«Ե՛վ նման ենք, և՛ տարբեր» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցականների համար։ Կրթական ծրագրի ընթացքում  մասնակիցները կծանոթանան «Հողի գաղտնիքը․ Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցադրությանը: Նախապես ընտրված ցուցանմուշները անհրաժեշտ է մտապահել՝ կրթական ծրագրի ընթացքում ցուցանմուշների լուսանկարները իրենց նկարագրերին համապատասխանեցնելու համար: Կհաղթի այն թիմը, որը առաջինը կգտնի բոլոր ճիշտ տարբերակները: