Այսօր և վաղը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր ուշ երեկոյան ժամերից սկսած հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն։

«Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։

Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, իսկ 28-ի գիշերը՝ նույնքանով կնվազի»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ