Սաբոտա՞ժ. մրցակցություն բջջային կապի շուկայում

16/01/2018 schedule15:16

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 15-ի համարում

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում բջջային կապի ոլորտում «ԱրմենՏելը» մրցակից չի ունենա: Նման եզրակացության ենք հանգում հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումներն ուսումնասիրելով: «ԱրմենՏելին» տրված թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված տարբերակի ընդունումից հետո հեռահաղորդակցության ոլորտում ստեղծվեց նոր իրավիճակ: Հիշեցնենք, որ փոփոխության մեխերից մեկն այն էր, որ դրանով «ազատականացվեց» բջջային կապի ոլորտը, եւ կառավարությունը հնարավորություն ստացավ լիցենզիա տրամադրելու 2-րդ օպերատորի: Այնուհետեւ մի գիշերվա ընթացքում լուծվեց 2-րդ օպերատորի ընտրության խնդիրը, եւ ՀՀ բջջային կապի զարգացման համար անչափ կարեւոր այդ իրավունքը տրվեց «ՂարաբաղՏելեկոմի» դուստր ձեռնարկությանը՝ «Ղ-Տելեկոմին»:

2-րդ օպերատորի լիցենզիայի տրամադրումից անցել է 2 ամսից ավելի: Սակայն, 2-րդ օպերատորը մինչ օրս կենդանության նշաններ ցույց չի տալիս: Ավելին, «Ղ-Տելեկոմի» տնօրինությունը մինչ օրս որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, եւ տպավորությունն այնպիսին է, որ գործ ունենք թղթի վրա գոյություն ունեցող ինչ-որ ընկերության հետ, որը գործնականում չկա: «ՂարաբաղՏելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը շարունակում է հրաժարվել իրենց դուստր ձեռնարկության գործունեության հետ կապված մեկնաբանություններ տալուց՝ ասելով, որ լրագրողների հարցերին պատասխանելն առայժմ նպատակահարմար չէ, քանի որ եթե իրենց գործունեության մասին խոսեն, այդ մասին կիմանան նաեւ իրենց մրցակից ընկերությունում՝ «ԱրմենՏելում»: Վերջինիս առաջիկա գործունեության մասին հայտարարվել էր դեռեւս դեկտեմբերին: Վասիլիս Ֆետսիսը խոստացել էր, որ իրենց ընկերությունը մի քանի ամսում կկարողանա բավարարել բջջային կապի շուկայում առկա պահանջարկը: «ԱրմենՏելից» մեզ պատասխանեցին, որ բջջային կապի կանխավճարային համակարգի («Իզի քարտ») խմբաքանակը ենթադրվում է բաց թողնել փետրվարի առաջին կեսին: 

«ԱրմենՏել»-«Ղ-Տելեկոմ» համատեղ գործելու հետ կապված առաջնահերթ խնդիրներից մեկը բջջային կապի համար նախատեսված հաճախականության կեսի ազատումն է, ավելի պատկերավոր՝ «ԱրմենՏելը» իր մրցակցի համար պետք է «գործունեության տարածք» ազատի: «ԱրմենՏելից» մեզ ասացին, որ հաճախականության ազատման գործընթացի վերջնաժամկետը ընթացիկ տարվա մայիսն է: Հասկանալի է, որ «ԱրմենՏելն» այս դեպքում իր պարտավորությունները կկատարի հնարավորինս դանդաղ եւ դրանք կավարտի, ասենք, վերջնաժամկետում՝ արգելափակելով ապագա մրցակցի շուկա շուտ մուտք գործելու հնարավորությունը: Արդյունքում, կարելի է ենթադրել, որ «Ղ-Տելեկոմը» լավագույն դեպքում կկարողանա Երեւանում բջջային կապի ծառայություն մատուցել գալիք ամռան 2-րդ կեսից ոչ շուտ: Այնուամենայնիվ, ինչով է զբաղված «Ղ-Տելոկոմը» ներկայումս, եւ այդ ինչն են «ԱրմենՏելից» թաքցնում: Այս հարցի պատասխանը ստացանք «ԱրմենՏելի» մեր աղբյուրներից, ըստ որոնց՝ «Ղ-Տելեկոմում» այժմ զուգահեռ զբաղված են ընկերության վարչական մարմնի ձեւավորմամբ եւ բջջային կապի անտենաների ու մի շարք այլ սարքավորումների տեղադրմամբ:

Հ.Գ. Ի դեպ, նոյեմբերի սկզբին ՀՀ կառավարությունն այնքան էր շտապում «Ղ-Տելեկոմին» 2-րդ օպերատորին լիցենզիա տալ, որ մոռացել է հրապարակել համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին իրենց թիվ 1466-Ա որոշումը: Այսինքն, իրավական տեսնկյունից՝ մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին որոշում չկա:

Վահագն Հովակիմյան

Տպել
1216 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել