էֆենդի, ն ախկին շեյխ ուլ֊իսլամ էսադ էֆենդի, նախկին սենատի նախագահ Ռիֆաթ բեյ, նախկին փոստի և հեռագրատան մինիստր Հյոլսեյն Հաշիմ բեյ։ Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալների անունները — Նախկին [մեծ] վեզիր Թալաաթ փաշա, նախկին ռազմական մինիստր էնվեր էֆենդի, նախկին ծովային մինիստր Ջեմալ էֆենդի, նախկին հանրակրթական մինիստր դոկտ. Նազըմ բեյ, նախկին ֆինանսների մինիստր Ջավփդ բեյ, փոստի և հեռագրատան նախկին մինիստր Օսկան էֆենդի) նախկին առևտրի և հողագործության մինիստր, Սոլլեյման էլբիստանի էֆենդի, նախկին առևտրի և հողագործության մինիստր Մուստաֆա Շերեֆ բեյ։ Սոլլեյման էլբիստանի էֆենդի, նախկին առևտրի և հողագործության մինիստր Մուստաֆա Շերեֆ բեյ։

Դատավճիռ Սույն դատավարության ընթացքում լսեցին մեղադրող և պաշտպանվող երկու կողմերին, մանրակրկիտ ուսումնասիրվեցին և հետաքննվեցին նաև բոլոր դատական փաստաթղթերը։ Թեև մեղադրյալները և նրանց դատապաշտպանները ջանացին ուրանալ գործադրված հանցագործությունները և պահանջեցին ազատություն, այսուհանդերձ 1335 (1919) մայիսի 3, 20, 22 և հունիսի 9, 10, 25 թվագրությամբ մեղադրական եզրակացություններով բացահայտվեց լուծարքի ենթարկված < Միություն և առաջադիմություն> կուսակցության իրավական դեմքը և հաստատվեց նրա


մեղավորությունը կատարված բազմաթիվ հանցագործությունների մեջ։ Կուսակցության իրավական դեմքն արտահայտող ընդհանուր մեջլիսի հիշյալ անդամները մեղսակցություն են ունեցել գործադրված հանցագործություններում, ուստի հայց էր հարուցվել լսելու նրանց դատական գործը և որոշելու նրանց պատժի չափը։ Կուսակցության հիմնադրումից ի վեր, եթե ծանր ու թեթև արվի նրա ծավալած գործունեությունը, ապա այսօր էլ կարելի է նկատել հեղափոխությունից առաջ մի շարք անձանց մոտ հանդես եկած հայրենասիրական զգացումների առկայությունը։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է համառոտակի կանգ առնել հեղափոխությունից հետո տեղի ունեցած դեպքերի և ծավալված գործողությունների վրա։ Ազատության և արդարության անհամբեր սպասող օսմանցիները 1324 (1908) թվականի հուլիսի 9-ին Ռեսնեի լեռներից զուլալ ջրի նման բխած ազատությունը ընդունեցին երկնային սպեղանու տեղ և եկան այն ընդհանուր համոզմունքին և հավատքին, որ միայն այդ միջոցով կարելի է բուժել զուլումի և կեղեքումի վերքերը։ Այդ ցասկոտ հեղեղի հոսքը մինչև իր բնական տեսքի գալը, մխիթարեց բոլորին, իսկ նրա ազդեցոլթյան ոլորտը անարգել տարածվեց բոլոր վայրերում` արդարության և ազատության հույս ներշնչելով Օսմանյան կայսրության բոլոր շրջանների ժողովուրդներին։ Եվ մերթ ընդ մերթ լսվող այդ հոսանքի հաճելի ելևէջները ուժ ու եռանդ էին տալիս բոլորին: Մինչդեռ, անցած ժամանակի ընթացքում կատարված քաղաքական հանցավոր սխալների հետևանքով Օսմանյան կայսրության բազմաթիվ երկրամասեր, տարբեր պատրվակներով ձեռքից գնացին։ Եվ այդ ուղղությամբ բավականին ջանքեր գործադրվեցին, որպեսզի այդ բոլորը վերագրվի նախկին կառավարության վարած սխալ քաղաքականությանը։ Կատարվում էր սպասված հույսերի ճիշտ հակառակը։ Չկար մի իսկական նախաձեռնություն, որպեսզի ի չիք դարձներ տեղի ունեցող այդ բազմաթիվ աղետները։ Չնայած որ ազատության հաստատումից հետո անցել էր բավականին ժամանակ, այնուհանդերձ երկիրը լավ հիմքերի վրա դնելու համար չկար մի որոշակի ուղղություն։ Դեռ ավելին, իրար հաջորդող հողային] կորուստները:


Իտալիայի և բալկանյան պատերազմների ցավալի հետևանքները ազատության կարոտ ժողովրդի համար առավել շատ վիշտ ու մտատանջություն էին պատճառում։ Ազգային կարիքների համար նրանց մտահղացած ծրագրերը մնացին սոսկ որպես նախաձեռնություն, իսկ նենգ նպատակները իրացնելու համար նրանց մի մասը կանգնեց բոլորովին սխալ ուղու վրա։ Այդ հուսաբեր շարժումը, որը զուլալ ջրի նման ազատություն էր բերելու ժողովրդին, սկսեց երկրի մի մասը քայքայել, իսկ մյուս մասն էլ հասցնել ամբողջովին ամայացնելու ցավալի վիճակին։ Եվ սրանց մոտ ծագեցին իր նմանը չունեցող անիմաստ մտքեր։ Հետևանքը եղավ այն, որ երկրի կառավարումը իր ուղուց շեղելով` սկսեցին զբաղվել անօրեն բախտախնդրություններով։ Եվ այդպես, տևական խարդավանքով զբաղվող այդ մոլորյալ անձերից ստեղծվեց մի գործադիր հանձնաժողով, որը ենթարկելով իրեն օրինավոր կառավարության մինիստրների խորհրդին, աստիճանաբար երկրի ամբողջ կառավարումը վերցրեց իր ձեռքը։ Այսպես [կուսակցության] պարագլուխները սողոսկելով մեջլիս' սկսեցին իրագործել իրենց ծրագրերն ու նպատակները։ 24—26 թեշրին-ի սանի 1334 [1918 թ. նոյեմբերի] թվագրությամբ պատգամավորների մեջլիսի 5-րդ մասնաճյուղի արձանագրության մեջ ֆինանսների մինիստր Ջավիդ բեյի ելույթից հասկացվում է, որ <Միություն և առաջադիմություն> կուսակցության գործադիր կոմիտեն Երկրին և ժողովրդին վերաբերող կենսական հարցերը քննարկելու խնդրում կատարել է վերին աստիճանի անհանդուրժելի գործարքներ։ Պատերազմ հայտարարելու խնդրում անհրաժեշտ չի համարել տվյալ հարցը գոնե քննարկել պատգամավորների մեջլիսում, մինչդեռ, վեհապետներն անգամ տարակուսել են նման հարցում անմիջական վճիռ և հրաման արձակել։ Նույնիսկ ընդդիմադիր անձինք, որոնք ինչ - որ չափով համակրություն են ունեցել կուսակցության նկատմամբ, քննադատել են նրա այդ ընթացքը, քանի որ իրենց հեռատեսությամբ կռահել են, որ գործերի նման կառավարումը ի վերջո կունենա վատ հետևանքներ։ Հայտնի է, որ հեղափոխության սկզբնական շրջանում ակամայից հայտարարված արտակարգ դրությունը բավականաչափ երկար տևեց և կուսակցության ղեկավար կազմից մի խմբավորում հարձակվելով Բարձրագույն Դռան վրա` սպանեց


ռազմական մինիստր Նազըմ փաշային, նրա թիկնապահին և այնուհետև լուծարքի ենթարկեց Քյամիլ փաշայի կաբինետը և կազմեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության կաբինետը: Փորձառու, պատվավոր և կարող պաշտոնյաները հեռացվեցին և նրանց տեղ նշանակվեցին կուսակցության անդամները, որոնց քմահաճ կառավարումը ոչնչով չէր տարբերվում ինքնակալության շրջանից։ Ինչ խոսք, որ բռնապետությունից դժգոհ էին բոլորը, հատկապես, դժգոհ էին ոչ մահմեդական տարրերը։ Նամանավանդ մեզ բոլորիս խաղաղություն, ապահովություն և արդարություն բերող սահմանադրության հարցում, հայ ժողովրդի գործադրած և ունեցած խորը համոզմունքը նրանք ճիշտ չհասկացան և սկսեցին առաջ քաշել [հայերի] նախկին ազգայնական տենչանքների աճման պատճառաբանություններ, երկպառակտություններ ու ոխակալություն սերմանել այլ տարրերի միջև, և նույնիսկ ազգայնական և ցեղային հարցեր առաջ բերել մահմեդական ժողովուրդների միջև։

Օսմանցիներին հասցված վնասը ակնհայտ

էր։ Հետևաբար, կատարված հարցաքննությունը, մանրամասն հետաքննությունը, մեղադրական եզրակացությունը և ստորև շարադրված ռազմական ատյանի հինգ հոդվածները լիովին հաստատում են <Միություն և առաջադիմություն> կուսակցության` նրա իրավական դեմքին վերաբերվող հանցագործությունները և մենք բոլորս համոզված ենք, որ կուսակցության պարագլուխները իրենց անհանդուրժելի արարքներով արատավորեցին հիշյալ կուսակցության անունը։ Այսպիսով, գործադրված հանցագործ արարքները չեն կարող վերագրվել կուսակցության բոլոր անդամներին, այլ հիշյալ հանցագործությունների հետ առնչություն կամ մասնակցություն ունեցողներին և նրանց հանդեպ է, որ գործադրվելու են օրենքի պահանջները։ Պաշտպանության ընթացքում դատապաշտպանը նշեց, որ քաղաքական կուսակցությունների առկայությունը բխում է սահմանադրության անհրաժեշտությունից,որ այսօր էլ մեր երկրռւմ գոյություն ունեն այլ կուսակցություններ

Եվ վերջապես այն հայտարարությունը, որ <Ազատություն և

համաձայնություն> կուսակցությունը <Միություն և առաջադիմություն> կուսակցության նման ունի կենտրոնական կոմիտե, ընդհանուր ժողով և մասնաճյուղեր, որ այդ կուսակցության ղեկավարները ևս հրավիրվում են մեջլիսներին։


Այդ մասին եզրակացնելով` անհրաժեշտ է նշել հետևյալը։ Սահմանադրությամբ կառավարվող պետություններում կուսակցությունների գոյությունը, եթե անհրաժեշտություն է, բացարձակաբար չի կարող միջամտել կառավարության գործերին։ Ազգային ժողովներում մեծամասնություն կազմելու իրենց նպատակը իրականացնելուց հետո, վստահության արժանացած կաբինետներին պետք է կատարելապես ազատ թողնեն և բոլորովին չխառնվեն նրանց գործունեություններին։ [Կուսակցությունները] կարող են միայն ջանք գործադրել կազմվող օրենքները իրենց ծրագրերին հարմարեցնելու խնդրում և իրենց դուր չեկող կաբինետները ցրելու համար ոչ թե սպառնալիքներ, այլ գուցե չվստահելու ջանքեր գործադրեն։ Ինչ վերաբերում է մեր երկրի կուսակցություններին մինչև օսմանյան ազգային ժողովի բացվելը, քանի որ հայտնի է, թե որ կուսակցությունն է ձայների մեծամասնություն հավաքել, ուստի այն չի կարող իր ազդեցությունը պարտադրել կամ միջամտել կառավարության գործադիր կոմիտեի աշխատանքներին, սահմանադրության դրույթները խախտել և կամ էլ օրենքները փոփոխել։

Այսպիսի

անօրեն արարքներ կատարելու դեպքում պարզ է, որ յուրաքանչյուր կուսակցություն նման վախճան է ունենալու։ Այսպիսով, դատավարության ընթացքում վերոհիշյալ դատապաշտպանի ելույթը զուրկ է ամեն մի հիմքից։ Նախապես հայտարարված հինգ հոդվածները հետևյալներն են։ Առաջին. Ռազմական ատյանի դատավարության վերջում բացահայտվեց, որ Տրապիզոնում, Յոզղաթում, Բողազլյանում և այլուր տեղի ունեցած կոտորածները կազմակերպվել և գործադրվել են «Միություն և առաջադիմություն> կուսակցության պարագլուխների կողմից: Դատապաշտպանության ընթացքում նշվեց, որ այդ կոտորածների մասին իբրև թե նրանք տեղեկացել են գործադրվելուց հետո։ Մինչդեռ, լիովին բացահայտվեց, որ այդ մասին իրազեկ դառնալուց հետո էլ ոչ մի միջոց չեն ձեռնարկել այդ կոտորածները կանխելու համար։ Երկրորդ — [Մեջլիսի] ընդհանուր նախագահ, նախկին [մեծ] վեզիր Սայիդ Հալիմ փաշայի` մեջլիսին հղած զեկուցագրի բովանդակությունից պարզվել է, որ նա պատերազմի սկզբում կենտրոնական կոմիտեի անդամներին իր ծովեզրյա ապարանքը հրավիրելուց հայտնել է պատերազմին մասնակցելու


վտանգավորության մասին և բացատրել, որ պետության համար առավել նպաստավոր դիրքորոշումը չեզոքությունն է, բայց չի կարողացել համոզել նրանց։ Միևնույն ժամանակ «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու ներկայացուցիչների Ռիզա բեյը հարցաքննության ժամանակ խոստովանեց, որ պատերազմ հայտարարելուց առաջ Տրապիզոնում կազմակերպված չեթեների խմբին հարձակման նպատակով ուղարկել է Ռուսաստանի խորքերը։ Ստույգ հաստատված է, որ պատերազմը հայտարարվել է առանց մեջլիսի որոշման։ Տվյալ ժամանակի ֆինանսների մինիստր Ջավիդ բեյը, հասարակական աշխատանքների մինիստր Չյուրյուք Սուլի Մահմուդ փաշան, փոստի և հեռագրատան մինիստր Օսկան էֆենդին և առևտրի մինիստր Սուլեյման էլբիստանի էֆենդին հրաժարականի խնդրանք են ներկայացրել այն պատրվակով, որ պատերազմ հայտարարելու որոշումը կայացվել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության ցանկությամբ, այլ ոչ թե մինիստրների խորհրդում։ Ե ր ր ո ր դ. Բերված վկայությունների արձանագրությունից եզրակացվում է, որ նախկին մեծարգո վեզիր Ահմեդ Իզզեթ փաշայի ռազմական մինիստրությունից հրաժարական տալը տեղի է ունեցել կուսակցության միջամտության ընթացքում տեղի ունեցած վեճերից հետո։ Չ ո ր ր ո ր դ. «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Ստամբուլի պատգամավոր Քեմալ բեյը պարենավորման հարցերով նշանակվել է պաշտոնի և այնուհետև նրա պաշտոնավարությունը հաստատվել է ընդհանուր ժողովում և համագումարում։ Քեմալ բեյի կողմից ստեղծվել են նախ առևտրական հանձնախմբեր, հետո մի քանի ընկերություններ և հաստատություններ։ Այսպիսով, առևտրական գործերի մենավաճառությունը իրենց ձեռքը առնելով սկսել են բռնագրավել ժողովրդի ունեցվածքը և հանձնել վերոհիշյալ ընկերություններին և մի շարք անձանց։ Այս պարագան պատճառ է հանդիսացել օսմանցիների աղքատացման, հուսահատության և նույնիսկ մահվան։ Վերջապես այդ բոլորը նպաստել են երկրի պաշտպանողական ուժի թուլացմանը։ Կառավարական մի շարք պաշտոնների նշանակումը տեղի է ունեցել «Միություն և առաջադիմություն» կուսակցության Ստամբուլի կենտրոնի միջամտությամբ։ Այս բոլորի մասին հայտնի է դարձել 1332 թ.


[1916] համագումարում ընդունված բանաձևի բովանդակությունից, ինչպես նաև այս խնդրին վերաբերող քաղաքային տեսչության ուղարկած ներփակ գրությունից։ Հինգերորդ.- Երբ սենատում քննարկվում էր Շարիաթական դատարանը արդարադատության մինիստրություն փոխադրելու հարցը, շեյխ ուլ-իսլամ Քյազիմ էֆենդին ասել է. «Իմ կարծիքը մի հարցնեք, կուսակցությունն այդպես է ուզել, ուրեմն` այդպես էլ պիտի լինի»։ Դատավարության ընթացքում այս խնդրի արծարծումը ցույց է տալիս կուսակցության` պետական գործերին միջամտելու փաստը։ Վերևում բերված հինգ հոդվածները և զանազան տարաձայնություններով տեղի ունեցած քննարկումներն ու նրանցից բխած եզրակացությունները ցույց են տալիս, Որ պետության կարևոր գործերի մի մասը կյանքի է կոչվել իրենց իսկ նպատակների և մտադրությունների համաձայն և անմիջական միջամտությամբ, առանց հաշվի առնելու պետության մինիստրների կարծիքն ու տեսակետը։ Հետաքննութլունը ցույց տվեց, որ օսմանյան պետության օրենքներն ստեղծվել են <երեքի զորությամբ> և այդ օրինազանցությունը կատարվել է ահաբեկչական ուժ գործադրելու միջոցով։ Այսպիսով, վերոհիշյալ հանցագործ արարքների անմիջական հեղինակներն են <Միություն և առաջադիմություն> կուսակցության իրավական դեմքն արտահայտող նրա պարագլուխներն ու ընդհանուր մեջլիսի անդամները։ Այդ թվում' փախուստի մեջ գտնվող նախկին մեծ վեզիր Թալաաթ փաշան, նախկին ռազմական մինիստր` այժմ զինվորական շարքերից վտարված Էնվեր փաշան, նախկին ծովային մինիստր` նույնպես զինվորական շարքերից վտարված Ջեմալ էֆենդին և նախկին հանրակրթական մինիստր դոկտ. Նազըմ էֆեդին, որոնց անմիջական հեղինակությամբ կատարվել են այդ հանցագոր- ծությունները։ Տվյալ հանցագործություեներին անուղղակիորեն մասնակցել են նաև հիշյալ մեջլիսի անդամներից նույնպես փախուստի մեջ գտնվող նախկին ֆինանսների մինիստր Ջավիդ բելը, ինչպես նաև առևտրի և հողագործության մինիստր Մուստաֆա Շերեֆ բեյը։ Բացահայտված է, որ կատարված հանցա- գործություններում իրեն մեղսակցութլունն է ունեցել նաև նույն ընդհանուր ժողովի անդամներից` դատարանում ներկա գտնվող նախկին շեյխ ուլ-իսլամ Մուսա Քյազիմ էֆենդին։Թեև դատապաշտպանը և դատախազը իրենց ելույթներում նշեցին նրա առաքինի, լավ հատկանիշները, կրոնական գիտելիքները, բարձր նկարագրի մասին և


տարակուսանք հայտնեցին հիշյալ կոտորածների հղացման և մասնակցության հարցում նրա ունեցած դերին, այնուհանդերձ հաստատվեց, որ հեղափոխությունից հետո նա եղել է հիշյալ կուսակցության կարևոր պարագլուխներից մեկը և ունեցել է մեծ ազդեցություն։ Արդ, դատախազի և դատապաշտպանի նման զարգացած անձնավորությունները, եթե հարկադրաբար լավ կարծիք են արտահայտում նրա նկատմամբ և կուսակցության գործունեությունը համարում օրինական, ապա բնական է, որ բոլորովին թյուր կարծիք պիտի ստեղծվեր նաև ոչ բավարար կրթություն ստացած տգետ մարդկանց մոտ։ Հայտնի է, որ Մուսա Քյազիմ էֆենդին ղեկավարել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության կրոնագիտական մասնաճյուղը։ Երբ հարցում եղավ շարիաթի պատվիրաններին հակառակ կատարված արարքների ու քարոզների վերաբերյալ, նա պատասխանեց, որ նման արարքների նշաններ չկան, որ ինքը տվյալ խնդրին վերաբերող իր քարոզներում հավանություն չի տվել։ Սակայն խոստովանեց նաև, որ հիշյալ արարքի (տեղահանության և կոտորածի—Ա. Փ.) արգելման համար էլ գործնական ոչ մի միջոց չի ձեռնարկել։ Իսկ դատավարության ընթացքում նրա արած այն համեմատությունը, որ <Միություն և առաջադիմություն> կուսակցությունից դուրս գալը նշանակում է իսլամի կրոնից հրաժարվել, Չի կարող համընկնել նրա առաքինի, լավ նկարագիր ունենալու մտքի հետ։ Այս պարագան նույնպես համարվում է ծանրացուցիչ գործոններից մեկը։ Հարցաքննությունից և հետաքննությունից պարզվեց, որ վերոհիշյալը առավելաբար զբաղված լինելով կուսակցության կրոնագիտական հարցերով, ուղղակի չի գտնվել հիշյալ կոտորածների բուն կազմակերպիչների շարքում, այնուամենայնիվ նա ունեցել է անուղղակի մասնակցություն։ Այսպիսով, լիովին բացահայտվում է, որ կոտորածի գործադրման որոշումը հիմնականում համաձայնեցվել է երեքի միջև։ Հետաքննության ընթացքում սենատի նախկին նախագահ Ռիֆաթ բեյի, <Միություն և առաջադիմություն> կուսակցության քննարկումներին մասնակցելու հարցը չհաստատվեց։ Պարզվեց նաև, որ հիշյալ կոտորածների գործադրման խնդրում ինքը մասնակցություն չի ունեցել։ Այսպիսով, բոլորի համաձայնությամբ նա անմեղ ճանաչվելով] ազատ է արձակվում։ Բացահայտվեց նաև, որ փոստի և հեռագրատան նախկին մինիստր' Հաշիմ բեյը, Բեռլինում գտնվելու ընթացքում, առանց իր


համաձայնության նշանակվել է [մինիստրի պաշտոնումJ և Ստամբուլ վերադառնալուց հետո, ինքնաբերաբար անցել է պաշտոնի։ Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ մինիստրի պաշտոնում նրա նշանակվելը զուգադիպել է <Իթթիհատի> կաբինետի վերջին տարիների գործունեության հետ։ Ըստ իր խոստովանության, երեք անգամ ներկա է գտնվել ընդհանուր մեջլիսի խորհրդակցություններին, որտեղ կանոնադրությունից դուրս քննարկումներ չեն եղել և, ինքն էլ մնալով սոսկ ունկնդրի դերում, գործունյա մասնակցություն չի ցուցաբերել։ Այո արդարացուցիչ հանգամանքը նրա անմեղությանը տեղիք տալով] ձայների մեծամասնությամբ որոշվեց նրան ևս ազատ արձակել։ Վերոհիշյալ [մեղադրյալների] պատժի չափը քննարկելու ընթացքում նկատի առնվեց, որ Թալաաթի, էնվերի, Ջեմալի և դոկտ. Նազրմի կատարած հանցագործ արարքներր չափազանց ծանր են, ուստի որոշվեց նրանց դատել կայսերական քաղաքացիական քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի առաջին կետով։ Ջավիդի, Մուստաֆա Շերեֆի և Մուսա Քյազիմի համար նկատի առնվեց հիշյալ հոդվածի երկրորդ և նույն կայսերական օրենսգրքի 55-րդ հոդվածի վերջին մասերը, ուր ասված է. «Մի խումբ անձնավորություններ մի ոճրագործություն կամ հանցանք խմբովին կատարելու դեպքում, կամ մի խումբ անձնավորություններ բազմաթիվ արարքներից բաղկացած մի ոճրագործություն կամ հանցանք գործելիս, ոճրագործության ընթացքում նրանցից յուրաքանչյուրը այդ արարքներից որևէ մեկը կամ մի քանիսը կատարելու դեպքում նույնպես գործակից են համարվում և պատժվում են իսկական հանցանք կատարողի նման»։ «Սահմանադրությունը, կառավարության ձևն ու էությունը, կամ վսեմ սուլթանությունում գոյություն ունեցող կարգերը բռնի կերպով փոխելու կամ Հեղաշրջելու նախաձեռնության մեջ գտնվող անձնավորությունների գործունեությունը հաստատվելու դեպքում սահմանվում է մահապատիժ»։ «Մի ոճրագործության կամ հանցագործության անուղղակի մասնակցություն ունեցած անձնավորությունները, օրենքի չբացահայտված մա-սերում, պատժի են ենթարկվում հետևյալ կերպ, եթե գլխավոր հանցագործին մահապատիժ կամ ցմահ տաժանակիր աքսոր է սահմանվում, ապա մեղսակիցներին 10 տարուց ոչ պակաս ժամանակավոր բանտարկություն...»։


Օրենսգրքում առկա այս հոդվածների հիման վրա Թալաաթը , Էնվերը, Ջեմալը և դոկտ. Նազըմը դատապարտվում են մահվան, իսկ Ջավիդը, Մուստաֆա Շերեֆը, Մուսա Քյազիմը 15-ական տարի ժամկետով աքսորի։ Փախուստի մեջ գտնվողներին զրկել քաղաքացիական իրավունքներից, իսկ բռնագրավված ունեցվածքի հարցում գործել համաձայն օրենքի։ Վերոհիշյալ Ռիֆաթ և Հաշիմ բեյերին վերաբերող անմեղության որոշումը ընդունված է իրենց պաշտոններից բխած հանգամանքների բերումով և հետագայում գերագույն դատարանում ենթակա չէ քննության։ Հետաքննությունը բացահայտեց նաև, որ փոստի և հեռագրատան նախկին մինիստր Օսկան էֆենդին և առևտրի նախկին մինիստր Սուլեյման էլբիստանի էֆենդին երկար ժամանակ Եվրոպայում գտնվելու պատճառով, հնարավոր չի եղել նրանց հրավիրել դատաքննության։ Հավանաբար, իրազեկ լինելու դեպքում էլ նրանք [Ստամբուլ] վերադառնալու հնարավորությունը չէին ունենա։ Սույն դատավճիռը միաձայն ընդունվեց ի բացակայություն Թալաաթ, էնվեր, Ջեմալ, դոկտ. Նազըմ, Ջավիդ, ինչպես նաև Մուստաֆա Շերեֆ, Օսկան և Սուլեյման էլբիստանի էֆենդիների, իսկ իրենց ներկայությամբ` Ռիֆաթ, Հաշիմ և Մուսա Քյազիմ բեյերի։

5 թեմմուզ 1335 թ. [1919 թ. հուլիսի 5]

Ռազմական արտակարգ ատյանի նախագահ` սպայակույտի գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Նազըմ բեյ Ահմեդ

Ռազմական արտակարգ ատյանի անդամ` սպայակույտի գեներալ-մայոր Ալի Նազըմ


Ռազմական արտակարգ ատյանի անդամ` հետևակային գնդապետ Ռեջեբ Ֆերդի բեյ Մեհմեդ Ալի:

«Այս դատավճռին մասնակից լինելով հանդերձ` ես այն համոզմունքին եմ, որ մեղադրլալ Հաշիմ բելը անուղղակի կերպով մասնակցություն է ունեցել նշված հանցագործություններին, քանի որ իր ցուցմունքներն ու առկա ապացույցներն այդ են վկայում»։ Ռազմական արտակարգ ատյանի անդամ`

սպայակույտի գեներալ-

մայոր Մեհմեդ Զեքի

<Կենտրոնական կոմիտեի կողմից ձեռնարկված կոտորածների հարցում Մուսա Քյազիմ էֆենդին իրեն անմեղ է համարում, նկատի ունենալով, որ ինքը ծառայել է հիշյալ կենտրոնին` կրոնի և կրոնագիտության պարտականություններից ելնելով։ Ես կողմնակից եմ նրանց հետ, ովքեր հաստատում են հանցագործության հետ նրա ունեցած առնչությունը, քանի որ գործադրված հանցագործություններից ո՜չ մեկի նկատմամբ նա արգելք չի հանդիսացել և նույնիսկ չի հեռացել իր պաշտոնից։ Հաշիմ բեյի ցուցմունքներից ևս բացահայտվում է, որ նա նույնպես կապված և հավատարիմ է եղել հիշյալ կենտրոնին և վերոհիշյալ հանցագործությունների կատարման ընթացքում ո՜չ մեկի դեմ չի պայքարել։Մինչդեռ դատաքննության օրերին նա իրեն արդարացնում էր, որ ինքն առնչություն չի ունեցել հիշյալ կենտրոնի կատարած հանցագործ արարքների հետ։ Ես նույնպես կողմնակից եմ նրանց հետ, որոնք դատապարտում են նրան անուղղակի մասնակցություն ունենալու մեղադրանքով»։

Ռազմական արտակարգ ատյանի անդամ` սպայակույտի գեներալ-մայոր Մուստաֆա բեյ Ազիզ Սուլեյմանի

Հաստատվում է.


Դատավճռի սույն արձանագրությունը վավերացված է ռազմական արտակարգ ատյանի անդամների կնիքներով։ 5 թեմմոլզ 1335 թ. [1919 թ. հուլիսի 5]

[կնիք]

[ստորագրություն]

ՌԱԶՄԱԿԱՆ

ՆԱԶԸՄ

ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆ Ռազմական արտակարգ ատյանի արձանագրական հանձնախմբի պետ' Աբիդին Դավեր

Takvim-i Vekayi, 5 Temmuz 1335 (1919) № 3604

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

«ՄԻՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄՈԻԹՅՈԻՆ» ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈԻ ՔԱՐՏՈԻՂԱՐՆԵՐԻ ՈԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈՒՆԸ

ՆՈՐԻՆ ՄԵԾՈԻԹՅՈԻՆ ՓԱԴԻՇԱՀԻ 1385 թ. (1919) ՄԱՐՏԻ 8-ի ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ Նախագահ` գեներալ- լեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշա. անդամներ` գեներալ-մայոր Զեքի փաշա, գեներալ-մայոր Մուստաֆա փաշա,


գեներալ - մայոր Ալի Նազըմ փաշա, գնդապետ Ռեջեբ Ֆերդի բեյ։

Գլխավոր դատախազի օգնական' Ֆերիդուն բեյ։

ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

1335 թ. (1919) հունիսի 21, շաբաթ

Դատաքննության ենթակա մեղադրյալների անունները`— «Միություն և առաջադիմություն» կուսակցության Բրուսայի պատասխանատու քարտուղար դոկտ. Ահմեդ Միդհատ բեյ, Էսկիշեհիրի պատասխանատու քարտուղար դոկտ. Բեսիմ Զուհդի բեյ, կուսակցության Մանիսայի պատասխանատու քարտուղար Ավնի բեյ, կուսակցության էդիրնեի քննիչ-լիազոր Աբդուլ Ղանի բեյ, «Միություն և առաջադիմություն» վերակազմյալ կուսակցության Բեյօղլուի պատասխանատու քարտուղար Սելահեդդին բեյ, կուսակցության Միրգունի մասնաճյուղի պատասխանատու քարտուղար Մեհմեդ Ջեմալ բեյ: Նախագահ — (Խոսքն ուղղելով Աբդուլ Ղանի բեյին) Ձեր անունը։ Աբդուլ Ղանի բեյ — Աբդուլ Ղանի։ Նախագահ - Հայրանունը, Աբդուլ Ղանիբեյ — Հաջի Հյուսեյն։ Նախագահ —Քանի՞ տարեկան եք։ Աբդուլ Ղանիբեյ — Քառասուն։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Աբդուլ Ղանիբեյ — էրզինջանում։


Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Աբդուլ Ղանիբեյ — Կադր Քյոյ, Ջեվիզլիքում։ Նախագահ, — Ձեր կրթությունը։ Աբդուլ Ղանիբեյ — Բարձրագույն ։ Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցե՞լ եք։ ԱբդուլՂանիբեյ — Ո՜չ, էֆենդի։ Նախագահ — Ձեր ներկա պաշտոնը։ Աբդուլ Ղանիբեյ - Ներկայումս պաշտոն չունեմ։ Նախկինում եղել եմ «Իթթիհատ»- ի ներկայացուցիչ։ Նախագահ — Նախկին պաշտոնը։ Աբդուլ Ղանի բեյ — Զինվորական եմ եղել, լեյտենանտի կոչումով։ Նախագահ — (Խոսքն ուղղելով Բեսիմ Զուհդի բեյին)` Ձեր անունը: Բեսիմբեյ — Բեսիմ Զուհդի։ Նախագահ — Հայրանունը։ Բեսիմ բեյ — Զուհդի։ Նախագահ — Քանի՞ տարեկան եք։ Բեսիմ բեյ — Քառասուներեք։ Նախագահ — Որտե՞ղ եք ծնվել։ Բեսիմ բեյ — Օդեմիշում։ Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Բեսիմ բեյ — էսկիշեհիրում ։ Նախագահ — Ձեր կրթությունը։ Բեսիմ բեյ — Ավարտել եմ ռազմական բժշկական ուսումնարանը։ Նախագահ — Ձեր ներկա պաշտոնը։


Բեսիմ բեյ — էսկիշեհիրի պատասխանատու քարտուղար։ Նախագահ — Ամուսնացած ե՞ք։ Բեսիմ բեյ — Այո: Նախագահ — Նախկինում դատվածություն ունեցե՞լ եք։ Բեսիմ բեյ - Ո՜չ։

Բեսիմ բեյ — Ո՜չ։ Նախագահ — (Խոսքն ուղղեքով դոկտ. Ահմեդ Միդհատ բեյին)`— Ձեր անունը։ Միդհատ բեյ — դոկտ. Ահմեդ Միդհատ։ Նախագահ — Հայրանունը։ Միդհատ բեյ — Հաջի Հասան։ Նախագահ —Որտեղացի՞ եք։ Միդհատ բեյ — Կեսարացի։ Նախագահ — Որտե՞ղ եք բնակվում։ Միդհատ բեյ — Բրուսայում։ Նախագահ —Ձեր ներկա պաշտոնը։ Միդհատ բեյ — «Միություն և առաջադիմություն» կուսակցության Բրուսայի պատասխանատու քարտուղար։ Նախագահ — Ձեր կրթությունը։ Միդհատ բեյ — Բարձրագույն։ Նախագահ — Քանի տարեկան եք։ Միդհատ բեյ — Երեսունչորս։ Նախագահ - Նախկինում դատվածություն ունեցե՞լ եք։


Միդհատ բեյ — Այո, զինվորական մի հարցով դատաքննության եմ ենթարկվել ռազմական ատյանում։ Նախագահ — Ի՞նչ պատճառով։ Միդհատ բեյ — Ընտրությունների երկրորդ շրջանում ես Վանի պատգամավոր էի։ Հրաժարական տալու անհրաժեշտություն չկար։ Քաղաքական հարցերով զբաղվելու համար ռազմական ատյանը ինձ զրկեց զինվորական աստիճանից։ Նախագահ — (Խոսքն ուղղելով արձանագրող քարտուղարին` կարդացեք (քարտուղարը ընթերցում է)։ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ՎՍԵՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ

Այսօր ժամը 3.35-ին ռազմական արտակարգ ատյանի կողմից շտապ պահանջված անձերից Ջեմալ բեյը հիվանդության պատճառով գտնվում է Գյումուշ խանեի հիվանդանոցում ։ 21—6—1335 թ. {1919 թ. հունիսի 21] Կալանատան տեսուչ կայմակամ Ալի

Նախագահ — (Խոսքն ուղղելով գլխավոր դատախազի օգնականին) էֆենդիներից մեկը հիվանդության պատճառով գտնվում է Գյումուշ խանեի հիվանդանոցում։ Տվեք ձեր կարծիքը այդ մասին։ Գլխավոր դատախագի օգնական Ֆերիդուն բեյ — Պահանջում եմ նրա դատաքննությունը հետաձգել։ Նախագահ — Դատաքննությունը հետաձգելու վճիռը հաստատվում է։ (Խոսքն ուղղելով քարտուղարին)` Կարդացեք։ (Արձանագրող քարտուղարը ընթերցում է մեղադրական եզրակացությունը)։

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈՒՆ


Ներքին ապահովությունը վտանգելու ամբաստանությամբ տարբեր ժամանակներում կալանքի տակ են վերցվել <Միություն և առաջադիմություն> կուսակցությանՄանիսայի պատասխանատու քարտուղար Ավնի բեյը, վերակազմյալ կուսակցության Բեյօղլուի պատասխանատու քարտուղար Հասան Սելահեդդին բեյը, Անկարայի նախկին պատգամավոր Հիլմի բեյը, [կուսակցության] Բալուի պատասխանատու քարտուղար Բեսիմ Զուհդի բեյը, կուսակցության Հալեպի պատասխանատու քարտուղար Մեհմեդ Ջեմալ բեյը, Կարահիսարի նախկին պատգամավոր Աղաօղլու Ահմեդ բեյը, Բրուսայի պատասխանատու քարտուղար կեսարացի դոկտ. Միդհատ բեյը, Սուարիի կայ- մակամությունից թոշակառու Մումթաղ բեյը, Սինոպի նախկին պատգամավոր Հասան Ֆեհմի բեյը, Սարուխանի նախկին պատգամավոր և վերակազմյալ կուսակցության անդամ Սաբրի բեյը, Միրգունի ազգային պաշտպանության նախագահ' <Միություն և առաջադիմություն> կուսակցության պատասխանատու քարտուղարի տեղակալ Ջեվդետ բեյը,Ստամբուլի նախկին պատգամավոր Սելահեդդին Ջիմջոզ բեյը, էրզրումի նախկին պատգամավոր` ազգային գործակալության տնօրեն Հյուսեյն Թոսուն բեյը, Ստամբուլի բանկի ներկայացուցիչ <Միություն և առաջադիմություն » կուսակցության Սալոնիկի նախկին պատասխանատու քարտուղար Հասան Նամըք բեյը, Բրուսայի պատասխանատու քարտուղար Ալի Ռիզա բեյը, Կոնիայի պատասխանատու քարտուղարի տեղակալ Աբդուլ Քադիր բեյը, Կոնիայի նախկին վալի Սամիհ Ռիֆաթ բեյը, Կոնիայի ոստիկանության նախկին պետ' Սադեդդին բեյը, կուսակցության Կոնիայի նախկին ներկայացուցիչ բեռնակիրների վերակացու Ֆերիդ բեյը, Ակշեհիրի Ջիհանբեյլի նահիեի կառավարիչ Ֆեհմի բեյը, Ակշեհիրի քաղաքագլուխ Մյուֆթի զադե Քյամիլ բեյը, Ակշեհիրի ոստիկանապետի նախկին տեղակալ Սպարտայի բանտում կալանքի տակ գտնվող Հասան Բասրի բեյը, կուսակցության Ադաբազարի ներկայացուցիչ Համիդ բեյը, Հալեպի շրջակայքի չեթեների խմբի առաջնորդ Հյուսեյն Նեջատի բեյը, կուսակցության Սիվասի ներկայացուցիչ Ղանի բեյը, կուսակցության Բոլվադինի ներկայացուցիչներ Մյուֆթի Մեհմեդ Ալի, Հաջի Աթա և Կարակադը Հասան - Հյուսեյն բեյերը, կուսակցության էդիրնեի ներկայացուցիչ Աբդուլ Ղանի բեյը,(•••) էնվեր էֆենդիի հայրը` Հաջի Ահմեդ փաշան։ Վերոհիշյալ անձնավորություններին վերաբերող 1335 (1919) թվականի հունիսի 10-ի որոշման մի շարք կետերն ամբողջացնելուց հետո, դատարանի նախագահությանը և


դատախազությանը հնարավորություն տրվեց զանազան փաստաթղթերի հիման վրա կազմելու մեղադրական եզրակացությունը։ Նախագահության որոշումով տեղի ունեցած ընդհանուր հետաքննությունից հետո պարզվեց, որ մեղադրյալ Ավնի բեյր Մանիսայում գտնվելու ընթացքում Հերդեմ, Իսմայիլ, Չերքեզ Մեհմեդ և Հաջի Հասան անուններով մարդկանցից փոխառության մուրհակներ առնելու ընթացքում բռնություն է գործադրել և 1330 (1914) թվականի հուլիսին պատասխանատու քարտուղար նշանակվելուց հետո, անձամբ մասնակցել է 1332 (1916), 1333 (1917), 1334 (1918) թվականներին տեղի ունեցած կուսակցության համագումարներին։Կուսակցության Հալեպի պատասխանատու քարտուղար Ջեմալ բեյը սահմանադրության հռչակումից հետո եղել է Կոնիայի և Հալեպի «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու քարտուղարը։ Հասան Սելահեդդին բեյը 1329 (1912) թվականից սկսած կատարել է հիշյալ կուսակցության Ստամբուլի պատասխանատու քարտուղարի և Քեմալ բեյի գրասենյակի քարտուղարության պարտականությունները։ Միրգունի ազգային պաշտպանության նախագահությունում գտնվելու ընթացքում Ջեվդետ բեյը միառժամանակ փոխարինել է Միրգունի պատասխանատու քարտուղար Ֆերիդ բեյին։ Բեսիմ Զուհդի բեյը 1330 (1914) թվականին պատասխանատու քարտուղար է եղել Աֆիոն Կարահիսարում, իսկ երեք տարի անց` էսկիշեհիրում։ Միդհատ բեյը Բալկանյան պատերազմից հետո Բալուում ստանձնել է պատասխանատու քարտուղարի պաշտոնը և մինչև 1331 (1915) թվականի վերջը գտնվել է այդ պաշտոնում, իսկ հետագայում փոխարինել է Բրուսայի պատասխանատու քարտուղար Իրահիմ բեյի տեղը նշանակված Նեսիմի բեյին։ Աբդուլ Ղանի բեյը սահմանադրության հռչակումից առաջ ստանձնել է կուսակցության էդիրնեի հսկիչի պարտականությունը։ Այսպիսով վերոհիշյալները մինչև կուսակցության լուծարքի ենթարկվելը զբաղեցրել են նշված պաշտոնները։ Սահմանադրության հռչակումից հետո «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը շարունակել է մնալ որպես քաղաքական կուսակցություն և ուժի դիրքերից ելնելով, երկրի կառավարումը վերցրել է իր ձեռքը: Կուսակցության պատասխանատու քարտուղարներն իրենց գործունեության ընթացքում անընդհատ միջամտել և իրենց կամքն են թելաղրել պետական բոլոր գործերում, իսկ կարևոր հարցերն էլ լուծվել են կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշումներով։ Ընդունված հատուկ օրենքի համաձայն, այլ վայրեր տարագրվող [հայերի] քարավանները ոչնչացվել են ճանապարհին` կուսակցության կողմից ստեղծված


քրեական հանցագործ հրոսակախմբերի կողմից, իսկ նրանց գույքն ու ունեցվածքը կողոպտվել և հափշտակվել է։ «Միություն և առաջադիմություն> կուսակցության առաջնորդները մի ներքին ահաբեկչական ուժ ստեղծելով] զանազան ձևերով այլափոխել են Օսմանյան կայսրության սահմանադրական օրենքները և իրենց քմահաճ գործարքներն իրականացրել են վիլայեթներում <պատասխանատու քարտուղարներ» և <լիազորներ» անվան տակ իրենց մարդկանց միջոցով: Բացի այդ, հարստություն դիզելու մոլուցքով տարված, օգտագործել են պատերազմական իրավիճակը, և ժողովուրդին խիստ անհրաժեշտ պարենի հարցում' զբաղվել չարաշահումներով և սպեկուլյացիայով։ Իրենց այս արարքին արտաքուստ օրինական ձև տալով] գործել են ըստ անձնական շահերի։ Ինչպես պարզաբանված էր վերոհիշյալ հունիսի 10 թվագրությունը կրող որոշման մեջ, այդ բոլորն իրենց խոստովանությամբ բացահայտվել էր նախնական հարցաքննության ընթացքում։ Առաջին հերթին ուշադրությունը բևեռվում է կատարված հանցագործությունների անմիջական մասնակիցների, իսկ այնուհետև նրանց հետ անուղղակիորեն կապ ունեցողների վրա։ Նրանց կատարած ոճրագործություններն առնչվում են քրեական օրենսդրության 45րդ հոդվածի համաձայն 55-րդ հոդվածի վերջին մասին։ Միևնույն ժամանակ քրեական օրենսդրության 89, 204 հոդվածների համաձայն նրանք վերցվել են կալանքի, իսկ նրանց նկատմամբ հարուցված դատական գործը նպատակահարմար է եղել լսել ռազմական արտակարգ ատյանում։ Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալներին, ապա կուսակցությանը նրանց [ակտիվ] ծառայելու հարցը ակնհայտորեն չի ապացուցված, հետևաբար հիշյալների հետաքննությունը շարունակելու որևէ օրինական պատճառ գոյություն չունի։ Այդ թվում Համիդ բեյի սահմանադրության հռչակումից հետո կուսակցության հետ առնչություն ունենալու հարցը չի պարզաբանված, ինչպես նաև Նեջատի էֆենդիի համագործակցությունը <Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի հետ և Բաբ-ը Ալիի դեպքին նրա մասնակցություն ունենալու հարցը։ Կուսակցության Իզմիտի հսկիչ Իսմայիլ Հաքքը բեյը եղել է Ադաբազարի հարկային տեսուչը։


Իհսան Նամըք բեյը մինչև 1329 (1913) թվականի ապրիլ ամիսը եղել է Սալոնիկի «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը պատկանող դպրոցի տնօրենը և կատարել է կուսակցության լիազորի պարտականությունը։ Այնուհետև ստանձնել է [ քաղաքի J բանկի տեսուչի պաշտոնը և ներքին կանոնադրության համաձայն պահպանել է իր կապը կուսակցության հետ, բայց որոշակի ակտիվ համագործակցություն չի ունեցել։ Հիլմի բեյը 1330 (1914) թվականին ընտրվել է Անկարայի պատգամավոր և զբաղվել է առևտրի հարցերով։ Տեղահանության ընթացքում մի շարք մարդկանց դրամը, գույքն ու ունեցվածքը հափշտակելու և կոտորածին օժանդակելու հանցանշաններով մեղադրվում են Կոնիայի նախկին վալի Ռիֆաթ Սամիհ բեյը: Կոնիայի ոստիկանության նախկին պետ Սադեդդին բեյը, գյուղատնտեսության տեսուչ Թոտորաքի բեյը, Ակշեհիրի Ջիհանբեյլի Նահիեի կառավարիչ Ֆեհմի էֆենդին, Ակշեհիրի քաղաքագլուխ Մյուֆթիզադե Քյամիլ էֆենդին և Սպարտայի բանտում կալանքի տակ գտնվող ոստիկանապետի նախկին տեղակալ Հասան Բասրի էֆենդին .... 1919 թ. հունիսի 19

Նախագահ — (Խոսքն ուղղելով մեղադրյալներին) - Պարզվում է, որ «Միություն և աոաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի և մեջլիսի անդամների գործադրած ոճրային արարքներին և այլ հանցագործություններին դուք ևս մասնակցություն եք ունեցել։ Այժմ ձեր մեղսակցությունն այդ հարցում քննվելու է գլխավոր դատախազության կողմից, ուշադիր եղե'ք։ Գլխավոր դատախազի օգնական Ֆերիդուն բեյ — էֆենդիներ, դատարանում ներկա գտնվող մեղադրյալները եղել են «Միություն և առաջադիմություն» կուսակցության կողմից վիլայեթներում և սանջակներում նշանակված հատուկ լիազորներ։ Այս անձնավորություններն իրենց պաշտոնավարության ընթացքում «Միություն և առաջադիմություն» կուսակցության և կառավարության կողմից ստացված բանավոր կամ գրավոր հրամանների համաձայն սերտ միջամտություն են ունեցել կառավարության գործերին։ Այս մարդիկ մասնակցել են մեղադրյալ Թալաաթ փաշայի և նրա գործընկերների


կատարած հանցագործություններին, որոնց նպատակն էր ուժի դիրքից շեղել պետությունն իր օրինական ուղուց։ Նրանց գործադրած հանցանքի չափը բացահայտվելու է սույն դատավարության ընթացքում։ Այս տեսանկյունից պահանջում եմ նրանց ենթարկել դատաքննության։ Նախագահ — (Խոսքն ուղղելով մեղադրյալներին) - Դատապաշտպաններ ունե՞ք։ Ավնի բեյ — Դեռևս չենք ընտրել։ Նախագահ — Այդ մասին նախապես հայտնել էինք, մի՞թե ձեզ չեն ասել։ Ավնի բեյ — Ոչ, չեն ասել։ Մենք տեղեկություն չունեինք։ Սելահեդդին բեյ — Մեծարգո փաշա, մենք այսօր իմացանք այդ մասին։ Կես ժամ առաջ հայտնեցին, որ ենթարկվելու ենք դատաքննության։ Ուստի հնարավոր չէր դատապաշտպան ընտրել։ Նախագահ — Դատաքննությունը հետաձգվում է մինչև երկուշաբթի, ժամը մեկը։ Պատրաստ եղե'ք։

Tekvim-i Vekayi, 21 Haziran 1335 (1919) № 3586 ԵՐԿՐՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

1335 թ. հունիսի 23, երկուշաբթի

Նախագահ — (Խոսքն ուղղելով մեղադրյալներին - Այս էֆենդիներին դատապաշտպան ընտրել ե՞ք։ Մեղադրյալներ— Այո', էֆենդի։ [Այնուհետև մեղադրյալները հարցաքննության են ենթարկվում մեկ առ մեկ]։ [Կուսակցության էդիրնեի պատասխանատու քարտուղար Աբդուլ Ղանի բեյի հարցաքննությունը] Նախագահ — էդիրնեում տեղահանություն տեղի ունեցա՞վ, թե՞ ոչ։ Աբդուլ Ղանի բեյ - Այո, էդիրնեում հայերին տեղահանեցին։


Նախագահ — Ինչպե՞ս տեղի ունեցավ։ Աբդուլ Ղանի բեյ - Տեղեկություն չունեմ։ Մի օր վաղ առավոտյան, երբ դեռ անկողնու մեջ էի, ինձ մոտ եկան մի քանի ծանոթ հայեր և սկսեցին պատմել տեղի ունեցած դեպքերի մասին. «Մերոնց մի մասին տարան, մյուսներին ևս տանելու են» ասելով, ինձանից օգնություն խնդրեցին։ Նրանք ինձ օժանդակել էին բուլղարների նվաճման ժամանակ: Ասացի, որ կդիմեմ վիլայեթի վարչություն և հնարավորին չափ կաշխատեմ օգնել։ Այնուհետև միասին գնացինք վիլայեթ։ Վալիինշ ասացի, որ նրանք ոչ մի առնչություն չունեն «Կոմիտեի» հետ, որ անմեղ մարդիկ են և խնդրեցի նրանց տեղահանության չենթարկել։ Վալին ասաց. «Այս մարդկանց մասին ես էլ եմ մտահոգված, բայց հրամանը խիստ է և վերաբերում է բոլորին (ընդգծումը մերն է Ա. Փ.) Հիմա այդ ուղղությամբ ջանք եմ գործադրում, գուցե կարողանամ մի բան անել»։ Այս խոսակցությունը նույնությամբ հայտնեցի իրենց։ Այդ մարդիկ տեղահանության չենթարկվեցին, բայց թե ինչպես եղավ, դա ես էլ չգիտեմ։ Նախագահ — Շատ լավ, նախքան այդ հայերի ձեզ դիմելը, ոչ մի բան չէի՞ք լսել այդ մասին։ Աբդուլ Ղանի բեյ - Ոչ մի տեղեկություն չունեի։ Նախագահ — Չէ որ տեղահանությունը նրանց գալուց առաջ էր տեղի ունեցել։ Աբուլ Ղանի բեյ — Ո'չ։ Նախագահ — Մինչ այդ ոչ մեկը չէ՞ր տեղահանվել։ Աբդուլ Ղանի բեյ — Ո'չ։ Նախագահ — Շատ լավ, այդ մասին տեղեկանալուց հետո որևէ միջոց ձեռնարկեցիք արդյոք «Միություն և առաջադիմություն» կուսակցության ձեր մասնաճյուղի մեջ։ Աբդուլ Ղանի բեյ - Ոչ փաշա, ոչ մի միջոց չձեռնարկեցինք։ Նախագահ — Բայց չէ որ «Միություն և առաջադիմություն»կուսակցության մասնաճյուղերը միմիայն մահմեդական տարրերի համար չեն ստեղծվել, այլ Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդների համար և բարի գործի համար :


Ղանի բեյ— Արդեն անունը «Օսմանյան» է։ Միայն «Միություն և առաջադիմություն» չէ ... Նախագահ— Շատ լավ, տվյալ վայրից տեղահանվող հայերի նկատմամբ ինչպես եղավ, որ ոչ մի միջոց չձեռնարկեցիք։ Աբդուլ Ղանի բեյ — Մեծարգո փաշա, տեղահանությունը տեղի էր ունենում օրենքի հիման վրա։ Մենք կարո՞ղ էինք արդյոք հակառակվել պետության հաստատած օրենքին։ Նախագահ — Օրենքի մեջ այդպիսի բացահայտ բան կա արդյո՞ք։ Աբդուլ Ղանի բեյ — Ինչ - որ տեղահանության օրենք են ասում, դրա հիման վրա էին կատարում։ Այն գործադրվում էր տվյալ վիլայեթի վալիի կողմից, նույնիսկ ոստիկանության և ժանդարմի միջոցով։ Մենք ինչպես կարող էինք միջամտել։ Չէ որ օրենք կար, ժանդարմ կար։ Նախագահ — Օրենքի մեջ ասված է, որ տեղահանությունը կատարվելու է ռազմական տեսանկյունից անհրաժեշտ եղած վայրերում։ Մի՞թե դուք չէիք նկատում, որ ձեզ մոտ դրա անհրաժեշտությունը չկար, և միթե չէիք կարող դրա ավելորդ լինելու հարցը քննարկել և ինչ- որ բան ձեռնարկել այդ ուղղությամբ։ Աբդուլ Ղանի բեյ — Մեծարգո փաշա, ռազմականապես անհրաժեշտ լնելու կամ չլինելու մասին մենք ի՞նչ իմանայինք, որ դրա համեմատ որևէ մի բան ձեռնարկեինք։ Վիլայեթը իր վալին ուներ, որը կառավարության ներկայացուցիչն էր։ Օրենքի հիման վրա կատարվող այդ գործի համար մենք կա՞րող էինք արդյոք «իրավացի ես» կամ էլ <անիրավացի ես» ասել նրան։ Նախագահ — Վալին նույնպես հրաման էր ստացել։ Այդ հրամանի անտեղի լինելու մասին կարող էր հայտնել։ Աբդուլ Ղանի բեյ — Մեզ այդպիսի բան չասաց։ <Դուք ասացեք», «Դրեք ձեր կենտրոնին և դադարեցրեք տեղահանությունը» ասելով, երբևէ կարգադրություն չարեց։ Վալին եթե ասեր, գուցե մենք էլ գրեինք այդ մասին։ Մեծարգո փաշա, բոլոր դեպքերում, ես չեմ ասում, որ այդ բոլորը ճիշտ էին։ Իրականում այդ հայերը կատարյալ պատվի տեր մարդիկ էին։ Նրանք բուլղարների նվաճման ընթացքում փրկեցին բավականին [թուրք] սպայական ընտանիքներ։


Այս բոլորը մենք շատ լավ տեսնում էինք։ Էդիրնեն հանկարծակի հակառակորդի ձեռքն անցնելու ընթացքում բավականին ցավալի դեպքեր տեղի ունեցան։ Ես ինքս վիրավորված վառվում էի հիվանդանոցում' ջերմության մեջ։ Նախագահ — Համենայն դեպս, այդքան տեղեկություն ունենալուց հետո, դուք պարտավոր էիք անձամբ դիմելու և ձեր ժողովում քննարկելուց հետո, բոլորդ միատեղ դիմեիք Աբդուլ Ղանի բեյ — Մեծարգո փաշա, մեր ժողովներում նման հարցեր չեն քննարկվում։ Ես ինքս վալիի մոտ չեմ գնացել, որպես «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներկայացուցիչ, այլ այդ [Հայերի] արժանիքներն են ստիպել ինձ։Նախագահ — Բայց և այնպես, օսմանցի որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը լսելով, ինչպե՞ս է եղել, որ ոչ մի միջոց չեք ձեռնարկել։ Աբդուլ Ղանի բեյ — Այդ հարցը մեր ժողովի հետ առնչություն չունի։ Դա բոլոր օսմանցիներին ուղղելու հարց է։ Ինչու՞ եք միմիայն ինձ հարցնում ։ Նախագահ — Ոչ, բոլոր օսմանցիներին չի վերաբերում։ Հարցը ]պատերազմական] գործողությունների ընթացքում հրամանատարների անհրաժեշտ գտած վայրերի տեղահանության մասին է։ Աբդուլ Ղանի բեյ - Ես հրամանատարների հետ որևէ կապ չեմ ունեցել։ Նախագահ — Ես չեմ ասում, որ ունեցել ես։ Մի՞թե դուք չէիք հասկանում, որ էդիրնեի հայությունը բանակի կամ ռազմական գործողությունների հետ ոչ մի առնչություն չուներ։ Աբդուլ Ղանի բեյ — Մեծարգո փաշա, էդիրնեն պատերազմական գոտու մեջ էր մտնում: Նախագահ — Ամբողջ երկիրը պատերազմական գոտու մեջ էր։ Աբդուլ Ղանի բեյ - Գալիպոլիի վրա հարձակվելու դեպքում կատարելապես պատերազմական գոտու մեջ էր գտնվելու, դրա համար էլ մենք ոչ մի բանի չէինք խառնվում։


Նախագահ — էդիրնեից տեղահանվածները մեծմասամբ գնացին դեպի Թեքֆուր լեռը ,այդպես չէ՞։ Աբդուլ Ղանի բեյ — Այդ մասին կառավարությունը տեղյակ էր։ Աբդուլ Ղանի բեյ — Այո , գիտեի։ Իզմիտի կողմից ետ դարձրին և մեծ մասը գնաց դեպի Թեքֆուր լեռը։ Նախագահ էդիրնեից հանելով դեպի Թեքֆուր լեռը ուղարկելը արդյո՞ք ապահովում էր իրադրությունը։ Աբդուլ Ղանի բեյ - Մեծարգո փաշա, այդ արդեն վալիի գործն է։ Նախագահ — Շատ լավ, մի՞թե անհրաժեշտություն չկար վալիի անօրինական արարմունքի մասին զեկուցելու։ Աբդուլ Ղանի բեյ - Մեծարգո փաշա, ի՞մ մասին է խոսքը։ Նախագահ — Կուսակցության մասին է։ Աբդուլ Ղանի բեյ — Կուսակցության համար կարող էր անհրաժեշտ չլինել։ Մեր կուսակցությունը երբևէ չէր կարող միջամտել վալիի գործունեությանը։ Դրա անհրաժեշտությունը նույնիսկ չկար։ Եթե մի բան էլ նկատեր, ապա խնդրանքի ձևով կարող էր ասել։ Բոլոր կուսակցությունները այդպես են վարվում ... Նախագահ — Ես հրամայելու նկատառումով չասացի։ Մուստաֆա փաշան հարցնում է,— «Բոլոր մահմեդականների օգտին» ասելով ի՞նչ եք հասկանում։ Աբդուլ Ղանի բեյ — Մեծարգո փաշա, ի՞նչը բոլոր մահմեդականների օգտին է։ Նախագահ — Մի քիչ առաջ ասացիք... Աբդուլ Ղանի բեյ — Ես այդպիսի բան չասացի։ Երբ դուք «Միություն և առաջադիմություն» ասացիք, ես էլ նշեցի, որ այդ իր մեջ ընդգրկում է բոլորին, քանի որ կրում է «Օսմանյան միություն և առաջադիմություն» անունը։ Նախագահ — Դուք չնկատեցիք արդյո՞ք, որ տեղի ունեցող այդ արարքները անօրինական են։ Աբդուլ Ղանի բեյ — Ի՞նչ արարքներ ... Նախագահ — էդիրնեի տեղահանությունը:


Աբդուլ Ղանի բեյ — Մեծարգո փաշա, ես այդ գործով չեմ զբաղվել էդիրնեում, ուստի չգիտեմ այդ հարցում իրավացի էին, թե ոչ։ Ես չգիտեմ տեղահանվող հայերի մեջ կային արդյո՞ք այնպիսի մարդիկ, որոնք առնչություն ունենային «Կոմիտեի» աշխատանքների հետ կամ ձգտեին խափանել ռազմական գործողությունները։ Այս մասին անտեղյակ լինելու պատճառով չեմ կարող որոշակի կարծիք հայտնել։ Մեծարգո փաշա, ձեզ հայտնի է, որ ես էդիրնեցի չեմ։ Ես էդիրնեում եմ գտնվել պաշարման ժամանակ, այն էլ վիրավոր վիճակում։ Բնակչության հետ շփում չեմ ունեցել, որպեսզի կարողանայի կարծիք հայտնել մարդկանց լավ կամ վատ հատկանիշների մասին: Իմ իմացածը միայն այդ մի քանի պատվավոր մարդիկն են, որոնք կապալառու լինելու հանգամանքով հաճախ այցելում էին իմ պառկած հիվանդանոցը։ էդիրնեն գրավելու ընթացքում նրանք բուլղարներից պաշտպանեցին մեր զինվորականների տներն ու ընտանիքները: Այդ ժամանակ ես հասկացա, որ այդ մարդիկ կատարելապես լավ օսմանցիներ են։ Բուլղարական դրոշը բարձրացվելուց հետո, մի շարք մարդիկ, այդ թվում և քրիստոնյա մեր հայրենակիցները, բուլղարներից առավել, սկսեցին խաղալ մահմեդականների պատվի հետ։

Հակառակ այդ բոլորին, այս մարդկանցից ոչ մեկը

նման արարք չգործադրեց։ Ուստի նրանց մասին ինչ որ գիտեի, գնացի և հայտնեցի վալիին։ Իսկ վալիի կատարած արարմունքի իրավացի կամ անիրավացի լինելը միայն ոստիկանության տեսուչը կարող է հայտնել։ Տվյալ ժամանակ ես բնավ չեմ զբաղվել կարգապահական հարցերով։ Նախագահ — Պատասխանե՞ք մեծարգո փաշայի հարցին։ Հանձնաժողովի անդամ` գեներալ-մայոր Զեքի փաշա — Այս արարքի իրավացի կամ անիրավացի լինելու հարցը հասկանալու համար փայլուն օրինակ է ձեզ ծանոթ պատվավոր մարդկանց տեղահանելու նախաձեռնու- թյունը։ Աբդուլ Ղանի բեյ — Այդ նախաձեռնության հարցը ինձ համար մութ է։ Միտքս կիսատ մնաց։ Նրանք եկան ինձ ասացին այդ մասին, ես էլ գնացի հայտնեցի վալիին։ Ինչպես երևում է, դրանից հետո տեղահանություն տեղի չունեցավ։ Ես չդիտեմ, գուցե, իմ բարեխոսելուց հետո այդ երկուսի տեղահանությունը չկատարվեց։ Զեքի փաշա — Մի՞թե այդ արարքը լիովին չի բացահայտում տեղահանության իրավացի կամ անիրավացի լինելու հարցը։


Աբդուլ Ղանի բեյ - Ինձ նկատի ունեք, փաշա։ Ըստ իս, այդ արարքը բավարար չէ։ Այդ երկու հոգին արդեն տեղահանության չենթարկվեցին։ Զեքի փաշա — Այդ պատվավոր մարդկանցից երկու՞սը։ Աբդուլ Ղանի բեյ - Այո'։ Զեքի փաշա — Այդ պատվավոր մարդկանց տեղահանության ենթարկելը անիրավացի մի արարք է։ Աբդուլ Ղանի բեյ — Հնարավոր է։ Զեքի փաշա — Քանի որ այդ արարքը օրինական չէ, ուրեմն այդ երկու հոգու համար էլ անիրավացի է։ Հետևաբար ձեր [շրջանային] կուսակցությունը կարող էր հիշեցնել, կամ ինչ- որ այլ ձևով մերժել կառավարության կողմից անօրինական կատարվող այդ տեղահանությունները։ Աբդուլ Ղանի բեյ — Մեծարգո փաշա, այսուհանդերձ էդիրնեում համընդհանուր տեղահանություն տեղի չունեցավ։ Ես խնդրում եմ, որպեսզի դուք տարբերեք էդիրնեի դեպքը այլ վիլայեթներում տեղի ունեցած [տեղահանության և կոտորածի] հետ։ Տեղահանությունը առանձին գործ է։ Այդ մասին կառավարությունը օրենք հրապարակեց։ Ուրեմն կառավարությունը, մինիստրները հավանություն տվել են այս խնդրին, և ինչի հիման վրա հավանություն տալը չի առնչվում «Միություն և առաջադիմություն» կուսակցության էդիրնեի մասնաճյուղի հետ ...:

[Էսկիշեհիրի պատասխանատու քարտուղար դոկտ. Բեսիմ Զուհդի բեյի հարցաքննությունը]

Նախագահ — էսկիշեհիրում տեղահանություն տեղի ունեցա՞վ,թե՞ ոչ։ Զուհդի բեյ — Այո, բայց ես տեղյակ չեմ։ Նախագահ — Դուք այդտեղ չէի՞ք։ Զուհդի բեյ — Ո՜չ։


Նախագահ — Դրա հետևանքների մասին որևէ բան չե՞ք լսել։ Զուհդի բեյ — Մեծարգո փաշա, ինչի՞ մասին։ Նախագահ — Դուք չե՞ք լսել, արդյոք, որ հայերի տեղահանության ժամանակ վատ արարքներ են կատարվել, այսինչ ճամփով են գնացել, մի մասը կոտորվել է, մի մասի նկատմամբ բռնություններ են գործադրվել, նրանց ունեցվածքը կողոպտվել է և այլն։ Զուհդի բեյ — Մեծարգո փաշա, տեղյակ չեմ։ Նախագահ — Էսկիշեհիրում այդպիսի բաներ եղե՞լ են, թե՞ ոչ, Զուհդի բեյ - Ո'չ։ Նախագահ — Լքյալ գույքի մասին որևէ բան գիտե՞ք: Զուհդի բեյ - Լքյալ գույքի հարցով զբաղվում էր «հատուկ հանձնաժողովը»։ Դրա համար էլ ես այդ հարցով չեմ զբաղվել։ Նախագահ - Նախքան Էսկիշեհիրի պատասխանատու քարտուղար լինելը, ի՞նչ պաշտոն եք ունեցել։ Զուհդի բեյ — Կարահիսարում էի։ Նախագահ Կարահիսարում պատասխանատու քարտուղար էի՞ք։ Զուհդի բեյ -— Այո'։ Նախագահ — Այդտեղ տեղահանություն տեղի ունեցա՞վ, թե՞ ոչ, Զուհդի բեյ — Այո, տեղի ունեցավ։ Նախագահ — Ինչպե՞ս տեղի ունեցավ։ Զուհդի բեյ — Տեղի կառավարությունը տեղահանության վերաբերյալ հրաման էր ստացել, և դրա հիման վրա տեղահանությունը կատարվեց: Նախագահ — Բայց գիտե՞ք, որ բավականին բռնություններ են գործադրվել։ Զուհդի բեյ — Մեծարգո փաշա, ես տեղյակ չեմ։ Նախագահ — Մենք այդ բոլորի մասին տեղյակ ենք, որովհետև Կարահիսարում տեղիունեցած դեպքերի վերաբերյալ մի գործ ունենք։


Զուհդի բեյ — Ես չեմ կարծում, որ Կարահիսարում այդպիսի բռնություններ են տեղի ունեցել, որովհետև ես ինքս այնտեղ էի գտնվում: Բոլորն էլ գոհ էին։ Նախագահ — Ձեր գտնված տեղը Կարահիսարի Շարքին չէր: Զուհդի բեյ — Ոչ էֆենդի, Աֆիոն Կարահիսարն էր։ Նախագահ — Մինչև լքյալ գույքի հանձնաժողովի կազմվելը էսկիշեհիրում մի շարք անօրինական արարքներ են տեղի ունեցել։ Ինչպե՞ս է եղել, որ դուք այդ մասին տեղյակ չեք։ Զուհդի բեյ — Այդ բոլորը իմ ժամանակ տեղի չի ունեցել, գուցե իմ պաշտոնավարությունից առաջ է եղել։

Takvim-i Vekayi, 23 Haziran 1335 (1919) № 3589

ԵՐՐՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ

1335 թ. (1919) հունիսի 28, շաբաթ

Նախագահ — Աբդուլ Ղանի բեյը թող մնա, մյուսներին տարեք։ (Աբդուլ Ղանի բեյից բացի, մյուս մեղադրյալները դուրս են հանվում դատարանի դահլիճիցԱյնուհետև նախագահը խոսքն ուղղելով արձանագրող քարտուղար Շեֆիք բեյին, ասում է)։ — Մի հեռագիր է ստացվել, կարդացե՜ք։ (Քարտուղարը կարդում է)։

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԱՏՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ


Թերթերում կարդացինք «Միություն և առաջադիմություն» կուսակցության էդիրնեի պատասխանատու քարտուղար Աբդուլ Ղանի բեյի դատավարության մասին։ Նրա տված ցուցմունքները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը։ Գոյություն ունեցող փաստերն ապացուցում են, որ ինքը մասնակցել է էդիրնեի հայերի տեղահանությանը: Օրինակ, տեղահանվածների մի մասի գույքը հափշտակելուց հետո մյուսներինը վաճառել են իրենց մերձավորներին, այն էլ իր արժեքի 2 — 3 տոկոսով։ Մեր կրած կորուստը չափազանց ծանր է: Տարագրվածներից ետ են վերադարձել 100-ից միմիայն 30 տոկոսը։ Բոլորին հայտնիէ, թե վերոհիշյալը ինչպիսի՞ ազդու ներգործություն է ունեցել տեղահանության հարցում։ Մենք խնդրում ենք արդարությունը միանգամայն բացահայտելու համար մի անկողմնակալ հանձնախումբ ուղարկել էդիրնե։ Լևոն Մերամեթճյան, Կարապետ Յազըճյան, Արմենակ Կյուրճյան, Ալթունյան, Ալեքսան Ճըրըքյան, Հայկ Քյուրքճյան, Ասատուր Բողարճյան, Թաթէոս Օրալյան, Բյուզանդ Ջուալյան, Տիգրան էսեր յան, Գրիգոր Չաքըրյան, Արթին Օհանյան, Արթին Թերզյան, Շնորք Ավետիքյան, Խաչիկ Նազարյան։ Նախագահ —Դուք ինչ կասեիք այսհեռագրի մասին։

Աբդուլ Ղանի բեյ — Ինչ ասեմ, այն ազգային ոխակալության արդյունք է։ Յուրաքանչյուր մարդ իր ուզածի պես կարող է արտահայտվել։ Այնուհանդերձ բոլորն էլ պարտավոր են իրենց ասածը փաստելու, այդպես չէ՞, մեծարգո փաշա։ Հետևաբար, նրանք պետք է, որ դատարան ներկայանան և ապացուցեն, թե ես ինչ ձևով առնչություն և ինչպիսի ազդեցություն եմ ունեցել տեղահանության վրա։ Մեծարգո փաշա, ես միշտ ասել եմ և կպնդեմ ճշմարտությունը, որ բոլորովին առնչություն չեմ ունեցել տեղահանության հետ և այդ առթիվ ոչ մի ազդեցություն չեմ բանեցրել, ապրանք չեմ վերցրել և ոչ էլ չարաշահել եմ իմ [պաշտոնը]։ Մեծարգո փաշա, նրանց ուղարկած հեռագիրը, ըստ էության, ինձ չի վերաբերում, այլ ուղղված է իմ ազգի հասցեին, որովհետև իմ միջոցով ուզում են դատապարտել իմ ազգը։ Նախագահ — Տեղահանության ընթացքում դուք Էդիրնեում էիք։ Աբդուլ Ղանի բեյ — Այո', Էդիրնեում էի։


Նախագահ — Դուք մշտապես այդտեղ էի՞ք գտնվում։ Աբդուլ Ղանի բեյ — Երբեմն գալիս էի Ստամբուլ։ Նախագահ — Ինչու՞ էիք գալիս Ստամբուլ։ Աբդուլ Ղանի բեյ — Թույլտվություն էի վերցնում։ Ընտանիքս այստեղ էր։

Բարեկամներս, ազգականներս նույնպես այստեղ էին գտնվում: Նախագահ — Տեղահանությունը որքա՞ն տևեց։ Աբդուլ Ղանի բեյ - Ես ուշադրություն չեմ դարձրել դրան։ Ես ճիշտն եմ ասում, տեղահանության հետ առնչություն չեմ ունեցել։ Ճշմարտությունը կբացահայտվի այն ժամանակ, երբ այդ հարցումները ուղղվեն էդիրնեի վալիին, ոստիկանապետին, ժանդարմին, [տեղահանության] հանձնաժողովին։ Հետաքննչական հանձնաժողով են պահանջում էդիրնեից։ Ես էլ եմ ուզում։ Թող մի անկողմնակալ հանձնաժողով գնա և ամեն ինչ բացահայտի։ Նախագահ — (Խոսքն ուղղելով դատախազին) Այս հեռագրի կապակցությամբ որևէ հարց ունե՞ք։ Դատախազի օգնական Սաքիբ բեյ — Ոչ, մեծարգո փաշա, հետաքննչական հանձնաժողովի անհրաժեշտությունը չկա։ Նախագահ — Էդիրնեում տեղահանությունը երկար չի տևել։ Այդ կարճ ժամանակամիջոցում մի քանի անգամ Ստամբուլ գնալ գալը՞ ... Աբդուլ Ղանի բեյ - Ո'չ, էֆենդի, այդ մասին չդիտեմ։ Եթե թույլ տաք տեղի ունեցածը կբացատրեմ։ Ինչ-որ կատարվում էր, ես տեղեկանում էի թերթերից։ Այլ վայրերում տեղահանության համար հատուկ օրեր էին նշանակում և մարդկանց զգուացնում, որ 10 —15 օր հետո ենթարկվելու են տեղահանության։ Մեծարգո փաշա, էդիրնեում այդպեսի բաներ տեղի չունեցան։ Ինչպես ասացի, մի առավոտ նկատեցինք, որ տեղահանություն է կատարվել։ Մի շարք վայրերում էդիրնեն սահմանամերձ գոտուց գտնվում էր 40— 50 մետր հեռավորության վրա։ Աբդուլ Ղանի բեյ — Կում թաղամասում սահմանը գտնվում էր 50 մետր հեռավորության վրա, ուստի բավական թվով փախստականներ ելումուտ


էին անում այդ կետերից։ Այս երևույթը կանխելու համար էլ տեղահանությունը գործադրվեց։ Կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Տեղահանությունը տեղի էր ունեցել մեկ գիշերվա ընթացքում։ Այդ մասին իմացանք առավոտյան: Այնպես որ, տեղահանությունը ամիսներ չտևեց։ Այն գործադրվեց մեկ գիշերվա ընթացքում ։ Մեծարգո փաշա, այդ օրը ես գտնվում էի Էդիրնեում։ Ես չեմ թաքցնում իրողությունը։ Եթե տեղահանության ընթացքում էդիրնեում գտնվելը մի հանցանք է, ուրեմն տվյալ ժամանակ բոլոր այնտեղ գտնվողները մասնակից պետք է դառնային կատարված այդ հանցագործությանը։ Նախագահ — Բնական է, որ էդիրնեում գտնվելը չի կարող հանցանք համարվել։ Տեղահանության ընթացքում մի շարք բռնություններ են տեղի ունեցել, դուք թաքցնում եք այդ բոլորը' «չգիտեմ» ասելով։ Աբդուլ Ղանի բեյ - Ո'չ փաշա, իմ չիմացած բանի մասին ի՞նչ կարող եմ ասել։ Նախագահ — Տեսե՞ք, դուք տեղահանության մասին իրազեկ եք, իսկ գործադրված բռնությունների մասին ձեզ անտեղյակ եք պահում: Աբդուլ Ղանի բեյ — Մեծարգո փաշա, տվյալ ժամանակ էդիրնեում ով գտնվեր, այդ տեղահանության մասին տեղյակ պիտի լիներ։ Ես հիմա ենթարկվում եմ հարցաքննության, ուստի այդ առթիվ ձեզ հայտնում եմ։ Եթե հիմա էդիրնեի քաղաքագլխին էլ բերեք, նա ևս նույն պատասխանն է տալու։ Հետո, էդիրնեի թաղերից մեկում գտնվող սրճարանապետ Հասան աղային էլ բերեք, նա ևս նույն պատասխանն է տալու։ Այս է իրողությունը։ Բացի այդ, «չարաշահում» են ասում, բայց չէ որ այդքան ֆինանսական քննիչներ եկան և ստուգեցին։ էդիրնեում կառավարական գործերը սովորական ընթացք են ունեցել։ Այս էլ քրեական է, որ կառավարությունը բացահայտում է տեղի ունեցող չարաշահումները։ Ես ի՞նչ կարող եմ ասել այդ չարամիտ հեռագրի մասին։ Կառավարության կողմից կատարված հետաքննությամբ եթե ապացուցվի իմ հանցագործությունը, ապա այդ ժամանակ ես ոչ մի ասելիք չունեմ։ Էդիրնեն շատ մոտ է Ստամբուլին: Նույնիսկ այդտեղ ինչ- որ կատարվում էր, Ստամբուլը անմիջապես տեղյակ էր լինում։


Նախագահ — էդիրնեում տեղահանությունը այլ վայրերի նման տեղի չի ունեցել, այդպես չէ՞։ էդիրնեում հայերի հետ տեղահանվել են նաև հույները։ Աբդուլ Ղանի բեյ — էդիրնեում, փաշա, ո՞չ, այդպիսի բան տեղի չի ունեցել։ Նախագահ — Նրանք բոլորը մի անգամից տեղահանվեցի՞ն։ Աբդուլ Ղանի բեյ — էֆենդի, չեմ կարծում, որ էդիրնեում այդպես եղած լինի, լավ չեմ հիշում։ «Բալկանների», «Իսթիրանջայի» կողմերի ծովեզրյա շրջանի հույներին տեղափոխեցին մի այլ տեղ։ Այդ մասին ես այդպես եմ լսել։ Նախագահ — էդիրնեից միայն հայերին տեղահանեցի՞ն։ Աբդուլ Ղանի բեյ — Այո', էդիրնեից միայն հայերին տեղահանեցին այն էլ ոչ ամբողջովին։ Նախագահ — Ինչու՞։ Աբդուլ Ղանի բեյ - Ես այդ մասին չգիտեմ։ Նախագահ — Ասում են, որ հաճախակի Ստամբուլ գնալով, դուք հրահանգներ եք ստացել կենտրոնական կոմիտեից։ Աբդուլ Ղանի բեյ — Ի՞նչ հրահանգ։ Նախագահ — Տեղահանության մասին։ Աբդուլ Ղանի բեյ — Տեղահանության ժամանակ ես ինքս տարին մեկ-երկու անգամ եմ եղել Ստամբուլում։ Այն տարի, երբ տեղի ունեցավ տեղահանությունը, ես սեպտեմբերին եկա [Ստամբուլ], որովհետև համագումար կար։ Ես համագումարի համար էի եկել: Նույնիսկ ինձ հետ բերեցի իմ ընտանիքը։ Թույլտվություն վերցրի և մոտ 3 ամիս մնացի Ստամբուլում։ Տեղահանության վերաբերյալ ես հրահանգ չեմ ստացել: Տեղահանության վերաբերյալ կենտրոնական կոմիտեից միայն մեկ անգամ գրություն եմ ստացել։ Ըստ իմ իմացածի, այդպիսի գրություն ստացան բոլոր [պատասխանատու քարտուղարները]։ Այն գրված էր «Ընդհանուրին» անվան տակ։ Բրուսայի լիազոր Իբրահիմ բեյը, ինչպես նաև մյուս պատասխանատու քարտուղարներից մի քանիսը, անունները չեմ հիշում, տուն գնելու համար


կուսակցությունից հեռացվեցին։ Մի հրաման էլ եկավ, որտեղ ասված էր. «Զգույշ եղե'ք, ո'չ մեկը ապրանք չվերցնի»։ Նրանցից բացի ոչ մի հրահանգ չեմ ստացել։ Նախագահ — Դուք էդիրնեում քննիչ էի՞ք։ Աբդուլ Ղանի բեյ — Այո'։ Նախագահ — Որքա՞ն ժամանակ աշխատեցիք որպես քննիչ։ Աբդուլ Ղանի բեյ — Մինչև վերջ։ Նախագահ — Ձեր մասնաճյուղում ոչ մահմեդական անդամներ կայի՞ն: Աբդուլ Ղանի բեյ - Այո, կային, բայց ոչ կենտրոնական հանձնա խմբի մեջ։ Նախագահ — Հապա որտե՞ղ։ Աբդուլ Ղանի բեյ — Շարքայինների մեջ։ Նախագահ — Ո՞ր ազգից։ Աբդուլ Ղանի բեյ — Հրեաներ էլ կային, այլ ազգերից էլ կային։ Նախագահ — Հայերից կայի՞ն։ Աբդուլ Ղանի բեյ - Կարծեմ կային, բայց չեմ կարողանում հիշել, մեծարգո փաշա, շատ անուններ կային։ Բոլոր անդամների թիվը 1500- ից ավելի էր, դրա համար էլ չեմ կարողանում հիշել։ Ինչպես գիտեք, արտակարգ դրության պատճառով ժողովներ տեղի չէին ունենում, ուստի անդամների մեծ մասին չեմ ճանաչում: Նախագահ — Այդ հայերից ոչ մեկը ձեզ չդիմե՞ց։ Տեղահանության վերաբերյալ որևէ բողոք կամ նախաձեռնություն Աբդուլ Ղանի բեյ — Էֆենդի, եկան դիմեցին և իրենց չտարագրելու համար միջամտեցինք, այս մասին առաջին հարցաքննության ժամանակ էլ ասացի։ Ուրիշ որևէ մեկը այդ հարցով չի դիմել։ Անձնական հարցերով անկուսակցական հայեր շատ են եկել մոտս։ Նախագահ — Ոչ մեկը չբողոքե՞ց։ Աբդուլ Ղանի բեյ —Ո՞չ, մեծարգո փաշա, մինչև հիմա ոչ մի բողոք չի եղել։


Նախագահ — Ինչ- որ մի հայ պատգամավոր է եղել էդիրնեից, որին արտաքսել են դեպի Թեքֆուր լեռը, ճանաչու՞մ եք նրան։ Աբդուլ Ղանի բեյ — Այո', մեծարգո փաշա, ճանաչում եմ։ Նախագահ — Այդ անձնավորությունն այդ ժամանակ աքսորվե՞ց։ Աբդուլ Ղանի բեյ - Այո', փաշա։ Նախագահ — Նա տարագրվել է իր ընտանիքի հետ։ Աբդուլ Ղանի բեյ - Կարծում եմ, փաշա։ Նախագահ — Այդ պատգամավորի գույքն ու ունեցվածքը կողոպտրվել, վաճառքի է ենթարկվել և ընդհանրապես ծայր աստիճան չարաշահումներ են եղել։ Աբդուլ Ղանի բեյ — Մեծարգո փաշա, կողոպուտից տեղեկություն չունեմ, բայց տեղահանվածների ամբողջ ունեցվածքը վաճառվեց։ Բնավ չեմ կարծում, որ նրանց ունեցվածքը ենթարկված լինի հափշտակության։ Ես երեք տարի պաշտոնավարել եմ տեղահանությունից հետո: Այդ ժամանակ կողոպուտի մասին չլսեցինք, հիմա ենք լսում: Եթե քննություն կատարվի, կբացահայտվի, որ դա լոկ խոսակցություն է։ Նախագահ — Խոսակցություն է, թե ոչ, չգիտեմ, բայց իր խնդրագրում ասում է. «...Չնայած որ աղջիկս զինվորականի կին էր, բայց միայնակ մնալով ուղարկեցին այստեղ։ Մեր տան բոլոր կահկարասիները վաճառվեցին: Ինքս էլ մի ծեր հոգևորական լինելով' զրկված էի ապրուստի բոլոր միջոցներից։ Չնայած որ դիմեցի վալիին և այլ անհրաժեշտ պաշտոնատեղիներ, բայց ոչ մի արդյունքի չհասա։ Ի վերջո աղջիկս մահացավ քաղցից»։ Տեսնում եք, մի ծեր քահանա տարիներով առանց ապրուստի է մնացել Թեքֆուր լեռում։ Աբդուլ Ղանի բեյ— Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։ Նախագահ — Հարցն այն է, որ դուք ճանաչել եք նրան։ Այսպիսի հարցով նա դիմել է արդյո՞ք ձեզ։ Աբդուլ Ղանի բեյ — Ո'չ, չի դիմել։ Նախագահ - Նա դիմել է մի շարք պաշտոնատեղիներ, մի՞թե այդ հարցով ձեզ չի դիմել:


Աբդուլ Ղանի բեյ - Ո չ, մեծարգո փաշա։ Նախագահ — Այդպիսիների նկատմամբ մի՞թե անհրաժեշտ չէր օգնության ձեռք մեկնել։ Աբդուլ Ղանի բեյ — Իմ չիմացած բանի համար ինչպե՞ս օգնեի, օժանդակության հարցով ինձ մոտ եկած որևէ մեկին, եթե հնարավորություն լիներ, ես կօգնեի։ Նախագահ — Խոսքը ոչ թե նյութական օգնության, այլ նման ծանր կացությունից փրկելու մասին է։ Շատ լավ, դուրս տարեք դահլիճից:

[ էսկիշեհիրի պատասխանատու քարտուղար

Բեսիմ Զուհդի բեյի հարցաքննությունը]

Նախագահ — էսկիշեհիրում «Թեշքիլաթ-ը մահսուսե» կա՞ր, թե՞ ոչ, Զուհդի բեյ — Չկար։ Նախագահ — Երբևէ կազմակերպվե՞ց։ Զուհդի բեյ —Ո'չ։ Նախագահ — Տվյալ վայրը գտնվում է բանուկ ճանապարհի վրա, տեղահանության ընթացքում ինչպիսի՞ տեսարանների ականատես եղաք կամ ինչպիսի՞ բողոքներ եղան։ Զուհդի բեյ - Ինչպես նախապես նշեցի, տեղահանության ընթացքում ես էսկիշեհիրում չէի, այլ Աֆիոն —Կարահիսարում, ուստի տեղյակ չեմ, թե ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ։ Նախագահ — Շատ լավ, վերադարձից հետո ի՞նչ իմացաք այդ մասին։ Զուհդի բեյ — Ես 1333 (1917) թվականին եկա։ Տեղահանության մասին ոչինչ չեմ լսել։ Նախագահ — էսկիշեհիրում տեղահանություն տեղի ունեցել էր արդյո՞ք։


Զուհդի բեյ - Այո: Նախագահ - Անշուշտ, դրա հետքերը պետք է որ նկատած լինեի՞ք։ Զուհդի բեյ — Ինչպիսի" հետքեր, փաշա։ Նախագահ — Շատերի խանութներն են փակվել, շատերի տան կահկարասին է վաճառքի ենթարկվել, շատերի տներն են բռնագրավվել։ Զուհդի բեյ — Դա տեղի է ունեցել ամեն տեղ։ Այդտեղ մի հանձնախումբ կար, երևի ստացած հրամանի համաձայն, դրսից եկող գաղթականներին Տեղահանված հայերի տներն էին տեղավորում։ Ես չըգիտեմ փոխարենը մի բան վերցնում էին, թե' ոչ։ Նախագահ — Նրանց հանդեպ ի՞նչ կարծիք ունեիք: Ախ, ինչ կատարվում էր, կարող է՞ր արդարացի համարվել: Զուհդի բեյ — Այդ պարտականության մեջ չէր մտնում, մեծարգո փաշա: Ես չեմ զբաղվել: Նախագահ — Մի՞թե երկրի ամբողջ բնակչության վերաբերող հարցերի քննարկումը ձեր պաշտոնավարության մեջ չէ՞ր մտնում։ Զուհդի բեյ — Մեծարգո փաշա, ես զբաղվում էի ժողովների գումարման հարցերով։ Նախագահ — Մի՞թե այդ հարցը ժողովի օրակարգ չէր կարող դառնալ։ Զուհդի բեյ — Այն մտնում է կառավարության պարտականության մեջ։ Նախագահ — Ես չեմ ասում, որ դուք ինչ որ բան ձեռնարկեիք, այլ այն, որ ձեր տեսած կամ լսած դեպքերն ի՞նչ միտք էին առաջացնում ձեր մոտ։ Դուք հավանություն տալի՞ս էիք կատարվող իրադարձություններին, թե՞ անտեղի արարք էիք համարում այն։ Զուհդի բեյ — Անկասկած, անտեղի արարք էի համարում։ Նախագահ — Այդ դեպքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ կենտրոնական կոմիտեին կամ վիլայեթի ղեկավարությանը որևէ զեկուցագիր կամ բանավոր տեղեկություն տվեցի՞ք, թե ոչ։


Զուհդի բեյ — Ես անհրաժեշտ չէի գտնում այդ հարցի կապակցությամբ հարցում անել։ Ինձ թվաց, որ տեղահանության վերաբերյալ իմ կարծիքն եք հարցնում։ Նախագահ — Տեղահանության վերաբերյալ ձեր անձնական կարծիքը, եթե հայտնեք, ավելի լավ կլինի։ Դուք ինչպիսի միջոցներ ձեռնարկեցիք երկրում կատարվող տեղահանությունների և կամ գործադրվող բռնությունների նկատմամբ։ Զուհդի բեյ — Մեծարգո փաշա, այդ խնդիրն իմ իրավասության մեջ չէր մտնում։ Ուստի այդ հարցի կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել։ Նախագահ — Ես հարցը դնում եմ ոչ թե պաշտոնական պարտականություն ունենալու, այլ հայրենասիրական պարտքի զգացումից ելնելով կամ էլ ժողովների օրակարգ դարձնելու տեսանկյունից։ Զուհդի բեյ — Մեծարգո փաշա, ես ինքս լիազոր էի։ Գիտեք, որ լիազորի պարտականություններն այնքան էլ բարձր պաշտոն չի համարվում։ Այդպիսի գործերով զբաղվողները պետք է, որ օրենսդրական իշխանություն ունենան, այսինքն` պատգամավորներ կամ ծերակույտի անդամներ լինեն։ Նախագահ — Օրենսդրական իշխանությունը ձեր միջոցով տեղյակ պիտի լինի։ Նրանց ընտրել և այդպես թողնելը ճիշտ չէ։ Զուհդի բեյ — Ես ինքս չգիտեի, որ օրենսդրական իշխանությունը, մեր միջոցով տեղյակ պիտի լինի այդ հարցերի մասին։ Նախագահ — Ես չեմ կարծում, որ այդ խնդրում չգիտենալու բան լինի։ Չէ՞ որ դուք մասնակցում եք օրենսդրական իշխանությունը կազմող պատգամավորների ընտրություններին։ Զուհդի բեյ — Անկասկած։ Նախագահ — Ուրեմն` ընտրելուց հետո պատգամավորներին օգնելը անհրաժեշտություն է։ Զուհդի բեյ — Մեր պարտականությունը միմիայն այն է, որ նրանց շատ ձայն տրվի։ Նախագահ — Բայց չէ՞ որ նրանց քաջալերողներին է վերաբերվելու լավ կամ վատ պաշտոնավարության ընթացքում ձեռք բերված թե՞ հաջողությունն և թե ամոթանքը։ Չէ՞ որ դուք ներքին կարգով դիմում եք ժողովրդին , որ «այս մարդը արժանի է


երեսփոխան ընտրվելու համար»։ Այնպես որ, տվյալ անձնավորության լավ պաշտոնավարության համար մի՞թե այդ թաղամասից օժանդակություն ցույց տալը անհրաժեշտություն չէր։ Այդպիսով, ձեր ջանադրությամբ ընտրված պատգամավորներին ձեր կողմից թեկուզ և մի փոքր տեղեկություն տալը, կարծում եմ, որ լավ բան կլիներ, քանի որ նրանք իրենց հերթին կօգնեին և կբարեխոսեին մինիստրներին։ Այդպիսի բան տեղի ունեցավ, թե՞ ոչ։ Զուհդի բեյ - Ոչ, էֆենդի։ Նախագահ — Վերջապես, գիտեք ինչ, [մարդիկ] եկել են այն համոզման, որ «Միություն և առաջադիմություն» կուսակցության մի շարք ղեկավարների նախաձեռնությամբ տեղի ունեցած տեղահանության և կոտորածի հարցում, եթե մասնաճյուղերը օժանդակություն ցույց տային նրանց, ապա այդ աստիճանի ողբերգություն տեղի չէր ունենա։ Հետևաբար, նշվում է, որ կուսակցության մասնաճյուղերն անուղղակի մասնակցություն են ունեցել [տեղահանությանը և կոտորածներինJ։ Իսկ մասնաճյուղերի պատասխանատվությունն էլ ընկնում է լիազորների և քարտուղարների վրա։ Ի՞նչ կասեք այդ մասին։ Զուհդի բեյ —Ես չեմ կարծում և չեմ էլ հիշում, որ իմ գտնված վայրերում տեղահանությունների ընթացքում դեպքեր պատահած լինեն։ Նախագահ — Կարող է պատահել, որ տեղահանությունը ձեր գտնված վայրերում էլ տեղի է ունեցել։ Ինչպես երևում է, հարցը լավ չկարողացա ձևակերպել։ Այսպես, ասում են, որ տեղահանությունների ընթացքում բավականաչափ կոտորածներ, կողոպուտ և հափշտակություններ են եղել։ Դա հաստատվեց նաև այստեղ տեղի ունեցած մի շարք դատաքննություններում։ Այնպես որ, այդ ողբերգությունը շատ սահմանափակ ձևով կկատարվեր, եթե մասնաճյուղերը միահամուռ կերպով չհամագործակցեին [կենտրոնական կոմիտեի] հետ։ Մեղավորներն իրենց պատիժը կկրեին, և այս հարցն էլ այսքան երկար չէր ձգձգվի։ Այսպիսով, դուք էլ, մասնաճյուղի լիազոր և պատասխանատու քարտուղար լինելով հանդերձ, մասնակցություն եք ունեցել այդ գործին։ Ի՞նչ կասեիք այդ մասին։ Զուհդի բեյ — Մեծարգո փաշա, ձեր բացատրությունից ես հասկացա, որ տեղահանության հետևանքով մի շարք կոտորածներ և այլ բաներ են տեղի ունեցել, և այդ բոլորը խրախուսվել է մասնաճյուղի կողմից...։


Նախագահ — Կամ էլ օժանդակություն է ցույց տրվել։ Զուհդի բեյ — Այո', կամ էլ օժանդակություն է ցույց արվել, ես այդպես էլ հասկանում եմ։ Ուրեմն` իմ շրջանում տեղի ունեցած տեղահանության ընթացքում կոտորած և այլ բռնություններ չլինելու պատճառով ակներև է դառնում, որ այդ խնդրին մասնակցություն կամ ազդեցություն չեմ ունեցել։ Նախագահ — Ես մի քիչ առաջ հարցրեցի, էսկիշեհիրում ձեր տեսած կամ լսած վատ արարքների մասին որևէ դժգոհություն հայտնեցի՞ք, կամ բողոքարկեցի՞ք, թե ոչ։ Այդ մասին ասեք։ Զուհդի բեյ — Չեմ արել։ Նախագահ — Ձեզ նման լիազորները և պատասխանատու քարտուղարները, եթե բողոքեին, ապա ակնհայտ է, որ այդ խնդիրը այդպիսի լայն ծավալ չէր ընդունի։ Ինչու՞ որևէ միջոց չձեռնարկեցիք։ Գիտեք, որ անտարբերության համար դուք ևս անուղղակի կերպով մասնակից եք համարվում [հանցագործությանըJ։ Զուհդի բեյ - Ես չեմ կարծում, որ քարտուղարի պաշտոնը երկրի կառավարման համար պատասխանատվություն կրի։ Նախագահ — Ոչ թե երկրի վատ կառավարման համար, այլ <Միություն և առաջադիմություն> կուսակցության կողմից կատարված վատ արարքների կապակցությամբ։ Զուհդի բեյ — Այդ արարքը ոչ թե <Միություն և առաջադիմություն> կուսակցության կողմից է կատարված, այլ կառավարության կողմից։ Նախագահ — Միթե կառավարությունն այդպիսի վատ արարքներ կկատարեր: Ասացե ք, այդ վատ արարքները կառավարության ո՞ր պաշտոնյայի կողմից կարող էր կատարվել: Զուհդի բեյ — Այն կատարվեց տեղահանության կանոնադրությամբ:


Նախագահ — Օրենքով կատարված գործողությունների համար ոչ մեկին պատասխանատվության չենք ենթարկում։ Իրականությունն այն է, որ տեղահանության քողի տակ կոտորած են սարքել (ընդգծումը, մերն է— Ա. Փ.)։

Ահա այս արարքի համար է, որ պատասխանատվու-թյան եք ենթարկվում։ Զուհդի բեյ — Իմ իրավասության տակ գտնվող վայրում, եթե այդպիսի բան տեղի ունենար, իմ խղճի թելադրանքով ես կդիմեի, բայց ինձ մոտ այդպիսի բան տեղի չի ունեցել: Նախագահ— Այն ժամանակ, երբ դուք էսկիշեհիր եկաք, ձեր տեսածն արդյոք բոլորովին չազդե՞ց ձեր վրա։ Զուհդի բեյ — Ես 1333 (1917) թվականին եկա։ Նախկին իրավիճակը վերականգնվել էր։

(Նախագահի թելադրանքով Զուհդի բեյը դուրս է հանվում դահլիճից)

[ Բրուսայի պատասխանատու քարտուղար դոկտ. Միդհատ բեյի հարցաքննությունը] Նախագահ — Այսուհանդերձ Բրուսայում տեղահանություն կատարվել է և նույնիսկ մի շարք բռնություններ են տեղի ունեցել։ Միդհատ բեյ — Այո: Նախագահ — Դուք իրազեկ ե՞ք դրանց մասին։ Միդհատ բեյ - Մեծարգո փաշա, էս այնտեղ գնացի մեկ տարի հետո։ Նախագահ — Շատ լավ, թող մի տարի հետո լինի։ Ոչ մի բան չլսեցի՞ք։ Միդհատ բեյ - Այդ ընթացքում կառավարությունը քննող հանձնաժողով էր ուղարկել, որն արդեն ավարտել էր իր ստուգումները։ Տեղահանության մասին ոչ մի հարցադրում չէր եղել։ Իմ այնտեղ գտնվելու ընթացքում ոչ մի բողոք, ո'չ մի վատ արարքի համար բողոքարկում չէր եղել:


Նախագահ — Ասում են, որ Բրուսայում տեղահանված հայերի տների ավերածությունները չափազանց ակնհայտ են եղել։ Միդհատ բեյ — Այո: Նախագահ — Ինչպե՞ս է լինում, որ դուք չեք տեսել։ Միդհատ բեյ — Մեծարգո փաշա, հայերի լքյալ գույքը գտնվում էր պետական կալվածատիրական հիմնարկության պաշտոնյաների իրավասության տակ։ Ուստի, մենք դրա հետ առնչություն չունեինք։ Իսկ այնտեղ տեղավորել էին գաղթականներին։ Անկասկած այդ ավերածությունները կատարվել են գաղթականների կողմից։ Այդ շինությունների համար պատասխանատվությունը ընկնում էր պետական պաշտոնյաների և պահակների վրա։ Նրանք էին զբաղվում այդ խնդրով։ Նախագահ — «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, քանի որ հայրենիքին ծառայելու պարտականությունն էր ստանձնել, ուրեմն, երկրի ընդհանուր առաջընթացին և բարգավաճմանը խանգարող այս խնդրում չպետքէ անտարբեր մնար։ Միդհատ բեյ — «Միություն և առաջադիմություն» կուսակցության լիազորները ոչ մի պատասխանատվություն չունեն, հետևաբար, ոչ մի ծառայություն ... Նախագահ — Գործադրման տեսանկյունից այդպես է։ Բայց և այնպես նրանք կարող էին իրենց վերադասին զեկույց ներկայացնել կամ էլ հետագայում համագումարի համար ինչ- որ բան պատրաստել։ Միդհատ բեյ — Մեծարգո փաշա, համագումարի հարցերով ես չեմ զբաղվել։ Նախագահ — Ոչ մի միջոց չձեռնարկեցի՞ք։ Միդհատ բեյ — Մեծարգո փաշա, ո'չ։ Նախագահ — Դրա համար էլ մեղադրական եզրակացությունում ասված է, «Միություն և առաջադիմություն» կուսակցության մասնաճյուղային լիազորները, իր ժամանակին, եթե այդ բռնությունների մասին հայտնած լինեին իրենց վերադասին և արգելեին դրանք, այդ բոնությունները տեղի չէին ունենա, և կոտորածն այդ աստիճան լայն ծավալ չէր ընդունի։


«Միություն և առաջադիմություն» կուսակցության մի շարք ղեկավարների կատարած հանցագործություններին անուղղակիորեն մասնակցություն ունենալու համար Մասնաճյուղային քարտուղարները ևս պատասխանատվություն են կրում։ Միդհատ բեյ — Մեծարգո փաշա, ես ինքս պատասխանատու քարտուղար եմ և ոչ մի ժամանակ այդ հանցագործությանը անձամբ չեմ մասնակցել։ Իմ հանդեպ ոչ մի բողոքարկում չի եղել։ Պատասխանատու քարտուղարները գործադիր իշխանություն չեն ունեցել։ Եթե տեղահանության ընթացքում բռնություններ և կամ լքյալ գույքի նկատմամբ չարաշահումներ են եղել, ապա այդ բոլորի համար պատասխանատու են պետական պաշտոնյաները և անհրաժեշտ է, որ նրանք պատիժ կրեն: Այնպես որ, պատասխանատու քարտուղարներն այդպիսի խնդրի հետ չեն կարող առնչություն ունենալ: Ըստ իս, ես կապ չեմ ունեցել: Նախագահ — Պատասխանատու քարտուղարները մի՞թե տվյալ մասնաճյուղի գործունեությունը չեն ղեկավարում: Միդհատ բեյ — Ո՞ր մասնաճյուղի, մեծարգո փաշա։ Նախագահ — Օրինակի համար Բրուսայի «Միություն և առաջադիմություն> կուսակցության մասնաճյուղը: Այս մասնաճյուղն ուներ իր կենտրոնը, ուներ իր անդամներն ու ղեկավարները։ Նրա գործունեության ղեկավարումը մի՞թե պատասխանատու քարտուղարի ձեռքին չէր: Միդհատ բեյ — Այո, ղեկավարում էր, բայց ինքը պետական գործերին միջամտելու իրավասու չէր Նախագահ — Հարցը կառավարության գործերին չմիջամտելու մասին չէ: Ասում են, որ ձեր գտնված վայրում և ընդհանրապես այլ տեղերում էլ այդպիսի վատ արարքներ են տեղի ունեցել և դրանց հանդեպ քանի որ ոչ մի միջոց չեք ձեռնարկել, ուրեմն, ղրանով խրախուսել եք նախաձեռնողներին և ընթացք եք տվել նրանց կատարած դաժանությունների ծավալմանը։ Միդհատ բեյ — Ես անձնապես, եթե իրազեկ լինեի, գուցե միջոցներ ձեռնարկեի։


Սակայն, մեծարգո փաշա, ես նման քայլի չեմ դիմել, որովհետև տեղյակ չեմ եղել ոչ մի վատ արարքի։ Նախագահ — Նույնիսկ ոչ մի տեղեկություն չունենալու դեպքում էլ, չէ որ դուք Բրուսայում տեսել էիք տների ավերածությունները։ Միդհատ բեյ — Գաղթականները տիրացել էին լքյալ գույքին։ Իսկ գաղթականությունը ուներ իր տեսչությունը, կար նաև պետության կողմից նշանակված վալին։ Հետևաբար, եթե ավերածություններ են տեղի ունեցել, ուրեմն դրանք կատարվել են գաղթականների կողմից: Այնպես որ, պատժել է պետք գաղթականների գործով զբաղվող անձանց։ Նախագահ — Իսկ ինչու՞ իմ տված հարցին չեք պատասխանում: Դուք ավերածություններ չտեսա՞ք։ Միդհատ բեյ — Տեսա, մեծարգո փաշա։ Նախագահ — Շատ լավ, եթե տեսաք, ինչու՞ գոնե մեկ անգամ չդիմեցիք վալիին և կամ գաղթականների տեսչությանը։ Ինչ է, նրանք իրավասություն չունեի՞ն։ Միդհատ բեյ — Ես անձամբ առնչություն չունեմ, այն իմ պարտականության մեջ չէր մտնում: Նախագահ — Մի՞թե ձեր պարտականության մեջ չէր մտնում ձեր վերադասին հայտնել երկրռւմ տեղի ունեցած ամեն մի պատահարի կամ ձեր կողմից իմացած վատ արարքների մասին։ Միդհատ բեյ— Հայտնել էր պետք, բայց մեծարգո փաշա, այդ հարցերով անձամբ չեմ զբաղվել։ Նախագահ — Ստացվում է այնպես, որ ցանկություն չեք ունեցել այդ անելու։ Միդհատ բեյ — Այդ վատ արարքներին, եթե իրազեկ լինեի, արգելք կհանդիսանայի, բայց իրազեկ չլինելու պատճառով բնական է, որ ... Նախագահ — Քո տեսած այդ ավերված տները միթե վատ արարքների հետևանք չէին։ Միդհատ բեյ - Մեծարգո փաշա, ղրանց հետ առնչություն ունեցող պետական պաշտոնյաներ կային։


Նախագահ — <Թեշքիլաթ-ը մահսուսե>-ի համար Բրուսայից մի շարք մարդկանց եք ուղարկել։ Այդ մարդիկ ի՞նչ նպատակի համար հավաքագրվեցին և ի՞նչ պայմանով ուղարկվեցին։ Չգիտե՞ք։ Միդհատ բեյ — Մեծարգո փաշա, չգիտեի, ես Բրուսա եմ եկել 1337 (1918) թվականին։

Takvim-i Vekayi, 28 Haziran 1335 (1919) № 3596

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախագահ` գեներալ— մայոր Էսադ փաշա, Անդամներ`գեներալ — մայոր Մուստաֆա Քերիմի փաշա, գեներալ- մայոր Իսմայիլ Հաքքը փաշա, գնդապետ Սուլեյման Շաքիր բեյ։

«ԻԹԹԻՀԱՏ ՎԵ ԹԵՐԱՔՔԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դատի տրված ներկա գտնվող մեղադրյալների անունները — Մանիսայի պատասխանատու քարտուղար Ավնի բեյ, Բեյօղլուի պատասխանատու քարտուղար Հասան Սելահեդդին բեյ, Էսկիշեհիրի պատասխանատու քարտուղար դոկտ. Բեսիմ Զուհդի բեյ, Բրուսայի պատասխանատու քարտուղար դոկտ. Միդհատ բեյ, Միրգունի պատասխանատու քարտուղարի տեղակալ Ջեվդետ բեյ, Հալեպի պատասխանատու քարտուղար Ջեմալ բեյ, էդիրնեի քննիչ Աբդուլ Ղանի բեյ, Կոնիայի պատասխանատու քարտուղարի տեղակալ Աբդուլ Քադիր էֆենդի: Կաստամոնուի պատասխանատու քարտուղարի տեղակալ Հասան Ֆեհմի էֆենդի, Կարահիսարի սանիտարական հանձնաժողովի նախկին նախագահ Ակյահ բեյ, Կարահիսարի նախկին պաշտոնյա Հայրեդդին բեյ։ ԴԱՏԱՎՃԻՌ


Սույն դատավարության ընթացքում լսեցին մեղադրող և պաշտպանվող երկու կողմերին, մանրակրկիտ ուսումնասիրվեցին և հետաքննվեցին բոլոր դատական փաստաթղթերն ու արձանագրությունները։Պարզվեց, որ <Միություն և առաջադիմություն> կուսակցության պատասխանատու քարտուղարներն ու լիազորները զինադադարից անմիջապես հետո, գրեթե երկրի բոլոր շրջաններում ծավալել են երկ-պառակտչական քայքայիչ գործունեություն, սանձարձակորեն սկսել են խռովություններ առաջացնել ժողովրդի մեջ, խանգարել մարդկանց անդորրը: Հայրենիքը հասցրել են կործանման եզրին։ Հետաքննչական փաստաթղթերի հիման վրա ներքին գործերի մինիստրությունը հավանություն էր տվել նրանց կալանքի տակ առնելու և Ստամբուլի ռազմական ատյանի քննությանը ուղարկելու որոշմանը։ Վերոհիշյալ պատասխանատու քարտուղարների և լիազորների հարցաքննություններից պարզվեց, որ <Միություն և առաջադիմություն> կուսակցությունը, ամբողջ երկրի կառավարումն իր ձեռքը վերցնելուց հետո, երկիրը ներքաշել է համաշխարհային պատերազմի մեջ, կատարել տեղահանություններ, կոտորածներ և կողոպուտ։ Միևնույն ժամանակ զբաղվել է առևտրի չարաշահումներով, և այլ անօրեն գործարքներով քայքայել է 0սմանյան կայսրության հզորությունը, երկիրը հասցրել ծայրաստիճան թշվառության...: Տեղահանված հայերի մի քանիսի բնակարաններն ակումբի վերածելով կահավորել են լքյալ գույքով: Ընտրությունների ընթացքում փոխանակ արդար մոտեցում ունենալու, բռնել են անիրավությունների ուղին և, ուժի դիրքերից ելնելով, բազմիցս միջամտել են կառավարության գործերին և ճնշումներ գործադրել ժողովրդի վրա։Հակառակ այս ահաբեկչական քաղաքականությանը, սակավաթիվ են եղել այն մարդիկ, որոնք համարձակվել են օրինականությունը պաշտպանել, սակայն [կենտրոնական կոմիտեի անդամները] տարբեր ձևերով սպառնացել են նրանց։ Եվ, վերջապես, սահմանադրությունը խախտելով` ստեղծել են նմանը չունեցող մի քմահաճ կառավարություն։ Նպաստ հավաքելիս և ներքին փոխառության տոմսեր վաճառելիս պատասխանատու քարտուղարները, կառավարության աչքի առաջ չարաշահելով իրենց դիրքը, բռնություններ են գործադրել և հակառակ օրենքի կալանավորել, բանտարկել են այնպիսի մարդկանց, որոնք հանդգնել են բողոքել հավելյալ արժեքով վաճառք կատարողների դեմ։


Պատասխանատու քարտուղարները մասնակցել են պետության գործերին միջամտող «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի կատարած վնասաբեր հանցագործություններին։ Նրանք հատկապես մասնակցել են տեղահանություններին, կոտորածներին և հափշտակված, կողոպտված ապրանքների շնորհիվ դիզել հսկայական հարստություն։ 1331 (1915) թվականի մայիսի 14-ին տեղահանությանը վերաբերող հրապարակված ժամանակավոր օրենքն օգտագործել են անձնական շահույթ ձեռք բերելու նպատակով։ Վերջնականապես բացահայտված է, թե ինչպես վերոհիշյալ պատասխանատու քարտուղարներից և լիազորներից մի քանիսը նպաստել և օժանդակել են կենտրոնական կոմիտեի ծրագրին և իրենց մասնաճյուղերում հավաքագրված մարդասպանների և այլ հանցագործների միջոցով կազմակերպել են հայերի կոտորածը և կողոպտել նրանց ունեցվածքը։ Զբաղվել են հարստահարությամբ և տիրացել նրանց լքյալ գույքին։ Մյուս դատավարությունների ընթացքոլմ նշվեց, որ կենտրոնական կոմիտեի անդամ և «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիր բեյը էրզրումից` Խարբերդի պատասխանատու քարտուղար, այժմ փախուստի մեջ գտնվող Ռեսնելի Նազըմ բեյին առաքված ծածկագիր հեռագրում գրել, է. «Ձեր միջոցով ուղարկվող հայերը ոչնչացվում են, թե ոչ»։ Իսկ Յոզղաթի լիվայում և Բողազլյանի կազայում տեղի ունեցած կոտորածի փաստաթղթերից, ինչպես նաև մեր ռազմական ատյանում տեղի ունեցած դատաքննություններից բացահայտվեց, որ Անկարայի պատասխանատու քարտուղար Նեջատի բեյի կողմից Յոզղաթի նախկին մութասարրիֆ Ջեմալ բեյին առաջարկված է եղել չհակառակվել հայերի բնաջնջման խնդրին։ Իսկ վերոհիշյալ Ջեմալ բեյի պաշտոնանկությունից հետո Բողազլյանի կայմակում, ներկայումս կախաղան բարձրացված Քեմալը նշանակված էր եղել Յոզղաթի մութասարրիֆի պաշտոնին։ Բերված փաստերից պարզորոշ երևում է, որ Կաստամոնուի շրջանի հայերը, ընղհանուր բնակչության թվի հետ համեմատած, շատ քիչ տոկոս են կազմել, և տեղահանության օրենքի համաձայն նրանք չպետք է ենթարկվեին տարագրության։ Այնուհանդերձ, այն ժամանակ, երբ Կաստամոնուի վալի Ռեշիդ փաշան, ըմբոստանալով տեղահանության դեմ պնդել է, հետևյալ խոսքերով` <Ես իմ ձեռքերս արյան մեջ չեմ թաթախի>, վերջինս իսկույն հեռացվել է պաշտոնից` նույն


Կաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմի էֆենդիի նախաձեռնությամբ և առաջարկով, իսկ նրա տեղ նշանակվել է Աթիֆ բեյը, որը և եռանդագին իրագործել է տեղահանությունը և պատճառ հանդիսացել ողբերգական իրադարձությունների»: Այս նույն ձևով էլ Միդհատ բեյը, գնալով Ստամբուլ, ըմբոստության համար հեռացնել է տվել պաշտոնից Բալուի մութասարրիֆի տեղակալ Ալի Իլմի բեյին։ Իսկ Բալուի տեղահանության ընթացքում `պատասխանատու քարտուղար դոկտ. Միդհատ բեյը ժողովրդին հորդորել է, ասելով, որ «հայերին չենք ուզում» և իր հրահանգով և ներգործությամբ իրականացվել է Բալուի տեղահանությունը: Ահա այս ձևով և օրենքի բուն ոգուն հակառակ, տեղահանությունը համատարած կերպով ծավալվել է բոլոր շրջաններում և առաջ բերել ողբերգական ծանր իրավիճակ։ Բոլոր ապացույցներն ու փաստերը լիովին հաստատում են, որ կոտորածները անմիջականորեն իրականացվել են «Միություն և առաջադիմություն» կուսակցության ստեղծած «Թեշքիլաթ-ը մահ- սուսե>-ի կողմից, Կուսակցության ստեղծած «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի կողմից, իսկ պատասխանատու քարտուղարները իրենց մասնակցությամբ նպաստել ու հեշտացրել են այդ գործը։ Այսպիսով, կատարված հանցագործությունները բոլոր ամբաստանյալներին հավասար չափով չի կարելի վերագրել։ Նրանց մասնակցության չափն ու աստիճանը բացահայտելու համար անհրաժեշտ եղավ ուշադրություն դարձնել յուրաքանչյուրի առանձին կատարած հանցանքին: Ըստ վկաների տված ցուցմունքի, Կաստամոնուի նախկին վալի Ռեշիդ փաշան հեռացվել է իր պաշտոնից նույն Կաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմի էֆենդիի նախաձեռնությամբ։ Հասան Ֆեհմի էֆենդին մահմեդական ժողովրդին շարունակաբար հրահրել է հայերի դեմ, ասելով, որ մեր վալին ամբողջ հայության վալին է, ավելի ճիշտ անհավատների վալին է։ Այսպիսի զառանցագին խոսքերով խռովություններ է սերմանել ժողովրդի մեջ, միջամտել է պետական պաշտոնյաների գործերին և նույնիսկ համարձակվել է իր անձնական նախաձեռնությամբ նրան վտարել պաշտոնից և վիլայեթից էլ հեռացնելու պահանջով ծածկագիր հեռագիր է ուղարկել ներքին գործերի մինիստրություն։


Մի այլ վկա` զորացրված մայոր Իսմայիլ Հաքքը բեյը հայտնել է, որ ըստ իր լսածի, Հասան Ֆեհմի բեյը եղել է այն անձնավորություններից մեկը, որոնք յուրացրել են [հայերի] լքյալ գույքից բավականաչափ արժեքավոր ապրանքներ։

Մեկ ուրիշի, հանգուցյալ մարշալ Ասաֆ Փաշազադե Ջեմալ բեյի վկայությամբ, Հասան Ֆեհմի Էֆենդու տան մեջ և ակումբի հրկիզման ընթացքում ի հայտ եկած ապրանքները անհերքելի ապացույց են, թե նա ինչպիսի չարաշահումներ է թույլ տվել լքյալ գույքի կողոպտման խնդրում։ Իսկ տեղահանությունը գործադրվել է նրա և վալի Աթիֆ բեյի սերտ համագործակցությամբ։ Մի այլ վկայի՝ Վահիդ Էֆենդիի ցուցմունքով, նույնպես ապացուցվում է, որ Հասան Ֆեհմի Էֆենդին եղել է տեղահանության անմիջական կազմակերպիչն ու գործադրողը և լքյալ գույքի կողոպտիչներից մեկը։ Իններորդ կանոնավոր զորագնդի հրամանատարությունից թոշակի անցած և այնուհետև կայմակամի պաշտոնը ստանձնած Խուրշիդ բեյի զեկուցագրում նշված է, որ Հասան Ֆեհմի Էֆենդին միջամտել է պետական գործերին, իսկ Աթիֆ բեյը վալիության պաշտոնը ստանձնելուց հետո [Կաստամոնուի վիլայեթի] ամբողջ կառավարումը վերցրել է իր ձեռքը։ Կաստամոնուի նախկին ժանդարմական գումարտակի հրամանատար մայոր Մուստաֆա Շերեֆ բեյը, որն այսօր գտնվում Է Սիլիֆկեի ժանդարմական գումարտակի հրամանատարությունում, տեղահանության վատ հետևանքները կանխազգալով գժտվել Է Աթիֆ բեյի հետ։

Մի այլ վկայությամբ պարզվում Է, որ Հասան Ֆեհմի բեյը հանգուցյալ Իզզեթ բեյին ասել է. «Հայության տեղահանությանն արգելք հանդիսանալու համար պատմությունը և ապագա սերունդն անիծելու Է քեզ»։Այստեղ նույնպես հաստատվում է, որ Հասան Ֆեհմի բեյը եղել Է տեղահանության անմիջական կազմակերպիչն ու հրահրողը։ Մի այլ վկայության մեջ, Ջեվդետ և Սելիմ Էֆենդիները հայտնում են, որ Հասան Ֆեհմի բեյը միջամտել Է լքյալ գույքի հանձնաժողովի գործունեությանը։


Այդ գույքն աճուրդի հանելուց առաջ նա հանձնախմբի անդամների ընկերակցությամբ մտել է նշանակված խանութները և իրեն անհրաժեշտ իրերն իր մարդկանց միջոցով պարկերի և կողովների մեջ լցնելուց հետո ուղարկել է իր բնակարանը։ Միմիայն այս արարքից հետո նա թույլատրել է խանութները բացել և աճուրդի ենթարկել լքյալ գույքը։ Նրանք հայտնում են նաև, որ Հասան Ֆեհմի էֆենդիի այդ գործարքին արգելք հանդիսանալը անիմաստ էր, քանի որ տվյալ ժամանակ նա մեծ ազդեցություն ուներ վալիի [Աթիֆ բեյի] վրա։ Կաստամոնուում հանրահայտ անձնավորություններ Հաջի Թեվֆիկ բեյը, մեջլիսի նախկին գլխավոր քարտուղար Բեսիմ բեյը, ուսուցիչ Մեհմեդ էֆենդին, առևտրական Ահմեդ էֆենդին, փաստաբան Իզզեթ էֆենդին և կայմակամ Ջելալ բեյը իրենց ցուցմունքներում նույնպես հաստատում են Հասան Ֆեհմի բեյի կատարած բռնություններն ու չարաշահումները, ինչպես նաև պետական գործերին նրա ունեցած բացահայտ միջամտության փաստերը։ Բալուի, իսկ ավելի ուշ Բրուսայի պատասխանատու քարտուղար դոկտ. Միդհատ բեյի մասին նշված է, որ դեռևս Բալուում պատասխանատու քարտուղար եղած ժամանակ կառավարության որոշման համաձայն Հայությունը զերծ էր մնալու տեղահանությունից, քանի որ բնակչության ընղհանուր թվի համեմատ հայերը քիչ տոկոս էին կազմում: Սակայն իր անձնական նախաձեռնությամբ նա ժողովրդի մեջ ատելություն է սերմանել «հայերին չենք ուզում» նշանաբանով։ Իսկ երբ Բալուի մութասարրիֆի տեղակալ Ալի Իլմի բեյը հակառակվել է տեղանության իրագործմանը, [դոկտ. Միդհատը] նրան հեռացրել է պաշտոնից։ Այսպիսով, նա նպաստել է տեղահանության գործադրմանը և պատճառ հանդիսացել նրա ողբերգական հետևանքներին։ Այս բոլորը պաշտոնապես արձանագրված է Բալուի մութասարրիֆության տեղեկագրում։ Նույնիսկ Բրուսայում գտնվելու ընթացքում նա իր կամքն է թելադրել կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, միջամտել պատգամավորների ընտրություններին, իսկ Կեմլիկում հանգանակություն հա-վաքելիս [բնակչությունը] պաշտոնապես բողոքարկել է նրա անօրինական վարմունքի դեմ։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության էդիրնեի քննիչ Աբդուլ Ղանի բեյի մասին նշված է, որ ըստ էդիրնեի վիլայեթի 1335 (1919) հուլիսի 27, 30 թվագրությունը կրող տեղեկագրի բովանդակության, Քըրք Քիլիսեի և Դեմիր Քյոյի պատգամավորների ընտրության ընթացքում Աբդուլ Ղանի բեյըJ ազդել է պետական պաշտոնյաների վրա և նույնիսկ միջամտել վիլայեթի կառավարչության գործերին։ Նա յուրացումներ է կատարել ազգային պաշտպանության բյուջեից և յուրացրել [բնակչությունից] հավաքված նպաստը:


Էդիրնեի դատական քննիչի կողմից արձանագրված հարցաքննության ընթացքում Արթին (Հարություն) և Հովհաննես Ալթունյանները, Ալեքսան Սարաֆյանը, Խաչիկ Կյուրճյանը և մյուսները վկայություն են տվել, որ հայության ոչնչացման նպատակը հետապնդող տեղահանության խնդրում Աբդուլ Ղանի բեյը եռանդագին ազդեցություն է գործել բոլորի վրա: Տեղահանության ընթացքում նա զինված չեթեների հետ շրջագայել է ամենուր։ Ոստիկանատնից դուրս բերվող հայերից բռնագրավել է նրանց փողերը։ Գազազյան եղբայրների կտորեղենի խանութը 1000 լիրայով գնել է իր որդու`Հայրուլլահի համար: Միևնույն ժամանակ հայերի լքյալ գույքը շատ չնչին գումարով վաճառել է իր համախոհներին։ Հիշյալ Աբդուլ Ղանի բեյի հարցաքննության տեղեկագրում նշված է, թե իբր նա դիմել է վալիին` հայերին տեղահանության չենթարկելու, մինչդեռ Ավետիս յան և Ալեքսանյան էֆենդիները իրենց տված վկայության մեջ հայտնել են, որ տեղահանության բուն նպատակը եղել Է հայության ոչնչացումը, և Աբդուլ Ղանի բեյը, լինելով մարդկային առաքինություններից զուրկ մի անձնավորություն, մեծ ազդեցություն է գործել տեղահանության խնդրում, որ նա գործարքի մեջ մտնելով տեղի առևտրականների հետ, դիզել է մեծ հարստություն։ Թեև այլ վայրերում տեղահանվողներին քիչ թե շատ պայմանաժամ են տվել, էդիրնեում տեղահանվողներից դրամն ու թանկարժեք իրերը վերցնելուց և ապրուստի միջոցներից զրկելուց հետո, առանց պայմանաժամի քշել են դեպի Թեքֆուր լեռը։Դատաքննության ընթացքում Աբդուլ Ղանի բեյի տված ցուցմունքի համաձայն, իբր [տեղահանությունը] եղել է էդիրնեի գրավվման ժամանակ [թուրքերի մոտ] առաջ եկած վրեժխնդրության զգացման հետևանքով։ Ըստ նրա հայտնած տեղեկության, էդիրնեում տեղահանությունն իբր տեղի է ունեցել մի գիշերվա ընթացքում, այն էլ մեկ քարավանով։ Մինչդեռ էդիրնեից եկած մեր հարցումի պատասխանագրում, ասված է, որ տեղահանությունը տեղի է ունեցել երեք քարավանով, որոնք ուղարկվել են մինչև Տեր-Զոր։ Այնպես որ, այս խնդրում ևս նրա տված կեղծ ցուցմունքը ակներև է։ Վերոհիշյալ մեղադրյալներ' Հասան Ֆեհմի, դոկտ. Միդհատ, Աբդուլ Վանի, Ավնի, դոկտ, Բեսիմ Զուհդի, Հասան Սելահեդդին, Ջեմալ, Մյունիր, Ջեվդետ և Աբդուլ Քադիր էֆենդիների և բեյերի ամբաստանությանը վերաբերող նյութերը ցույց են տալիս, որ նրանք շեղվել են կառավարության օրենքից և այդպիսով վտանգել երկրի ներքին ապահովությունը ...:


Հասան Ֆեհմի էֆենդու, դոկտ. Միդհատ և Աբդուլ Ղանի բեյերի ամբաստանության վերաբերող նյութերը, ինչպես պարզաբանվեց վերևում, հաստատում են, որ նրանք, իրազեկ լինելով կենտրոնական կոմիտեի կատարած անօրինական գործարքներին և այն նախաձեռնողների բուն նպատակներին, նպաստել և անուղակիորեն մասնակցեի են կոտորածի և կողոպուտի խնդրում կատարված հանցագործություններին»: Ներքին փոխառության պարտատոմսեր թողարկելիս Ավնի բեյը ևս ընդգրկվել է հանձնաժողովի կազմի մեջ։ Մի շարք մարդկանց, այդ թվում Հերդեմին, մանիսացի Հաջի Հասանին, Իսմայիլին և Սարուխան գյուղից Մեհմեդին կանչելով`հանձնաժողովի առաջ ծեծել են և հակառակ օրենքի բանտարկել։ Այնուհետև պարտադրել են նրանց կարողությունից բարձր ներքին փոխառության պարտատոմսեր։ Այդ մասին վկայություն են տվել թե լսողները, թե տուժածները, իսկ նա խոստովանել է, որ ընդգրկված է եղել այդ հանձնաժողովի կազմի մեջ։ Այսպիսի անօրինական գործարքներով պատասխանատու քարտուղարները հանդգնել են կառավարության աչքի առաջ կատարելու նման արարքներ։ Իսկ Ավնի բեյը, բերված գրավոր վկայությունների համաձայն, ձայների մեծամասնությամբ հանցավոր է ճանաչվում, քանի որ լինելով ազդեցիկ մարդկանցից մեկը ծեծել է, ստորացրել և հակառակ օրենքի կալանավորել մարդկանց։ Ինչ վերաբերում է Բեսիմ Զուհդի բեյի արարքներին, ինչպես բացահայտվեց հարցաքննության ընթացքում, Ռաֆայել Շիրինյան էֆենդիից վերցրած գորգերը ոչ թե բռնության հետևանք է, այլ` սովորական առևտրական գործարք, քանի որ հետագայում այդ գորգերը վերադարձվել են տիրոջը։

Takvim-i Vekayi, 9 Ocak 1336 (1920) № 3772


ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

ՅՈԶՂԱԹԻ ՏՐԱՊԻԶՈՆԻ, ԲՅՈԻՅՈԻՔ ԴԵՐԵԻ ԵՎ ԽԱՐԲԵՐԴԻ ՏԵՂԱՀԱՆՈԻԹՅԱՆ ԵՎ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

ՆՈՐԻՆ ՄԵԾՈԻԹՅՈԻՆ ՓԱԴԻՇԱՀԻ 1335 թ. (1919) ՄԱՐՏԻ 8-ի ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախագահ`գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշա. անդամներ`գեներալ-մայոր Զեքի փաշա, գեներալ -մայոր Մուստաֆա փաշա, գեներալ- մայոր Ալի Նազըմ փաշա, գնդապետ Ռեջեր Ֆերդի բեյ։

ՅՈԶՂԱԹԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՏՈՐԱԾԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դատաքննության ենթակա մեղադրյալների անունները - Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ և Բողազլյանի կայմակամ Քեմալ բեյ: Յոզղաթի ժանդարմական պետ, մայոր Թեվֆիկ բեյ։

ԴԱՏԱՎՃԻՌ

Աույն դատավարության ընթացքում լսեցին մեղադրող Եվ պաշտպանվող երկու կողմերին, մանրակրկիտ ուսումնասիրվեցին և հետաքննվեցին նաև բոլոր դատական փաստաթղթերը։


Մեղադրյալները և նրանց դատապաշտպանները ջանացին ուրանալ կատարված հանցանքը և պահանջեցին ազատ արձակել։ Բայց իսլամի բարձր դրույթները, օսմանյան օրենքները ընդհանուր են բոլոր հպատակների համար և պաշտպանում են նրանց կյանքն ու պատիվը, ունեցվածքը, և հասարակական իրավունքները հավասարապես։ Եվ այս բոլորի անխափան գործադրումը կատարելապես մտնում Է պետության պաշտոնյաների պարտականությունների մեջ։ Մեղադրյալներ' Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ և Բողազլյանի կայմակամ Քեմալ բեյը, ինչպես նաև Յոզղաթի ժանդարմական պետ, մայոր Թեվֆիկ բեյը իրենց պաշտոնավարության ընթացքում, առանց ուշադրություն դարձնելու պաշտոնապես հաղորդված հրամանների բացառություններին, տեղահանության են ենթարկել նույնիսկ թուլակազմ կանանց, անչափահաս երեխաներին ոտնահարելով նրանց անձնական իրավունքները։ Ունեցվածքն ու դրամը կողոպտելուց հետո, նրանց քարավանները ճամփու են դրվել կյանքի ապահովության բոլոր միջոցներից զուրկ: Նույնիսկ, մի շարք ստոր մարդկանց գաղտնի հրահանգները կատարելով, ոչ միայն ուշադրություն չեն դարձրել նրանց կյանքը ապահովելու խնդրին, այլ, ընդհակառակը, ամուր կապելով բոլոր տղամարդկանց ձեռքերը' զրկել են նրանց ինքնապաշտպանության բոլոր հնարավորություններից։Եվ այդպես կանխամատածված կերպով առիթ են տվել, որ այդ ողբերգությունը գործադրվի։ Մեղադրյալները նույնիսկ ուշադրություն չեն դարձրել սպանությունները կանխելու իրենց վերադասի հորդորանքներին և պատասխանատու պաշտոնյաների վրա ինչ- որ պատահական մարդկանց ղեկավար նշանակելով, գաղտնաբար շարունակել են իրագործել իրենց բարբարոսային արարքները։ Նրանց միջոցով կատարված այդ կոտորածներն ու կողոպուտները, իսլամի դրույթներով էլ մեծ մեղք և հանցանք համարվելով, անհարիր են մարդկության և քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին։ Վկաների համոզիչ ցուցմունքները, բարձրաստիճան զինվորականության միջև կատարված պաշտոնական թղթակցությունների և հեռագրերի բովանդակությունը, մեղադրյալների մանրակրկիտ հարցաքննությունը, ինչպես նաև քարավաններում գտնվող կանանց ու երեխաներին իրենց ամուսիններից կանխամտածված անջատումը լիովին բացահայտում է մեղադրյալների կատարած հանցանքն ու նենգ նպատակները, թեև դատապաշտպանները և մեղադրյալները իրենց վերջին


խոսքերում նշեցին, որ իբրև թե մի շարք թեթևամիտ կուսակցությունների հրահանգով: Օսմանյան կայսրության մյուս կողմերում գտնվող իրենց հայրենակիցների դրդումով, հատկապես հակառակորդի կողմից գրավված վայրերում, հայերը անցել են թշնամու կողմն ու միացել ապստամբական շարժումներին: Այս բացատրությունները չեն կարող կատարված վայրագությունները արդարացնելու համար հիմք ծառայել, որովհետև եթե հայ ժողռվրդի մի մասը երբեմն միացել է այդ շարժումներին, ապա մյուս մասը տարբեր ձևերով արտահայտել է իր հավատարմությունը իշխանություններին։ Այնպես որ, յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար, անկախ իր ազգայնական զգացումներից և անձնական վրեժխնդրությունից, ստիպողական անհրաժեշտություն է գորովագութ հոր նման, առանց ցեղային և կրոնական խտրականության, պաշտպանելու իրեն ավանդված բնակչության զգացումներն ու իրավունքները» Քեմալ բեյը իր պաշտոնական խոսքում արծարծեց այն միտքը, թե Իբր Յոզղաթում կատարված այդ արարքները բխել են Վանի, Էրզրումի և Բիթլիսի կողմերում մահմեդականների դեմ հայերի ցուցաբերած վատ վերաբերմունքից։ Մինչդեռ, օրենքի և խղճի տեսակետից, ապստամբական շարժման հետ ոչ մի առնչություն չունեցող Յոզղաթի հայ բնակչության նկատմամբ գործադրված վրեժխնդրությունն ու անձնական ոխակալությունն անհամատեղելի են վերոհիշյալ մտքի հետ։ Փաստերը վկայում են, որ հայերին կոտորելու համար նա նույնիսկ ոտքի է հանել ոչ միայն իր տրամադրության տակ գտնվող սանջակի թուրքերին, այլև կոչ է արել բոլոր մահմեդականներին'ոտքի կանգնել հայ ժողովրդին իսպառ ոչնչացնելու համար։ Իր ձեռագրով գրված փաստաթղթերից մեկում, նա, անպաշտոն երեք մարդկանց վերահսկիչ նշանակելով, քարավանները առաջնորդող պաշտոնական պահապանների վրա, ստիպել է վերջիններին, որպեսզի հնազանդվեն և ենթարկվեն նրանց հրամաններին։ Բոլորովին կասկած չի հարուցում, որ նրանց տված հրահանգի հիման վրա էլ քարավանները ենթարկվել են կոտորածի։ Այս և այլ հավաստի ապացույցները հօդս են ցնդեցնում մեղադրյալների փաստաբանների դատապաշտպանությանը վերաբերող ջանքերը։


Քաղաքացիական քրեական օրենսգրքի 56- րդ հոդվածի հիման վրա նրանց դատելու դատախազության պահանջարկը [ դատական հանձնախմբի] կողմից հավանության չարժանացավ։ Հանձնաժողովը միաձայն որոշեց մեղադրյալներին դատապարտելու քաղաքացիական քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածով։ Պատժի չափը քննարկության նյութ դառնալուց հետո որոշվեց ըստ կատարված հանցագործության երկուսին էլ առանձին առանձին դատել 45-րդ հոդվածի հիման վրա «հանցագործության անմիջական մասնակցություն ունենալու » մեղադրանքով։ Քեմալ բեյը տվյալ սանջակի ամենաբարձր պաշտոնատար անձը լինելով, ինքն է կազմակերպել [Յոզղաթի հայության] կոտորածն ու ունեցվածքի կողոպուտը և հանդիսանում է գլխավոր հանցագործը, քանի որ ինքն է նշանակել մի շարք անպաշտոն մարդկանց, որպեսզի ուղեկցեն քարավանները և միևնույն ժամանակ ստիպել է քարավանի պաշտոնական առաջնորդ Շյուքրի չավուշին, որ նա հնազանդվի և կատարի նրանց հրամանները։ Առկա հանցանշանների համաձայն, վերոհիշյալ Թեվֆիկ բեյը կոտորածի և կողոպուտի իրականացման խնդրում անուղղակի մասնակցություն ունենալու համար դատապարտվեց 45- րդ հոդվածով, իսկ գլխավոր հանցագործ Քեմալ բեյը' կայսերական ռազմական քրեական օրենսգրքի 171-րդ և կայսերական քաղաքացիական քրեական օրենսգրքի 170 -րդ հոդվածների հիման վրա։ Այսպիսով, [դատարանըJ միաձայն վճիռ կայացրեց, որ Քեմալ բեյը դատապարտվում է մահվան` ըստ 171-րդ հոդվածի, ուր ասված է. «Եթե մի խումբ մարդիկ կանխամտածված ճնշում բանեցնելով, զինված կամ անզեն, խորտակելով դռներն ու ցանկապատերը կողոպտեն և կամ փչացնեն պարենամթերքը, վաճառքի ապրանքները ...դատապարտվում են մահվան, ինչպես նաև կայսերական քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով, ուր ասված է. «Կանխամտածված սպանություն կատարողները, կամ իրենց մերձավոր ազգականներին, լինի հայր կամ պապ, մայր կամ տատ, առանց կանխամտածվածության սպանողները մահվան են դատապարտվում»։ Իսկ Թեվֆիկ բեյը դատապարտվում է 15 տարվա տաժանակիր աքսորի, վերոհիշյալ 45-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, ուր ասված է. «Եթե գլխավոր հանցագործին մահապատիժ կամ ցմահ տաժանակիր աքսոր է սահմանվում, ապա նրա մեղսակիցներին' 10 տարուց ոչ պակաս ժամանակավոր բանտարկություն»։ 6 ռեջեբ 1337 թ.


(1919 թ. ապրիլի 8) Նազըմ, Զեքի, Մուստաֆա, Ալի Նազըմմ, Ռեջեբ Ֆերդի

Ռազմական արտակարգ ատյանի արձանագրող հանձնախմբի պետ' Աբիդին Ղավեր

Takvim-i Vekay՛՛. Ց Nisan 1335 (1919) № 3617

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ

նախագահ` գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշա, անդամներ`գեներալ- մայոր Զեքի փաշա, գեներալ- մայոր Մուստաֆա փաշա, գեներալ- մայոր Ալի Նազըմ փաշա, գնդապետ Ռեջեբ Ֆերդի բեյ։

ՏՐԱՊԻԶՈՆԻ ՏԵՂԱՀԱՆՈԻԹՅԱՆ ԵՎ ԿՈՏՈՐԱԾԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈԻՆԸ

Դատի տրված ներկա գտնվող մեղադրյալների անունները — Տրապիզոնի հարկային տեսուչ Մեհմեդ Ալի բեյ, Տրապիզոնի ոստիկանապետ Նուրի բեյ, Տրապիզոնի ] գաղտնի] գործակալության տեսուչ Մոստաֆա էֆենդի, Տրապիզոնի ժանդարմի քննչական տեսուչի օգնական` կայմակամ Թալաաթ բեյ, Տրապիզոնի հյուրանոցի տնօրեն Նիազի էֆենդի, Տրապիզոնի առողջապահության տեսուչ Ալի Սայիբ բեյ։

Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալների անունները — Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմի բեյ, [կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նայիլ բեյ


ԴԱՏԱՎՃԻՌ

Սույն դատավարության ընթացքում լսեցին մեղադրող և պաշտպանվող երկու կողմերին, մանրակրկիտ ուսումնասիրվեցին և հետաքննվեցին նաև բոլոր դատական փաստաթղթերը։ Մեղադրյալները և նրանց դատապաշտպանները ջանացին ուրանալ կատարված հանցանքը և պահանջեցին ազատ արձակել։ Բայց իսլամի բարձր դրույթներր, օսմանյան օրենքները ընդհանուր են բոլոր հպատակների համար և պաշտպանում են նրանց կյանքն ու պատիվը, ունեցվածքը և հասարակական իրավունքները հավասարապես։ Եվ այս բոլորի անխափան գործադրումը կատարելապես մտնում է պետության պաշտոնյաների պարտականությունների մեջ։ Մեղադրյալներ' Տրապիզոնի նախկին վալի Ջեմալ Ազմի բեյը, ինչպես նաև <Միություն և առաջադիմություն» կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նայիլ բեյը սերտորեն համագործակցել են ստացված գաղտնի հրամանագրերը իրականացնելու գործում։ Արտաքուստ նրանք իբրև թե գործել են տեղահանության օրենքի հիման վրա, մինչդեռ այդ գաղտնի հրահանգների համատեղ իրականացումը համարձակություն է տվել նրանց` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայերին կոտորելու և բնաջնջելու։ Մի շարք հանցագործ, անառակ մարդկանցից և նույն մակարդակի մի քանի ժանդարմներից նրանց կազմած հրոսակախմբերը իբրև թե ուղեկցելու էին տեղահանված հայերի քարավանները։ Մինչդեռ շտապ տեղահանության ենթարկված և պաշտպանության միջոցներից զուրկ հայերի քարավանները քաղաքից հեռացվելուց հետո, ամայի վայրերում տղամարդկանց առանձնացրել են կանանցից և վերոհիշյալ հանցագործներից կազմված չեթեների հրոսակախմբերը հարձակվելով] կողոպտել են նրանց իրերը և այնուհետև աներևակայելի դաժանությամբ սպանել և բնաջնջել բոլորին։


Իսկ խեղճ կանանց մի այլ վայր տանելով] հափշտակել են նրանց զարդեղեններն ու շորերը և ենթարկել բռնաբարության։ Այնուհետև ամիսներով ճանապարհներին քարշ գալուց հետո, շատերը մահացել են բոլորովին հյուծված, տառապալի ուղևորությունից, սովից և ծարավից։ Իսկ ողջ] մնացածներին էրզինջանի ճանապարհով ուղարկել են հեռավոր վայրեր։ Տրապիզոնում մնացած կանանց ու երեխաների մի մասին իբրև թե պաշտպանելու պատրվակով տեղավորել են հիվանդանոցներում և դերվեշների տներում։ Այնուհետև, ծովային ճանապարհով այլ վայրեր տեղափոխելու նպատակով, խմբերով նստեցրել են նավերը և տեսադաշտից հեռու ծովի խորքերը տանելով` գցել են ջուրը և խեղդելով ոչնչացրել բոլորին։ Այս դատավարության վերջին նիստում պարզվեց և մենք բոլորս համոզված ենք, որ կոտորածն ու կողոպուտը մտահղացված է եղել ոչ թե Տրապիզոնում, այլ նրա սահմաններից դուրս, այն էլ կանոնավոր ու խիստ կազմակերպված։ Վերոհիշյալ մեղադրյալներից հարկային տեսուչ Մեհմեդ Ալի Էֆենդին, վաղեմի ծանոթ լինելով վալի Ջեմալ Ազմի բեյին, սերտ համագործակցել է նրա հետ, կատարել նրա հրամանները և նպաստել վալիի կատարած չարագործություններին և այդ ողբերգական արարքների իրականացմանը։ Իսկ վալի Ջեմալ Ազմի բեյը օգտագործել է նրան, նկատի ունենալով, որ նա սերտորեն առնչություն ունի լքյալ գույքի, գոհարեղենների, ռազմական արտակարգ հարկային պաշտոնյաների, ռազմական շինությունների, կապի հանձնաժողովների, զինվորական, հեռախոսային և անձնագրերի ստուգման տեսչությունների, ինչպես նաև «Կարմիր մահիկ» հիվանդանոցի և «Կանանց ընկերության» հետ։ Մեհմեդ Ալի բեյի թույլտվությամբ հայ կանանց և աղջիկներին իբրև թե «պատսպարման» քողի տակ հապճեպորեն հավաքել են մարդասիրական նպատակներով կառուցված հիվանդանոցում, դերվիշների տներում Եվ այնուհետև հայրենասիրական գործ կատարած լինելու պատրվակով, որպես աղախին և կին օգտագործելու նպատակով բաժանել տարբեր մարդկանց տները։ Եվ այդպես, նրա մեղքով շատերը կուսապղծվել և ենթարկվել են այլևայլ բռնությունների։ Այդ դժբախտներին տվյալ վայրերում հապճեպորեն հավաքելու և կարճ ժամանակամիջոցում քաղաքից դուրս հանելու կուսապղծելու և այլ բռնությունների ենթարկելու մասին գոյություն ունեն հավաստի վկայություններ։ Նույնիսկ իրենից ստորադաս հարկային տեսչության քննիչը բազմիցս գրավոր և բանավոր զգուշացրել


է, որ իր պաշտոնի հետ առնչություն չունեցող այդ ստոր գործերի մեջ խառնվելը կարող է ունենալ խիստ վտանգավոր հետևանքներ։ Ւսկ նա (Մեհմեդ Ալի էֆենդին) բոլորովին կարևորություն չտալով դրան, գիտակցաբար շարունակել է օժանդակել հիշյալ Ջեմալ Ազմի բեյի քաղաքի ներսում կատարած անմարդկային, դաժանաբարո բոլոր հանցագործություններին։ Ոստիկանապետ Նուրի էֆենդին, որը այլ պաշտոնատար անձնավորությունների հետ նշանակվել է հետևելու քաղաքի կարգուկանոնին, միևնույն ժամանակ ընդգրկված է եղել տեղահանության կազմակերպման, գաղտնի ոստիկանության և գոհարեղենների պահպանության հանձնաժողովների մեջ։ Նրան է հանձնարարվել հավաքելու, գրանցելու տեղահանված հայերի լքյալ գույքը։ Մինչդեռ նա ոչ մի գործնական միջոց չի ձեռնարկել լքյալ գույքի պահպանման հարցում։ Ավելին, նրա թույլտվությամբ հայերի լքյալ գույքի պահեստավորումը կատարվել է անվստահելի մարդկանց միջոցով, անկազմակերպ և առանց «դաֆթար» կազմելու։ Այսպիսով, նրա մեղավորությամբ լքյալ գույքը հա-փշտակվելով մատնվել է կատարյալ կորստի։ Չնայած որ նա այդ ապրանքների գողության մեջ մեղադրվող մի քանի պաշտոնատար անձնավորությունների ուղարկել է ռազմական ատյանի հետաքննությանը, այնուհանդերձ ո'չ մի պաշտոնական կամ անպաշտոն միջոց չի ձեռնարկել Ջեմալ Ազմի բեյի և նրա պաշտոնակատարների արարքները սանձահարելու, ինչպես նաև սաստելու այն ոստիկաններին և ժանդարմներին, որոնք օգտվելով գիշերային պարետային ժամից», զբաղվել են թալանով և հափշտակությամբ։ Նա նույնիսկ ականատես լինելով այդ ողբերգական տեսարանին' ոչ մի արգելք չի հարուցել, երբ ժանդարմները և ոստիկանները քաղաքում մնացած կանանց և երեխաներին խեղդելու նպատակով նավ բարձրացնելով տարել են ծովի խորքերը: Ըստ նրա տված ցուցմունքի, իբրև թե խորապես ազդվելով իր ներկայությամբ կատարված մի շարք դեպքերից, քաշվել է իր սենյակը և այն աստիճան հուզմունք ապրել, որ նույնիսկ չի կարողացել միառժամանակ դուրս գալ փողոց։ Այդ բոլորով հանդերձ, նա աչք է փակել վալիի կատարած արարքներին և նույնիսկ քաջություն չի ունեցել կամովին հեռանալու և պաշտոնը զիջելու մեկ ուրիշին, որը գուցե կարողանար կանխել այդ հանցագործությունները։ [Գաղտնի ոստիկանության] գործակալ Մուստաֆա բեյը, միաժամանակ զինվորական լինելով, կարողացել է


վաղուց ի վեր շահել Ջեմալ Ազմի բեյի համակրանքը և սերտ հարաբերություն հաստատել նրա հետ։ Օգտվելով այդ մտերմությունից, Մուստաֆա բեյը ձեռք է բերել զինվորական շատ կարևոր պաշտոններ, ինչպիսիք են նավահանգստային և առևտրական զինվորական տեսչությունները։ Մուստաֆա բեյը կարողացել է նաև իր պաշտոնավարությունը երկարաձգել շնորհիվ Ջեմալ Ազմի բեյին ենթակա զինվորական հրամանատարների աջակցության և կենտրոնական կառավարության հովանավորության։ Հայերից հափշտակված գույքի տեղափոխության ընթացքում նա, չարաշահելով իր պաշտոնը, զինվորական փոխադրական միջոցները տրամադրել է վալիին և նրա պաշտոնակատարներին։ Նրան պաշտպանելու միտումով վկայություն տվողները նշեցին, որ նա լավ հարաբերության մեջ գտնվելով վալիի հետ, իբր կարողացել է մի շարք հայերի ազատել տեղահանությունից։ Լինելով քաղաքի մեծահարուստներից մեկը, իր անձնական շահի համար չի զոհաբերել իր պատիվը։ Նույնիսկ վալի Ջեմալ Ազմի բեյի ագահ բերանը փակելու համար, իրեն հանձնված գանձարկղի զարդեղենն ու դրամը առանց հաշվարկի տրամադրել Է նրան և նյութական վնաս կրել։ Նուրի բեյի, Մեհմեղ Ալիի և գործակալ Մուստաֆա Էֆենդիի օգտին տրված այդ վկայությունները, ինչպես նաև նրանց դատապաշտպանների կողմից առաջ քաշված, պարզաբանումները, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և բոլորովին անհիմն են։ Այսպիսով, [ռազմական ատյանը] միաձայն որոշում կայացրեց, որ ոստիկանապետ Նուրի Էֆենդին, [գաղտնի ոստիկանության] գործակալ Մուստաֆա բեյը, իրենց պաշտոնավարության ընթացքում կատարած չարաշահումների համար հանցավոր են ճանաչվում։ Վալի Ջեմալ Ազմի բեյը, [կուսակցության] պատասխանատու քարտուղար Նայիլ բեյը, [հարկային տեսուչ] Մեհմեդ Ալի Էֆենդին մեղադրվեցին կայսերական քաղաքացիական քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածով։ Տեղի ունեցած խորհրդակցությունից հետո [ատյանը] Ջեմալ Ազմի և Նայիլ բեյերին ճանաչեց որպես հանցագործության անմիջական մասնակից և պատժի չափ սահմանեց վերոհիշյալ 45-րդ հոդվածի առաջին մասը, ուր ասված է. «Մի խումբ անձնավորություններ մի ոճրագործություն կամ հանցանք խմբովին կատարելու դեպքում, կամ մի խումբ անձնավորություններ բազմաթիվ արարքներից կազմված մի ոճրագործություն կամ հանցանք գործելիս, ոճրագործության ընթացքում նրանցից յուրաքանչյուրը այդ արարքներից որևէ մեկը կամ մի քանիսը


կատարելու դեպքում նույնպես գործակից են համարվում և պատժվում են ուղղակի հանցանք կատարողի նման»։ Մեհմեդ Ալի էֆենդին, հանցագործությանը անուղղակի կերպով մասնակցություն ունենալու համար մեղադրվում է վերոհիշյալ հոդվածի երրորդ մասով, ուր ասված է. «Որևէ հանցագործության կամ ոճրագործության իրականացմանը ինչ-որ ձևով օժանդակողները, այսինք` սպառնալիքով կամ խարդավանքով գործարքի մեջ մտնել, դրամ կամ նվեր տալ, Պաշտոնը չարաշահելով ազդեցություն բանեցնել. զենք, այլևայլ գործիքներ կամ միջոցներ հայթհայթելով նախապատրաստական գործունեություն ծավալել, ինչ-որ ձևով հանցագործությանը նպաստել, դատապարտվում են այդ հանցագործությանը կամ ոճրագործությանը անուղղակի մասնակցություն ունենալու մեղադրանքով»։ Ջեմալ Ազմի և Նայիլ բեյերը դատապարտվում են կայսերական զինվորական քրեական օրենսգրքի 171-րդ և քաղաքացիական քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածներով։ Հիշյալ 171 -րդ հոդվածում ասված է. «Եթե մի խումբ մարդիկ, կանխամտածված ճնշում բանեցնելով, զինված կամ անզեն` խորտակելով դռներն ու ցանկապատերը կռղոպտեն կամ փչացնեն պարենամթերքը, վաճառքի ապրանքները ... դատապարտվում են մահվան»։ 170-րդ հողվածում ասված է. «Կանխամտածված սպանություն կատարողները կամ իրենց մերձավոր ազգականներին, լինի հայր կամ պապ, մայր կամ տատ, առանց կան կանխամտածվածոլթյան սպանողները մահվան են դատապարտվում»։ Այս հողվածների հիման վրա վերոհիշյալ Ջեմալ Ազմի և Նայիլ բեյերը դատապարտվում են մահվան, իրենց ունեցվածքի բռնագրավումով։ Մեհմեդ Ալին վերոհիշյալ քաղաքացիական քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի ստորև բերված երկրորդ մասի հիման վրա դատապարտվում է 10 տարվա բանտարկության. «Մի ոճրագործության կամ հանցագործության անուղղակի մասնակցություն ունեցած անձնավորությունները, Օրենքի չբացահայտված մասերում, պատժի են ենթարկվում հետևյալ կերպ. եթե գլխավոր հանցագործին մահապատիժ կամ ցմահ տաժանակիր աքսոր է սահմանվում, ապա մեղսակիցներին 10 տարուց ոչ պակաս ժամանակավոր բանտարկություն»։


[Գաղտնի ոստիկանությանJ գործակալ Մուստաֆա էֆենդին,ոստիկանապետ Նուրի բեյը ստորև բերված քաղաքացիական քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի հիման վրա, դատապարտվում են մեկական տարվա բանտարկության և երկուական տարի ժամկետով պաշտոնազրկման։ «Օրենսգրքում լուսաբանված հոդվածներից բացի, ինչ ձևով էլ պա¬տահած լինի, պաշտոնը չարաշահող անձնավորությունը իր պաշտոնավարության աստիճանի համաձայն դատապարտվում է (...) մինչև երեք տարի բանտարկության։ Եթե մեղմացնող հանգամանքներ լինեն, 15-ից (...) ոչ պակաս ժամկետով բանտարկություն է հասնում, կամ էլ 5-ից մինչև 100 լիրա տուգանք։ Բոլոր դեպքերում տևապես կամ առժամյա պաշտոնազրկումը պարտադիր է»։ Պաշտոնական (... Lik) 13-ից հայտնված է, որ մեղադրյալ Նիազի էֆենդին ծովից հայտնաբերված ինքնաշարժ տորպեդները հավաքելու և տեղափոխելու նպատակով երկու անգամ մոտորային նավով մեկնել է Ստամբուլ, որտեղ նավը վերանորոգելու համար որոշ ժամանակ մնացել է այնտեղ։ Այնուհետև նրա Տրապիզոն վերադարձը չի համընկ¬նում հայերի տեղահանության տարեթվի հետ։ Նրա առնչությունը տեղահանության, կոտորածի և լքյալ գույքի հափշտակման հետ բավարար ապացույցներով չի հաստատվում։ Միայն պարզվում է, որ Ջեմալ Ազմի բեյի կարգադրությամբ լքյալ գույքի մի մասը աճուրդով և էժան գնով ծախելու համար հանձնվել է հիշյալին։ Այս վաճառքը և էժան գնով ծախելու պարագան զուգադիպել է պատերազմի ամենավտանգավոր ժամանակամիջոցին, այսինքն` ռմբակոծության շրջանին։ Բացի այդ, Ջեմալ Ազմի բեյի կարգադրությամբ այդ ինքնաշարժ տորպեդների տեղափոխման խնդիրը ընդհատել է վերոհիշյալ վաճառքի աշխատանքները։ Փաստեր չկան նաև, որ նա կաշառք կամ շահույթ ձեռք բերելու նպատակով գործարքի մեջ մտած լինի որևէ մեկի հետ։ Քրեական օրենսգրքում չկա նաև մի հոդված, որը դատապարտեր աճուրդի հետ կապված նրա գործունեությունը։ Հետևաբար` նա պատասխանատվությունից դուրս է մնում, քանի որ չի մասնակցել կոտորածին, կողոպուտին և ընդհանրապես տեղի ունեցած այլ հանցագործություններին։ Կատարված հանցագործություններին չի մասնակցել նաև կայմակամ Թալաաթ բեյը։


Դատարանում տրված մի շարք վկայությունների համաձայն, <սովորութային հարկերի> հավաքման հանձնախմբում իր պարտականությունները կատարել է առանց չարաշահումների։ Այսպիսով, [կայմակամ] Թալաաթ և Նիազի բեյերը վերոհիշյալ հանցագործությունների հետ առնչություն չունենալու պատճառով, բանտից ազատ են արձակվում։ Մեղադրյալ` առողջապահության տեսուչ Ալի Սայիբ բեյի նկատմամբ որոշակի հանցանշան չլինելու պատճառով` դատաքննությունը կարճվում է։

]Ռազմական ատյանի] միաձայն որոշումը հրապարակվեց բոլորի ներկայությամբ, իսկ Ջեմալ Ազմի և Նայիլ բեյերի նկատմամբ` հեռակա կարգով։ 1919 թ. մայիսի 22

Նազըմ, Զեքի, Մուստաֆա, Ալի Նազըմ, Ռեջեբ Ֆերդի Ռազմական արտակարգ ատյանի արձանագրական հանձնախմբի պետ` Աբիդին Դավեր.

Takvim-i Vekayi, 22 Mayis 1335 (1919) № 3616

ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՓԱԴԻՇԱՀԻ 1335 թ. (1919) ՄԱՐՏԻ 8-ի ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ Նախագահ` գեներալ - լեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշա. անդամներ`գեներալ- մայոր Զեքի փաշա, գեներալ-մայոր Մուստաֆա փաշա, գեներալ - մայոր Ալի Նազըմ փաշա,


գնդապետ Ռեջեբ Ֆերդի բեյ:

ԲՅՈԻՅՈԻՔ ԴԵՐԵԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Դատի տրված ներկա գտնվող մեղադրյալների անունները — Բյույուք Դերեի նախկին ոստիկանապետ Քերիմ բեյ, Բյույուք Դերեի մուխտար Ջելալ էֆենդի, Բյույուք Դերեի երևելի մարդկանցից սալոնիկցի Ռեֆիկ Հըֆըզ բեյ, Բյույուք Դերեի բնակիչ` Հաֆըզ Մահմուդ էֆենդի։ Սույն դատավարության ընթացքում լսեցին մեղադրող և պաշտպանվող երկու կողմերին, մանրակրկիտ ուսումնասիրվեցին և հետաքըննվեցին նաև բոլոր դատական փաստաթղթերը։ Մեղադրյալներ`Բյույուք Դերեի նախկին ոստիկանապետ Աբդուլ Քերիմ բեյը, սալոնիկցի Ռեֆիկ բեյը, Ռիզալի Ջելալ և Հաֆըզ Մահմուդ էֆենդիները նշված շրջանի ոչ մահմեդական բնակչության տեղահանության համար կառավարության կողմից նշանակված որոշակի պայմանաժամը թաքցնելով, իրենց անձնական շահը և նենգ մտադրությունները իրականացնելու միտումով` տեղահանվողներին հատկացրել են շատ կարճ ժամանակամիջոց: Այդպիսով։ տեղահանվողները ստիպված են եղել իրենց ունեցվածքը, կահկարասին թողնել և հեռանալ։ Այնուհետև նրանց լքյալ գույքը կողոպտել են, իսկ թաքցրած ապրանքները հայտնաբերել հատուկ գործիքներով և յուրացրել։

ԴԱՏԱՎՃԻՌ Վերոհիշյալ մեղադրյալներից Աբդուլ Քերիմ և Ռեֆիկ բեյերը, մարդկային խղճմտանքի նշույլն անգամ չունենալով,

Կողոպուտի և հափշտակության են ենթարկել տեղահանվողների լքյալ գույքը։ Նույնիսկ յուրացնելու ագահությամբ տարված, եռանդագին ջանքեր են գործադրել հայտնաբերելու համար թաքցված ապրանքները։


Հիշյալ մեղադրյալներից Աբդուլ Քերիմ բեյը իր պաշտոնավարության ընթացքում պարտավոր էր հետևել իսլամի վսեմ դրույթներին, օսմանյան օրենքներին, և առանց խտրականության պաշտպանել բոլորի կյանքն ու պատիվը, ունեցվածքն ու հասարակական իրավունքները, բայց պատերազմական դրության և զինվորական տեսանկյունից անհրաժեշտ համարվող տեղահանության գործում ոչ մի միջոց չի ձեռնարկել ապահովելու շարժական և անշարժ գույքը։ Իր պաշտոնավարության ընթացքում հանդես է բերել կատարյալ անփութություն, անտարբերություն և, մեծ վնաս հասցնելով, կորստի է մատնել տեղահանվողների շարժական և անշարժ գույքը։ Ինչ վերաբերում է Ռեֆիկ բեյին, նա կառավարության կողմից երբևէ արտոնություն կամ իրավունք չի ունեցել խառնվելու տեղահանության գործին, սակայն բարձր խավի մարդկանց հետ սերտ շփում ունենալով, կատարել է քաղաքացիական պաշտոնատար անձնավորությունների և սպայական անձնակազմի իրավասություններին վերաբերող մի շարք առաջադրանքներ։ Այսպիսով, ականատեսների վկայությունները,- ինչպես նաև դատաքննության նյութերը լիովին հաստատեցին նրա կողմից թույլ տրված մարդկային ամենատարրական իրավունքների ոտնահարման փաստերը։ Այնպես որ, դատախազության կողմից հիշյալին ազատ արձակելու փաստարկը, ինչպես նաև դատապաշտպանների ներդրած ջանքերը համոզիչ չեն և չեն կարող ընդունելի համարվել։ Լիովին բացահայավեց, որ Աբդուլ Քերիմ բեյը չարաշահել է իր պաշտոնը, իսկ Ռեֆիկ բեյը առանց արտոնության և իրավունքի խառնվել է պաշտոնատար անձնավորությունների գործերին, և, կատարելով մի շարք գործարքներ, դարձել է մեղսակիցների մեղսակիցը։ Աբդուլ Քերիմ բեյի հանցանքը առնչվում է կայսերական քաղաքացիական քրեական օրենսգրքի 102, իսկ Ռեֆիկ բեյինը' նույն օրենսգրքի 130-րդ հոդվածների հետ։ Այդ հոդվածներում ասված է. «Պետական պաշտոնյաներից որևէ մեկը իր պարտականությունները կատարելու ընթացքում, եթե առանց էական պատճառի անփութություն և անտարբերություն ցուցաբերի և կամ առանց էական պատճառի չկատարի օրենքի ուժից բխած իր վերադասի հրամանը, ապա իր պաշտոնի աստիճանի համեմատ պատժի է ենթարկվում երեքից մինչև 100 լիրա տուգանքով։


Եթե անփութության և անտարբերության հետևանքով և կամ օրենքի ումից բխած վերադասի հրամանը չկատարելու դեպքում վնաս հասցվի պետության շահերին, ապա պաշտոնի աստիճանի համեմատ կալանքի է վերցվում (...) մեկ շաբաթից մինչև երեք տարի ժամկետով և ժամանակավորապես կամ մշտապես զրկվում է իր զբաղեցրած պաշտոնից։

Կատարված այդ արարքների ընթացքում, եթե որևէ մեկին

անձնական վնաս հասցվի, ապա մեղադրյալը տուժի է ենթարկվում այլ պատժամիջոցներով»։ «Պետության կողմից արտոնություն և իրավունք չունեցող որևէ մեկը ինքնուրույնաբար քաղաքացիական պաշտոնատների և զինվորականության հետ գործարքի մեջ մտնելու և կամ նրանց գործերին միջամտելու դեպքում բանտային պատժի է ենթարկվում երեք ամսից ոչ պակաս ժամկետով»։ Այս հոդվածներից բխած օրենքի ուժի համաձայն, Աբդուլ Քերիմ բեյը, կալանքի տակ վերցվելու օրվանից 1919 թ. (փետրվարի 13), պատիժ է կրելու մեկ տարի բանտարկության ժամկետով և մեկ տարի էլ զրկվելու է իր պաշտոնից։ Ինչ վերաբերում է Ռեֆիկ բեյին, դատաքննության ժամանակ բացահայտվեց, որ ինքը ձկնաբուծարան ունենալու անհրաժեշտությունը չի ունեցել սակայն թարմ ձուկ ոտելու համար, իբր վարձակալել է Ալկո և Օմեր էֆենդիներին պատկանող ձկնաբուծարանը։ Մինչդեռ իրականում այդ ձկնաբուծարանի համաձայնագիրը ակամայից դարձել է իր, անունով։ Այնուհետև, դրանով էլ չբավարարվելով, 35 լիրա վարձակալության արժեքի դիմաց, տիրացել է ամբողջ ձկնաբուծարանին, որի արժեքը ուռկաններով և այլ եկամուտներով կազմել է մոտ 1800 լիրա։ Այս ծանրացուցիչ հանցանքը նկատի առնելով`Ռեֆիկ բեյր նույնպես կալանքի վերցվելու օրվանից (1919 թ. ապրիլի 22) ձայների մեծամասնությամբ դատապարտվեց երկու տարի ժամկետով բանտարկության։ Ջելալ և Հաֆըզ Մահմուդ էֆենդիներին վերաբերող ամբաստանությունը օրինականապես չապացուցվեց, ուստի ձայների մեծամասնությամբ որոշվեց նրանց ազատ արձակել։ Ըստ օրինականության, դատաքննության են ենթարկվելու նաև այն անձինք, որոնք օժանդակել են վերոհիշյալ հանցավոր գործարքներին։

Դատավճիռը ընթերցվեց բոլորի ներկայությամբ։


1919 թ. մայիսի 24

Նազըմ, Զեքի, Ալի Նազըմ, Մուստաֆա, Ռեջեբ Ֆերդի Ռազմական արտակարգ ատյանի արձանագրող հանձնախմբի պետ Աբիդին Դավեր։

Takvim-i Vekayi, 2 Mayis 1335 (1919) № 3518

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախագա'գեներալ-մայոր Էսադ փաշա. անդամներ` գեներալ-մայոր Իհսան փաշա, գեներալ- մայոր Մուստաֆա Քերիմի փաշա, գեներալ- մայոր Իսմայիլ Հաքքը փաշա, գնդապետ Սուլեյման Շաքիր բեյ.

ԽԱՐԲԵՐԴԻ ԿՈՏՈՐԱԾԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալների անունները- «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահ դոկտ. Բեհաէդդին Շաքիր, «Միություն և առաջադիմություն» կուսակցության Խարբերդի պատասխանատու քարտուղար Ռեսնելի Նազըմ բեյ։


Դատի տրված ներկա գտնվող մեղադրյալների անունները — Դերսիմի նախկին պատգամավոր Հաջի Բալյուս-զադե Մեհմեդ Նուրի բեյ, Խարբերդի հանրակրթական նախկին տեսուչ Ֆերիդ բեյ։

Դատավճիռ

Սույն դատավարության ընթացքում լսեցին մեղադրող և պաշտպանվող երկու կողմերին, մանրակրկիտ ուսումնասիրվեցին և հետաքննվեցին բոլոր դատական փաստաթղթերը։ Կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ մեղադրյալ դոկտ. Բեհաէդդին Շաքիր բեյը, որպես «Հատուկ կազմակերպության» նախագահ, Ստամբուլից դուրս գալով, սկսել է շրջագայել Տրապիզոնի, էրզրումի և այլ վիլայեթներում։ Միևնույն ժամանակ բանտերից դուրս բերված ոճրագործներից և այլ հանցագործներից կազմված հրոսակախմբերի գլուխն անցնելով` տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում կոտորել է տեղահանված հայերին և նրանց ունեցվածքը ենթարկել կողոպուտի։ Նա իր նենգ ծրագրերը իրագործելու համար, այն վայրերը, ուր տեղի ունեցան այդ ողբերգական դեպքերը, ուղարկում էր նաև անտեղյակ և դյուրահավատ այնպիսի մարդկանց, որոնք միանում էին վերոհիշյալ «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ին` ակամա ատելությամբ և կամ շահույթ ստանալու մոլի ցանկությամբ համակված։ Իր պարտականությունները կատարելու ընթացքում հաճախ բանավոր կարգադրություններ և երբեմն էլ ծածկագիր գաղտնի հրահանգներ է ուղարկել [այս ու այն կողմ] և «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի հրոսակախմբերին օգտագործել է իր անմիջական հրամանատարության ներքո` հայերին կոտորելու և բնաջնջելու նպատակով։ Հիշյալ Բեհաէդդին Շաքիր բեյը «Միություն և առաջադիմություն» կուսակցության Խարբերդի պատասխանատու քարտուղար, այժմ փախուստի մեջ գտնվող մեղադրյալ Ռեսնելի Նազըմ բեյին Խարբերդի վալի Սաբիթ բեյի միջոցով էրզրումից ուղարկած 1915 մայիսի 4-ի թվագրությունը կրող ծածկագիր հեռագրով հարցնում է. «Մեզ պարզորոշ տեղեկացրեք, այդտեղից ուղարկվող հայերին զտում եք, թե ոչ։


Վտանգավոր մարդկանց, որոնց վտարումն ու աքսորումն եք հայտնել, ոչնչացնում ե՞ք, թե՞ ճամփու եք դնում»։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի կնիքը կրող թղթապանակի փաստաթղթերի մեջ գտնվող ծածկագիր հեռագրերից մեկում էրզրումի վալի Մյունիր բեյը հայտնում է. «Քըղիի ճանապարհով էրզրումից ուղարկված հարուստ հայերի քարավանները, հարձակման ենթարկվելով Բեհաէդդին Շաքիր բեյի կազմած հրոսակախմբերի և դերսիմցիների կողմից, կոտորվել են, իսկ նրանց ունեցվածքը` կողոպտվել»։ Կաստամոնուի նախկին վալի Ռեշիդ փաշան հայտնում է, որ ինքը հիշյալ Բեհաէդդին Շաքիր բեյից ծածկագիր հեռագիր է ստացել տեղահանության մասին։ Իսկ Վեհիբ փաշան հայտնում է, որ «Հայերի կոտորածն ու բնաջնջումը, ինչպես նաև ունեցվածքի հափշաակումն ու կողոպուտը նախապես վճռվել էր «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից, որ երրորդ բանակի շրջակայքում արնախում հրոսակախմբերի կազմակերպողն ու ղեկավարողը Բեհաէդդին Շաքիր բեյն է»։ Անթալիայի նախկին մութասարրիֆ Սաբուր Սամի բեյը հայտնում է, որ Բեհաեդդին Շաքիր բեյը Էզրումից ուղարկած ծածկագիր հեռագրով հետևյալ հարցումն է արել։ «էրզրումի, Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սիվասի, Տրապիզոնի շրջաններում ոչ մի հայ չի մնացել, բոլորը արտաքսվել են Մոսուլի և [Տեր]-Զորի կողմերը, իսկ դուք ի՞նչ եք անում Անթալիայում» ։ Ռազմական ատյանի արձանագրություններում հավաստի փաս-տարկներով բերված մի շարք վկայություններում ևս հաստատվում են վերոհիշյալ ողբերգական իրադարձությունների ընթացքում Բեհաէդդին Շաքիր բեյի և նրա համախոհների համատեղ կատարած հանցագործությունները:

Այսպիսի իրավիճակում, օրենքի պահանջներից ելնելով' ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց, որ Նազըմ բեյր ենթակա է դատապարտման` հանցագործությանը անուղղակիորեն մասնակցություն ունենալու ամբաստանությամբ։ Վերոհիշյալների կատարած հանցագործության պատժի չափը որոշվեց հետևյալ կերպ։ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի թելադրանքով, 170-րդ հոդվածի հիման վրա Բեհաէդդին Շաքիր բեյը դատապարտվեց մահվան, իսկ Ռեսնելի Նազըմ բեյր նույն օրենսգրքի 45-


րդ հոդվածի երկրորդ մասով` 15 տարվա տաժանակիր աքսորի։ Բռնագրավված ունեցվածքը տնօրինվելու է ըստ օրենքի։ Նազըմ բեյը զրկվում է նաև քաղաքացիական իրավունքից։ Մյուս մեղադրյալներն են Դերսիմի նախկին պատգամավոր Մեհմեդ Նուրի բեյը և Խարբերդի նախկին հանրակրթական տեսուչ` Ֆերիդ բեյր։ Տրված վկայության համաձայն Մեհմեդ Նուրի բեյի ագարակի շրջակայքում գտնվող Հոլովենկ գյուղի հայությունը նույնպես ենթարկվել է տեղահանության և կոտորվել։ Հայերին գյուղից տեղահանելու ընթացքում [Մեհմեդ Նուրի բեյը] ժանդարմների ներկայությամբ ասել է. «Ձեր բոլորին ուղարկելու եմ Կեմիկլի գյուղը, իսկ այստեղ ցանելու եմ գարի»։ Այդ իրադարձությունների մեղադրանքով նրան ուղարկել էին ռազմական ատյանի հարցաքննության։ Դատաքննության ժամանակ տիկին Մարգարիտը ամբաստանելով նրան` ասաց, որ տեղահանության ընթացքում Մեհմեդ Նուրի բեյը երբ եկել է Հոլովենկ գյուղը, իրենց թախանձագին խնդրանքը մերժելով, ասել է. — «Դուք գնալու եք ձեր ամուսինների գնացած վայրը, այստեղ ես գարի եմ ցանելու»։ Նա հայտնել է նաև հետևյալը. «Ով որ իր ունեցվածքը Կարապետի տանը թողնի, կարող է երեք ամիս հետո գալ և վերցնել»։ Այս մասին իբր մի ազդագիր է փակցրել պատին և այնուհետև իր ձին նստելով` հեռացել։ Մի այլ գանգատվող` Գասպար Մովսիսյանը, որը տեղահանության ժամանակ գտնվել է Ստամբուլում, հաստատեց տիկ. Մարգարիտի տրված վկայությունը և ասաց, որ Մեհմեդ Նուրի բեյը դրամ է շորթել շատերից, որ Կարապետի տանն, իրոք մի ժանդարմի միջոցով կարմիր թերթիկներ է կնքել տվել։ Մի շարք կանանց պաղատագին խնդրանքը նա մերժել է և «այս գյուղը գարի եմ ցանել տալու» ասելով` ձի է նստել և հեռացել։ Նրա գնալուց հետո չեթեների հրոսակախմբերը սրընթաց հարձակվել են գյուղի վրա։ Հիշյալի Կարապետի տան պատի վրա Մեհմեդ Նուրի բեյի թողած ազդագրի մասին տեղյակ չլինելը տարակուսանքի առիթ տվեց։ Այդ կապակցությամբ Կարապետը դատաքննության ընթացքում հայտարարեց, որ [Գասպար ՄովսիսյանըJ սուտ է ասում, որ Մեհմեդ Նուրի բեյը իրոք իր տան


ճակատին մի ազդագիր փակցրել է, որ ինքը, թաքնվելով Մեհմեդ Նուրի բեյի չիֆթլիքում, ազատվել է տեղահանությունից և մինչև վերջ նրա տանը մնալով` փրկվել մահից: Նա հայտնեց նաև, որ ինքը չի նկատել, թե Մեհմեդ Նուրիի բեյի` քենակալ Ասըմ բեյը հայերից հափշտակված ապրանքը տեղափոխել է Մեհմեդ Նուրիի բնակարանը։ Ինչ վերաբերում է Մեհմեդ Նուրի բեյի` բանտում փող վերցնելու հարցին, այն կարող է այլ տեսանկյունից ուշադրության արժանանալ։ Չնայած որ տվյալ ժամանակ կառավարությունը հրաման էր արձակել այն մասին, որ տեղահանված հայերին իրենց տանը պատսպարող մարդկանց մահվան պատիժ է սպառնում, այնուհանդերձ, Մեհմեդ Նուրի բեյը համարձակվել էր Հոլովենկ գյուղի բնակչության մի մասին թաքցնել իր չիֆթլիքում և փրկել մահից։ Այս հարցում բոլորովին չեզոք կողմ հանդիսացող ամերիկացի միստր Ռեքսը նույնպես հայտնեց, որ տեղահանության ընթացքում Մեհմեդ Նուրի բեյը բավականաչափ թվով հայերի կարողացել է ազատել պատսպարելով իր ագարակում։ Դա հաստատվեց նաև մյուս վկաների ցուցմունքներով։ Կառավարության կողմից կազմակերպված համընդհանուր տեղահանության և կոտորածին մասնակցելու խնդրում ստույգ հանցանշաններ չլինելու պատճառով հանրակրթական տեսուչ Ֆերիդ բեյը ազատ է արձակվում։ Մեհմեդ Նուրի բեյը նույնպես անմեղ է ճանաչվում, նկատի ունենալով, որ նա առնչություն չի ունեցել Հոլովենկ գյուղի հայ բնակչության տեղահանության և կոտորածի խնդրում։ Նրա քենակալ Ասըմ բեյը հայերի ունեցվածքը տեղափոխելու և Մեհմեդ Նուրի բեյի տանը պահելու ամբաստանությունից անմեղ է ճանաչվում ։ Այսպիսով ռազմական ատյանի միաձայն որոշումը հրապարակվեց Մեհմեդ Նուրի բեյի և Ֆերիդ բեյի ներկայությամբ, իսկ Բեհաէդդին Շաքիր և Ռեսնելի Նազըմ բեյերի նկատմամբ` հեռակա կարգով։

13 կանունի սանի 1336 թ. (1920 թ. հունվարի 13)

Մուստաֆա Քերիմի, Իհսան


«Մենք միանալով այս դատավճռին, այն կարծիքին ենք, որ մեղադրյալ Ռեսնելի Նազըմ բեյը նույն աստիճանի հանցագործ է, ինչ Բեհաէդդին Շաքիր բեյը»։

Սուլեյման Շաքիր, Իսմայիլ Հաքքը, Էսադ։

Takvim-i Vekayi, 13 Ocak 1336 (1920) N 3771

************************************************


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.