loader
< Վերադառնալ
img

18.04.2024

Հայ երիտասարդները (Վան Ավետիսյան, Ալբերտ Անդրեասյան, Նաիրա Մուսաելյան, Նորայր Մուրադյան) աշխատում են գտնել նորարարական լուծում, որի միջոցով ֆերմերները կկարողանան հետևել կովերի վարքին, ինչը կօգնի տեղեկացված լինել կովերի սերմնավորման ամենալավ պահի մասին: 

Նորարարական գյուղ տեխնոլոգիական գաղափարը ներկայացվեց Agritech Դեմո օրվա ժամանակ:

Hoviv-ը, հավաքագրելով և համադրելով վիճակագրական և գիտական տվյալները, օգնում է հիվանդության բացահայտման և սերմնավորման հարցերում համապատասխանաբար 50 և 80 տոկոս ավելի արդյունավետ որոշումներ կայացնել ֆերմայի ճիշտ կառավարման արդյունքում:

Դեմո օրվա ժամանակ նաև այլ նոտարական գյուղ տեխնոլոգիական գաղափարները ներկայացրեցին, մասնավորապես

  • «Green Brothers» թվային էլեկտրոնային հարթակ, որն անմիջական կամուրջ է հանդիսանալու ֆերմերների և HORECA ոլորտի հետ առանց որևէ միջնորդի:
  • Argonos, որն նախատեսում է ստեղծել ամբողջությամբ ավտոմատացված ջերմոցներ` սարքերի միջոցով հավաքագրելով տեղեկատվություն և դրա հիման վրա ապահովելով խորհրդատվություն ջերմոցի կառավարման հարցերում:
  • Biogen nanotechnologies, որով փորձ է արվելու օգտագործելով բակտերիա և սննդային թափոններ՝ ստանալ ցելյուլոզի նանոմասնիկները` դրանով իսկ նվազեցնելով թունաքիմիկատների օգտագործումը մինչև 40 տոկոսով:
  • SymphoGreen, որն օգնում է հասկանալ բույսերի ձայները, թե երբ բույսը ջրի կարիք ունի:
  • Hasoon, որն օգտագործելով արհեստական բանականությունը տեղեկատվություն է տրամադրում մշակաբույսերի հիվանդությունների զարգացման կանխատեսումների համար՝ բարձրացնելով բերքատվությունը:

Նշված բոլոր ագրոտեխնոլոգիական նորարար գաղափարները ստեղծվել են Tumo Labs-ի կողմից իրականացվող տասներկուշաբաթյա ինկուբացիոն ծրագրի շրջանակում:

img

Արտակ Սահակյան, տ.գ.թ., տեխ բլոգեր

cYerevan1089
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Մինչև Մարս ու հետ․ Արարատում ամփոփվել է «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելությունը

Երբևէ կպատկերացնեի՞ք, որ հնարավոր է Մարս հասնել․․․մեքենայով, Արարատի հայացքի տակ` Երևանից անցնելով մոտ 65 կմ։ Այս ամենն իրականություն դարձավ «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելության ընթացքում...Ավելին

img

Դրոնը կարող է լինել նաև HR-ական

Արդեն իսկ ստեղծվել են մի քանի HR-ական ստարտափ ընկերություններ, որոնցից է HR Drone ընկերությունը։ Այն աշխատանքի փնտրման և աշխատակցի հայտնաբերման ծրագրային հավելված է...Ավելին

img

Armenian’s role in world microchips

Wine, coffee, and high technology can have very strong common ties. To learn about that connection, visit the upcoming event called 'From Silicon to Wine' on April 17th...Ավելին

առավել ընթերցվող