ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան աջակցել են Իսրայելին Իրանի հարձակման ֆոնին

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և արևմտյան երկրներն աջակցել են Իսրայելին և դատապարտել Իրանին անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների համար։ Միացյալ Նահանգները հայտարարել է իր անսասան աջակցությունն Իսրայելին, Եվրամիությունը միջադեպն անվանել է «աննախադեպ էսկալացիա»: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Իրանը քաոս է սերմանում տարածաշրջանում, իսկ Գերմանիան հայտնել է «տարածաշրջանային հրդեհի» վտանգի մասին։

Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և «խստորեն դատապարտել է լուրջ էսկալացիան, որը հարուցվել է Իսրայելի վրա Իրանի լայնածավալ հարձակման հետևանքով»։

«Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունները։ Ո՛չ տարածաշրջանը, ո՛չ աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ նոր պատերազմ», – գրել է նա  X-ի իր էջում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է Իսրայելին աջակցելու Վաշինգտոնի հանձնառությունը։
«Մեր հանձնառությունը՝ պաշտպանելու Իսրայելը Իրանի և նրա հետ կապված խմբավորումների սպառնալիքներից, անսասան է», – գրել է նա X սոցիալական ցանցում ազգային անվտանգության թիմի հետ հանդիպումից հետո:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X սոցիալական ցանցում դատապարտել է Իրանի հարձակումը՝ այն անվանելով «աննախադեպ էսկալացիա»: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել ամեն ինչ անել Մերձավոր Արևելքում սրացումներից խուսափելու համար։
«Պետք է խուսափել մեծ արյունահեղությունից։ Մենք մեր գործընկերների հետ միասին կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին»,- գրել է նա X-ում։

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Իրանը «ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մտադիր է ավերածություններ գործել իր հետնաբակում»: «Մեր դաշնակիցների հետ մենք շտապ կերպով աշխատում ենք իրավիճակը կայունացնելու և հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ», – ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի X-ում արված գրառման մեջ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել է, որ իր երկիրը «Իսրայելի կողքին է»։

«Մենք ամուր կանգնած ենք Իսրայելի կողքին և կսկսենք քննարկել մնացած ամեն ինչ մեր դաշնակիցների հետ»,- հավելել է կանցլերը:

Հիշեցնենք, որ Իրանը գիշերը Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 ԱԹՍ ու հրթիռ է արձակել, որոնց մեծ մասը, Իսրայելի Պաշտպանության բանակի պնդմամբ՝ ոչնչացվել են։

Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու գեներալներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, զոհվել էին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի մոտ ավիահարվածի հետևանքով, որը Թեհրանի պնդմամբ իրականացվել է Իսրայելի կողմից։
Ընդհանուր առմամբ, հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին է պատասխանատու համարում հարձակման համար: Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարվածը «բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում է», ասել է Աբդոլլահիանը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ չի մեկնաբանում այս հայտարարությունները: