Հուլիսի 28-ին Black Sea Arena բեմում ելույթ կունենա Massive Attack-ը
Հուլիսի 28-ին Black Sea Arena բեմում ելույթ կունենա Massive Attack-ը

Starring Georgia-ի շրջանակներում հուլիսի 28-ին Black Sea Arena-ն կհյուրընկալի լեգենդար բրիտանական Massive Attack նախագիծը:

Համերգի տոմսերը հասանելի կլինի վաղը՝ ապրիլի 25-ին, TKT.ge կայքում։

Black Sea Arena-ի փոխանցմամբ՝ Վրաստանում առաջին անգամ ունկնդիրները հնարավորություն կունենան կենդանի կերպով լսել այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսիք են Teardrop, Unfinished Sympathy, Paradise Circus:

«Խմբի միջոցառումները հաճախ նման են աուդիո-վիզուալ թատրոնի ներկայացումների, քանի որ Massive Attack-ը միշտ փորձում է իրենց ստեղծագործությունը կապել իրական և առօրյա կյանքի մանրամասների հետ։

Massive Attack-ը հայտնի է հիփ-հոփը, էլեկտրոնիկան, դուբը և շատ այլ երաժշտական ​​ժանրեր ներդաշնակորեն համադրելու ունակությամբ: Նրանց ստեղծագործությունները խախտում են երաժշտության բոլոր սահմանները: Արդյունքում, Բրիստոլում գործող խումբը ստեղծել է հավատարիմ երկրպագուների ամենամեծ բանակն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում»,- նշվում է Black Sea Arena-ի տեղեկատվության մեջ։

Արդեն երկրորդ տարին է, ինչ Վրաստանի կառավարության աջակցությամբ Black Sea Arena-ն շարունակում է լայնածավալ արշավը Վրաստանում՝ Starring Georgia-ն։ Արշավի հիմնական նպատակն է վրացի երիտասարդների համար հասանելի դարձնել իրենց սիրելի երաժիշտներին սեփական երկրում լսելը, զարգացնել երկրի զվարճանքի ինդուստրիան և նպաստել Վրաստանի առաջխաղացմանը։